Թեմաներ
Շաբաթ 01 / 11 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   23:52 ԵԱՏՄ-ից արտահանման ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանին, Հայաստանին և Ղազախստանին․ Իրանի մաքսային ծառայության ղեկավար 01/10/2025   23:38 Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան 01/10/2025   23:25 «Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը 01/10/2025   23:08 Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից 01/10/2025   22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները 01/10/2025   22:29 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր», հետևում էր. Բաբայան 01/10/2025   22:15 Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   22:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/10/2025   21:46 Մերձմոսկվայում ձերբակալել են երկու կանանց վրա դանակով հարձակում կատարած տղամարդուն 01/10/2025   21:30 Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան 200 ընկերություններ և ֆիզիկական անձինք 01/10/2025   21:15 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/10/2025   20:43 Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը շրջել դեպի ԵՄ, ճիշտ այդքան է պետք, որ Հայաստանը տնտեսությունը դիվերսիֆիկացնի և համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին. Գագիկ Մակարյան 01/10/2025   20:35 Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 01/10/2025   20:20 Չեխիայի դեսպանությունն աջակցություն է հայտնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցության վերաբերյալ 01/10/2025   20:18 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/10/2025   20:11 Մարդուն բռնում, տանում են ապօրինի զենքի համար, պարզվում է զենք չկա. Մելիքյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել լիազորությունը չարաշահող իրավապահներին (տեսանյութ) 01/10/2025   20:02 Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինային կառաջարկի խաղաղապահ ուժեր մտցնել 01/10/2025   19:48 ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի փոխադրումը պայմանների պահպանման դեպքում 01/10/2025   19:34 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/10/2025   19:19 Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել, բայց որեւէ պատիժ չի նշանակել 01/10/2025   19:08 Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին 01/10/2025   18:33 Հաղորդագրություն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Գևորգ Քոչարյանի թեկնածությանն աջակցելու մասին 01/10/2025   18:31 «Արթիկ» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/10/2025   18:15 Փաստաբան Արսեն Բաբայանին ազատ են արձակել 01/10/2025   18:09 Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է 01/10/2025   18:00 Տունը կորցրած Մել Գիբսոնը հրդեհը համեմատել է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից 1945-ին ռմբակոծված Դրեզդենի հետ 01/10/2025   18:00 Փաստաբան Արսեն Բաբայանին ձերբակալել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով 01/10/2025   17:54 Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանի իմ հարցին. Մարության 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/10/2025   17:36 Գագիկ Ծառուկյանը տպավորված է Իրանում հայկական համայնքի ունեցած հարգանքով ու կազմակերպվածությամբ (տեսանյութ) 01/10/2025   17:30 Ավստրիայի արտգործնախարար Շալենբերգը նշանակվել է կանցլերի պաշտոնակատար 01/10/2025   17:27 Պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   17:15 Մեդվեդևին կասեմ՝ միայն հիմա՞ եք այդ մասին հիշել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, անպատասխանատու հայտարարություններ են. Ալխաս Ղազարյան 01/10/2025   17:02 Դամասկոսի մզկիթում հրմշտոց է տեղի ուենցել. առնվազն երեք մարդ է մահացել 01/10/2025   16:44 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 01/10/2025   16:43 ՆԱՏՕ-ն կավելացնի պաշտպանության ծախսերը. Reuters 01/10/2025   16:36 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ 01/10/2025   16:28 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 7-ժամյա աշխատանքի անցնելու հետ կապված ռիսկեր չի տեսնում 01/10/2025   16:20 Մուրճը ՔՊ նիստին տարել էի՝ գործընկերներիս ցույց տալու. դրանով ծառերի վրա նշումներ են արվում. Հակոբ Սիմիդյան 01/10/2025   16:11 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է․ ԴԱՀԿ 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի 01/10/2025   15:30 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ 01/10/2025   15:25 ՄԻԵԴ-ը Բաքվին մինչև հունվարի վերջ ժամանակ է տվել ՝ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն տրամադրելու համար 01/10/2025   15:17 Քաշքշուկ, բռունցքներ.... ի սեր աստծո, ժողովուրդ նման բաներ չի եղել. Ալխաս Ղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի լուրերի մասին
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/09/2025   13:46 Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան դերասաններ Հոփքինսի, Բրոդիի և Ֆարիսի շքեղ առանձնատները 01/10/2025   18:31 «Արթիկ» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում

Ռուբեն Մելիքյան. Արարատ Մուրադխանյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ԵԴ վճիռը վերանայելու խնդրանքով դիմելու հիմք այս պահին չեմ տեսնում 06/07/2012   18:25  |  Հարցազրույց

