ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո ՞ւմ ձեռքերում է հայոց բանակի ապագան 02/01/2015 12:34 | Վերլուծություններ
Երկու օր առաջ հայկական բանակում հերթական սահմռկեցուցիչ հանցագործությունը տեղի ունեցավ. խաղաղ պայմաններում, ավելին` մամուլում հայտնված տեղեկություններով` հենց իր անկողնում սպանվեց զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը: Դեպք, որ հերթական սև բիծը պետք է թողնի հայոց բանակի` պատերազմի բովում կոփված, նվիրյալ զինվորների արյամբ լվացված հեղինակության վրա:
Ինչպե ՞ս է պատահում, որ նույն այդ բանակի հեռավոր դիրքերում կանգնած այլ տղաներ սեփական կյանքի գնով պաշտպանում են հայրենիքի սահմանները, իսկ այստեղ` մայրաքաղաքի զորամասում, նրանց հասակակիցները դաժանաբար սպանում են իրենց ծառայակից ընկերոջը:
Իհարկե, տականքներ ամեն տեղ լինում են, և դժվար է, թերևս, բանակը զերծ պահել նրանցից: Բայց խնդիրը ոչ թե այսօրինակ տականքներին բանակ զորակոչելն է, այլ բանակում նրանց արտոնություններ շռայլելով մարդասպաններ դարձնելը:
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` տեղի ունեցածը կանխամտածված դաժան սպանություն է, որի կատարողները նաեւ նախապես փորձել են ապացույցներ ստեղծել` իրենց ծրագրած սպանությունը թաքցնելու եւ ինքնասպանության իմիտացիա ստեղծելու համար: Նախ զինվորին ծեծել են ու ստիպել են նամակ գրել, թե ներողություն է խնդրում, որ իր քայլով խառնաշփոթ է ստեղծում, ապա հենց զորամասի ննջասենյակում 4 հոգով ծեծել նրան, կտրել երակները ու տարել զորամասի մարզահրապարակ եւ կախել պտտաձողից: Ինչ է սա, եթե ոչ վայրագություն:
Թե հրապարակված տեղեկությունները որքանով են արտացոլում բուն իրականությունը` առայժմ պաշտոնական աղբյուրները չեն շտապում մանրամասնել: Սակայն փաստ է, որ տեղի ունեցածը սպանություն է եւ ոչ թե ինքնասպանություն, ինչը հենց դեպքի օրը հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեն: «2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Միջոցներ են ձեռնարկվում ապահովելու դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, առերեւույթ հանցագործության կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ», - հունվարի 29-ին հայտարարեց Քննչական կոմիտեն, իսկ արդեն հունվարի 30-ին մամուլի հաղորդագրություն տարածվեց 4 հոգու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են Հայկազ Բարսեղյանին խմբով սպանելու մեջ:
Սպանության կասկածանքով ձերբակալված Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանն ոչ թե այդ զորամասի ժամկետային ծառայողներ են, այլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանողներ` ապագա սպաներ:
Պատահական չէ, որ հանցագործության առաջին իսկ օրը Սեյրան Օհանյանի հրամանով ծառայողական քննություն նշանակվեց, չբացառվեցին նաև պաշտոնանկությունները: Ըստ մամուլի, հանցագործության կասկածանքով 4 ձերբակալվածների թվում հենց այդ զորամասի բարձրաստիճան սպաների ու որոշ պաշտոնյաների զավակներ կան:
Այս զավակներն ամենասառնասիրտ մարդասպանների նման նախ մանրամասն ծրագրել են իրենց ինչ-որ բանով դուր չեկած ծառայակցի սպանությունը, ապա նաև բոլորի աչքի առաջ իրագործել այն:
Ստացվում է, որ պաշտոնյա ծնողների զավակներն ի սկզբանե այնքան վստահ են եղել իրենց անպատժելիության մեջ, տվյալ զորամասում ունեցել են այնքան արտոնություն, որ Հայկազ Բարսեղյանին սպանելիս չեն էլ անհանգստացել հանցագործությանն ականատես մյուս զինվորների ներկայությունից: Մի քիչ կսպառնան ու վերջ. ով կհանդգնի պատմել տեսածը, հատկապես այն բանից հետո, երբ կտեսնեն, թե ինչպես են իրենք պատժում իրենց «չլսողներին»:
Մի ՞թե սրանց ենք վստահելու մեր բանակի ապագան, կամ ի ՞նչ բանակ կարող են կերտել իրենց ծառայակցին կանխամտածված կերպով սպանած ապագա սպաները:
Մեր բանակն, իհարկե, կայացած է, մարտունակ, նվիրյալներով լեցուն: Բայց մի տականքն էլ բավական է մի ամբողջ բանակի հեղինակությունը ստվերելու ու հասարակության աչքին նրա պատիվը գցելու համար:
Այս դեպքը, անկասկած, խորհելու առիթ պիտի դառնա նաև բանակի ղեկավարության համար: Գուցե կարգապահության կամ վերահսկողության ուժեղացման կարիք կա բանակում, այլապես ինչպես կարող էին զինծառայողների միջև լարված հարաբերություններն ավարտվել զորամասի ննջարանում կատարված սպանությամբ, իսկ սպայական կազմը դրանից անտեղյակ լիներ:
Հ.Գ. Երկար մտածում էի, թե, որպես ապագա զինվորի ծնող, ի ՞նչ խոսքեր գտնեմ նման որդի դաստիարակած ծնողներին դիմելու համար: Հետո որոշեցի ոչինչ էլ չասել: Ամենաազդեցիկ խոսքերն այստեղ ոչ մի արժեք չունեն: Հանցագործ, մարդասպան զավակի ծնող լինելն արդեն լիովին բավարար է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից