ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԱրմենՏելի» նախկին տեխնիկական տնօրենը մեղադրվում է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու մեջ 11/28/2014 00:44 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Փաստինֆո»-ին հաջողվել է նոր մանրամասներ իմանալ ԱԱԾ վարույթում քննվող «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի մասին:
Նախկինում արդեն հայտնել էինք, որ գործի շրջանակներում ընկերության նախկին բարձրաստիճան աշխատակիցներից մեկը կալանավորվել է արտերկրում: Մեզ հաջողվել է պարզել, որ խոսքը գնում է ընկերության տեխնիկական տնօրեն, ծնունդով բելառուսցի, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովի մասին: Քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ-ում որոշում է կայացվել նրան միանգամից 4 հոդվածներով` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այլ կերպ ասած, Սաչկովին Հայաստանում մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության համար, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով և կատարվել է կազմակերպված խմբի կողմից, իր լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ, համակարգչում, համակարգչային համակարգում, պահվող տեղեկատվությունը փոփոխելու համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և համակարգչային սաբոտաժի համար:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Վլադիմիր Սաչկովը քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել դեռեւս փետրվար ամսին եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Իսկ մայիս ամսին նա հայտնաբերվել ու ձեբակալվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ու թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հենց մայիսին, Քիշնևի կոնվենցիայի հիման վրա դիմել էր Բելառուսի դատախազությանը Սաչկովին քրեական պատասխանատվության ենթարկելու համար Հայաստանին հանձնելու միջնորդությամբ, սակայն առ այսօր նա Հայաստան չի տեղափոխվել: Մեր տեղեկություններով Մինսկը պաշտոնապես բավարարել է հայկական կողմի միջնորությունը, սակայն Սաչկովը ջանքեր չի խնայում` իրեն Հայաստանին հանձնելը ձախողելու համար:
Մեկ հետաքրքիր հանգամանք ևս: Անգամ հանձնման պարագայում Վլադիմիր Սաչկովն իրեն ռաջադրված ոչ բոլոր մեղադրանքներով կարող է պատասխանատվության ենթարկվել, քանի որ Մինսկը միայն երեք հոդվածով է բավարարել ՀՀ դատախազության միջնորդությունը: Խնդիրն այն է, որ համակարգչային սաբոտաժը (ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածով) Բելառուսի օրենսդրությամբ հանցանք չի համարվում: Ինչևէ, արդեն 4-5 ամիս է, ինչ Սաչկովի արտահանձնման գործընթացն անհարկի ձգձգվում է. վերջինը գործի է դնում իր բոլոր կապերն ու հնարավորությունները: Նա անգամ դիմել է Բելառուսի իշխանություններին` փախստականի կարգավիճակ և այդ երկրի իշխանությունների կողմից հատուկ պաշտպանություն ստանալու համար: Բացի այդ Սաչկովը նաև, որոշ տեղեկություններով, անձնագրի հետ կապված խնդիր ունի, ինչը նույնպես խոչընդոտում է նրան Հայաստան տեղափոխելուն: Հենց այս հանգամանքների պատճառով էլ գործընթացն այս պահին մասամբ կասեցված է:
Ի դեպ, ինչպես նախկինում հայտնել ենք, այս գործի շրջանակներում հետախուզում է հայտարարված նաև «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Մեր ունեցած տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է:
Հիշեցնենք, 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և շտապ լքեց Հայաստանը: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Այժմ արդեն այս տեղեկություները, կարծես թե, հաստատվում են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