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի: «Փաստինֆո» գործակալությունը խնդրեց Հայաստանի արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանին մեկնաբանել վճիռը, դիմումատուի փաստարկներն ու Հայաստանի Հանրապետության կառավարության հակափաստարկները:

«Փասինֆո». Պրն. փոխնախարար, խնդրում եմ ներկայացնել բողոքի հիմնական հանգրվանները: Ի՞նչ դիրքորոշում է հայտնել կառավարությունը բողոքում բերվող փաստարկներին, ինչպիսի՞ արտացոլում են գտել կողմերի փաստարկները դատարանի վճռում:

Ռուբեն Մելիքյան. Նշված գործը 2006թ. է ուղարկվել Եվրոպական դատարան, ներպետական դատարաններում 2004-2005թթ. է քննվել, եւ այս գործը կարելի է դասակարգել այն գործերի շարքին, որոնցով մեր պետության վերաբերյալ տարածված վճռի հիմնական պատճառը օրենսդրական թերություններն են: Ընդ որում, այն թերությունները, որոնք այսօր իսկ եթե ոչ ամբողջությամբ, ապա ճնշող մեծամասնությամբ վերացված են, իսկ մնացած մասով մենք պատրաստում ենք Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ, եւ մյուս բոլոր օրենսդրական բնույթի խնդիրները կկարգավորեն նոր Քրեական դատավարության օրենսգրքում:

Ի՞նչ կոնկրետ պատճառներով է այդ վճիռը կայացվել: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը վերաբերում է անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքին, սակայն իրավունքն ունի որոշ բաղադրիչներ: Այստեղ կոնկրետ Եվրոպական դատարանը անդրադարձել է երեք բաղադրիչների, մասնավորապես, 5-րդ հոդվածի առաջին, երրորդ եւ չորրորդ կետերին:

Մասնավորապես, Եվրոպական դատարանը հանգամանալից քննարկել է այն հարցը, թե արդյոք մեր ներպետական օրենսդրությամբ նախատեսված գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի պարագայում ինչպես պետք է լուծվի անձի նախնական կալանքի հարցը: Ինչո՞ւմն է հարցը՝ մենք նախկինում ունեինք գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտ: Այդ ինստիտուտի էությունն այն էր, որ եթե դատարանը չէր կարողանում դատարան մուտք եղած գործով կայացնել վերջնական դատական ակտը, այսինքն՝ պարզվում էր, որ ապացույցները բավարար չեն եւ անհրաժեշտ է, որպեսզի կատարվի մինչդատական վարույթ, որ նախաքննությունը պետք է լրացնել, ապա իրավունք ուներ ցանկացած փուլում գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության:

Սա տիպիկ խորհրդային ինստիտուտ է, որի էությունը սկզբունքորեն հակասում է ժամանակակից իրավունքի հիմունքներին: Ինչո՞ւ է հակասում, որովհետեւ այս ինստիտուտի դեպքում մենք որպես կանխավարկած ընդունում ենք, որ դատարանը կարող է եւ ունենալ նաեւ այնպիսի դեպք, երբ ինքը պատասխան չունի: Սակայն այն կանխավարկածների համակարգը, որ այսօրվա իրավունքը տրամադրում է անձին՝ որպես երաշխիք, այդպսիսի հնարավորություն պետք է որ չտա, այսինքն՝ եթե գործը մտել է դատարան, ապա դատարանից կարող է դուրս գալ կամ մեղադրական, կամ արդարացման դատավճռով:

Մեր օրենսդրությունը չէր պարունակում շատ հստակ կանոններ, եւ դա արձանագրված է Եվրոպական դատարանի որոշմամբ, թե ինչպես պետք է հաշվվի գործը լրացուցիչ դատաքննության ուղարկելուց հետո մինչդատական կալանքի ժամկետը: Մենք հիմնական երկու տարբեեր ռեժիմներ ունեինք. առաջին ռեժիմը մինչդատական վարույթի կալանքն էր, որտեղ երկու ամիս ժամկետով յուրաքանչյուր անգամ կարող էր առավելագույնը երկարացվել եւ դատական քննության ռեժիմը, երբ մեկ անգամ կայացվում էր որոշում անձին կալանավորելու վերաբերյալ, եւ այդ որոշումը գործում էր ամբողջ դատական քննության համար: Պատկերացրեք՝ դատական քննության ռեժիմից անցում է կատարվում դեպի մինչդատական քննության ռեժիմ, երբ նորից պետք է երկու ամիս պարբերականությամբ որոշումներ կայացնեն, այ այստեղ մենք չունենք հստակ կանոններ, եւ Եվրոպական դատարանը դա հստակ ամրագրել է եւ սահմանել է, որ կառավարության փաստարկները, որ փորձում էր մեկնաբանել ներպետական օրենսդրությունը, անկախ ամեն ինչից, չուներ այնպիսի հիմնավորում ներպետական օրենսդրության մեջ, որ մենք կարողանանք ասել, որ դրանք համապատասխանում են որակյալ օրենքի չափանիշներին, այսինքն՝ կանխատեսելի են դարձնում անձի համար: Սա 5-րդ հոդվածի առաջին մասն է, եւ Եվրոպական դատարանը գտել էր, որ հենց միայն այն փաստը, որ մենք այստեղ չունենք հստակ կանոններ, բավարար հիմք են, որպեսզի մենք արձանագրենք անձի ազատության իրավունքի խախտում այն մասով. որ հստակ չէր, թե որքանով էր իրավաչափ անձի նախնական կալանքը գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելուց հետո:

Մենք այլեւս չունենք գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտ 2007թ.-ից սկսած, արդեն 5-րդ տարին է, եւ բնականաբար, նմանաբնույթ խնդիրներ մենք այլեւս ունենալ չենք կարող, եւ այստեղ զուտ օրենսդրական խնդիր էր, որը մեր կառավարությունը փորձել էր ներկայացնել որպես մեր օրենսդրությամբ կարգավորված. բայց Եվրոպական դատարանը օրենքի որակից ելնելով՝ եկել էր այն եզրահանգման, որ կառավարության դիրքորոշումն այնքան էլ համոզիչ չէ:
Հիմա , երբ գործը մտնում է դատարանի վարույթ, ապա դատարանի վարույթից պետք է դուրս գա կամ մեղադրական, կամ արդարացման դատավճռով կամ կարճման որոշմամբ, որն էլի տարբերակ է եւ կոնկրետ հիմքերով է պայմանավորված: Գործը լրացուցիչ դատաքննության ուղարկելու տարբերակ մենք չունենք, մենք այլեւս վերադարձ չունենք մինչդատական վարույթ, մինչդատական վարույթը ավարտվում է վերջնականապես: Միակ բանը, որ հնարավոր է մեր այսօրվա օրենսդրությամբ կատարել, դա այն է, որ եթե գործի քննության ընթացքում, ապացույցներ հետազոտելիս, պարզվում է, որ նոր հանգամանք է ի հայտ եկել, դատախազը կարող է գործը թողնելով դատարանի վարույթում, սա է կարեւորը, կատարել որոշակի մինչդատական վարույթին բնորոշ փոփոխություններ, փոխել մեղադրանքը, բայց այս դեպքում գործը չի դուրս գալիս դատարանի վարույթից, վերադառնում մինչդատական վարույթ, սա սկզբունքորեն այլ ինստիտուտ է: Այս փոփոխություններն, ուզում եմ հատուկ ընդգծել, կատարվել են Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում՝ 2007թ., երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը, այսինքն՝ մեր իրավական համակարգն արդեն այդ խնդրին լուծում տվել է: Իհարկե, Մուրադխանյանն ընդդեմ ՀՀ-ի գործով որոշման մեջ Եվրոպական դատարանը չի անդրադառնում գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու իրավաչափությանը, որովհետեւ դա դուրս է դիմումատուի փաստարկների շրջանակից, եւ պատճառներից մեկը գուցե այն է, որ արդեն այդ ինստիտուտը գոյություն չունի: Բայց դատարանը փաստի հետ գործ ունի, եւ ստիպված է արձագանքել այն փաստին, թե ինչպես պետք է հաշարկվի կալանքի ժամկետը գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու պարագայում:

Երկորրդ իրավական խնդիրը վերաբերում է մինչդատական վարույթի տեւողությանը, մասնավորապես, այդյո՞ք գործի քննության տեւողության երկար լինելը իրավաչափ է: Եվրոպական դատարանը բազմաթիվ հանգամանքներ հաշվի առնելով, ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործն ուղարկված է եղել լրացուցիչ նախաքննության, եկել է այն հետեւության, որ այդ տեւողությունը չափազանց երկար է եւ իրավաչափ համարվել չի կարող: Խնդիրն այն է, որ Եվրոպական դատարանն այս հարցում ունի շատ հստակ չափանիշներ, հաշվի առնելով գործի բարդությունը, ընդ որում, այդ գործը բարդ էր, եւ դատարանը հատուկ ընդգծում է, որ հաշվի է առնում գործի բարդությունը: Բայց միեւնույն ժամանակ հաշվի է առնում պետության պատշաճ առաքելությունը նման գործ քննելու հարցում: Եւ այստեղ Եվրոպական դատարանը հանդես է եկել այն գնահատականով, որ պետությունը պատշաճ առաքելություն չի իրականացրել:
Բնականաբար, կառավարության դիրքորոշումը այս հարցում այն է եղել, որ պետք է հաշվի առնել գործի բարդությունը, պետք է հաշվի առնել քննչական գործողությունների ծավալը, եւ դատարանը իրոք դա հաշվի է առել, բայց իրականացնելով բոլոր հնարավոր արժեքների հավասարակշռում, եկել է այն հետեւության, որ ամեն դեպքում պետությունն այստեղ իրավաչափ չի գործել, գործի քննության տեւողությունը՝ 2 տարուց ավելի, չի կարող արդարացված համարվել:

Երրորդ հարցը, որի որոշակի փաստարկներին Եվրոպական դատարանը անդրադառնում է, բողոքարկման հնարավորությունն է: Ահա այստեղ Եվրոպական դատարանը համաձայնում է կառավարության դիրքորոշման հետ եւ գալիս է այն հետեւության, որ իրոք այն ժամանակվա օրենսդրությունը հնարավորություն չէր նախատեսում կամ իրավունք չէր վերապահում անձին բողոքարկելու իր կալանքի հարցը Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարան բողոքարկման մասով է, որ կողմը փաստարկ է բերել, եւ կողմը պնդում էր, որ իրեն զրկել են կալանքի որոշումը բողոքարկելու հնարավորությունից: Բայց մենք ունենք Վերաքննիչ դատարանում բողոքարկելու հնարավորություն, եւ այդ հնարավորությունից կողմը օգտվել է, եւ Եվրոպական դատարանը, ինչպես մի շարք այլ որոշումներում, այնպես էլ այստեղ, ընդգծում է, որ ամենեւին էլ անհրաժեշտ չէ երկու ատյան բողոքարկման հնարավորություն տալ, հատկապես կալանքի վերաբերյալ որոշումներով: Մեկ հնարավորությունը բավարար է համարվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները բավարարելու համար, որտեղ խոսքը գնում է կալանավորման բողոքարկման մասին: Այստեղ ըստ էության Եվրոպական դատարանը համաձայնել է կառավարության դիրքորոշման հետ եւ 4-րդ կետի խախտում չի արձանագրել: Ըստ էության երեք հարցերից 2-ով համաձայնել է դիմումատուի հետ, եւ մեկ հարցով համաձայնել է կառավարության հետ:

Եվրոպական դատարանը վճռել է, որ 6000 եվրո Հայաստանը պետք է վճարի քաղաքացուն ոչ նյութական վնասի համար, 227 եվրո՝ ծախսերի համար:

«Փասինֆո». Վճիռը ուժի մեջ կմտնի երեք ամիս ա՞նց:

Ռուբեն Մելիքյան. Եվրոպական կոնվենցիայի սահմանած ընցակարգով պետությունը, ինչպես նաեւ մյուս կողմը հնարավորություն ունեն 3 ամսվա ընթացքում դիմել Եվրոպական դատարանի Մեծ պալատին, խնդրելով, որպեսզի Մեծ պալատը վերանայի տվյալ գործը, եւ եթե այդպիսի գործողություն չի կատարվում, ապա 3 ամիս անց վճիռը ուժի մեջ է մտնում:

«Փասինֆո». Կառավարությունը վճռի վերանայման համար պատրաստվո՞ւմ է դիմել:

Ռուբեն Մելիքյան. Ցանկացած վճռի դեպքում եւ այս վճռի դեպքում նույնպես պետությունը ուսումնասիրում է վճիռը եւ եթե գտնի, որ հնարավոր է, որ սխալ է տեղի ունեցել, Եվրոպական դատարանի դիրքորոշումներն որոշակի թերություններ ունեն կամ որեւէ բան հաշվի չի առնվել, մենք կարող ենք դիմել: Ես չեմ ուզում հիմա հայտարարել, որ մենք չենք պատրաստվում դիմել, թեեւ այս պահին ես որեւէ հիմք չեմ տեսնում:
Կառավարությունը չի բողոքարկել մինչ այդ եղած ավելի քան 30 վճիռներից եւ ոչ մեկը, բայց մեր քաղաքացիներից մեկի կողմից մեկ անգամ այդպիսի դեպք տեղի ունեցել է , եւ Եվրոպական դատարանը փոխել է իր դիրքորոշումը:


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]