Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Արտաքին քաղաքականության օրակարգում շարունակել է կարևոր տեղ զբաղեցնել եվրոպական ուղղությունը. Արտգործնախարարն ամփոփում է անցյալ տարին 01/26/2015   16:26  |  ԼՐԱՀՈՍ

 
2014թ. նշանավորվել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել սերտացմամբ և խորացմամբ:
 
Երկու երկրների բարձրագույն ղեկավարության պարբերական հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածություններ:
 
Ամփոփելով անցյալ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կատարած աշխատանքները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ հետևողական զարգացում է ապրել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը: Համաձայնություն է ձեռք բերվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ: 
 
Արտաքին քաղաքականության օրակարգում շարունակել է կարևոր տեղ զբաղեցնել եվրոպական ուղղությունը, իրականացվել են հետևողական ջանքեր ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ երկկողմ ձևաչափով   եվրոպական պետությունների հետ բազմաբովանդակ կապերի խորացման ուղղությամբ: Ֆրանսիայի և Հունաստանի նախագահները պետական այցելություններ են կատարել Հայաստան: 
 
Զգալի աշխատանքներ են իրականացվել հարևան պետությունների՝ Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
 
Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը: Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Թուրքիայի նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը, նրան փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու ՀՀ նախագահի հրավերը: 
 
Մեծ ուշադրություն է հատկացվել ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը, ԱՊՀ մասնակից պետությունների հետ երկկողմ կապերի զարգացմանը:
 
«Հայաստանը շարունակել է դինամիկ զարգացող ասիական, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների, հատկապես՝ Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ համագործակցության խորացման ուղղությամբ աշխատանքները»,- ասաց նախարարը՝  հավելելով, որ  Երևանում բացվել է Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր գրասենյակ, որը 2015-ի տարեսկզբից գործում է արդեն որպես Ճապոնիայի դեսպանություն: 
Տարին նշանավորվել է արաբական ավանդական բարեկամ պետությունների հետ փոխգործակցության զարգացմամբ:
 
Օրակարգում շարունակվել են առանցքային տեղ զբաղեցնել սիրիահայության անվտանգության,  Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, սիրիահայությանն օժանդակության ցուցաբերման, Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի ապահովման հարցերը: 
 
Միջազգային ատյաններում Հայաստանը հետևողականորեն բարձրացրել է Իրաքի հյուսիսում, ընդհանրապես Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից բռնությունների հետևանքով ազգային ու  կրոնական փոքրամասնությունների իրավունքերի ոտնահարման, դրանց պաշտպանության նպատակով միջազգային հանրության ջանքերը միավորելու կարևորությունը: 
 
Շարունակել է  ընդլայնվել դիվանագիտական կապերի աշխարհագրությունը: Այդ համատեքստում քայլեր են արվել լատինաամերիկյան մի շարք պետությունների հետ հարաբերությունների զարգացման  ուղղությամբ:
 
Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչ հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի  կազմակերպության շրջանակներում Հայաստանը շարունակել է հանդես գալ որպես նախաձեռնող և ակտիվ մասնակից: 
 
Բնականոն զարգացում է ապրել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հետ փոխգործակցությունը:
 
 Հայաստանը շարունակել է խորացնել իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի շրջանակներում, մեծ ուշադրություն է հատկացվել Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում միջազգային ու տարածաշրջանային կառույցների ձևաչափերում ընթացող համագործակցությանը Հայաստանի  ակտիվ մասնակցությանը: Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զինված  ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի բյուրոյի փոխնախագահ:  
 
Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների խրախուսման ուղղություններով: Նախաձեռնվել և անցկացվել են տարբեր  պետությունների հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար ֆորումներ, հայկական արտադրանքի ցուցահանդեսներ:
 
Է.Նալբանդյանը նշեց, որ արտաքին գործերի  նախարարության կողմից համակողմանի աջակցություն է ցուցաբերվել տարբեր պետությունների հետ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, բազմակողմ խորհրդարանական ձևաչափերում Հայաստանի խորհրդարանականների մասնակցությանը, կարևոր տեղ է հատկացվել ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներին: 
 
Հայաստանի արտգործնախարարությունը շարունակել է համակարգել պետական գերատեսչությունների արտաքին կապերը: Մեծ ուշադրություն է հատկացվել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում Սփյուռքի նախարարության նախաձեռնություններին, հայկական մշակույթի ներկայացման,   արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման և տարբեր պետությունների հետ մշակութային համագործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ Մշակույթի նախարարության ջանքերի աջակցությանը: 
 
Տարբեր երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը եղել են արտաքին գործերի նախարարության գործունեության ուշադրության կենտրոնում: 
 
2014թ. Հայաստանի Հանրապետության նախագահն իրականացրել է 21 օտարերկրյա այց,  Հայաստան է այցելել 5 պետության ղեկավար, նույնքան այց կատարել է ՀՀ ազգային ժողովի նախագահը, Հայաստան են ժամանել են 3 երկրների խորհրդարանների նախագահներ, Հայաստանի Հանրապետության վարչապետը կատարել է 7 այցելություն, Հայաստան է ժամանել մեկ երկրի կառավարության ղեկավար, արտգործնախարարը կատարել է 34  օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 11  արտգործնախարար, միջազգային կազմակերպության ղեկավար:
 
Շարունակվել են աշխատանքներն՝ ուղղված  ՀՀ արտաքին քաղաքականության դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, երկրի հեղինակության ամրապնդմանը:
 
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]