Թեմաներ
Կիրակի 01 / 05 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/05/2025   13:23 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից գողություն կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/05/2025   13:19 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար. ՆԳՆ ՓԾ 01/05/2025   12:39 2024-ին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ. Դավիթ Խուդաթյան 01/05/2025   12:16 Ջո Բայդենը Հիլարի Քլինթոնին և Ջորջ Սորոսին պարգևատրել է «Ազատության շքանշանով» 01/05/2025   12:13 Տարադրամի փոխարժեքները հունվարի 5 -ին 01/05/2025   11:55 Եռաբլուրում շիրիմներին դրված ծաղիկները գողացողը ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել է 01/05/2025   11:37 Ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը. Դաժան մանրամասներ 01/05/2025   11:32 Փաստորեն ՀՀ ՔԿ-ն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք. Առաքելյանը՝ Տիրան Խաչատրյանի գործի մասին 01/05/2025   11:27 Քաղաքացիական թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Նիժնեկամսկի, Իժևսկի և Պերմի օդանավակայաններում 01/05/2025   10:45 Իրանում մեկնարկել են զորավարժությունները 01/05/2025   10:44 Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից 01/05/2025   10:30 Հրդեհ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում 01/05/2025   10:12 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 01/05/2025   10:03 Տիրան Խաչատրյանը մեղադրվում է պատերազմի օրերին իբրև անփութության մեջ. ՔԿ-ն մանրամասնում է 01/05/2025   09:58 Արցախում մանկապղծության մեջ մեղադրվողի պաշտպանը, նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամսով . փաստաբան 01/05/2025   09:50 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 01/05/2025   09:21 «Mercedes-Benz»-ը Պռոշյանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. 29-ամյա երիտասարդը մահացել է տեղում 01/05/2025   09:14 Անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը` դատարանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 01/04/2025   21:57 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ Ռուբեն Մելիքյան 01/04/2025   21:55 Երկուշաբթի լույս չի լինի նշված հասցեներում 01/04/2025   21:43 «Էն սուրճ եփողներին զգուշացնում եմ՝ վեր ընկեք տեղներդ». Սարգսյանը՝ Մալյանին 01/04/2025   21:24 Բայդենը Քլինթոնին, Սորոսին և Մեսսիին կպարգևատրի նախագահական մեդալով 01/04/2025   21:00 Երևանում փեսան գողացել է զոքանչի ոսկեղենն ու այդ գումարով խաղադրույք կատարել. shamshyan.com 01/04/2025   20:38 Հալեպահայերը դեռ զգուշավոր են ու երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս. Sputnik 01/04/2025   20:22 Փաշինյանն ապահերոսացման գործընթաց է սկսել, Միքայել Արզումանյան, Տիրան Խաչատրյան․ ԶՈւ-ի դեմ արշավ է. Մանուկյան 01/04/2025   20:21 Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվեց ևս 2 ժամով 01/04/2025   20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս 01/04/2025   20:02 Ալիևի ամանորյա ուղերձի «առյուծի բաժինը» սպառնալիքներ էին. ենթադրում եմ՝ դրանք հնչում էին «իրական» Հայաստանի հասցեին. ադրբեջանագետ 01/04/2025   19:48 Գաբրիել Չենբերջյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը զուրկ է իրավական և փաստական հիմքերից. փաստաբաններն ահազանգում են 01/04/2025   19:35 Գործը 5 հատոր է, 1200 էջ, չենք հասցրել ծանոթանալ․ Տիրան Խաչատրյանի փաստաբանները միջնորդելու են հետաձգել կալանքի քննությունը 01/04/2025   19:29 Ավտովթար՝ Երևանում. Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «Mazda»-ն. վերջինը հայտնվել է մայթին 01/04/2025   19:19 Շվեյցարական բանկը մեղադրվում է նացիստների հետ սերտ կապերը թաքցնելու մեջ 01/04/2025   19:04 Երևանում ավտոմեքենաները քշել են միմյանց վրա ու հընթացս օդ կրակել. shamshyan.com 01/04/2025   19:04 Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկը դադարել է 01/04/2025   18:34 Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է մեկ ժամով 01/04/2025   18:24 Մաքսային ծառայությունը 33 տարեկան է 01/04/2025   18:10 2024-ին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր 01/04/2025   17:50 Հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Սորոսից և ով ծրար էր փոխանցում Արսեն Խառատյանի տուն. Մալյան 01/04/2025   17:39 Տիգրան Ավինյանի և Սուրեն Գրիգորյանի այդքան գովազդված տրանսպորտային «չարեփոխումը»․ քաղաքացիներն ահազանգում են քաղաքային տրանսպորտի կաթվածահար լինելու մասին 01/04/2025   16:57 Շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ է զոհվել. ողբերգական միջադեպ՝ Չինաստանում 01/04/2025   16:38 Հրդեհ՝ Վանաձորի Գործարանային փողոցում 01/04/2025   16:07 Բաքվում ավտոբուսը բախվել է բեռնատարի. կան վիրավորներ ու զոհ 01/04/2025   15:55 Տիրան Խաչատրյանի կալանքի վերաբերյալ նիստը տեղի կունենա 18:00-ին. փաստաբան 01/04/2025   15:36 Վրաստանն արտաքսում է ցույցերին մասնակցած 25 օտարերկրացիների 01/04/2025   15:17 Տիրան Խաչատրյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն․ փաստաբան 01/04/2025   15:07 Գուրգեն Աֆրիկյանը նշանակվելու է ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ 01/04/2025   14:52 Ձերբակավել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը 01/04/2025   14:40 ԱՄՆ-ն անհանգստացած է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորությամբ. Բլինքեն 01/04/2025   14:12 Նպատակային դրամական աջակցության համար դիմելու կարիք չկա․ շրջանակն արդեն ընտրված է․ Սոցապ նախարարություն 01/04/2025   13:59 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկում է ունեցել. (տեսանյութ)
01/03/2025   14:21 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով 01/04/2025   13:41 «Երեխայիս գնդի հրամանատարը շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան՝ երեխաս էլ նրան է հարվածել». ահազանգ զինվորի հորից. shamshyan.com 01/03/2025   21:25 Իրանի վրա հարձակվելու որոշումն ընդունված է, հարձակումը մոտ է․ Արթուր Խաչիկյան 01/03/2025   13:31 Քաղաքացին անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը. մինչ իրավապահների ժամանելը նա իրեն ցած է նետել. shamshyan.com 01/04/2025   20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս 01/04/2025   21:55 Երկուշաբթի լույս չի լինի նշված հասցեներում 01/03/2025   15:07 Մոսկվա-Երևան չվերթի օդանավում մահացած տղամարդը երկքաղաքացի էր. մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել 01/04/2025   13:45 Ջերմաստիճանը նախ կբարձրանա՝ 6-8 աստիճանով, ապա՝ կնվազի 7-10 աստիճանով. սպասվում է ձյուն 01/04/2025   21:43 «Էն սուրճ եփողներին զգուշացնում եմ՝ վեր ընկեք տեղներդ». Սարգսյանը՝ Մալյանին 01/04/2025   17:50 Հայ-ռուսական բարեկամության անունից փորձում է հանդես գալ մի մարդ, ով ժամանակին վարձատրվում էր Սորոսից և ով ծրար էր փոխանցում Արսեն Խառատյանի տուն. Մալյան 01/04/2025   13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo 01/04/2025   21:00 Երևանում փեսան գողացել է զոքանչի ոսկեղենն ու այդ գումարով խաղադրույք կատարել. shamshyan.com 01/04/2025   14:52 Ձերբակավել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը 01/03/2025   17:03 Գործարարին սպանած «Ձմեռ պապը» հայտնաբերվել է և կալանավորվել 01/03/2025   23:31 Նշվել են գրիպի գերիշխող տարբերակի ախտանիշները 01/03/2025   22:11 Եթովպիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել 01/04/2025   00:02 Կանանց պատմել են գինեկոլոգիական ամենաառեղծվածային խնդրի մասին 01/05/2025   11:55 Եռաբլուրում շիրիմներին դրված ծաղիկները գողացողը ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել է 01/03/2025   21:48 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ 01/03/2025   16:15 Քովիդի գործով 21 անձի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է

Գողական աշխարհի պատերազմը սկսվեց ԱՄԷ-ում գրված «քսիվով» 02/06/2013   18:20  |  Վերլուծություններ

Որոշումը կայացվեց 2012թ. դեկտեմբերին Արաբական Էմիրություններում տեղի ունեցած մեծ հավաքի /սխոդկայի/ ժամանակ: Նրանց համար նոր «օրենքով գողերի» թագադրումը ոչ միայն Դեդ Հասանի դեմքին նետված ձեռնոց էր, այլև սեփական տոհմը /կլանը/ ամրապնդելու, շարքերը խտացնելու յուրահատուկ զորաշարժ:

Այդ հավաքի մասին հարազատ միջավայրում տարածված «քսիվում» ասվում էր.

«Գողականի ընթացքին ի նպաստ մենք՝ ստորև նշված Գողերս, ձեզ տեղեկացնում ենք, որ 10.12.12-ին կայացավ հավաք, որի ժամանակ հարց բարձրացվեց հեռակա որոշումների անթույլատրելիության մասին: Հավաքին ներկա բոլոր Գողերի, ինչպես նաև հեռակապի մեջ գտնվող բոլոր Գողերի կողմից որոշվել է չփոխել մեր գողական օրենքները: Գողի ճակատագիրը կարելի է որոշել միայն հավաքի ժամանակ և նրա ներկայությամբ: Մեր կյանքով ապրող բոլոր մարդկությունը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը: Բոլոր հետաքրքրվողներին Գողերը մանրամասները կբացատրեն անձամբ՝ հանդիպման ժամանակ»:

