Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Կառավարությունն ընդդիմության ներկայացրած 12 կետերից ոչ մեկին դրական պատասխան չի տվել 10/01/2014   20:32  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Մինչ մանր ու միջին բիզնեսիներկայացուցիչները պայքարում են այսօրվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի դեմ, իսկ կառավարության անդամներն ու վարչապետն այս պահին ԱԺ-ում քաղաքական ուժերի հետ քննարկում են անցկացնում այս հարցի շուրջ, կառավարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտարարում է, որ կառավարության համար անընդունելի է շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը:
 
Հիշեցնենք` Ազգային ժողովի 4 ոչ իշխանական ուժերը 2014 թվականի հունիսի 3-ին հրատապ լուծում պահանջող 12 հարցերից բաղկացած պահանջագրով դիմել էին գործադիր իշխանությանը` պատասխանելու համար մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տալով:
 
ՀՀ կառավարությունն այսօր պատասխանել է ընդդիմադիր քառյակին, կառավարությունը նշել է, որ առաջադրված հարցերի մի մասը գործադիրն իր նախաձեռնությամբ արդեն քննարկել է գարնանը և իրագործել հունիսին, մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, որոշ դրութներ էլ աննախադեպ ծախսեր են ենթադրում, կամ հակասում են միջազգային չափանիշներին ու Սահմանադրությանը:

Այսպես, օրինակ, ԱԺ քաղաքական ուժերը կառավարությունից պահանջում են ժողովրդին վերադարձնել պարտադիր կուտակային բաղադրիչի անվան տակ աշխատավարձերից կատարված պահումները և անցնել կամավոր համակարգին:
 
«Կամավոր սկզբունքով կենսաթոշակային կուտակումների միջոցով հնարավոր չէ ապահովել բնակչության մեծ մասի ընդգրկումը համակարգում, ինչն էլ նշանակում է, որ միայն կամավորության սկզբունքով գործող կուտակային համակարգի դեպքում բնակչության կենսաթոշակային խնդիրը կմնա չլուծված՝ միաժամանակ էապես ավելացնելով բեռը պետական բյուջեի վրա»,- ասված է այս հարցիվերաբերյալ Կառավարության պատախանում:
 
Կառավարությունը նաև հաշվարկ է ներկայացրել, որի համաձայն` անհրաժեշտ է նվազագույնը 23 տարի կատարել կուտակային վճարումներ, որպեսզի կենսաթոշակային տարիքում մասնակցի կենսաթոշակը կազմի մասնակցի միջին աշխատավարձի 45-55%-ը, իսկ ավելի բարձր տարիքային շեմ սահմանելու դեպքում մասնակցի միջին աշխատավարձ-սպասվող կենսաթոշակ հարաբերակցությունը կլինի անհամեմատ փոքր, չի ապահովի մասնակցի սպասվող արդարացի կենսաթոշակը և ի չիք կդարձնի կենսաթոշակային բարեփոխումների նպատակը:
 
Հաջորդ հարցը տեսանկարահանող սարքերի ու «կարմիր գծերի» համակարգին է վերաբերում: Այստեղ ևս կառավարությունը դեմ է զիջումներին, քանի որ կարծում է, թե «տուգանքների շեշտակի նվազեցումը թե´ ամբողջովին հակասում է առաջավոր միջազգային փորձին, որտեղ, օրինակ, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար տուգանքներն էապես գերազանցում են նվազագույն աշխատավարձը, թե´ բացատրելի չէ ՀՀ-ում նման խախտումների կանխարգելման քաղաքականության տեսակետից»:
 
Ընդդիմությունը կառավարությանն առաջարկել էր նաև առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկ»-ի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի: Հանել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը:
 
«Մեր կողմից կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան կտրվածքով մինչև 5 մլն դրամ (շուրջ 12 անգամ ավելի քիչ, քան շրջանառության հարկի ներկայիս շեմն է) իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների (շուրջ 58 հազար տնտեսավարող սուբյեկտ) 65 տոկոսը, տարեկան կտրվածքով 5-ից մինչև 10 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների 17 տոկոսը, տարեկան կտրվածքով 40 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների ընդամենը 2.7 տոկոսը:

Այսինքն` ստացվում է, որ ներկայումս շրջանառության հարկ վճարողների ընդգծված մեծամասնության տարեկան իրացման շրջանառության ծավալները մի քանի անգամ ավելի ցածր են, քան շրջանառության հարկի գործող շեմն է: Հետևաբար, գտնում ենք, որ շրջանառության հարկի գործող` 58.35 մլն դրամի շեմը լիովին բավարար է, որպեսզի հանրապետության փոքր և միջին ձեռնարկատերերը (որոնց համար նախատեսված է շրջանառության հարկի համակարգը) հաջողությամբ օգտվեն հարկման այս համակարգից»,- ասված է կառավարության պատասխանում:

 
Ընդդիմությունն առաջարկել էր նաև ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաները միավորել, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրել` ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար: 
 
