ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենսդրական խնդիրը հրատապ կարգով Սահմանադրական դատարանից պետք է տեղափոխել Ազգային ժողով. Օմբուդսմեն 10/23/2014 12:00 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Այս շաբաթ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ 2013 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բարձրացրեց այն խնդիրը, որ վճարման կարգադրությունների արտադատական կարգի հարցը օրենսդրական կարգավորում չի ստանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, պատճառ է բերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ՍԴ դիմումը, որով դատական նիստը տեղի կունենա միայն սույն թվականի նոյեմբերի 25-ին:
Այս հարցի կարգավորման կապակցությամբ առկա են հետևյալ նախաձեռնությունները, որոնք կարող են հրատապ կարգով լուծել առաջացած օրենսդրական խնդիրը.
1. ՀՀ արդարադատության նախարարության պատրաստած և կառավարության հավանությանն արժանացած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը.
2. ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի, Մհեր Շահգելդյանի, Լևոն Դոխոլյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և այլ օրենքներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը.
3. ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Չնայած բոլոր այս դրական նախաձեռնություններին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2014թ. սեպտեմբերի 29-ին նշել է հետևյալը. «Հարկ է փաստել, որ խնդրահարույց օրենսդրական կարգավորումների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանում առկա է Մարդու իրավունքների պաշտպանի 26.06.14 թվականի դիմումը, որի հիման վրա սահմանադրական դատաքննությունը կսկսվի 2014 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 10-ին։ ...օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկել առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն ընդունվելուց հետո»:
Իր հերթին էլ ՀՀ արդարադատության նախարար Հովահաննես Մանուկյանը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում ասել է. «…այսօր Սահմանադրական դատարանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով համապատասխան գործ, որը, կարծում եմ, առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը քննության կառնի։ Այստեղ կառավարությունը և ԱԺ-ն, ինչ-որ առումով նաև, պետք է սպասեն զարգացումների...»
Խնդրի արդյունավետ լուծման տեսանկյունից նպատակահարմար չէ, որ Ազգային ժողովը սպասի Սահմանադրական դատարանում զարգացումներին և դառնա խնդիրը հրատապ կարգով լուծելու խոչընդոտ: Ավելին, ՍԴ քննության սկիզբը դեռ բավականին հեռու է, իսկ խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ հրատապ:
Բացի այդ, հնարավոր և թույլատրելի չէ կանխորոշել Սահմանադրական դատարանի մոտեցումներն ու վերջնական որոշումները: Չնայած նույնիսկ եթե ՍԴ-ում վիճարկվող դրույթները հակասահմանադրական ճանաչվեն, միևնույնն է, հարցը հետագայում դարձյալ հնարավոր է վերադառնա Ազգային ժողով և լուծվի համապատասխան օրենսդրական փոփոխությամբ:
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, շրջանառվող օրենսդրական երեք նախաձեռնությունները, Սահմանադրական դատարանի միջոցով խնդրի լուծման օբյեկտիվորեն երկար ժամկետները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետ է վերցնում իր ՍԴ դիմումը և առաջարկում, որ ԱԺ-ում հարցը ստանա հրատապ կարգավորում՝ վերը թվարկված նախաձեռնությունների շրջանակներում: Այսինքն՝ տվյալ խնդրի կարգավորումը պետք է հրատապ կարգով Սահմանադրական դատարանից տեղափոխել Ազգային ժողով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
- 04/22/2024 23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել
- 04/22/2024 16:22 Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ
- 04/22/2024 13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