Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/03/2024   17:13 Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ 07/03/2024   16:49 Թուրքիան մտադիր է զարգացնել Ռուսաստանի հետ զբոսաշրջությունը 07/03/2024   16:40 Ես անպայման կգամ. Պուտինը խոստացել է Էրդողանին 07/03/2024   16:29 Կարկուտի պատճառած վնասների փոխհատուցման հույս Հայրավանքում չունեն 07/03/2024   16:26 ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա 07/03/2024   16:22 Կարկուտի պատճառած վնասների արձանագրություններն ուղարկվել են Լոռու մարզպետարան. Բնակիչները տեղյակ չեն՝ փոխհատուցում կլինի, թե ոչ 07/03/2024   16:18 3 զինվորի մահ 18 օրում. իրավապաշտպան 07/03/2024   16:11 Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Միրզոյան 07/03/2024   16:04 Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ Միրզոյան 07/03/2024   16:01 Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ. Օվերչուկ 07/03/2024   16:01 Ոստիկանությունը զգուշացնում է. համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել 07/03/2024   15:55 Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը ձերբակալվել է 07/03/2024   15:49 Հայաստանը և Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Արարատ Միրզոյան 07/03/2024   15:46 ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել է Երևանին ու Բաքվին Մոսկվայի հետ համագործակցությունից պոկելու ցանկության մեջ 07/03/2024   15:23 ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 07/03/2024   15:18 ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի հանդեպ, ով խաղի ժամանակ ցույց է տվել «Գորշ գայլերի» ժեստը 07/03/2024   15:15 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը 07/03/2024   15:11 «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորի և դատապարտյալի մահվան իրական հանգամանքները պարզվում են․դիակներին բռնության հետքեր չեն հայտնաբերվել 07/03/2024   15:06 ԱՄՆ դեսպանությունը տոնում է Անկախության օրը 07/03/2024   14:53 Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանը 07/03/2024   14:47 Տղամարդը փրկվել է այն բանից հետո, երբ լճում լողալիս իր վրա կոկորդիլոս է հարձակվել 07/03/2024   14:39 Զինծառայող Սարգիս Խաչատրյանին մահացու հրազենային վնասվածք հասցվել է՝ իրեն ամրակցված ինքնաձիգից՝ կզակի հատվածում 07/03/2024   14:38 ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ է քննչական գործողություններ իրականացնում Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, կան ձերբակալվածներ․ ՔԿ 07/03/2024   14:34 Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավար Յուրա Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել 07/03/2024   14:26 Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված 07/03/2024   14:21 Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն ազատվել է պաշտոնից 07/03/2024   14:18 Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում․ Կոստանյան 07/03/2024   14:15 Կամավորները Երևանյան լճում մեծ թվով ներարկիչներ են գտել 07/03/2024   14:07 Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարում Աստանայում 07/03/2024   13:46 Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ին 07/03/2024   13:37 Մինչև Ալիևը չպատժվի իրականացվող ցեղասպանական գործողությունների համար՝ Ադրբեջանի պահանջների շարքը չի դադարելու. Ալավերդյան 07/03/2024   13:19 Անվտանգության ոլորտում որոշակի դիվերսիֆիկացիա ունենք, տնտեսական ոլորտում դեռ անելիք կա. Արմեն Գրիգորյան 07/03/2024   13:15 Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին բողոքի ակցիայի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է 07/03/2024   13:12 «Արմավիր» ՔԿՀ-ում մահվան երկու դեպք է արձանագրվել՝ մեկ օրում․ ըստ ՔԿԾ-ի՝ անձինք առողջական վիճակի վատթարացման հետևանքով ԲԿ էին տեղափոխվել 07/03/2024   13:11 Կրեմլում հերքում են, որ Պուտինը Թրամփի հետ երկխոսում է Ուկրաինայի հարցով 07/03/2024   13:07 Նոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը իրենց դաշտում է․ ԱԽՔ 07/03/2024   12:59 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 07/03/2024   12:43 Ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը 07/03/2024   12:40 «Կրիստալ» գնողներն ու իրացնող ամուսինները ձերբակալվել են 07/03/2024   12:33 ԵՄ առաքելությունն Հայաստանում արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տալիս. սա ցույց է տալիս, թե որքան հեռուն է պատրաստ ԵՄ-ն գնալ Հայաստանի պարագայում. ԵՄ դեսպան 07/03/2024   12:19 Անթալիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը. կան վիրավորներ 07/03/2024   12:11 Պայմանագրային զինծառայող է մահացել՝ հրազենային վնասվածքի հետևանքով 07/03/2024   12:09 Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան 07/03/2024   12:02 ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերությունը բարձրացնում է ՀՀ-ի դիմակայունությունը. Արմեն Գրիգորյան 07/03/2024   11:58 ԱՍՀ նախարարությունը տելեգրամ հարթակում գործարկում է «114 տեղեկատուն»՝ ԼՂ հայրենակիցների համար 07/03/2024   11:50 Ուկրաինական ցորենի արտահանումը Թուրքիա մայիսին կրճատվել է շուրջ 6 անգամ 07/03/2024   11:48 Իշխանությունը ԵՄ-ի հետ «խաղեր տալու» դերաբաշխում է արել` մտածելով, որ թեման կարող է ըստ իրավիճակի ծախել նաև այլ դերակատարների վրա․ Աբրահամյան 07/03/2024   11:38 Դաղստանում արգելվել է նիկաբ կրելը 07/03/2024   11:34 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն ազատվել է պաշտոնից 07/03/2024   11:26 Բագրատ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցին
07/02/2024   18:27 Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. Բիչախչյան 07/02/2024   17:16 Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյան 07/01/2024   21:29 Հանրապետության մի շարք հասցեներում մեկ օրով կդադարեցվի ջրամատակարարումը 07/02/2024   15:43 Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաեւ պատ է կառուցվում 07/03/2024   14:26 Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված 07/02/2024   22:42 Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն. Փաստաբան 07/02/2024   08:16 Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում. «Փաստ» 07/03/2024   12:11 Պայմանագրային զինծառայող է մահացել՝ հրազենային վնասվածքի հետևանքով 07/02/2024   08:06 Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու ուղևորություն․ «Հրապարակ» 07/02/2024   22:29 Բագրատ Սրբազանի հրավերով քաղաքական ուժերի հանդիպումը թեժ է անցել. հիմնական պայքարը վերսկսվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 07/02/2024   17:02 ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 07/02/2024   12:46 Հորդառատ անձրևները դեռ 2 օր էլ կշարունակվեն, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 07/01/2024   20:20 Գյումրիում 22-ամյա երիտասարդն ինքնասպանություն է գործել. shamshyan.com 07/02/2024   16:00 Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով. Բալասանյան (տեսանյութ) 07/03/2024   08:04 Ով է Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը․ «Հրապարակ» 07/01/2024   18:24 Տղամարդը նախկին սիրելիից վրեժ է լուծել հենց վերջինիս հարսանիքի օրը՝ դիմահարդարվելիս 07/02/2024   07:56 Հայ ռազմագերիների մասին Փաշինյանի վերջին՝ «պետք է փտեն բանտերում» արտահայտությունից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի. «Ժողովուրդ» 07/03/2024   15:55 Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը ձերբակալվել է 07/02/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 07/02/2024   13:52 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Իսպանիայում արևոտ եղանակն է վայելում. լուսանկար

Փաստաբանական դպրոցը կիրականացնի անվճար իրավաբանական օգնության ծրագիր 03/07/2013   14:31  |  ԼՐԱՀՈՍ

Համաշխարհային բանկը հաստատել է բնակչության անապահով խավերին քաղաքացիական, վարչական, քրեական և սահմանադրական դատարան դիմելու գործերով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու ՀՀ փաստաբանական դպրոցի ծրագիրը: Ծրագիրը նախատեսում է նաև iOS և Android ծրագրերի հիման վրա գործող հեռախոսներում և այլ շարժական սարքավորումներում տեղադրել ՀՀ փաստաբանական դպրոցի ծրագիրը, որի արդյունքում նման հեռախոս կամ այլ շարժական սարքավորում օգտագործողները կարող են բեռնել հայերեն լեզվով ուսումնական տեսանյութեր, աուդիոնյութեր և տիպային փաստաթղթեր` հայցադիմումներ, պայմանագրեր և այլն: ՀՀ փաստաբանական դպրոցը ԱՊՀ երկրներից առաջինն է, որը նման ծրագիր է ներդրում: Համաշխարհային բանկը ամբողջ ծրագրի իրականացման համար տրամադրելու է շուրջ 500 000 դոլարի դրամաշնորհ:

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ իրենց կողմից մշակած անվճար իրավաբանական օգնության ծրագիրը, որը նախատեսում է առաջնային անվճար իրավաբանական օգնության մատուցում առաջին երկու տարիներին կֆինանսավորվի Համաշխարհային բանկի կողմից, իսկ հաջողվելու դեպքում կշարունակի գործել ինքնուրույն: Մասնավորապես, ՀՀ փաստաբանական դպրոցն առաջարկում է առաջնային անվճար իրավաբանական օգնությունը, որը ներառում է խորհրդատվության տրամադրումը, հայցադիմումների, անհրաժեշտ փաստաթղթերի, տեղեկանքների կազմումը, օրենսդրության պարզաբանումը կազմակերպել ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների միջոցով՝ գործնական ուսուցման փուլում: Այդ նպատակով Երևան քաղաքում կբացվեն 4-5 գրասենյակներ, իսկ մարզերում ծառայությունները կմատուցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տարածքներում կամ հանրային պաշտպանի գրասենյակներում: Ծրագիրը նախատեսում է շուրջ վաթսուն փաստաբանի ներգրավում, որոնք նույնպես ֆինանսավորվելու են Համաշխարային բանկի միջոցների հաշվին:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրմամբ ՀՀ փաստաբանական դպրոցը լուծելու է և՛ ունկնդիրների պարտադիր փորձաշրջանի անցկացման հարցը, և՛ բնակչությանը անապահով խավին առաջնային անվճար իրավաբանական օգնության ապահովման հարցը, և՛ ծրագրով ներգրաված փաստաբանների վերապատրաստման հարցը, բացի այդ էլ տնտեսվելու են պետության կողմից անվճար իրավաբանական օգնության համար նախատեսված միջոցները:

ՀՀ փաստաբանական դպրոցը ակնկալում է ՀՀ արդարադատության նախարարության գործուն աջակցությունը, քանի որ ծրագիրը հաջող անցնելու դեպքում պետությունը կկատարի Եվրախորհրդի առջև ստանձնած ու «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված իր պարտավորությունը` առանց լրացուցիչ պետական միջոցների ներգրավելու:

«Սա ամենալուրջ ձեռքբերումն է, որ ՀՀ փաստաբանական դպրոցն արել է հանրային ոլորտում, ի դեպ իր գործունեության առաջին տարում»,- ասաց Ն.Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ շուտով, մի քանի ամիս հետո ծրագիրը կտա իր արդյունքները:

Ծրագրով նախատեսվում է նաև լուծել մարզերում և արտասահմանում բնակվող իրավաբանների և փաստաբանների հեռահար ուսուցման խնդիրը: Դա հնարավորություն կտա փաստաբաններին առանց ՀՀ փաստաբանական դպրոց գալու համակարգչային` «վեբինար», «վեբքաստ» և «աուդի դիսքաշն» ծրագրերի օգնությամբ մասնակցել դասախոսի անցկացրած դասընթացներին: Այս մոդելը հնարավորություն է տալիս նաև, որ հայաստանյան փաստաբանները վերապատրաստում անցնեն եվրոպական երկրների, ԱՄՆ դասախոսների օգնությամբ, առանց վերջիններիս Հայաստան գալու: Ծրագրի իրականացման անհրաժեշտ համակարգչային ծրագրերը ձեռք են բերվելու Համաշխարային Բանկի ֆինանսավորմամբ:

ՀՀ փաստաբանական դպրոցը նաև ծրագիր է մշակել՝ ուղղված Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող գանգատների որակի բարձրացմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ ՄԻԵԴ-ը չի արձանագրում խախտում միայն այն պատճառով, որ իրավաբանի կամ փաստաբանի կողմից գրված գանգատը որակյալ չէ, ինչը քաղաքացու մոտ թյուր տպավորություն է ստեղծում, թե ՄԻԵԴ-ը նույնպես իր իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց չէ:

ՀՀ փաստաբանական դպրոցի մշակած ծրագրի արդյունքում հեռահար վերապատրաստման եղանակով Եվրոպայում գտնվող մասնագետները կօգնեն Հայաստանի աշխատող փաստաբաններին Եվրոպական դատարան կոնկրետ գործերով գանգատներ կազմելու հարցում:

«Մենք արդեն ձեռք ենք բերել համաձայնություն Եվրոպայի խորհրդի հետ, որը կաջակցի իր ռեգիոնալ ծրագրի շրջանակներում փաստաբանների և ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներին վերապատրաստման հարցում», - ասաց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը:

Անապահով խավի համար անվճար ՄԻԵԴ գանգատ կազմելու նպատակով նախատեսվում է ՀՀ փաստաբանական դպրոցին կից բացել փաստաբանական գրասենյակ, որտեղ ունկնդիրները կազմելու է ՄԻԵԴ ուղղված գանգատներ: Ունկնդիրների մասնագիտանալուց հետո նրանց կփոխարինեն նոր ունկնդիրները: «Մեր օրենսդրությունը չի նախատեսում անվճար իրավաբանական օգնություն տրամադրում ՄԻԵԴ գանգատ գրելու, այդ բացը մեր դպրոցը կլրացնի: ՄԻԵԴ-ի հետ նամակագրությունը կկատարվի բավականին լավ անգլերենով, և քաղաքացին ստիպված չի լինի սպասել, որպեսզի տեղում թարգմանություն կատարվի: Դա օգտակար կլինի նաև ունկնդրի համար, որն ավարտելով ՀՀ փաստաբանական դպրոցը կունենա Եվրոպական դատարանում գտնվող իր վարույթում գործ: Եվրոպական դատարանը փոխհատուցելու է ունկնդրին իր կատարած աշխատանքի համար, եթե ունկնդրի կողմից կազմած գանգատը ընդունվի վարույթ: «Այս մեխանիզմը ևս շահավետ է և՛ պետության, և՛ բնակչության ու և՛ ՀՀ փաստաբանական դպրոցի համար»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց նաև, որ այս պահին քննարկման փուլում է Counterpart-ին ներկայացված ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է անցկացնել համայնքների իրավաբանների վերապատրաստումը, որպեսզի ապահովվի համայնքի ու բնակիչների հետ կապը: «Սա էլ է լուրջ ձեռքբերում, որովհետև մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ օրենքը միատեսակ չի գործում մեր պետության տարբեր համայնքներում: Եթե մի համայնքում բնակիչը բախվում մեկ խնդրի հետ և այդ խնդիրը ստանում է լուծում, ապա մյուս համայնքներում ծրագրի իրականացման արդյունքում, նույնպես ի տարբերություն ներկա իրավիճակի, լուծում կստանան այդ իրավական հարցերը: Ծրագրի հաջողվելու դեպքում ողջ պետության տարածքում կստեղծվի ցանց, որը կենտրոնացված է լինելու ՀՀ փաստաբանական դպրոցում, որտեղ խորհրդատուները համայնքի իրավաբաններին խորհրդատվություն են տրամադրելու, նրանք էլ իրենց հերթին՝ համայնքների բնակիչներին: Բացի այդ, ՀՀ փաստաբանական դպրոցը ապահովելու է համայնքների իրավաբանների շարունակական կրթությունը: Այս պիլոտային ծրագրում սկզբնական շրջանում ներգրավված է լինելու մոտ 40 համայնք: ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացումը շատ կարևոր է ՏԻՄ ինստիտուտների զարգացման համար, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կստեղծվի նաև ձևավորել անհրաժեշտ իրավական բազա համայնքների զարգացման համար:



Հեղինակ` «Փաստինֆո»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]