ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ խիղճը հանգիստ է, ցավում եմ նման ելքի համար». մեղադրվող բժիշկ 10/30/2014 20:45 | Քրեական խրոնիկոն
2,5 տարեկան Լիա Միսակյանի՝ «Արաբկիր» բժշկական համալիրում մահվան գործով այսօր ամբաստանյալ բժիշկ Լիլիթ Վարդանյանն իր ցուցմունքը սկսեց ցավակցական խոսքով և նշեց, որ արել է այն, ինչ կաներ ցանկացած բժիշկ, եթե լիներ իր փոխարեն. «Իմ խիղճը հանգիստ է, ցավում եմ նման ելքի համար»:
Ըստ ամբաստանյալի, 2012թ. դեկտեմբերի 31-ին երեխան հիվանդանոց ընդունվելիս ունեցել է վիրուսային ախտանշաններ, ջերմել է, կոկորդը կարմրած է եղել, իսկ շնչառությունը նորմալ է եղել, թոքաբորբի որևէ ախտանիշներ չեն եղել, այդ պատճառով էլ ռենտգեն հետազոտություն չի նշանակել, իսկ երեխայի վիճակը գնահատել է ծանր, քանի որ ջերմային ցնցումներ է ունեցել, և որ, անկախ անալիզների պատասխանից, միևնույն է Լիա Միսակյանը պետք է մնար բժիշկների հսկողության տակ:
Երեխային ամբաստանյալ բժիշկը նշանակել է ջերմիջեցնող, ներերակային կաթիլներ, քթի լվացում, ընդհանուր անալիզներ: Արդեն համայցի ժամանակ երեխան հանգիստ է եղել շնչառությունը՝ոչ ծանր, վստահեցնում է ամբաստանյալը:
Ինչ վերաբերում է անալիզների պատասխանների ուշ ստացմանը, ամբաստանյալը նշեց, որ երեխայի արյան անալիզները շտապ ստանալու ցուցում չի եղել: Ըստ նրա, ԲՀ-ում գործող ընդունված կարգի համաձայն, անալիզները ստացվում են առավոտյան ժամերին, եթե չկա դրանց պատասխանները շտապ ստանալու ցուցում, իսկ լաբորանտը իրեն բանավոր տեղեկացրել է, որ բոլոր անալիզները նորմալ են և շեղումներ չկան:
«Ես չեմ իմացել, որ արյան անալիզները վերցված չեն եղել և որ Լիայի անալիզները այդ անալիզների մեջ չեն եղել»,- ասաց ամբաստանյալը: Սա առաջացրեց տուժողի իրավահաջորդի զայրույթը. «Երեխային բերում եմ, հանձնում եմ Ձեզ: Ո՞վ պետք է վերահսկի»:
Հունվարի 3-ին գալով աշխատանքի, բժիշկ Լիլիթ Վարդանյանը պարզում է, որ Լիա Միսակյանը մահացել է: «Ես այդպես էլ չհասկացա, թե ի՞նչն է երեխայի մահվան պատճառը»,-ասաց ամբաստանյալ բժիշկը:
Ամբաստանյալը կարծել է, որ այդ հարցի պատասխանը կստանա դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, սակայն, ըստ նրա, փորձաքննությունը նորմալ չի կատարվել:
Տուժողի իրավահաջորդը, ամբաստանյալին հարցեր տալիս, հայտարարեց, որ ամբաստանյալի ասածների 80 տոկոսը սուտ է, ինչին արձագանքեց նախագահող դատավորը, պարզաբանելով, որ ամբաստանյալը կարող է հրաժարվել ցուցմունք տալուց կամ տալ սուտ ցուցմունք:
Այստեղ էլ պաշտպանական կողմը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դատարանը կողմնակալ վերաբերմունք է դրսևորում և որ ամբաստանյալը ցանկանում է ցուցմունք տալ և ճիշտ ցուցմունք է տալիս, ինչո՞ւ է դատարանը շեշտում, թե կարող է սուտ ցուցմունք տալ:
Ամբաստանյալը, եզրափակելով իր ցուցմունքը, նշեց, որ երբևէ անփույթ ու անբարեխիղճ չի գտնվել:
Նշենք նաև, որ այսօրվա նիստում, մինչև ամբաստանյալների հարցաքննությանն անցնելը, դատարանն ավարտեց ապացույցների հետազոտումը, որտեղ մասնավորապես ռենտգեն հետազոտության արդյունքները և բժիշկների կողմից արված հետազոտությունները տրված էին ռուսերեն լեզվով, ինչը արժանացավ և՛ պաշտպանական կողմի, և՛ դատարանի ուշադրությանը: Դատավոր Լևոն Ավետիսյանն ընդգծեց, որ դա վարույթն իրականացնող մարմնի բացթողումն է, և դատախազին պարտավորեցրեց ապահովել նշված փաստաթղթերը հայերեն լեզվով՝ գործի նյութերին կցելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/26/2024 08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
- 04/26/2024 08:18 ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում ․ լուծարվելու է Սփյուռքի բաժինը․«Հրապարակ»
- 04/26/2024 08:13 Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ Հրապարակ»
- 04/26/2024 07:53 Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
- 04/26/2024 07:40 Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:52 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