Այս առաջարկը, ըստ կառավարության, վերցված է հենց կառավարության ծրագրից, և նախատեսված է 2015 թվականի պետական բյուջեի նախագծով` 1 մլրդ 163 մլն 14 հազար դրամի չափով: 
Ընդդիմության հաջորդ պահանջը «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագրի հաստատումն է, աշխատավարձերի պարտքերի վճարումը և «Նաիրիտ»-ի անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ձևավորումը:
 
Կառավարությւնը հայտնում է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ստացել է կարգադրություն՝ մշակել ու կարճ ժամկետում կառավարություն ներկայացնել «Նաիրիտի» առողջացման ու վերագործարկման հնարավորություններն ուսումնասիրող փաթեթ, սեպտեմբերի 19-ին նախարարությունում տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին նվիրված խորհրդակցություն, իսկ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու խնդիրն ամբողջովին օրենսդրի իրավասությունն է, և կառավարության լրացուցիչ դիրքորոշումն այստեղ ավելորդ է: 
 
«Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքի մասին ընդդիմության բարձրացրած հարցին ի պատասխան կառավարույունը հայտնում է, որ «Որոտան» ՀԷԿ–ի գույքային իրավունքները ամերիկյան կողմին 2014թ-ի ապրիլին արդեն փոխանցվել են, ուստի այդ հարցն «ԱԺ բերելու իրավական հիմքերը բացակայում են»: 
 
Հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը թույլ չտալու հետ ևս կառավարությունը որևէ լիազորություն չունի: «Կառավարությունը երբևէ կողմ չի եղել որևէ հանրային ծառայության գների անհիմն բարձրացումներին, սակայն հարցը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակում: Առաջարկում ենք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջոցով հարցը քննարկել համապատասխան ավագանիներում»,- ասում է կառավարությունը:
 
«Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ կատարելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին հարցին ի պատասխան էլ կառավարությունն ընդդիմությանն առաջարկում է «ակտիվորեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների կոնցեպտուալ քննարկումներին և հարցը քննարկել համալիր, ոչ թե ընդհանուր սահմանադրական համատեքստից դուրս»: 
Իսկ ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակելու առաջարկությունը, կառավարության համոզմամբ, խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը:
 
«Ընդդիմության մասին» օրենսդրական փաթեթի ընդունմամբ ընդդիմությանը վերահսկողական գործառույթներով օժտելու առաջարկը ևս Կառավարությունն առաջարկում է քննարկել սահմանադրական բարեփոխումների շրջանակներում:
 
Իսկ օրինակ, Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը փոխող որևէ համաձայնագիր չստորագրելու մասին ընդդիմության ներկայացրած պահանջին ի պատասխան կառավարությունը հայտարարում է. «Առաջարկում ենք ընդդիմությանը նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել»:
 
Գալով ընդդիմության բարձրացրած վերջին` էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգի տեխնիկական և ֆինանսական աուդիտանցկացնելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու և մինչեւ վերը նշված գործողությունները կատարելըէլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացառելու պահանջին`կառավարությունը հայտնում է, որ արդեն մի քանիամիս է, ինչ Համաշխարհային բանկի հետ միասին ձեռնամուխ է եղել լայնածավալ ուսումնասիրությունների, որոնց հիման վրա ներկայումս մշակում է համալիր ռազմավարություն, որը հանրությանը կներկայացնի դեկտեմբերին: «Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բացառմանը, ապա դրան կառավարության կողմից միջամտելը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը»,- հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

 

Հարակից հրապարակումներ`

16:08 19/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀոկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք հանրահավաքին ընդառաջ 8 քաղաքներում կանցկացվեն մարզային հանրահավաքներ
13:20 17/09/2014  |  ԼՐԱՀՈՍՀՅԴ-ն առանձնացավ. Համատեղ հանրահավաքը կհրավիրվի եռյակի կողմից
11:21 17/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեկնարկեց քառյակի հերթական դռնփակ հանդիպումը
15:08 12/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍեպտեմբերի 17-ին կհրապարակվի «Քառյակի» հանրահավաքի օրը
13:59 12/09/2014  |  ԼՐԱՀՈՍ«Քառյակի» հերթական դռնփակ քննարկումը մեկնարկել է
11:43 12/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՔառյակի հերթական հանդիպումը` այսօր
09:30 28/08/2014  |  ՄամուլԿառավարությանը ներկայացված 12 պահանջների կատարման վերաբերյալ ԲՀԿ-ն դեռ կարծիք չունի. «168 ԺԱՄ»
15:05 09/06/2014  |  ԼՐԱՀՈՍՔառյակը հայտարարությունը կհրապարակի հունիսի 10-ին
14:24 09/06/2014  |  ԼՐԱՀՈՍՔառյակը համաձայնեցնում է համատեղ հայտարարության տեքստը
14:20 02/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկել է քառյակի հանդիպումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]