ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գոնե մեկ անգամ ցույց տան, որ Սյունիքում էլ ՀՀ օրենքները գործում են. Հայկ Ալումյան 10/23/2014 23:38 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Սյունիքի մարզպետի կինը՝ Լորետա Բարսեղյանը, ով մարզպետի առանձնատան մոտ հայտնի միջադեպի գործով ճանաչվել է որպես տուժող, հրաժարվել է ցուցմունք տալուց, մասնավորապես՝ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելուց:
Մասնավորապես, Լորետա Բարսեղյանը չի ցանկացել պատասխանել, թե «Որտե՞ղ և քանի՞ տեսախցիկ կա Ձեր առանձնատանը», «Որտե՞ղ է եղել Սուրիկ Խաչատրյանի ննջասենյակը, սպառնալիքների ձայները, որոնց մասին նշում է տուժողը, հնարավո՞ր էր, որ չլսվեր ննջասենյակում, որտեղ Սուրիկը Խաչատրյանը գտնվում էր», «Ի՞նչ առնչություն ունեն Ձեր ընտանիքի հետ Զարզանդ Նիկողոսյանը և Նիկոլայ Աբրահամյանը»: Սակայն տուժողը պատասխանել է ըստ ամենայնի «անվտանգ» հարցին, թե ով է Արագած Ղևոնդյանը՝ Սուրիկ Խաչատրյանի վարորդն է:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը, դատարանն ամեն անգամ հարցին պատասխանելուց հրաժարվելուց հետո պարզաբանում էր. «Դուք պարտավոր եք պատասխանել հարցերին, առաջարկում եմ պատասխանել», սակայն ապարդյուն: Ի վերջո, դատարանը գնահատեց, որ տուժողը հրաժարվում է հարցերին պատասխանել: «Մենք եզրակացությունները կանենք, դատարանն էլ եզրակացություններ արեց»,- ասաց պաշտպանը:
Տուժողը ցուցմունք է տվել 10-15 վայրկյան տևողությամբ իրադարձությունների վերաբերյալ՝ այն պահից հետո, երբ տեսել է ինչպես է ընկել Արտակ Բուդաղյանը, ինքն էլ՝ Լորետան, ընկել է, դրանից հետո սթրեսային վիճակի պատճառով ոչինչ չի հիշում:
Մայրը երկու տարբերակ ուներ՝ կամ ասել, որ իրականում Բուդաղյանների կողմից սպառնալիք չի եղել, այդ ժամանակ կարձանագրվի, որ իր որդին՝ Տիգրան Խաչատրյանն իրավաչափ չի գործել ու պետք է պատասխան տա, կամ պետք է ներկայացներ, որ Բուդաղյանները ռեալ սպառնալիք էին ներկայացնում, այդ ժամանակ իր որդու կրակոցներն եղել են իրավաչափ: Լորետա Բարսեղյանը, բնականաբար, գիտակցելով, որ իր ցուցմունքից է կախված իր որդու ճակատագիրը, խտացրել է գույները՝ ներկայացնելով, որ «Արտակ Բուդաղյանը շատ սարսափելի սպառնալիքներ էր տալիս»:
Հայկ Ալումյանը նկատեց, որ տուժողի ցուցմունքներն աստիճանաբար էվոլյուցիա են ապրել՝ այն պահից սկսած, երբ հավանաբար քննիչները վերջնականապես հրահանգավորվել են, թե ինչպես պետք է փորձեն «օգնել» Տիգրան Խաչատրյանին ու Զարզանդ Նիկողոսյանին, այդ ժամանակ արդեն Լորետա Բարսեղյանի ցուցմունքներում հառնել են Արտակ Բուդաղյանի սպառնալիքները: Այդ ժամանակ է ի հայտ եկել նաև «վարկածը», թե, իբր, «Ավետիքն հենց իր մեքենայից իջավ՝ իր ձեռքին էլ կար ատրճանակ»: Մինչդեռ տեսանյութից երևում է, որ Ավետիք Բուդաղյանը խաղաղարար դեր էր կատարում, փորձում էր, ի դեպ՝ Լորետա Բարսեղյանի հետ, ընդհարման հատվածից հեռացնել Արտակ Բուդաղյանին: Ավետիքի ձեռքում զենք հայտնվում է այն բանից հետո, երբ Տիգրանը կրակում է ու վիրավորում Արտակին:
Հատկանշական է, որ Ավետիքի վրա վերջին կրակոցի ձայնը շատ տարբերվում է Զարզանդ Նիկողոսյանի ու Տիգրան Խաչատրյանի նախորդ կրակոցներից: Փորձագետի եզրակացության համաձայն, այդ տարբերությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ ոչ թե ուրիշ զենքից են կրակել, այլ արձակվել են երկու միաժամանակյա կրակոցներ: «Զարզանդ Նիկողոսյանն ու Տիգրան Խաչատրյանը միաժամանակ կրակում են Ավետիքի վրա, երբ որ նա արդեն ընկած է, էլի ինքնապաշտպանություն չի ստացվում»,- ասաց Հայկ Ալումյանը:
