ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նռնակը նետել է գետնատնակի մեջ, որտեղ քնած են եղել 9 զինծառայող` փորձելով վրեժխնդիր լինել իրեն ծեծելու համար 11/15/2014 17:25 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան մուտք է եղել բանակում տեղի ունեցած 9 անձի սպանության փորձի վերաբերյալ քրեական գործը, որով շուտով կսկսվի դատավարությունը:
Պարտադիր ժամկետային զինծառայողի գործողությունների հետևանքով խախտվել են երկրի անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, խախտվել են զինծառայողների կողմից հատուկ պարտականությունների իրականացման սահմանված կարգը:
Նախաքննական մարմինը նաև եզրակացրել է, որ զինծառայողի գործողությունների հետևանքով մարտական դիրքի մարտունակությունը կազմալուծվել է, բավականաչափ ժամանակ ողջ մարտական դիրքը հայտնվել է անվերահսկելի վիճակում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Իսկ ծանր հետևանքները, քրեական գործի տվյալներով, առաջացել են N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արթուրի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինն անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու հետևանքով:
Դրա շարժառիթը, ըստ մեղադրական եզրակացության, իրեն ծեծի ենթարկած, մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցներից վրեժխնդիր լինելն է:
Ըստ մեղադրական եզրակացության` պարտադիր ժամկետային զինծառայողը հիշյալ շարժառիթով, ուղղակի դիտավորությամբ ցանկացել է սպանել այդ պահին գետնատնակում քնած զինծառայողներ Նարեկին, Դավիթին, Սամվելին,Կամոյին, Նիկոլային, Գոռին, Արմենին եւ երկու Տիգրաններին:
Այդ դիտավորությունն իրականացնելու նպատակով նա գետնատնակից վերցրել է քնած զինծառայող Արմենին կցված նռնակը, դուրս եկել գետնատնակից, քաշել նռնակի ապահովիչ օղակը և նռնակը նետել գետնատնակի մեջ:
«Արթուրն իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի կարողացել հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով ոչ ոք չի մահացել, սակայն զինծառայողներին պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:
Զինծառայողներից վեցին նույնպես մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նրանք «զինվորական ծառայության կատարման հետ չկապված ծեծի են ենթարկել սերժանտին` ձեռքերով ու ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին»:
Իսկ երկու զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, տեղյակ լինելով Արթուրի և մյուս զինծառայողների միջև վիճաբանության մասին, դրսևորել են անգործություն, այն է` դեպքի մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը