Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բեյրութում 03/28/2015   22:29  |  ԼՐԱՀՈՍ

 
Մարտի 26-ին Լիբանանի հայկական ժառանգության ակումբի նախաձեռնությամբ Բեյրութի ամերիկյան համալսարանի «Իսամ Ֆարես» սրահում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով դասախոսություն: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 
Միջոցառման գլխավոր բանախոսն էր անգլիացի հանրաճանաչ լրագրող, բրիտանական «The Independent» օրաթերթի Մերձավոր Արևելքի թղթակից Ռոբերտ Ֆիսկը:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Բեյրութի ամերիկյան համալսարանի դասախոս Խաժակ Գյոկչյանն, ով նշեց, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ իրականացված ոճրագործություն էր հազարամյակների պատմություն ունեցող ազգի ու մշակույթի նկատմամբ:
 
Ռոբերտ Ֆիսկը 1915թ. հայկական կոտորածները որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն` նշելով, որ թուրքական բանակում ծառայած գերմանացի զինվորներն ականատես են եղել այդ իրադարձություններին, որոնց վկայությունները անչափ կարևոր են հայության համար:
 
Ֆիսկն ընդգծեց այն փաստը, որ հայ ժողովուրդը հաղթեց՝ իր հիշողությունը պահելով: Նա պատմեց իր Թուրքիա կատարած այցի և պատմական Հայաստանի գավառներով շրջելու մասին՝ նշելով, որ բոլոր թուրքերը գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել հայերի հետ 1915թ.՝ չնայած թուրքական պետության ժխտողական քաղաքականությանը: Ռոբերտ Ֆիսկը նշեց, որ Հայոց ցեղասպանության մասին թուրք մտավորականների հետ զրուցելն ու կարծիքներ փոխանակելը բավարար չէ, այլ պետք է խոսել և բացատրել կատարվածի մասին սովորական մարդկանց:
 
Մարտի 27-ին Լիբանանի օգնության խաչի նախաձեռնությամբ և Լիբանանի Հայոց թեմի առաջնորդի հովանավորությամբ Բեյրութի ազգային առաջնորդարանի «Երջո Սամվելյան» սրահում կազմակերպվել էր հուշ երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
 
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանի օգնության խաչի շրջանային վարչության ատենապետ Թալին Քլբաշյանը, ով անդրադարձավ ՀՕՄ-ի անցած ուղուն և առաքելությանը:
 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խըդշյանը ներկայացրեց Լիբանանի օգնության խաչի գործունեությանն ու Հայոց ցեղասպանությանն առնչվող մանրամասներ: Նա իր խորին երախտագիտությունը հայտնեց բոլոր հայ մայրերին, ովքեր կրել են ծանր տառապանքներ, սակայն մեծ դերակատարություն են ունեցել մատաղ սերնդի դաստիարակության և լեզվի պահպանման գործում: Եզրափակելով իր խոսքը` նա նշեց, որ հայությունը շարունակում է իր արդար պայքարը խաղաղասիրությամբ և ստեղծագործական ավյունով:
 
Լիբանանի խորհրդարանի անդամ Ղասան Մուխայբերը նշեց, որ հայերն իրենց կարևոր նպաստը բերեցին Լիբանանի ծաղկեցման ու բարգավաճման գործում: Նա նկատեց, որ եթե հայերը թուրքերի սրով ցեղասպանության մատնվեցին, ապա Լիբանանի ժողովուրդը նույն ցեղասպանի կողմից սովի մատնվեց` կորցնելով բնակչության 40 տոկոսը: Նա իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և ընդգծեց, որ այսօր լիբանանցիները սատարում են հայ ժողովրդին: Մուխայբերը հավելեց, որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և եթե այն չդատապարտվի, ապա ոճրագործը կարող է ցեղասպանությունը կրկնել:
 
Ելույթ ունեցավ նաև Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանն, ով ընդգծեց, որ հայ մայրը և հայ կինը հայոց պատմության ընթացքում կյանքի հաստատման և գոյատևման հիմքն են եղել: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց վավերագրական ֆիլմ հայ ժողովրդի պատմության, կրած արհավիրքների և Լիբանանի օգնության խաչի գործունեության մասին: Երաժշտական կատարումներով հանդես եկավ Տրիպոլիի «Ֆայհա» երգչախումբը` Պարգև Թասլաքյանի ղեկավարությամբ:
 
Մարտի 27-ին «Le Gray» հյուրանոցում Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ կազմակերպվել էր լիբանանահայ նկարիչ Լյուսի Փոշողլյանի ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իսկ «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի տեղական վարչության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի ունեցավ քննարկում` լիբանանահայ երեք օրաթերթերի խմբագիրների մասնակցությամբ՝ «Ցեղասպանության թեման մեր մամուլի էջերում. երեկ, այսօր և վաղը» թեմայով: Խմբագիրներին ուղղված հարցերը վերաբերում էին հայկական օրաթերթերում Հայ դատին նվիրված արժեքավոր հրապարակումներին, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին նախատեսվող հրապարակումներին: Երեկոն վարում էր «Թեքեյան» մշակութային միության Լիբանանի տեղական վարչության ատենապետ Անի Թորանյանը:
 
Միջոցառումներին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, խորհրդարանի անդամներ, նախարարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, ուսանողներ: 
 
 

Հարակից հրապարակումներ`

10:36 28/03/2015  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը
18:05 26/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ են անցկացվելու Երևանի բոլոր հիմնական դպրոցներում
10:49 24/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանի Գդանսկ քաղաքում
13:11 23/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես Մոսկվայում
10:48 23/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում
17:28 21/03/2015  |  ԼՐԱՀՈՍ«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը կունենա ավելի քան 500 մասնակից՝ ամբողջ աշխարհից
10:51 21/03/2015  |  ԼՐԱՀՈՍՄոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը կոգեկոչի Հայոց ցեղասպանությունը
17:59 20/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն Վարշավայում
15:40 20/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Բուենոս Այրեսում
11:29 20/03/2015  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունում մեկնարկել է «Արյուն՝ ի հիշատակ» նախագիծը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]