ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԱԿ-ը Երևանի «Փոքր կենտրոնի» վերաբերյալ ներկայացրել է իր առաջարկությունների փաթեթը 07/02/2012 19:40 | ԼՐԱՀՈՍ
Երևան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման համար օրենսդրական առաջարկությունների և նախագծերի մշակման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանի անունով առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Հայ ազգային կոնգրեսի մշակույթի հանձնախմբի ղեկավար Արշակ Բանուչյանը:
Այդ փաստաթղթերի փաթեթը բաղկացած է տարբեր ժամանակներում, տարբեր լրատվամիջոցներում լույս ընծայված նյութերից, որոնք, ընդհանուր առմամբ, ներկայացվում են որպես քաղաքաշինական հիմնախնդիրների նկատմամբ ՀԱԿ-ի մշակութային մանիֆեստ և դրան հարակից հոդվածներ:
Մանիֆեստը, որն առաջարկի հեղինակների հաստատմամբ Հայ ազգային կոնգրեսի մշակութային քաղաքականության հայեցակարգն է, քաղաքաշինության վերաբերյալ նշում է, որ «…պատմաճարտարապետական արգելոցներին օրենսդրորեն պետք է տալ պետական հատուկ կարգավիճակ, ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը: Նույն կերպ պետք է վերաբերվել քաղաքաշինական-մշակութային միջավայրերի, հանրային և կանաչ տարածքների պահպանմանը»:
Առաջարկության մեջ մանիֆեստին հարակից ներկայացված են տարբեր ժամանակներում, տարբեր լրատվամիջոցներում հրապարակված երեք հոդված:
Դրանցից առաջինը լույս է տեսել 2012թվականի ապրիլի 3-ին «Երևանի ճարտարապետական նկարագրի կարգավորման ծրագիրն առկա է» վերտառությամբ: Այստեղ անդրադարձ է կատարվում Երևանի կառուցապատման մի շարք հիմնախնդիրների լուծման, հատկապես Կենտրոնի «դիմագծի անդառնալի կորստի», Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մասնագիտական գործունեության և մի շարք այլ հարցերի վրա: Հոդվածն ավարտվում է այն տեսակետով, որ «Երևանում քաղաքաշինական գործունեության կարգավորման հետ կապված ցանկացած գործառույթ կարող է ցանկալի արդյունք ապահովել, եթե ներդրվեն ու կիրառվեն այդ գործառույթների հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև դրանց նկատմամբ հասարակական վերահսկողության գործուն մեխանիզմները»:
Առաջարկության հեղինակները ներկայացնում են նաև ճարտարապետ Սարգիս Թովմասյանի մշակած «Երևանի քաղաքաշինական հիմնախնդիրները և դրանց կարգավորման հայեցակարգային մոտեցումները», որոնք, «Մշակութային մանիֆեստին» ածանցվելով` կարող են դառնալ Հայաստանի քաղաքաշինության զարգացման ռազմավարական և մարտավարական ծրագիր»:
Առաջարկությունների փաթեթի վերջին հոդվածը լույս է տեսել «Հայոց աշխարհ» օրաթերթում և ներկայացնում է ՀՀ վարչապետի և մի քանի ճարտարապետների տեսակետները Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման իրավական խնդիրների կարգավորման հարցի վերաբերյալ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից