ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իր հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդուն անկողնում սպանած կինը դատապարտվեց 10 տարվա ազատզրկման 11/29/2014 17:00 | Քրեական խրոնիկոն
Տղամարդուն կացնով ու լինգով սպանած երիտասարդ կնոջը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 10 տարվա ազատազրկման:
2013թ. օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կատարված սահմռկեցուցիչ սպանությունը ժամանակին մեծ աղմուկի առիթ էր դարձել:
Ընկերուհու տանը ամիսներ շարունակ հյուընկալվող երիտասարդ կինն անկողնում կացնահարել էր ընկերուհու ամուսնուն, ապա նրա խորթ դստեր օգնությամբ թաքցրել դիակը:
Օրենքով նախատեսված պատժից խուսափելու համար կինը նաև սուտ պատմություն էր հորինել` իրավապահներին պատմելով, թե, իբր, սպանված տղամարդը ժամանակին սպանել էր իր կնոջը:
Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը կատարված հանցագործության մասին իրավապահներին հայտնի էր դարձել միայն սեպտեմբերի 1-ին, երբ նրանք տան նկուղում հայտնաբերել էին սպանվածի դին: Նույն օրն սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Հեղինե Գալստյանը և տվել խոսոտովանական, բայց կեղծ ցուցմունք:
22- ամյա կինը մանրամասն պատմել էր, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, քանի որ վերջինը ցանկացել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
Հեղինե Գալստյանը պատմել էր, որ 2011թ. ամուսնացել և բնակություն էր հաստատել Ապարան քաղաքում: Բայց 2 տարի անց ամուսնալուծվել է, վերադարձել հայրական տուն, ծնողներն իրեն չեն ընդունել, ինքն էլ աշխատանք փնտրելու համար գնացել է Ստեփանավան քաղաք:
Այստեղ սրճարանում աշխատանքի անցնելով` ծանոթացել է նույն սրճարանում աշխատող Ս.Հովհաննիսյանի հետ և խնդրել է նրան թույլ տալ որոշ ժամանակ բնակվել իր տանը: Ս.Հովհաննիսյանը համաձայնել է, և ինքն սկսել է բնակվել նրա, նրա ամուսնու` Ալեքսանդր Կլիմովի, և անչափահաս դստեր հետ:
Որոշ ժամանակ անց Ս.Հովհաննիսյանը վիճաբանել է ամուսնու հետ և հեռացել տանից, իսկ ինքը շարունակել է բնակվել նույն տանը, որի ընթացքում ընկերուհու ամուսնու հետ երբեմն իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել:
Իսկ դեպքի օրը, կնոջ պատմածի համաձայն, Ալեքսանդր Կլիմովն ալկոհոլի ազդեցության տակ պահանջել է իր հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ: Ինքը մերժել է, և Կլիմովն սկսել է ծեծել իրեն, գցել անկողնու վրա, հանել շորերը, ինքն էլ, դանակը վերցնելով, անկողնու մեջ մի քանի հարված է հասցրել, ապա հարվածել է նաև կացնով և լինգով ու տեղում սպանել նրան:
Հետո արթնացրել է նույն սենյակում քնած 9-րդ դասարանցի աղջկան ու խնդրել օգնել իրեն, Ալեքսանդր Կլիմովի դիակը տանից տեղափոխել նկուղ և թաքցրել այնտեղ: Կինն ասել է, թե աղջկան չարթնացնելու համար տղամարդը ձեռքով փակել է իր բերանը, բայց ավելի ուշ անչափահաս աղջիկն ասել է,թե ամեն ինչ լսել ու տեսել է, բայց վախից թաքնվել է վերմակի տակ ու լաց եղել:
Իր արաքը Հեղինե Գալստյանը բացատրել է նրանով, որ շուրջ 2 ամիս առաջ Ալեքսանդր Կլիմովն իր ներկայությամբ դանակով սպանել է իր նախկին կնոջը՝ Ս.Հովհաննիսյանին, և ստիպել իրեն կնոջ դիակը երկուսով տեղափոխել ու թաղել Լոռու մարզի Գետավան գյուղի գերեզմանատանը:
Սակայն Ս.Հովհաննիսյանի դիակը որոնումներից հետո իրավապահները պարզել էին, որ կինը ստում է, իսկ մի քանի օր անց նաև հայտնաբերել էին նրան ող և առողջ` Դսեղ գյուղի հանդամասում աշխատելիս:
Քննիչի հրավերով Ստեփանավան վերադարձած կինը, իմանալով ամուսնու սպանության մասին, իրավապահներին պատմել էր, որ տնից հեռացել է ընդամենն այն պատճառով, որ կորցրել է ամուսնու գնած բջջային հեռախոսը և վախեցել է նրա զայրույթից, իսկ ամուսնու մահվան մասին իմացել է միայն քննիչի առանձնասենյակում:
Այսպիսով, իրավապահներին հաջողվել էր բացահայտել իրեն հյուրընկալած տան տիրոջը դաժանաբար սպանած Հեղինե Գալստյանի կատարած հանցագործությունը:
Իսկ դատարանը, նրան մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար, որոշում է կայացրել դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից