Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Դատապարտյալներն անարգել զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ 01/26/2013   02:00  |  Վերլուծություններ


Ծանոթանալով տարբեր քրեական գործերում արձանագրված փաստերին, չենք կարող չտարակուսել որոշ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից դեռևս անբավարար հսկողության, ինչպես նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի կողմից ղեկավարվող ԱՆ քրեակատարողական վարչության կողմից անբավարար վերահսկողության առնչությամբ:

Ճիշտ է, կալանավայրերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ որոշակի աշխատանք քրեակատարողական հիմնարկների համապատասխան աշխատակիցների կողմից կատարվել ու կատարվում է, բայց փաստը նաև այն է, որ շատ դատապարտյալներ, այնտեղ նստած, թմրամիջոցներ են պատվիրել, ստացել, ավելին` կալանավայրից նույնիսկ զբաղվել թմրամիջոցների վերավաճառքով: Չկա որևէ երաշխիք, որ ազատազրկման դատապարտվածներից ոմանք այս պահին էլ չեն զբաղվում նույն գործով, ինչը թերեւս առանց  քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների գործուն աջակցության դժվար է պատկերացնել: Գուցե լինում են բացառություններ, երբ փորձ արվում է շրջանցել քրեակատարողականների աշխատակիցներին, ինչն էլ անմիջապես պատժվում է, այլ խոսքով  բացահայտվում է, որի շնորհիվ էլ փորձ է արվում ապահովել կալանավայրերում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ինչ-որ ցուցանիշ:

Մեղադրական եզրակացության համաձայն` Խաչիկ Բաբայանը  ՀՀ ԱՆ ‹‹Կոշ›› քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում, տեղեկանալով իր ծանոթ Արթուր Խաչատուրյանի մոտ ‹‹բուպրենորֆին›› տեսակի թմրամիջոց պարունակող SUBUTEX (‹‹սուբուտեքս››) տեսակի դեղահաբերի առկայության մասին, մոտ 0,008 գրամ ‹‹բուպրենորֆին›› պարունակող մեկ դեղահաբը 20 000 ՀՀ դրամով իրացնելու նպատակով, նշված դեղահաբերը գնելու վերաբերյալ հեռախոսով պայմանավորվել է վերջինիս հետ:

Այնուհետև Խ. Բաբայանը, թմրամիջոցների գնորդ անձանց հետ, պայմանավորվածության համաձայն, ‹‹Կոշ›› ՔԿՀ-ից նրանց հեռախոսակապով Արթուր Խաչատուրյանի հետ տարբեր վայրերում հանդիպման ուղղորդելու միջոցով 2010 թ. հոկտեմբերից մինչև 2011թ. մայիսի 24-ը ժամանակահատվածում վերավաճառելու եղանակով ինչպես Ալբերտ Հովհաննիսյանին, այնպես էլ գործով տարբեր անձանց իրացրել է Արթուր Խաչատուրյանից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափի՝ մոտ 0,8 գրամ ‹‹բուպրենորֆին›› պարունակող մոտ 100 հատ ‹‹սուբուտեքս›› տեսակի դեղահաբ։ Խ. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Մեկ այլ քրեական գործով, որն այժմ քննվում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ամբաստանյալի աթոռին են հայտնվել միանգամից  յոթ հոգի` Արամ Սաժումյանը, Հրաչյա Գրիգորյանը, Աշոտ Հովակիմյանը,Սամվել Դեմիրճյանը, Գայանե Խուգոյանը, Հմայակ Մանուկյանը և Լևոն Բաբայանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արամ Սաժումյանն իր ծանոթ, ՀՀ ԱՆ ‹‹Վարդաշեն›› ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Հմայակ Մանուկյանի կողմից իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուն և դրանք իրացնելուն օժանդակելու դիտավորությամբ 2012թ. մարտ ամսվա տարբեր օրերի (3 դեպքով) վերջինիս հետ հեռախոսակապով ունեցած պայմանավորվածության համաձայն, նրա մատնանշած անձանցից ստացված գումարներով ապօրինի ձեռք է բերել յուրաքնչյուր անգամ խոշոր չափերի  ‹‹բուպրենորֆին›› տեսակի թմրամիջոց պարունակող հաբեր: Դրանցից զգալի չափի թմրամիջոցը օգտագործել է անձամբ, իսկ մնացած խոշոր չափերի քանակությունները Հմայակ Մանուկյանի ցուցումով փոխանցել ինչպես վերջինիս, այնպես էլ իր ծանոթ Լևոն Բաբայանին:

Մեղադրական եզրակացության համաձայն` Հրաչյա Գրիգորյանը ‹‹Վարդաշեն›› ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Սամվել Դեմիրճյանի խնդրանքով նույն հիմնարկում պատիժ կրող Հմայակ Մանուկյանի կողմից առանց իրացնելու նպատակի (գործածման համար) ‹‹բուպրենորֆին›› տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբի 1 հատը 25 000 դրամով ձեռք բերելուն օժանդակելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր հարևան Աշոտ Հովակիմյանի հետ: Այնուհետև տեղեկանալով Հմայակ Մանուկյանի կողմից 7 դեղահաբ ձեռք բերելու ցանկությանը, 2012 թ. մարտին Աշոտ Հովակիմյանի ծանոթ Գայանե Խուգոյանից 1 հաբը 15 000 դրամով գնելու և գումարը հետագայում վճարելու պայմանով, ապօրինի ձեռք են բերել խոշոր չափի` մոտ 0,056 գրամ ‹‹բուպրենորֆին›› տեսակի թմրամիջոց պարունակող 7 հաբ: Նրանք նշված հաբերը գնորդին փոխանցելու նպատակով Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող ‹‹Ռադիոտեխնիկա›› խանութի աստիճանների մոտ, քարի տակ թաքցրել են հաբերը և օժանդակել Հմայակ Մանուկյանի կողմից հիշյալ թմրամիջոցի ձեռքբերմանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ քննվող մեկ այլ քրեական գործով Ռուբիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010 թ. ապրիլի 23-ին վերոնշյալ դատարանի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար 7 տարի ազատազրկման դատապարտվելուց հետո, ՀՀ ԱՆ ‹‹Գորիս›› քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում որոշել Է շարունակել զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:

Մասնավորապես պարզվել է, որ Ռուբիկ Մարտիրոսյանն իր հետ միևնույն քր. գործով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված, ՀՀ ԱՆ ‹‹Նուբարաշեն›› քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Հովհաննես Միշայի Գևորզյանի միջոցով վերջինիս ծանոթ` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ոմն Բեյնամից թմրամիջոցներ ձեռք բերելու, դրանք մաքսանենգությամբ ՀՀ ներկրելու և իրացնելու հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, հեռախոսակապով նախնական համաձայնության է եկել Հովհաննես Միշայի Գևորզյանի, իսկ դրանք տարբեր անձանց վաճառելա շուրջ եղբոր` Ռոմիկ Գառնիկի Մարտիրոսյանի հետ: Դրանով նա ընդգրկվել Է Հովհաննես Գևորզյանի ձևավորած կայուն կազմակերպված խմբում:

Ալբերտ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված լինելով, պատիժը ՀՀ ԱՆ ‹‹Դատապարտյալների հիվանդանոց›› Քկ հիմնարկում կրելու ընթացքում որոշել է շարունակել զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հեռախոսակապով ծանոթացել և պայմանավորվածություն է ձեռք բերել քրոջ փաստացի ամուսնու` տաքսի ծառայություններ իրականացնող Զոհրակ Հենրիկի Խաչատրյանի հետ՝ որոշակի վարձատրության դիմաց նրան պատկանող ‹‹ՎԱԶ 21015›› մակնիշի ավտոմեքենայով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ձեռքբերման ու դրանք իրացնելու գործում իրեն օժանդակելու վերաբերյալ։

Յուրաքանչյուր դեպքում թմրամիջոցներ իրացնող և դրանց գնորդ անձանց հետ նախապես և անձամբ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Ալբերտ Հովհաննիսյանը Զոհրակ Խաչատրյանին հեռախոսակապով ուղղորդել է հանցակիցների հետ հանդիպման վայրեր։

Տիգրան Նալթակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. փետրվարի 25-ին իր ծանոթ՝ ՀՀ ԱՆ ‹‹Կոշ›› քրեակատարոդական հիմնարկությունում պատիժը կրող դատապարտյալ ոմն Արթուրի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկանալով վերջինիս կողմից գործածման նպատակով առանձնապես խոշոր չափերի ‹‹ափիոն›› տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու մտադրության մասին, ընդառաջել է նրա խնդրանքին՝ թմրամիջոցն իրացնողի հետ հանդիպելու, այն ստանալու և Արթուրին փոխանցելու վերաբերյալ:

Վազգեն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտագործման համար  ‹‹ափիոն›› տեսակի թմրամիջոց ձեռք բերելու նպատակով, 2011թ. փետրվարի կեսերին հեռախոսակապ է հաստատել թմրամիջոցների առքուվաճառք իրականացնող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված և ՀՀ ԱՆ ‹‹Գորիս›› Քկ հիմնարկում պատիժը կրող իր ծանոթ Ռուբիկ Մարտիրոսյանի հետ: Այնուհետև պայմանավորվել է Երևան քաղաքում հանդիպել վերջինիս եղբորը` Ռոմիկ Մարտիրոսյանին եւ նրանից 170 000  դրամի դիմաց առանց իրացնելու նպատակի (իր գործածման համար) ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի ՝ 12 գրամ ‹‹ափիոն›› տեսակի թմրամիջոց։

Ընդգծենք, որ այսպիսի դեպքերն ու քրեական գործերը բազմաթիվ են, բայց բոլորը ներկայացնել հնարավոր չէ և իմաստ էլ չունի: Եղածն էլ, կարծում ենք, բավարար է, ամրագրելու, որ քրեակատարողական հիմնարկների պատերն ամենեւին էլ չեն խանգարում դատապարտյալներին զբաղվելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ` թե ձեռք բերելու եւ թե իրացնելու առումով: Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են:
 

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]