Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվողը դեպքի վայրում ոստիկանին չի էլ տեսել 05/27/2015   17:09  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեջ մեղադրվող Նարեկը  դեպքի վայրում չի էլ տեսել գործով տուժող ճանաչված ոստիկան Կարեն Սաղաթելյանին, էլ ուր մնաց թե հարվածեր: Այս մասին այսօրվա նիստում իր ցուցմունքում հայտարարեց Նարեկը՝ հավելելով, որ ինքը նման անիմաստ և չկշռադատված քայլ չէր անի:
 
Ամբաստանյալն իր ցուցմունքում նշեց, որ՝ տեղեկանալով, որ 2014թ. հունիսի 23-ին, էլեկտրաէներգիայի անհիմն թանկացման համար բողոքի ակցիա է կազմակերպվել և որ ակցիայի մասնակիցները հավաքվելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց, որոշել է ինքը ևս մասնակցել դրան:
 
Ըստ Նարեկի՝ երբ ժամանել է այնտեղ, արդեն մոտ երկու տասնյակ քաղաքացիներ են եղել, ինչպես նաև՝ լրագրողներ և ոստիկաններ:
 
Ակցիայի ընթացքում մասնակիցների թիվը շատացել է, որոշ ժամանակ անց, ըստ Նարեկի, ոստիկանները 2 քաղաքացու տարել են նստեցրել ոստիկանական մեքենա, իսկ մյուս մասնակիցները փորձել են փակել ճանապարհը՝ նստելով մեքենայի դիմաց, թույլ  չտալով ոստիկաններին տեղափոխել ակցիայի մասնակիցներին:
 
Ըստ նրա՝ մեծ թվով ոստիկաններն ուժի կիրառմամբ ազատել են մեքենայի ճանապարհը:
 
Տեսնելով, թե ոստիկաններն ինչպես են բերման ենթարկում ակցիայի մասնակից Հարություն Աղլամազյանին, Նարեկն այդ վայրից կտրուկ քայլերով գնացել է դեպի Սարյանի փողոցում գտնվող փոստատան ուղղությամբ՝ մտածելով, որ իրեն ևս առանց պատճառաբանության կարող են բերման ենթարկել:
 
Երբ հասել է փոստատան խաչմերուկ՝ Նարեկին է մոտեցել մի ոստիկան՝ վկա Խաչատուր Հովակիմյանը, և քաշքշել նրան, որից հետո մոտեցել են այլ ոստիկաններ և ձեռքերից, ոտքերից բռնելով՝   տեղափոխել են ոստիկանության ավտոմեքենա:
 
Ըստ Նարեկի՝ վկա Խաչատուր Հովակիմյանի դատաքննական ցուցմունքը, թե նա է իրեն տարել դեպի  ոստիկանության ավտոմեքենա, իրականությանը չի համապատասխանում, այլ ոստիկաններ են իրեն տեղափոխել, իսկ այդ ընթացքում Հովակիմյանը հեռացել է այդ վայրից:
 
Ոստիկանության բաժնում Նարեկին պահել են 5 ժամ, սկզբում նա կարծել է, թե իրեն բերման են ենթարկել՝ բողոքի ակցիային մասնակցելու համար, սակայն մոտ 2 ժամ ոստիկանության բաժնում մնալուց հետո այն սենյակ, որտեղ գտնվել է ինքը, մտել են Խաչատուր Հովակիմյանը, տուժող Կարեն Սաղաթելյանը և ևս 1 անձ ու իրեն հայտնել, որ բերման է ենթարկվել՝ իբր ոստիկանին հարվածելու համար:
 
Ամբաստանյալը հավանական է համարում, որ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում Կարեն Սաղաթելյանը կարող էր վնասվածքներ ստանալ, սակայն ավելի վաղ և ոչ իր կողմից:
 
Դեպքի օրը բողոք ակցիայի մասնակից մոտ 27 անձինք բերման են ենթարկվել, սակայն բացի Նարեկից ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել:
 
Մեղադրողի և նախագահող դատավորի հարցին, թե «Ինչպե՞ս պատահեց, որ միայն Նարեկի նկատմամբ քրեական գործ հարուցվեց», վերջինս պատասխանեց, որ «ակցիայի ավարտն էր, միգուցե   ոստիկանական պլան էին կատարում այդ օրը, շատ լավ հնարավորություն է, ինչի՞ չօգտվեն»:
 
Նշենք, որ այսօր հրապարակվեց նաև տուժող Կարեն Սաղաթելյանի ցուցմունքը, ով աշխատանքից ազատվել է և ներկայումս Հայաստանից բացակայում է:
 
