ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացին անօրինական յոթուկես ժամ պահվել է ոստիկանության բաժնում՝ զրկված լինելով նվազագույն իրավունքներից 10/01/2014 22:39 | Քրեական խրոնիկոն
Քաղաքացի Կարեն Մամիկոնյանը անօրինական, առանց որևէ հիմքի 7.5 ժամ պահվել է ոստիկանության Աբովյանի բաժնում, որտեղ քրեական հետախուզության բաժնի պետ Երանոսյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Մկրտչյանը նրան վիրավորել ու նսեմացրել են: Քաղաքացին զրկվել է նվազագույն իրավունքներից, մասնավորապես, հեռախոսազանգ կատարելու իրավունքից, նրան չի բացատրվել փաստաբան ունենալու իրավունքը:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց քաղաքացու ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, քաղաքացուն անօրինական ոստիկանության բաժնում պահելու ու ճնշում գործադրելու պատճառն է եղել նրան համոզել, ստիպել «խոստովանել», որ նրա ձեռքի վնասվածքը վիճաբանության ընթացքում ծեծի ենթարկվելու հետևանք է: Մինչդեռ քաղաքացին նորից ու նորից հայտարարում էր, որ ձեռքը կոտրել է իր տան նկուղում, որտեղ ցանկանում էր տեղավորել իր մանկահասակ երեխայի մանկասայլակը:
ՔՀԲ պետ Երանոսյանը, ըստ քաղաքացու, իրեն շատ անվայել կերպ էր վերաբերվում, վիրավորական բառեր ասում, սպառնում՝«հենց հիմա կկարգադրեմ, որ կնոջդ և երեխայիդ բերեն բաժին»: Հետագայում քաղաքացին իմացել է, որ իրոք ոստիկանության աշխատակիցները գնացել են իր բնակարան և ստիպել կնոջը թողնել հիվանդ, մանկահասակ երեխային և 9 ամյա երեխայի հետ ներկայանալ բաժին, ինչին կինը չի համաձայնվել՝ չնայած նրանց բազմաթիվ պնդումներին:
Ճնշումները շարունակվել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Ա.Մկրտչյանի աշխատասենյակում՝ անձամբ իր կողմից:
Քաղաքացին փաստացի ժամը 13.00-ից գտնվել է անազատության մեջ, սակայն միայն ժամը 16.30-ի սահմաններում են կազմվել փաստաթղթեր և բացատրություն վերցվել, որում քաղաքացին պնդել է, որ վնասվածքը իր տան նկուղում է ստացել:
Քաղաքացու հարազատները՝ տեսնելով, որ Կարենից որևէ տեղեկություն չունեն, Երևանից հրավիրել են փաստաբան Ինեսսա Պետրոսյանին, նրան հաջողվել է բարձրանալ քաղաքացու մոտ ու իրավաբանական օգնություն ցուցաբերել նրան ժամը 18.30-ի սահմաններում, այն էլ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին ահազանգելուց ու ՄԻՊ գրասենյակի միջամտությունից հետո:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի ներկայանալուց հետո էլ քաղաքացուն թույլ չեն տվել դուրս գալ ոստիկանության շենքից և անօրինական պահել են այնտեղ, ապա ներկայացրել են որոշում՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որտեղ նշված է եղել, որ քաղաքացուն բերման են ենթարկել ժամը 16.45-ին: Երբ վերջինս ցանկացել է նշել, որ դա սխալ է, որ ինքն է ներկայացել ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության բաժնի պետ Ա. Մկրտչյանը անմիջապես եկել է հետաքննիչի աշխատասենյակ, վերցրել այդ արձանագրությունը՝ թույլ չտալով այդ մասին նշում կատարվի արձանագրության մեջ: Ի վերջո, քաղաքացին ազատ է արձակվել ժամը 20.30-ին:
Քաղաքացին ու նրա ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի պատասխանատվության ենթարկվի քաղաքացուն անօրինական 7.5 ժամ պահած, վիրավորած, նսեմացրած, ինչպես նաև նրան նվազագույն իրավունքներից զրկած անձը, իրավական գնահատականներ տրվեն ՔՀԲ պետ՝ Երանոսյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Ա. Մկրտչյանի կողմից իրեն վիրավորելու, նսեմացնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու համար:
Ոստիկանության թեժ գծին դիմելուց հետո քաղաքացուն ու փաստաբանին հրավիրել են ոստիկանության ներքին անվտանգություն վարչություն, որտեղ ծառայողական քննություն է կատարվում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