Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 04/26/2024   08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ» 04/26/2024   08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ» 04/26/2024   07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   07:32 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» 04/26/2024   00:16 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականների հետ 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   00:04 Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան

Մեղսագրվող նույն արարքի համար կրկին դատվել էին. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալներին արդարացրել է ու ճանաչել անմեղ 06/30/2015   22:58  |  Արդարացման դատավճիռներ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ստորադասության հարաբերությունների բացակայության պարագայում մի խումբ անձանց կողմից  զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ մեղադրվող Գևորգ Խնուսյանին ու Տիգրան Կոստանդյանին արդարացրել է  ու ճանաչել անմեղ՝  հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց  Գևորգ Խնուսյանի ու Տիգրան Կոստանդյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում առկա է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում:

Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում,  ոը  2011թ. հոկտեմբերի  14-ին, ժամը 11.30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի զորանոցում  նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին նվաստացնելու ու ծեծի ենթարկելու համար ՀՀ ՊՆ Երևանի կայազորի  ՌՈ բաժնի պետի կողմից Խնուսյանին ու Կոստանդյանին տրվել է կարգապահական կալանք՝  10 օր ժամկետով, նրանք տեղափոխվել են կարգապահական մեկուսարան, որտեղ պահվել են 2011թ. հոկտեմբերի  15-ից   հոկտեմբերի 25-ը:

Տասնօրյա կարգապահական կալանքն իր բնույթով ու տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ,  արձանագրում է  Վերաքննիչ դատարանը, սակայն նրանց մեղսագրվող  նույն արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որով նրանք առաջին ատյանի դատարանի 2012թ. օգոստոսի 23-ի դատավճռով  մեղավոր են ճանաչվել ու  դատապարտվել մեկ տարվա ազատազրկման՝  ի դեպ, նրանք մեկ տարի գտնվել են կալանքի մեջ:

Մեղադրական դատավճռի կայացվելուց հետո այն բողոքարկվել է և գտնվել շրջապտույտի մեջ՝  Վերաքննիչ դատարան-Վճռաբեկ դատարան և հակառակ ուղղությամբ:

 Մինչ վերաքննիչ դատարանի կողմից 2015թ. հունիսի  9-ի այս որոշման կայացումը Վճռաբեկ դատարանը 2014թ. հոկտեմբերի  31-ի որոշմամբ արձանագրել է, որ, մասնավորապես, Գևորգ Խնուսյանի մասով  «նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը անտեսել է, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և դրանով սահմանված նոր քննության ծավալն իր համար պարտադիր բնույթ ունեն»: Վերաքննիչ դատարանը՝ չկատարելով 2013թ. հոկտեմբերի  18-ի որոշման պահանջը, ղեկավարվելով ընդհանրական բնույթ ունեցող և քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք չհանդիսացող իրավական նորմով, իր դատական ակտում չի մատնանշել քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք, ինչպես նաև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ  չի հիմնավորել այնպիսի բացառիկ հանգամանքի առկայությունը, որի պայմաններում Վճռաբեկ դատարանի 2013թ. հոկտեմբերի  18-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշումը  կիրառելի չէ տվյալ գործով կամ նոր քննությունը չի կարող կատարվել  սահմանված ծավալով: Արդյունքում, եզրահանգել է Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանը ոչ միայն խախտել է մեջբերված իրավանորմերի պահանջները, այլև սահմանափակել է Խնուսյանի իրավունքները՝ թույլ տալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում:

 Վճռաբեկ դատարանն արձանագրել   է, որ նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս անձին պետք է տրվի արդարացվածի կարգավիճակ: Վճռաբեկ դատարանն ընդգծել   է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության սկզբունքի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, ինչը ենթադրում է, որ քրեական մեղադրանքի բովանդակությունը կազմող  արարքի կապակցությամբ անձի և պետության միջև համապատասխան իրավահարաբերությունները վերջնականապես դադարել են, և իրավական առումով «հանցավոր արարք» գոյություն չունի: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ նույն արարքի համար կարգապահական կամ վարչական պատասխանատվությանը հաջորդած քրեական դատապարտումը կամ քրեական  հետապնդումը գնահատվի որպես նույն  արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտում, իրավակիրառողները պետք է ղեկավարվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ բացակայում է հանցագործության դեպքը, ինչն իր բնույթով արդարացնող հիմք է:  Արդյունքում  անձը ձեռք կբերի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար կդադարեցվի նաև խախտումը և նրան կտրամադրվի համարժեք հատուցում:

Վճռաբեկ դատարանը 2015թ. փետրվարի  27-ի որոշմամբ արձանագրել է, որ  Վերաքննիչ դատարանի 2014թ. մայիսի 6-ի որոշման դեմ   Տիգրան Կոստանդյանը վճռաբեկ բողոք չի ներկայացրել,  ուստի Վճռաբեկ դատարանն իրավասու չի եղել գործը ստուգման ենթարկել նաև նրա մասով: 

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի՝   Տ. Կոստանդյանի  վերաբերյալ   քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը օրինական ու հիմնավորված չէ, ուստի Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իր լիազորությունների շրջանակում Տ.Կոստանդյանի մասով Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը բեկանել է ու ուղարկել  նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի նաև նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության պատճառաբանությամբ քրեական հետապնդրումը դադարեցնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով  նախատեսված համապատասխան հիմքը գործադրելու կապակցությամբ Գ.Խնուսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]