Դատարանում հարցաքննվել է նաև Խաչատրյանների ընտանիքի փաստաբանի միջնորդությամբ հրավիրված փորձագետը, ով կազմել էր Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում տեսախցիկի ձայնագրության վերծանումները: Փորձագետը, սակայն, եկել ու իր ցուցմունքով ամրապնդել է այն, ինչի մասին բարձրաձայնում էր պաշտպանական կողմը:
Փորձագետը, մասնավորապես, հաստատել է, որ խոհանոցի խոսակցությունն հենց այնպես է եղել, ինչպես արձանագրվել է վերծանումներում:
«Քանի որ այդ ապացույցը շատ լուրջ հարվածում է ու հերքում է տեղի ունեցածի մասին Սուրիկ Խաչատրյանի կողմի վարկածը, դրա համար իրենց փաստաբանները շատ կենտրոնացած էին ապացուցելու, որ գուցե փորձագետը ինչ-որ մի բան լավ չի լսել, գուցե բարբառը լավ չի հասկացել, գուցե ինչ-որ բառի փոխարեն ինչ-որ ուրիշ բառ է լսել: Փորձագետը բացառեց, որ կարող է ինչ-որ մի բան սխալ գրած լինել, նա ասել է, որ եթե ինքը ինչ-որ տեղ կասկածում է, նշում էր ոչ թե բառ, այլ բազմակետ է դնում, այսինքն՝ այն, ինչ գրված է, դա այն է, ինչի վրա փորձագետն ընդհանրապես չի կասկածում:
Ձայնագրություն-ապացույցը պայմանականորեն կարելի է երեք մասի բաժանել: Առաջին հատվածն առնչվում է անմիջականորեն մինչև հրաձգության սկսվելու ժամանակահատվածին. Զարզանդ Նիկողոսյանը շատ հստակ անկեղծանում է, որ Սուրիկ Խաչատրյանն է ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցրել Ավետիք Բուդաղյանին, Զարզանդը, մասնավորապես, ասում է. «Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջացրին»: Ավտոմեքենայի մեջ բացի Զարզանդից ու Ավետիք Բուդաղյանից եղել են Սուրիկ Խաչատրյանն ու վարորդը, ուստի Զարզանդի ասածը կարող է վերաբերվել Սուրիկ Խաչատրյանին ու վարորդին:
Երկրորդ հատվածը առնչվում է բուն հրաձգությանը՝ երբ հրաձգությունը սկսվում է, կանայք գոռում են՝ «Տիգրան, չկրակես, Տիգրան, չկրակես: Թաղեմ բոյդ, ինչի՞ կրակեցիր»: Հայկ Ալումյանն ընդգծեց՝ ի՞նչ պաշտպանության մասին կարող է խոսք լինել, երբ «Տիգրանի հարազատ կանայք գոռում են՝ Տիգրան, մի կրակիր»:
Ձայնագրության մեջ արտացոլվել են նաև դեպքերի ավարտից ու ոստիկանության գալուց հետո քննարկումները, մասնավորապես, Սուրիկ Խաչատրյանի խոհանոցում մերձավորները մտածում են, թե ինչպես անեն, զենքերն ինչպես թաքցնեն. Զարզանդն ասում է՝ կտրեմ զենքը, նոր հանձնեմ, մի ուրիշն ասում է՝ օրինականները տանք, թող գնան, մյուսն էլ ասում է՝ ո՞ւր է այստեղ օրինական, օրինական չկա: Հետագայում «խուզարկության արձանագրությունում տեսնում ենք 7 զենք՝ բոլորը օրինական»: Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները չէին պատկերացնում, որ տեսախցիկը նաև ձայնագրում է, արդյունքում՝ «մենք այսօր ունենք մի ապացույց, որը պարզապես անգնահատելի է»:
Հայկ Ալումյանը նշեց նաև, որ բերման ենթարկվելուց հետո յուրաքանչյուր նիստին պարտաճանաչորեն ներկայանում է Տիգրան Խաչատրյանը: «Նա ըմբռնեց, որ դատարանը ատյան է, որին անհրաժեշտ է հարգել, նրա կանչով ներկայանալ: Եթե մինչև այդ ոստիկանները չէին համարձակվում զանգահարել ու ասել՝ Տիգրան ջան, խնդրում ենք արի, մի անգամ բերեցին, սկսեց բարեխիղճ ներկայանալ: Ինչքան կարևոր է, որ գոնե մեկ անգամ մարդուն ցույց են տալիս, որ Սյունիքում էլ ՀՀ օրենքները գործում են»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել