ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշոտ Ահարոնյան. Ոստիկանության գործողություններն ուղղված են եղել անվտանգության ապահովմանը 07/09/2012 19:24 | Վարչական իրավունք
Նախօրեին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շրջակայքում ոստիկանության և հանրության ներկայացուցիչների միջև միջադեպի մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հուլիսի 9-ին նույն միջադեպի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, մասնավորապես նշելով.
«Հուլիսի 8-ին գրանցվել են նոր միջադեպեր Հարսնաքար ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի 116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Մեր արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Վարույթ է հարուցվել, որի շրջանակներում կիրականցվի դեպքի բոլոր մանրամասների ուսումնասիրություն:
Վահե Ավետյանի ցավալի մահը և Հարսնաքարում տեղի ունեցած դաժան բռնությունը շարունակում է վրդովվեցնել հանրությանը: Շատերը այդ բռնարարքը գնահատում են որպես առանձին անհատների կողմից ձևավորված անընդունելի սովորույթների և բռնության մշակույթի հետևանք: Այս համոզումը որոշ քաղաքացիների մղում է շարունակել բողոքի ակցիաները ոչ միայն ի հիշատակ զոհված բժշկի, այլև որպես ապագա բռնությունների կանխարգելման հնարավոր եղանակ: Բոլորս ենք ակնկալում, որ Վահե Ավետյանի մահվան հետևանքով ոչ միայն կպատժվեն այս բռնարարքի մեղավորները, այլև հասարակության և պետական մարմինների նպատակաուղղված գործողությունների ու միանշանակ գնահատականների շնորհիվ Հայաստանում կվերանա բռնություն ծնող հանցավոր մշակույթն ու մտածողությունը՝ իր «զորեղ» անհատների ֆինանսամկանային ողջ ներուժով:
Խորապես հարգելով ամեն քաղաքացու և տարբեր քաղաքացիական խմբերի իրավունքը բոլոր խաղաղ միջոցներով արտահայտելու իրենց դիրքորոշումներն ու պայքարելու իրենց համոզումների համար՝ կոչ եմ անում ոստիկանությանը ամեն կերպ աջակցել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացմանը, նույնիսկ երբ խաղաղ հավաքները որոշակի անհարմարություն են ստեղծում հանրային և մասնավոր շահերի տեսանկյունից: Հավաքի «խաղաղ բնույթի» վերաբերյալ եզրույթը տարածվում է նաև այն վարքագծի նկատմամբ, որը ժամանակավոր խոչընդոտում կամ արգելափակում է երրորդ անձանց գործունեությունը: Այդ իմաստով, նույնիսկ երթևեկության ժամանակավոր խոչընդոտումն ինքնին չի կարող հավաքի անցկացման նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հիմք հանդիսանալ: (Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Eva Molnar v. Hungary):
Միևնույն ժամանակ, հավաքի ընթացքում իրական կամ ենթադրյալ իրավունքների հարկադիր կենսագործումը սեփական ուժերով չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադիր կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական կամ քրեական պատասխանատվություն: Առավել ևս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով: Ոստիկանությունը պետք է ապահովի ոչ միայն խաղաղ հավաքին մասնակցող առանձին անհատների անվտանգությունը, այլև պաշտպանի մասնավոր սեփականությունը ցանկացած ոչ իրավաչափ ոտնձգությունից: Այս իմաստով, բողոքի ակցիայի մասնակիցների մուտքը մասնավոր սեփականություն հանդիսացող Հարսնաքար ռեստորանի տարածք արգելելու իրավաչափ պատճառը պետք է հստակ բացատրվեր խաղաղ երթի բոլոր մասնակիցներին՝ նրանց առաջարկելով մոտակայքում հանրային սեփականություն հանդիսացող այլ համարժեք տարածք իրենց ակցիան անցկացնելու համար:
Կրկին անգամ խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես իրավապաշտպանների նկատմամբ, և ոստիկանությանը խնդրում ենք ապահովել Արման Վեզիրյանի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքների օբյեկտիվ և հրապարակային քննություն:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խաղաղ հավաքների ընթացքում կամ այլ պարագաներում առանձին անհատների վերաբերյալ հնչում են զրպարտչական կամ վիրավորական պիտակներ կամ արտահայտություններ, ապա նման իրավիճակներում սեփական իրավունքների պաշտպանության միակ օրինական միջոցը քաղաքացիական դատավարության կանոններով դատարան դիմելն ու համարժեք փոխհատուցում պահանջելն է:
Ամփոփելով, կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել օրինականությունն ու իրավաչափությունը իրենց բոլոր գործողություններում և զերծ մնալ իրավիճակի ավելորդ սրացումից: Զորակցելով մեր քաղաքացիական ակտիվիստներին և ակտիվ քաղաքացիներին իրենց պայքարում՝ միևնույն ժամանակ հորդորում ենք հեռու մնալ տեղական և օտարերկրյա կազմակերպություններից և անձանցից, ովքեր փորձում են քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործել քաղաքացիական արդարացի վրդովմունքի յուրաքանչյուր դեպք՝ իրենց անձնական վարկանիշի կամ այլ քաղաքական նպատակների համար օգտագործելով ազնիվ մարդկանց անկեղծ մղումները»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից