Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Մտահոգող դիտարկումներ` Քրեական նոր օրենսգրքի նախագծի մասին 03/17/2016   00:35  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Բաց հասարակության ինստիտուտը ձևավորել է մի խումբ՝ «Justice group», որի կազմում են բավականին ճանաչված իրավաբաններ ու իրավապաշտպաններ՝   Ավետիք Իշխանյան, Հայկ Ալումյան, Դավիթ Խաչատրյան, Արթուր Սաքունց, Արտակ Զեյնալյան և այլոք: Խումբն անդրադարձել  է  ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծին, բավականին խորությամբ վերլուծել այն, ներկայացրել իր տեսանկյունից առավել կարևոր հարցերի վերաբերյալ իր բոլոր դիտարկումները, դիտողություններն ու առաջարկությունները:

Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը, վերլուծությունը դեռ ամիսներ առաջ ուղարկվել է նախագծի հեղինակներին, շատ շուտով կուղարկվի նաև բոլոր նրանց, ովքեր առնչվել, առնչվում կամ հնարավոր է, որ առնչվեն այդ նախագծի ընդունման գործընթացին: 

Փաստաթուղթը քննարկվել է Քրեական նոր օրենսգրքի նախագծի հեղինակների հետ և դեռ շարունակելու է քննարկվել:  Քննարկման ժամանակ նշվել է, որ բավականին կարևոր դիտարկումներ են, և որ  արդեն  առաջին հայացքից  դրանց մի մասի հետ իրենք   ակնհայտորեն համաձայն են և կներառեն նախագծում,  «մնացածն էլ կքննարկենք»: Հայկ Ալումյանի տպավորությամբ,  դեռ հստակ չի երևում, որ այն առաջարկությունները, որոնց հետ հեղինակները համաձայնել են, ներառվել է նախագծի մեջ: 

Վերլուծության մեջ, մասնավորապես,  հիշատակվում է նախագծի  13-րդ հոդվածը՝  Հանցանք կատարած անձին արտահանձնելը կամ փոխանցելը:  Առաջարկվող նորմը մարդուն արտահանձնելու արգելք է նախատեսում, եթե պահանջող երկրում տվյալ հանցանքի համար նախատեսված է մահապատիժ: Խումբը գտնում է, որ բացի դա նորմով պետք է արգելվի արտահանձնումը նաև այն դեպքերով, եթե հիմքեր կան ենթադրելու, որ արտահանձնելու դեպքում տվյալ անձի նկատմամբ կարող է կատարվել խոշտանգում, դաժան կամ անմարդկային վերաբերմունք:

Բացի վերոհիշյալից, Խումբը գտնում է, որ  նորմը   դատավարական նորմ է, ուստի խումբը առաջարկում է լրամշակել նորմը, ներառելով արտահանձնման արգելք՝ խոշտանգման սպառնալիքի դեպքերի համար և նորմը տեղափոխել Քրեական դատավարության օրենսգիրք:

Նախագծի  30-րդ հոդվածը՝  Սխալը արարքի փաստական հանգամանքների մեջ,  սահմանում է հանցանքի որակման կարգավորում կախված նրանից, թե ինչպես է դրա մասին կարծում հանցանք կատարած անձը, մասնավորապես,  կարծում է, թե իր հանցանքը պարունակում է ծանրացնող հանգամանք, թե ոչ:   Նույն հոդվածով սահմանվում է, որ պատասխանատվությունը վրա է հասնում ոչ միայն այն դեպքում, երբ վտանգավոր հետևանքը առաջացել է անձի արարքից, այլ նաև երբ հետևանքը առաջացել է այլ պատճառով: Սույն սահմանումը կարող է նշանակել, որ պատասխանատվությունը կարող է վրա հասնել միայն մտադրության համար:

Ուստի Խումբն առաջարկում է հոդվածում ամրագրել, որ հանցանք կատարող անձը ոչ միայն կարծում էր/չեր կարծում իր արարքում պարունակվող ծանրացնող հանգամանքի առկայության մասին, այլ նաև ողջամիտ հիմքեր չուներ այդպես մտածելու:

Առաջարկվում է վերանայել հոդվածը, բացառելով մտադրության համար պատասխանատվության ենթարկելու վտանգը:

Քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքները գլխի 34-րդ հոդվածի՝ անհրաժեշտ պաշտպանություն, համաձայն,  անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում հակաիրավական ոտնձգություն կատարողին դիտավորությամբ կյանքից զրկելը, եթե տվյալ իրավիճակում ոտնձգությունից պաշտպանվելու այլ միջոցներ չկան կամ պաշտպանվողը չի գիտակցում դրանց առկայությունը:  Խնդրահարույց է այն, որ հոդվածը հաշվի չի առնում վտանգի չափը, ինչը վտանգում է միջազգային չափանիշով սահմանված կյանքի իրավունքի պաշտպանությունը:

Ուստի իրավաբաններն ու իրավապաշտպաններն առաջարկում են լրամշակել հոդվածը, հստակեցնելով անհրաժեշտ պաշտպանության սահմանները ըստ սպառնացող վտանգի չափի:

Նախագծի  35-րդ հոդվածը՝  Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը,  սահմանում է պատասխանատվություն «հակաիրավական» ոտնձգությոյւնների համար, սակայն ո՛չ հոդվածը, ո՛չ էլ Օրենսգիրքը չեն սահմանում «հակաիրավական» գործողության չափանիշները:

Ուստի Խումբն առաջարկում է սահմանել «հակաիրավական»  տերմինը, կամ փոխարինել այն  «անօրինական»-ով: (Կիրառելի է այլ հոդվաների համար, որտեղ նշվում է այդ տերմինը):

43-րդ հոդվածով՝  Հանցագործությունների բացահայտման կամ կանխարգելման հանձնարարություն կատարելը,  սահմանվում է, որ հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով օրենքով սահամանված կարգով կատարել է հանցագործության բացահայտման, կանխման կամ ապացույցների ձեռք բերման հատուկ հանձնարարություն: Սույն սահմանմամբ, ըստ Խմբի,  հասկանալի չէ,   թե ըստ հոդվածի ով կարող է իրականացնել նշված գործողությունը: Եթե խոսքը իրավապաշտպան, կամ այլ՝   ի պաշտոնե գործողություն կատարող անձանց մասին է, ապա նման չարաշահումները սահմանվում են այլ դրույթներով:

Խումբը գտնում է, որ  սույն հոդվածի վերաբերյալ անհրաժեշտ են պարզաբանումներ:

Շարունակելի...

 


Արխիվ

[]