Ապա այդ գրության մեջ նշվում էր գողական վարքականոնը, որը ոչ թե պիտի ընկալվեր որպես հիշեցում, այլ գործողության կոչ. «Սրա հետ մեկտեղ ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն բանի վրա, որ Գողերն իրենց հարցերը իրենք են լուծում: Մեզ ոչ միջնորդներ են պետք, ոչ փաստաբաններ: Մեր գործերի մեջ ոչ մեկը չի կարող խառնվել, բացի հենց մեզանից: Որպեսզի թյուրիմացություններ չծագեն, դուք պետք է ուշադրություն չդարձնեք զանգերին, որոնցով փորձում են թեկուզ ինչ-որ կերպ սևացնել գողական Անունները: Ով էլ այդ զանգի հետևում կանգնած լինի: Սա վերաբերում է նաև SMS-ներին»:

Արաբական Էմիրություններում կայացած այդ հավաքը հստակ մարտավարական և ռազմավարական ծրագիր ներկայացրեց, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ տոհմի /կլանի/ համար արևի տակ սեփական տեղը ամրապնդելու և ընդարձակելու խնդրի առաջադրում:

Այլ կերպ ասած դա ազդեցության ոլորտների վերաբաշխման մարտահրավեր էր հետխորհրդային ամբողջ տարածքի աներկբա առաջնորդին՝ Ասլան Ուսոյանին ու նրա կլանին: Դեկտեմբերյան այդ հավաքի օրակարգում դրվեց շարքերը խտացնելու և նոր հեղինակություններ առաջ քաշելու օրակարգային հարցը: Այդ մասին «քսիֆ»-ով «բոլոր արժանապատիվ մարդկությանը» հայտնվում էր, որ՝ «...մեր ընտանիքը համալրվել է հետևյալ եղբայրներով ՝ Լյոխա Զլակ, Հաջի Փաշա Պաշտետ, Ռուֆատ Գյանջեցի, Աստիկ Սուխումցի, Ռուսլան Լեբեդ, Մանչո Սուխումցի, Տոլյա Տոլյատինսկի, Թենգիզ Խոչա, Ահմեդ Շալինսկի, Օլեգ Մումու, Գիո Ժորկա, Համզատ Ինգուշ, Լաշա Պեչերսկի, Սանյա Մեդվեժոնոկ, Յանկա»:

Եվ որպես հայտնածի լրջությունը հաստատող փաստարկ գրության մեջ թվարկվում էին այն «օրենքով գողերը» ովքեր գողական նոր աշխարհակարգը հաստատելու ճարտարապետը լինելու հավակնություններն ունեին՝ Տարիել Օնիանի / նա «քսիֆն» ստորագրել է գաղութում/, Մերաբ Ջեմո, Ռովշան, Սերյոգա Վետլագ, Ռոմա Քուրդ, Մերաբ Բախիա, Կոբա Սուխումցի, Մամուկա Միքելաձե /Ջեմոյի եղբայրը/, Իրակլի Պիպիա և այլք:

Նամակում հանցավոր համայնքը համալրած բոլոր «Օրենքով գողերը» և նրանց թագադրողներն, ըստ էության, այն քրեական հեղինակություններն են, որոնց այդպիսին լինելը չընդունվեց Մոսկվայում հունվարի 16-ին սպանված Դեդ Հասանի ու նրա տոհմի կողմից: Իրենց նկատմամբ այդ խոր անբարյացկամությունը նամակի հեղինակները և նրանց կողմից «թագադրվածները» լավ էին հասկանում և գիտեին թի ինչ ընտրության առաջ էին հայտնվում:

Նրանց թագադրությունը պիտի չընդունվեր հետխորհրդային տարածքի աներկբա հեղինակության՝ Ասլան Ուսոյանի ու նրա տոհմի /կլանի/ կողմից: Այդ մասին հաստատող լուրն անմիջապես տարածվեց բոլոր բանտերում և ազատության մեջ գտնվողների շրջանում:

Ավելին Դեդ Հասանի կլանը /տոհմը/ կարծես թե ցանկանում և առայժմ հաջողությամբ ապացուցում է նաև առանց նրա գոյություն ունենալու իր հնարավորությունը: Եվ որպես դրա ապացույց կարելի է հիշատակել Արաբական Էմիրություններում թագադրված, բայց նրա կողմից չընդունվածներից երկուսի՝ Ռուֆատ Գյանջեցու և Աստիկ Սուխումցու սպանությունները, որոնք տեղի ունեցան Դեդ Հասանի սպանությունից բառացիորեն մեկ-երկու օր հետո:

Իսկ օրերս էլ Մոսկվայի օդանավակայաններից մեկում իրավապահ մարմինները ձերբակալեցին Մերաբ Ջեմոյին: Թե ինչպես կդասավորվի նրա հետագա ճակատագիրը անազատության մեջ, չի կարող ասել ոչ մեկը:

Մահից առաջ Դեդ Հասանը խոստացել էր ներում շնորհել Արաբական Էմիրություններում «թագադրված» այն «օրենքով գողերին», ովքեր կհրաժարվեին գողականի թագից ու ցույց կտային հնազանդություն: Նրանցից մի քանիսը համաձայնվեցին: Իսկ նրանք, ովքեր հրաժարվեցին, այժմ հայտնվել են թիրախի վիճակում:

Պատերազմը շարունակվում է:

Հեղինակ` Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]