Թեմաներ
Երկուշաբթի 12 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/23/2024   19:37 Ինչպես բանաստեղծը դարձավ շումերագետ. Հոբելյար Արմեն Դավթյանը բացահայտեց գաղտնիքը (տեսանյութ) 12/23/2024   19:20 Ռուսաստանում հնարավոր է WhatsApp-ի արգելափակումը 2025 թվականին 12/23/2024   19:05 Գերմանիան և Դանիան 15 Leopard տանկեր են փոխանցել Ուկրաինային 12/23/2024   18:55 Մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկած չինացուն մահապատժի են դատապարտել 12/23/2024   18:51 «Ես նմա՞ն եմ հալածվողի»․ Հակոբ Ասլանյանն իրեն հալածյալ չի համարում 12/23/2024   18:48 Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել իր սուտը հերքող գրառումներից հետո 12/23/2024   18:46 Պաշտպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում փակ հաստատություններում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ 12/23/2024   18:12 Չարենացավանի բաժնում արցախցուն խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ,որևէ ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 12/23/2024   18:10 Սիրիայում քրդերի և թուրքամետ ուժերի միջև դաժան մարտեր են ընթանում 12/23/2024   18:07 Իտալիայում ՀՀ դեսպանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Asadakah միջազգային ասոցիացիայի հիմնադիր Թալալ Խրաիսի հետ 12/23/2024   18:02 Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը 12/23/2024   17:59 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը 12/23/2024   17:56 ՊՎԾ-ը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում 12/23/2024   17:50 Ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել. Կոբախիձեն սպառնացել է Զուրաբիշվիլիին, եթե վերջինս նոր ընտրություններ նշանակի 12/23/2024   17:45 Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ. Շարմազանով 12/23/2024   17:37 Քննիչը դատախազի հետ համաձայնեցրել է որոշումը ու մերժել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի անձեռնմխելիության դեպքը վարույթ նախաձեռնելը 12/23/2024   17:34 ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին 12/23/2024   17:32 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի մասին 12/23/2024   17:29 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է 12/23/2024   17:23 Աշխարհը գտնվում է միջուկային պատերազմի շեմին. Զյուգանով 12/23/2024   17:19 ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ-ներում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները 12/23/2024   16:59 Դեկտեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4495 խախտում 12/23/2024   16:45 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակին արժանացել է Ռոզա Ծառուկյանը 12/23/2024   16:44 Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիներին նախազգուշացում է արվել 12/23/2024   16:42 Կարճ հիշողություն ունենալիս, չես նյարդայնանում, Պիպոյանն անդրադարձել է աշխատանքային ժամերի կրճատմանը 12/23/2024   16:34 Տալախաձեն ԱԱ-ի չեմպիոնությունից հետո դիմել է Լալայանին 12/23/2024   16:27 Երևանում օդի աղտոտվածության 3 հիմնական պատճառ կա, 3-ն էլ քաղաքային իշխանությունների սխալների դաշտում է. Ճարատարապետները՝ շինարարության ծավալների ու օդի աղտոտվածության մասին 12/23/2024   16:12 Բանաստեղծ, շումերագետ Արմեն Դավթյանը 60 տարեկան է. հանդիպում հոբելյարի հետ 12/23/2024   16:09 45-ամյակիս մոտենում եմ իմ կյանքի թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյանը գոհ է իրենից 12/23/2024   16:08 Կասեցվել է 15 ավտոլվացման կետի գործունեություն. ԲԸՏՄ 12/23/2024   15:57 Ադրբեջանի պահանջներից վատթարագույնը վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին. Գեւորգ Դանիելյան 12/23/2024   15:47 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ 12/23/2024   15:10 Դատավորի օգնականն առանց դատավորի հետ համաձայնեցնելու գրություն է ուղարկել ԴԴ, հիմա էլ դատավորի դեմ վարույթ է քննվում 12/23/2024   15:04 Բացվել է Երևան - Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ 12/23/2024   14:59 Բրազիլիայում մարդատար ինքնաթիռն ընկել է տուրիստական ​ քաղաքի վրա. 10 զոհի մասին է հաղորդվում 12/23/2024   14:59 «Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով 12/23/2024   14:49 Գործարկվել է transport.yerevan.am միասնական տոմսային համակարգի կայքը, որտեղ յուրաքանչյուրը կարող է տեղեկանալ իր արտոնությունների մասին (տեսանյութ) 12/23/2024   14:34 4 գործոն, որոնք արագորեն ծերացնում են ուղեղը 12/23/2024   14:19 Թրամփը խոստացել է վերջ դնել «տրանսգենդերային խելագարությանը» 12/23/2024   14:15 Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը. Անի Քոչար 12/23/2024   13:48 ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը "վերադարձնեք" Ադրբեջանին և չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը. Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը. Զաքարյան 12/23/2024   13:40 Ազատի կացարանում հրդեհի գործով նոր մեղադրյալ կա․ գործը կուղարկվի դատարան 12/23/2024   13:37 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված 12/23/2024   13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել 12/23/2024   13:25 Լուկաշենկոն գնում է 7-րդ ժամկետ. նա պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու 12/23/2024   13:21 Հրդեհ Լիճք գյուղում 12/23/2024   13:08 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 12/23/2024   13:06 Արարատի մարզում «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ 12/23/2024   13:01 Ռադիկալ քայլեր են լինելու, Երևանում օդի որակն անառողջ է. Ավինյանը հիշել է կեղտոտ օդի մասին 12/23/2024   12:54 Ռուսական պատվիրակությունը Թեհրանում է
12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/23/2024   16:44 Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիներին նախազգուշացում է արվել 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/23/2024   16:34 Տալախաձեն ԱԱ-ի չեմպիոնությունից հետո դիմել է Լալայանին 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/23/2024   13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել 12/23/2024   15:10 Դատավորի օգնականն առանց դատավորի հետ համաձայնեցնելու գրություն է ուղարկել ԴԴ, հիմա էլ դատավորի դեմ վարույթ է քննվում 12/22/2024   19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»

Արթուր Սաքունցը կդիմի ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան 09/10/2015   19:48  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն  այսօր մերժեց  արդարացված Ալեքսանդր  Ցվերիանովի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բողոքը՝  իր վստահորդի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ գործը կարճելու ՀՔԾ որոշման դեմ: 

Ալեքսանդր Ցվերիանովի դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  քրեական գործը էր հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լրազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Ա.Ցվերիանովը  հայտնել էր, որ 2012 թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյաներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ բռնություն գործադրելու միջոցով հարկադրել են խոստովանել տարբեր գողությունների կատարում, որոնց հետ ինքն իրականում առնչություն չի ունեցել:

Սակայն հետագայում  ՀՔԾ-ի Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ  Վ. Ավետիսյանը որոշում էր կայացրել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին՝  հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՔԾ-ի այս  որոշումը բողոքարկվել էր նախ  ՀՀ գլխավոր դատախազություն, ապա նաև՝  դատարան, երկու դեպքում էլ բողոքները մերժվել էին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թ. հունիսի 26-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Ա. Սաքունցը նշել էր, որ  նախաքննության մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումները կատարվել են թերություններով և  օբյեկտիվորեն չեն գնահատվել գործում առկա ապացույցները: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու ոստիկանության աշխատակիցների և տուժող Ա. Ցվերիանովի ցուցմունքներում առկա անհամապատասխանությունները՝  կապված վերջինիս բերման ենթարկելու ժամի հետ: Քրեական գործի նյութերով չի հերքվել Ա. Ցվերիանովի՝ ալկոհոլ օգտագործած լինելու փաստը, իսկ ձեռք բերված տվյալները բավարար են ենթադրելու, որ Ա. Ցվերիանովն ալկոհոլ օգտագործել է ոստիկանության աշխատակիցների հյուրասիրությամբ, քանի որ, գտնվելով ոստիկանության բաժնում, այլ կերպ, քան ոստիկանության աշխատակիցների միջոցով, չէր կարող ալկոհոլ ձեռք բերել և օգտագործել: Բացի այդ, Ա. Ցվերիանովն ինքնախոստովանական ցուցմունքով ընդունել է գողությունների 16 դրվագի կատարումը, մինչդեռ, հետագայում դատարանի դատավճռով անմեղ է ճանաչվել նշված արարքների կատարման մեջ: Ա. Սաքունցը նշել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը չի նշանակել համապատասխան փորձաքննություններ՝ Ա. Ցվերիանովի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների փաստի հաստատման համար:

Ա. Սաքունցի գնահատմամբ,  ինքնին խոշտանգում է նաև այն, որ խիստ ցավերի առկայության պարագայում Ա. Ցվերիանովին բուժօգնություն չի տրամադրվել և այդ ընթացքում կատարվել են քննչական գործողություններ:

Ներկայացված բողոքի դեմ առարկել են դատավարական հսկողություն իրականացնող  դատախազ Գ. Գևորգյանը և վարույթն իրականացրած Վ. Ավետիսյանը:  Մասնավորապես, ըստ Գ. Գևորգյանի, նախաքննական մարմինը տվել է բոլոր հարցերի պատասխանները և քննությունը կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Արթուր Սաքունցը «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անպայման բողոքարկելու է ոչ միայն Վճռաբեկ դատարան, այլև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 


Հարակից հրապարակումներ`

13:56 02/05/2015  |  ԼՐԱՀՈՍ«Քանի դեռ արդարադատությունն ունի պատժիչ բնույթ, դատավորներն անկախ չեն, մենք ունենալու ենք գերբեռնվածություն». Արթուր Սաքունց
11:08 03/04/2015  |  ԼՐԱՀՈՍՔրեական հանցագործությունը քաղաքական ուղղվածություն ունի, եթե կատարվում է քաղաքական գործողության մասնակցի նկատմամբ. Արթուր Սաքունց
16:20 16/04/2013  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Սաքունց. «Աբովյան» ՔԿՀ-ն անգամ գինեկոլոգիական բաժանմունք չունի»
10:31 06/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրթուր Սաքունց. «Բռնություն կատարողները խրախուսվում են»
23:16 20/02/2013  |  Վարչական իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության
21:13 20/02/2013  |  Քրեական խրոնիկոնՍպանվածների գործով տուժողների իրավահաջորդները դիմելու են ՀՀ վճռաբեկ դատարան
17:42 01/02/2013  |  ԼՐԱՀՈՍԴատապարտյալները անվտանգության երաշխիքներ չունեն
16:29 10/01/2013  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Սաքունց. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բժիշկ չկա»
13:12 09/01/2013  |  ԼՐԱՀՈՍՔԿՀ-ներում դատապարտյալների մահվան դեպքերը բժշկական օգնություն չտրամադրելու հետևանք է

Արխիվ

[]