Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   16:59 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 05/08/2024   16:55 Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/08/2024   16:52 Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 05/08/2024   16:50 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում 05/08/2024   16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ) 05/08/2024   16:36 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 05/08/2024   16:34 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 05/08/2024   16:10 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ 05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում 05/08/2024   13:56 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է 05/08/2024   13:47 Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված 05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին 05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 05/08/2024   12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան 05/08/2024   12:11 Միջազգային համագործակցություն. Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն 05/08/2024   12:07 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ․ Հոռոմի կամրջի մոտ կմիանան նաև արթիկցիները 05/08/2024   12:04 Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք Սիսիան-Քաջարան հարավային հատվածի վերակառացման համար 05/08/2024   11:59 Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել 05/08/2024   11:58 Կառավարությունը որոշեց 1 մլրդ 12 մլն հատկացնել մարզպետների աշխատակազմերին 05/08/2024   11:51 Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/08/2024   11:35 Համազգային հանրահավաք՝ Երեւանում 05/08/2024   11:31 Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին 05/08/2024   11:27 Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/08/2024   11:25 Մայիսի 8-ին Ջերմուկում ձյուն է (տեսանյութ) 05/08/2024   11:25 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Դանիայի ՀԱԵ համայնքային խուրհուրդ 05/08/2024   11:21 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով.Միքայել սրբազան 05/08/2024   11:17 Այսօր տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ 05/08/2024   11:14 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան 05/08/2024   10:56 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Պերմյակովը տաքսիո՞վ, թե՞ երկաթգծով է հասել հայ-թուրքական սահման. Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է ներկայացրել 02/28/2015   17:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն  է ներկայացրել նախաքննական մարմնին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբանը, ինքը միջնորդում է քրեական գործի որոշ էական հանգամանքների բազմակողմանի հետազոտման և բացահայտման նպատակով  մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարել:
 
Միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է Երեմ Սարգսյանի ուսումնասիրություննների ամփոփման արդյունքում:  
 
Փաստաբանն արձանագրում է, որ մինչ օրս դեռևս պարզաբանված չէ, թե ինչպե՞ս է մեղադրյալ Վ.Պերմյակովը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայից գնացել Ավետիսյանների՝ նույն քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, արդյո՞ք պատահական է ընտրվել հենց այդ տունը, թե՝ ոչ, ինչպե՞ս է Վ.Պերմյակովը նշված տանից գնացել մինչև Բայանդուր, Երազգաորս գյուղեր՝ հայ-թուրքական սահմանի մոտ, որտեղ էլ հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ սահմանապահների կողմից:
 
Ուստի՝ փաստաբանն անձամբ գնացել և մանրակրկտորեն ուսումնասիրել է դեպքի վայրը և դրա հարակից տարածքները, ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն և այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, Բայանդուր և Երազգաորս գյուղերի տարածքները, ինչպես նաև՝ բուն հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ Վ.Պերմյակովը հայտնաբերվել էր:
 
Մասնավորապես, ըստ Երեմ Սարգսյանի, վերը նշված տարածքների ուսումնասիրություններից ակնհայտ էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան և Ավետիսյանների տունը միմյանցից գտնվում են նվազագույնը 2-3 կմ հեռավորության վրա, իսկ որոշ երթուղիներով նույնիսկ՝ 4-5 կմ հեռավորության վրա: Բացի այդ, բոլոր հնարավոր երթուղիներն էլ բավականին բարդ են և տարածքին անծանոթ անձի համար գրեթե անհնար կլիներ հատուկ նպատակով ինքնուրույն գնալ հենց այդ տուն:
 
«Այս առումով նաև կասկած են հարուցում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը նշված տուն է մտել՝ ջուր խմելու համար, քանզի նախքան նշված տուն հասնելը՝ այդ ողջ ճանապարահատվածում առկա են բազմաթիվ այլ բնակելի տներ, առավել ևս՝ մթերային կրպակներ»,- փաստում է Ե.Սարգսյանը:
 
Դեպքի վայրի հարակից տարածքի ուսումնասիրության ընթացքում փաստաբանի հատուկ ուշադրությանն է արժանացել Ավետիսյանների տան ճիշտ դիմացը երկու այլ տների միջնամասով անցնող նեղ ճանապարհը, որն այնուհետև միանում է ընդհանուր ճանապարհին և որն էլ ուղիղ գծով շարունակելու դեպքում հատվում է երկաթգծի հետ: Իսկ առավել հետաքրքրական էր, որ նշված երկաթգիծն անմիջապես անցնում է Երազգաորս և Բայանդուր գյուղերով: Այսինքն՝ եզրակացնում է Երեմ Սարգսյանը,  չի բացառվում, որ տարածքին անծանոթ Վ.Պերմյակովը Բայանդուր գյուղ հասնելու համար որպես ուղենիշ վերցրած լինի հենց երկաթգիծը: Ուշադրության է արժանի է նաև այն փաստը, որ երկաթգծով մինչև Բայանդուր գյուղ հեռավորությունը կազմում է մոտ 13 կմ, իսկ մայրուղով՝ մոտ 28 կմ:
 
Փաստաբանը նաև հարկ է համարում նշել, որ Երազգաորս գյուղում գտնվող հայ-թուրքական սահմանին հարակից՝ սահմանապահների կողմից սահմանը վերահսկելու համար նախատեսված առաջին աշտարակը, որի մոտ էլ, ըստ տեղեկությունների, հայտնաբերվել և ձերբակալվել է Վ.Պերմյակովը, երկաթգծից գտնվում է մոտ 1,1 կմ հեռավորության վրա և անզեն աչքով տեսանելի է երկաթգծից: Առավել ուշագրավ է նաև այն փաստը, որ չնայած որ երկաթգծով դեպի Բայանդուր գյուղ՝ դեպքի հայ-թուրքական սահման գնալիս ճանապարհին առկա են նաև նմանատիպ այլ աշտարակներ, սակայն վերը նշված աշտարակը, որտեղ հայտնաբերվել է Վ.Պերմյակովը, առաջինն է, որը երկաթգծով շարժվելիս տեսանելի է անզեն աչքով:
 
Այս ամենից ելնելով, գտնում է փաստաբանը,  կարելի է մի քանի վարկածներ առաջ քաշել. մասնավորապես՝ որ Վ.Պերմյակովն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նախապես իրազեկված է եղել այդ կողմնորոշիչների մասին և հետևաբար Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո կարող էր անմիջապես դիմացի նեղ ճանապարհով ուղիղ գնալ մինչև երկաթգիծ, այնուհետև դեպի աջ թեքվելով՝ երկաթգծով ուղիղ գնար այնքան ժամանակ՝ մինչև իր աջ կողմում կտեսներ նշված աշտարակը կամ կարող էր դուրս գալ մայրուղի և որևէ տրանսպորտային միջոցով, այդ թվում՝ տաքսիով,  հասնել նշված աշտարակի մոտ:
 
Վերը նշվածից ելնելով՝ հավասարապես չբացառելով Ավետիսյանների տունը դիտավորյալ կամ պատահական ընտրված լինելու, ոտքով կամ տրանսպորտային միջոցներով նշված տուն գնալու և այնտեղից հեռանալու վերաբերյալ բոլոր վարկածները, ինչպես նաև՝ սույն քրեական գործի համար էական այլ հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզաբանման նպատակով Երեմ Սարգսյանը  միջնորդել է.
 
1. Ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու, թե Վ.Պերմյակովը ռազմաբազայի տարածքից մինչև Մյասնիկյան 188-րդ տուն և այնտեղից դեպի Երազգաորս՝ հայ-թուրքական սահմանին հարակից հատված, կոնկրետ ո՞ր երթուղիներով է գնացել, ոտքո՞վ է գնացել, թե՝ որևէ տրանսպորտային միջոցով:
 
-Այդ նպատակով, ի թիվս այլ գործողությունների, նաև օպերատիվ հարցումներ կատարել Գյումրիում և հատկապես ռուսական ռազմաբազայի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող անձանց շրջանում, ինչպես նաև հարցաքննել նրանց:
 
-Առավել մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել ՀՀ-ում Վ.Պերմյակովի հնարավոր հարազատական կամ ընկերական կապերը, ինչպես նաև՝ թե ռազմաբազայի զինծառայողներից՝ շարքային և սպայական անձնակազմից,  ու՞մ հետ է նա առավել մտերիմ եղել, նրանցից ովքե՞ր են այդ օրը որևէ օրինական կամ անօրինական հիմքով գտնվել զորամասից դուրս, ապա նաև՝ ստուգել նրանց հնարավոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:
 
2.Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հարցաքննություններրի և այլ  գործողությունների միջոցով պարզել՝ 2015 թվականի հունվարի 12-ին Վ.Պերմյակովից բացի որևէ այլ զինծառայող կամ զինծառոյողներ ինքնակամ լքե՞լ են ռուսական ռազմաբազայի տարածքը, թե՝ ոչ: Եթե այո, ապա պարզել, թե որտե՞ղ են գտնվել այդ ընթացքում և ի՞նչ են արել, ինչպես նաև՝ ստուգել նրանց հնարավոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:
 
