ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի նախկին թեկնածուն վիճարկում է ԸԸՀ որոշումը 06/04/2012 18:37 | Ընտրական իրավունք
Հունիսի 5-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կսկսի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի նախկին թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումի հիման վրա գործի դատաքննությունը: Դիմումատուն վիճարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի մայիսի 6-ին անցկացված մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով մայիսի 11-ին ընդունված որոշումը։
Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը: Պատասխանող կողմն ընտրությունների արդյունքներն ամփոփած թիվ 37 ԸԸՀ-ն է:
Ըստ թ.37 ԸԸՀ որոշման, տվյալ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ անդամ Հայկ Գրիգորյանը:
Ամփոփիչ արձանագրության համաձայն, Հ.Գրիգորյանի օգտին քվեարկել է 19 894 ընտրող: Մյուս` ինքնաառաջադրված անկուսակցական 3 թեկնածուների միջեւ քվեները բաշխվել են հետեւյալ կերպ. Թաթուլ Հակոբյան` 11 822, Սամվել Հարությունյան` 1 492, Վարազդատ Վարդազարյան` 1 190:
54 028 ընտրողների ընդհանուր թվից քվեարկությանը մասնակցել են 35 741-ը: 1 104 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը 25 է:
Գրավոր ընթացակարգով դատաքննության ժամանակ կողմերն իրենց բացատրությունները, միջնորդությունները, առաջարկությունները ներկայացնում են գրավոր ՍԴ-ի սահմանած ժամկետներում, եւ գործի նյութերին ծանոթանում մինչեւ գործի դատաքննության սկսվելը: Գրավոր ընթացակարգով դատական նիստին կողմերը եւ դատաքննության այլ մասնակիցները կարող են ներկա չգտնվել: Դատական նիստին ներկայացած դատաքննության մասնակիցն տեղ է զբաղեցնում դահլիճում եւ նիստն ունկնդրում նիստին ներկա այլ անձանց համար սահմանված կարգով:
ՍԴ կանոնակարգի համաձայն, հայտարարված ժամին նիստը նախագահողը բացում է այն եւ հայտարարում դատաքննության ենթակա գործը, ինչից հետո ՍԴ անդամների կողմից կարող են հարցեր տրվել գործով զեկուցողին: Այնուհետեւ գրավոր դատաքննությունն ընթանում է Սահմանադրական դատարանի անդամների կողմից պարզաբանման կարիք պահանջող իրավական հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակման եղանակով:
ՍԴ-ի անդամների` դատական նիստին ներկայացված միջնորդությունները քննարկվում եւ լուծվում են անհապաղ: Նիստը նախագահողը պարզում է դրանց քննարկման արդյունքում կամ նպատակով գործի դատաքննությունը կասեցնելու, դատական նիստն ընդմիջելու կամ հետաձգելու անհրաժեշտությունը եւ համապատասխան հարցը ներկայացնում է ՍԴ-ի քննարկմանը կամ հայտարարում ընդմիջում` այդ հարցը խորհրդակցական սենյակում լուծելու համար:
Կարծիքների փոխանակումից հետո նիստը նախագահողը քննարկման է դնում դռնփակ խորհրդակցության անցնելու հարցը: Առարկությունների բացակայության դեպքում ՍԴ-ն անցնում է դռնփակ խորհրդակցության` գործով որոշում ընդունելու համար:
Գրավոր ընթացակարգով քննված գործով ընդունված որոշումը հրապարակվում է դատական նիստում և առաքվում ու հրատարակվում ՍԴ-ի մասին օրենքով և ՍԴ կանոնակարգով սահմանված կարգերով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