Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Վարչական ու կարգապահական վարույթների դեպքում ևս պետք է ամրագրվի անմեղության կանխավարկածի սկզբունքը. Երեմ Սարգսյան 07/03/2015   21:24  |  Վերլուծություններ

Քրեական վարույթների շրջանակում պրակտիկայում որոշակի խնդիրներ կան  քննչական մարմնի, դատախազության և պետական այլ մարմինների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքը պահպանելու հետ կապված: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց  փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ «երբեմն նույնիսկ դատավորների կողմից ենք հանդիպում նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների»: 

Օրինակ՝  բժիշկների դեմ գործով  դատական նիստի ժամանակ դատավորը կարող է վկային հարց տալ՝   «եթե բժիշկն ամեն ինչ ճիշտ արեց,  ինչի՞ մահացավ»:  Արդեն իսկ  այդ ձևակերպումն ինքնին անթույլատրելի է, գտնում է փաստաբանը: Ե.Սարգսյանն ընդգծեց, որ գուցե   կոնտեքստից կտրված այդ միտքը այլ անձանց այդքան էլ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում չթվա, բայց ակնհայտորեն դատավորի մոտ միանշանակ ձևավորված է  բացարձակ դիրքորոշում   և հարցադրումն  էլ   այդ եղանակով է:    «Բա  հիվանդանոցում մահացել է, մեղավոր մարդ չկա՞»  հարցադրումն ինքնին, փաստաբանի համոզմամբ,  անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման դրսևորում է, քանի որ  եթե անձը հիվանդանոցում է մահացել, դա դեռևս չի նշանակում,  որ ինչ-որ մեկը մեղավոր է դրանում: «Դատավորի հարցադրումների  ուղղվածությունը դեպի մեղավորություն է տանում»,- նշեց Ե.Սարգսյանը:

Որպես ավելի տիպիկ օրինակներ փաստաբան հիշատակեց մեղադրանքի կողմի թույլ տված  անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտումները, երբ կոնկրետ հանցագործության դեպքի  վերաբերյալ, որով կայացված դատավճիռը  դեռևս չի մտել  օրինական ուժի  մեջ,  հեռուստատեսային հաղորդման մեջ  մեղադրողը միանշանակ համոզմունք է հայտնում, որ դատավճռով մեղավոր ճանաչված անձը մեղավոր է,  բավական չէ, որ մեղավոր է, նույնիսկ  կազմակերպչի պիտակ է կպցնում այն դեպքում, որ անգամ դատավճռում նման ձևակերպումներ չկան: Այդ դիրքորոշումները հրապարակայնացվում են   և  դրվում պաշտոնական կայքէջում, ինչը բացարձակ անթույլատրելի է:  Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ ընդդիմախոսներն ասում են, որ դատախազն ի պաշտոնե պարտավոր է մեղադրել՝ եթե ինքը համոզմունք չունենար, որ մեղավոր է, մեղադրական եզրակացություն չէր հաստատի: «Համոզմունքը դեռևս միանշանակ չէ, ինքը պարտավոր է վերապահումներով խոսել, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու կամ կասկածելու, որ այս անձի կողմից է կատարվել հանցագործությունը: Միանշանակ ու հաստատապես, որ անձը կատարել է հանցագործություն, կարող է ասել միայն դատարանը՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ի պատասխան մեր հարցի, Երեմը Սարգսյանը նշեց, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը պետք է կիրառվի նաև վարչական ու կարգապահական վարույթների շրջանակում՝  որոշակիորեն  համադրելով անմեղության կանխավարկածի սկզբունքը վարչական ու կարգապահական վարույթների առանձնահատկությունների հետ:

Ի՞նչ է ընդհանուր առմամբ ասում անմեղության կանխավարկածի սկզբունքը քրեական վարույթների շրջանակում՝  անձն անմեղ է,  քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել պատշաճ ընթացակարգի շրջանակներում իրավասու դատարանի կողմից կայացված,  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Վարչական ու կարգապահական վարույթների դեպքում ևս, կարծում եմ,  նույն տրամաբանությամբ, պետք է ամրագրվի անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ անձը համարվում է միանշանակ անմեղ,  քանի դեռ անձի կողմից զանցանք կատարելը չի հաստատվել  իրավասու մարմնի կողմից վերջնական օրինական ուժի մեջ մտած  ակտով:

Նշենք, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը նաև զանցանքների քննության շրջանակում ամրագրելու հարցը իրավաբանական շրջանակներում լայնորեն քննարկվում է արդեն ավարտական փուլ մտնող   ՀՀ սահմանադրության նախագծի մշակման շրջանակում:

Ինչպես և նախատեսվում էր,  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները մեկնել են Վիեննա՝  Սահմանադրության նախագծի արդեն մշակված գլուխների շուրջ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ քննարկումներ անցկացնելու նպատակով:

 

 


Հարակից հրապարակումներ`

20:57 30/06/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱնմեղության կանխավարկածը՝ քրեադատավարական, թե համաիրավական սկզբունք
16:16 26/06/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության փոփոխությունների նախագիծը չի շեղվել բարեփոխումների հայեցակարգից. Վարդան Պողոսյան
09:18 26/06/2015  |  ՄամուլՍահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն ամփոփում է իր աշխատանքները. «Ժողովուրդ»
09:02 25/06/2015  |  ՄամուլՌուսաստանը ՀՀ սահմանադրական բարեփոխումներ անել-չանելու խնդիրը թողել է Հայաստանին. «Հրապարակ»
17:40 22/06/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԲՀԿ-ն կմասնակցի՞ սահմանադրական բարեփոխումներին
17:00 22/06/2015  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
13:09 22/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍահմանադրության նախագծում երդվյալ ատենակալների ինստիտուտ նախատեսված չէ
13:01 20/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔաղաքական ուժերի հետ Սահմանադրական բարեփոխումների քննարկումները կշարունակվեն նախագիծը ԱԺ ներկայացվելուց հետո
12:45 18/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրության փոփոխությունների ամբողջական նախագիծը պատրաստ կլինի հուլիսին
17:05 15/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման որևէ առաջարկություն ԱԺ-ն այս պահին չունի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]