3. Համապատասխան հարցումներով և քննչական գործողությունների միջոցով պարզել` 2015թ. հունվարի 12-ի գիշերը Գյումրի-Երևան ուղղությամբ գնացք գործե՞լ է, թե` ոչ, եթե այո, ապա ո՞ր ժամին է այն անցել Ավետիսյանների տան հարակից հատվածով և ո՞ր ժամին` Երազգաորս և Բայանդուր գյուղերով /նկատի ունենալով, որ Վ.Պերմյակովը կարող էր նաև գնացքով հասնել հայ-թուրքական սահմանի հարակից հատված/:
 
4. Քանի որ որոշ լուրեր են շրջանառվել այն մասին, որ հիմնականում ռուսական ռազմաբազայի հարակից տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներից մեկը դեպքի օրը ծառայություն է մատուցել նաև Վ.Պերմյակովին, իսկ որոշ լուրերի համաձայն` նաև այդ մասին տեսանյութեր են հրապարակվել «Ցայգ» և «Շանթ» հեռուստաընկերություններով, ուստի՝ ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ այդ լուրերի իսկությունը ստուգելու նպատակով, այդ թվում` վերը նշված հեռաուստաընկերություններից պարզել նմանատիպ տեսանյութերի առկայությունը, իսկ առկայության դեպքում նաև առգրավել դրանք և ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ այդ տեղեկատվության աղբյուրը պարզելու և համապատասխան տաքսու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
 
5. Համապատասխան գործողությունների միջոցով պարզել` ՀՀ-ում զինծառայության ընթացքում Վ.Պերմյակովը որևէ պատճառով, այդ թվում` ծառայության բերումով այլ զինծառայողների հետ վարժանքների նպատակով Գյումրու Մյասնիկյան փողոցում կամ Բայանդուր, Երազգաորս գյուղերում, հատկապես սահմանին հարակից հատվածում, եղե՞լ է, առավել ևս նշված տարածք գնացքով ուղևորվե՞լ է, թե՝ ոչ:  
 
6.Անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միոջոցով պարզել` դեպքի հնարավոր ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում կամ ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն տանող հնարավոր ճանապարհներին գտնվող որևէ բնակելի տուն, խանութ կամ այլ օբյեկտ մուտք գործելու, դրանց դռները կամ պատուհաններն ապօրինի բացելու և վնասելու փորձեր եղե՞լ են, թե՝ ոչ: Նշվածն ստուգել նաև օպերատիվ ճանապարհով, քանի որ չի բացառվում, որ այդպիսի դեպքեր եղած լինեն, սակայն համապատասխան տեղեկատվություն ոստիկանությանը տրամադրված չլինի:
 
 
 
 

 


Հարակից հրապարակումներ`

16:19 27/02/2015  |  Քրեական խրոնիկոնՊերմյակովի գործով Ռուսաստանում պատասխանատվության կկանչվի շուրջ 52 հոգի
15:38 25/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԻ սկզբանե Երեմ Սարգսյանի հանդեպ որևէ անվստահության խնդիր չի եղել. Գյումրիի գործով տուժողների իրավահաջորդներ
08:17 25/02/2015  |  ՄամուլԱվետիսյանների ընտանիքի սպանության դատաձգաբանական գործով փորձաքննության արդյունքները առաջիկայում կհրապարակվեն. «Հայկական ժամանակ»
13:07 24/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳլխավոր դատախազությունը հրապարակել է ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը
12:17 24/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳնահատական կտրվի Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձի դրվագին
12:13 24/02/2015  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազի նամակը ՌԴ դատախազությունում քննարկվում է
08:33 24/02/2015  |  ՄամուլԳևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազին ուղարկած միջնորդությունը մուտք է եղել ՌԴ դատախազություն. «Ժողովուրդ»
21:12 23/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳյումրիի գործով տուժողների մյուս իրավահաջորդները վերահաստատել են՝ լիարժեք վստահում են իրենց ներկայացուցչին
14:57 23/02/2015  |  ԼՐԱՀՈՍՍպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները բողոքի ցույցով Շիրակի մարզի դատախազությունում են.galatv
11:22 19/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ ԳԴ-ն նպատակահարմար չի գտնում մեկնաբանել ՌԴ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ կասկածները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]