Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Ալեքսանդր Ցվերիանովի գործով արդարացման դատավճիռը 12/11/2014   17:42  |  Քրեական խրոնիկոն


Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատավճիռը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ մերժվեց հիշյալ դատավճռի դեմ  մեղադրողի բողոքը:  

Դատախազ Ա.Ափիյանն իր բողոքում միջնորդում էր բեկանել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովի վերաբերյալ 30.05.2014թ. դատավճիռը, որով նա արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով /1 դրվագ /, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /5 դրվագ / և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /7 դրվագ / առաջադրված մեղադրանքում, այն է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն և դրա փորձ:

Մեղադրողը միջնորդում էր ամբաստանյալ Ալեքսանդր Ցվերիանովին մեղավոր ճանաչել հիշյալ դրվագներով ու դատապարտել ազատազրկման ձևով պատժի՝ ամբաստանյալ Ա.Ցվերիանովին կալանքի վերցնելով դատական նիստերի դահլիճից:

Ըստ մեղադրողի՝ առաջին ատյանի դատարանի դատավճիռն անհիմն է. դատարանը սխալ հետևության է հանգել և արդյունքում կայացրել է անհիմն դատական ակտ: Մեղադրողն իր բողոքում մեծ տեղ էր հատկացրել նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայության կողմից հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու որոշմանը. նյութերը նախապատրաստվել են քննիչի կողմից պաշտոնեական կեղծիքի, այն է՝ քննչական գործողությանը չմասնակցած, սակայն արձանագրության մեջ հայտնված թարգմանի ստորագրության առնչությամբ:

Պաշտպան Անժելա Հոբոսյանը առարկեց վերաքննիչ բողոքի դեմ՝ հայտարարելով, որ մեղադրողը բողոքում հստակ չի մատնանշել, թե առաջին ատյանի դատարանը օրենքի ո՞ր նորմերն է խախտել: Մեղադրողը չի մատնանշել նաև, թե Ա.Ցվերիանովին մեղսագրված գողություններն ու գողության փորձերը ո՞ր ապացույցներով է հիմնավորել նախաքննական մարմինը, որոնք առաջին ատյանի դատարանն անհիմն անտեսել է:

Ա.Հոբոսյանի գնահատմամբ՝ ամբողջ նախաքննությունն ընթացել է օրենքի կոպտագույն խախտումներով: Մասնավորապես՝ Ալեքսանդր Ցվերիանովին բերման ենթարկելուց հետո ոստիկանության Էրեբունու բաժնում նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, խփել էլեկտրաշոկով, մահակներով հարվածներ հասցրել ոտնաթաթերի տակի հատվածներին, սպառնացել են նսեմացնել Ցվերիանովի տղամարդկային արժանապատվությունը, ինչի հետևանքով վերջինս վախից ու անզորությունից ցանկացել է պատուհանը ջարդելով իրեն  դուրս նետել:

Դատարանում Ցվերիանովը ցուցմունք է տվել առ այն, որ չդիմանալով ճնշումներին՝ ընդունել է չկատարած գողությունների կատարումը, ինչին ի պատասխան՝ նրան խորոված ու ոգելից խմիչք են «հյուրասիրել», արդյունքում քննիչը չի հարցաքննել Ցվերիանովին որպես կասկածյալ, որովհետև «Ցվերիանովը չէր տիրապետում իրեն, ադեկվատ չէր շրջապատին»: Այդ կապակցությամբ քննիչը տեղեկանքում նշել է, որ «Ցվերիանովը գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ»:

Անժելա Հոբոսյանն ընդգծեց, որ քննիչների կողմից «հյուրասիրության», այն է՝ Ա.Ցվերիանովին հարբեցնելու հետ կապված նույն Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում, որի շրջանակում իր պաշտպանյալը ճանաչվել է որպես տուժող և իր տեղեկություննով՝ կա երկու մեղադրյալ:  

Նախաքննական մարմնի խախտումների շարքում պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի ձերբակալության արձանագրության մեջ բացակայում է քննիչի ստորագրությունը, այսինքն՝ կալանավորելու ու կալանքի ժամկետը երկարացնելու հետագա որոշումներն անօրինական են եղել:

Տարբեր օրերի քննչական գործողություններին մասնակցել են նույն երկու ընթերակաները, ինչն անթույլատրելի է օրենքով՝ նույն ընթերակաների մասնակցությունը չի կարող կրել պարբերական բնույթ:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանն ի հայտ էր բերել բազմաթիվ խախտումներ, որոնք տեղ-տեղ հասնում էին զավեշտի: Դատարանը ոչ միայն եզրահանգել էր, որ «մեղադրանքի կողմը չի ներկայացրել ոչ մի հավաստի ապացույց», այլև ուշադրություն է հրավիրել նախաքննական մարմնի կողմից թույլ տրված, տեղ-տեղ զավեշտի հասնող բազմաթիվ խախտումների վրա:

«Դատարանը ցանկանում է անդրադառնալ նաև դատական պրակտիկայում հազվադեպ, իր բնույթով եզակի ևս մեկ զավեշտական քննչական գործողության, այն է՝ կարտոֆիլի ճանաչման արձանագրությանը:

Այո', այո', «կարտոֆիլի ճանաչման» արձանագրությանը: Արհեստական ապացույցներ ձեռք բերելու նպատակով նախաքննական մարմինն ընտրել է ծայրահեղ միջոց. տուժող Ի.Հարությունովային ճանաչման է ներկայացրել վկա Ա.Հովհաննիսյանի կողմից ներկայացված կարտոֆիլի քանակները:

Արդյունքում՝ տուժող Ի.Հարությունովան չի ճանաչել ներկայացված կարտոֆիլները՝ որպես իր խորդանոցից գողացված՝ հայտնելով, որ ճանաչման ներկայացված կարտոֆիլներն ավելի փոքր են: Ծիծաղելի է, սակայն փաստ է, որ նմանատիպ ապացույցներով է նախաքննական մարմինը ցանկացել հիմնավորել ամբաստանյալ Ա.Ցվերիանովի խոստովանական ցուցմունքը»,- նշվում էր առաջին ատյանի դատարանի դատավճռում:

Դատարանն անգամ որոշ դեպքերում նախաքննական մարմնի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու «հիմնավոր համոզմունք» էր հայտնել:
 


 


Հարակից հրապարակումներ`

23:40 20/11/2014  |  Քրեական խրոնիկոն Չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության. Վճռաբեկ դատարան
15:57 15/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵթե այսպես գնա, երևի մի օր դատավարությունն իրոք կդառնա մրցակցային. Հայկ Ալումյան
12:41 13/11/2014  |  Քրեական խրոնիկոնՄեկ ամբաստանյալն արդարացվել է, մյուսի նկատմամբ ժամկետանց գործը կարճվել է
11:57 25/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացվեց մեղադրանքի երկու հոդվածներով էլ
12:04 08/10/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողը համաձայն չէ արդարացման դատավճռի հետ
11:59 13/09/2014  |  Քրեական խրոնիկոնՍիրիացի փախստականի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
20:47 02/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը չի ընդունում, որ տեղ-տեղ զավեշտների հասնող խախտումներ են թույլ տրվել
14:33 01/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Ֆեռո»-ի գործով կայացվեց արդարացման դատավճիռ ու քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում
15:39 05/08/2014  |  Քրեական խրոնիկոնԶավեշտալի գործով արդարացման դատավճիռը բողոքարկվել է. զավեշտները շարունակվում են
16:27 26/07/2014  |  ԳՈՐԾ #10 տարվա վաղեմության գործով կայացվեց արդարացման դատավճիռ

Արխիվ

[]