Տուժող ոստիկանի նախաքննական ցուցմունքի համաձայն, հասարակական կարգի պահպանման նպատակով ժամանել են բողոքի ակցիայի վայր, այդ ժամանակ նկատել է, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մի երիտասարդ մոտեցել է ոստիկանական «գազել» մակնիշի ավտոմեքենային և փորձել անվադողը իջեցնել, տուժողը և մեկ այլ ծառայակից մոտեցել են երիտասարդին՝ նպատակ ունենալով նրան բերման ենթարկել, սակայն այդ պահին մի երիտասարդ ոտքով իրեն հարվածել է ետևի գոտկատեղի ձախ հատվածին, որից հետո, երբ տուժող ոստիկանը շրջվել է, որ բռնի այդ երիտասարդին,  հետևել է մյուս հարվածը՝ բռունցքով, գլխի ետևի մասին:
 
Ըստ տուժող ոստիկանի նախաքննական ցուցմունքի՝ իրեն հարվածողը փախուստի է դիմել, իսկ իր գործընկերները նրան հետևել են և բռնել: Հետագայում ոստիկանության բաժնում տուժողը պարզել է, որ իրեն հարվածողը Նարեկն է եղել:
 
Ամբաստանյալի պաշտպան Արա Զոհրաբյանն այսօր միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածի պահանջից է բխում, որ փորձաքննության եզրակացության մեջ նշված լինի ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ կողմից՝ անուն, հայրանուն, կրթություն, մասնագիտություն, ինչի՞ հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ո՞ր նյութերն է փորձագետն օգտագործել, ինչպիսի՞ մեթոդներ են կիրառվել:
 
Սակայն տվյալ եզրակացության մեջ չի նշվում փորձագետի անունը, հայրանունը, կրթությունը, ինչպես նաև՝ թե ի՞նչ հետազոտություն է կատարվել, ի՞նչ մեթոդներ են կիրառվել: Ըստ պաշտպանի՝ եզրակացությունը պատճառաբանված և հիմնավորված չէ: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել տվյալ փորձագետին:
 
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով որ ըստ էության էական խախտում չկա փորձաքննություն եզրակացության մեջ, որպեսզի այն անթույլատրելի ճանաչվի, ըստ նրա՝ եզրակացության մեջ նշված են անուն, հայրանվան սկզբնատառերը:
 
Դատարանը մասնակի բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և հաջորդ դատական նիստին փորձագետը կհրավիրվի հարցաքննության:
 
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի մեկ այլ միջնորդություն՝ դատարան հարցաքննության կհրավիրվի վկա Գ.Գասպարյանը, ով գտնվել է դեպքի վայրում, և Նարեկը եղել է նրա տեսադաշտում:
 
Այս վկան նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել է, սակայն չի դատակոչվել: Պաշտպանական կողմը գտնում է, որ  վկան մեղադրանքին հակասող ցուցմունքներ է տվել, իսկ մեղադրողը հայտարարեց, որ վկան էական հանգամանքներ չի հայտնել, դրա համար էլ չի դատակոչվել:
 
Ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ.Սաղաթելյանի նկատմամբ՝ նրան պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
 
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկը մեկ անգամ ոտքով հարվածել է Սաղաթելյանի ձախ հետույքային շրջանին և մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա գլխի ետևի շրջանին:
 
Նարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
 

Հարակից հրապարակումներ`

20:31 11/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը չի դիտել դեպքի օրվա տեսանյութերը, իրեն դա պետք չի, դա «քրեական գործի հետ կապ չունեցող բան ա»
20:12 17/03/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԶինծառայողի սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն՝ տուժող կողմը մեղադրում է
21:34 24/12/2014  |  Քրեական խրոնիկոն84 նորակոչիկներից 2-ը տեղափոխվել են հոսպիտալ
19:05 12/12/2014  |  Քրեական խրոնիկոնՆախաքննության ընթացքում մեղսունակ ճանաչված կինը կենթարկվի դատահոգեբուժական փորձաքննություն
19:40 11/12/2014  |  Քրեական խրոնիկոն«Իրա համա՞ր եմ պահել մեծացրել, որ տղիս գլուխը ուտեր». սպանվածի մայր
20:05 24/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը պնդում է՝ չի հասկացել, թե ինչպես է մահացու հարվածներ հասցրել ընկերոջը
13:54 23/11/2014  |  Քրեական խրոնիկոնԱմբաստանյալը ցանկանում էր առանձնազրույց ունենալ դատավորի հետ
20:01 17/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇահեն Հարությունյանը չազատազրկվեց. դատարանը մերժեց դատախազին
20:35 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնԲանդայի գործով նախազգուշացվեցին ամբաստանյալից մինչև մեղադրող
19:40 07/10/2014  |  Քրեական խրոնիկոն75-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Արխիվ

[]