Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/24/2024   23:58 Երևանի Վաղարշյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Dodge»-ում. կա վիրավոր 12/24/2024   23:45 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/24/2024   23:33 Միգրանտը բռնաբարել է ռուսաստանցի աշակերտուհուն եւ տեսանկարահանել այդ ամենը 12/24/2024   23:19 Նիկոլ Փաշինյանը թակարդի մեջ է, ռեժիմի վախճանը մոտ է․ Զոհրաբյան (Տեսանյութ) 12/24/2024   22:58 Մայոտեում «Շիդո» փոթորկի զոհերի թիվը հասել է 39-ի 12/24/2024   22:45 Նախկին նախագահները, այո, անուղղելի սխալ են գործել. պարտավոր էին առաջնորդվել խելագարության կանխավարկածով 12/24/2024   22:34 Ամուսնալուծության գործը վերաճել է դատավորի դեմ բողոքի. կարգապահական վարույթ է հարուցվել 12/24/2024   22:22 Եղբայրը վիճաբանության ժամանակ հարվածել է եղբորը. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է 12/24/2024   22:21 Ինչու՞ են մեզ այս քարոզիչները թշնամացնում ռուսների հետ և ինչու՞ են խաբում ԵՄ գնալու կոնֆետով. Հովհաննես Ավետիսյան 12/24/2024   22:11 Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ աղբատար մեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել ու հարվածել են «Toyota Camry»-ն․ կա վիրավոր 12/24/2024   21:57 Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այնքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան 12/24/2024   21:41 Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 12/24/2024   21:29 Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան 12/24/2024   21:21 Հայտնի է Կանադայում արտահերթ ընտրությունների հնարավոր ամսաթիվը 12/24/2024   21:08 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին 12/24/2024   20:51 Շներ վարժեցնողը նշել է տոներին ընտանի կենդանիներին հանգստացնելու եղանակները 12/24/2024   20:37 Թույլ չեմ տալու, որ Փաշինյանը շարունակի խաբել մեր ժողովրդին, ես կարող եմ դա անել․ Օսկանյան (տեսանյութ) 12/24/2024   20:20 Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդի են տարհանել 12/24/2024   20:11 Ռուսաստանում շաուրմայի համար ԳՕՍՏ կսահմանվի 12/24/2024   19:58 Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը 12/24/2024   19:50 Ողբերգական դեպք՝ Երևանում. Խորենացի փողոցում, բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը. բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի մահը 12/24/2024   19:35 Մյունխենում ծերանոց է բռնկվել 12/24/2024   19:29 Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել 12/24/2024   19:19 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը 12/24/2024   19:15 Երևանի ավագանու որոշմամբ 30 %-ով կբարձրացվի մշակութային ու մարզական կառույցների, 15 %-ով՝ գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը 12/24/2024   18:47 Ինչպես կարելի է մարդու մատերին նայելով՝ որոշել նրա ճաղատանալու հավանականությունը 12/24/2024   18:43 Դա կենաց է, չափանիշ չէ. Կիբերանվտանգության մասնագետը խոցել է համարում նոր օրենսդրական նախաձեռնությունը 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/24/2024   18:15 ՔՊ-ականները լծվել են Փաշինյանի թեզը պաշտպանելուն 12/24/2024   18:08 Զանգվածային թունավորում Ադրբեջանում 12/24/2024   17:51 Էրդողանն Ալիևին ասել է, որ ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի զարգացումներին 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/24/2024   17:39 Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/24/2024   16:58 Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն 12/24/2024   16:39 Սա միակ իշխանությունն է, որ Համահայկական հիմնադրամի գումարները տարավ, դրեց իրենց գրպանը, որ ապահովի իրենց էկզոտիկ «կայֆերը». Մկրտչյան 12/24/2024   16:38 Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որ հնարավոր լինի մաքրել Նիկոլի խարանը․ Աշոտյան 12/24/2024   16:36 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 12/24/2024   16:31 Լուծում ենք առաջարկում, որ և ոչխարները կենդանի մնան, և գայլերը կուշտ լինեն. Աշոտյան (տեսանյութ) 12/24/2024   16:18 Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել. Դանիելյան 12/24/2024   16:14 6-ամյա երեխան հոր ծննդյան օրը պատահմամբ օղի է խմել ու հայտնվել կոմայի մեջ 12/24/2024   16:06 Սա ընդամենը հանրության վստահությունը կորցնող ինքնասիրահարված կուռքի հիստերիկա է, որը փորձում է կախվել փրփուրից․ Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին 12/24/2024   16:01 Դատարանը հիմնավորել է, թե ինչու իրավաչափ չէ «կարմիր գծերի» թանկացումը 13 անգամ. քաղաքացիներին կոչ են անում բավարարվել փոքր փաթեթներով 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած 12/24/2024   15:51 Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամը՝ Ավինյանին 12/24/2024   15:49 Ադրբեջանում արյունալի բախումներ կամ արտաքին միջամտություններ չեն լինի. Ալիև 12/24/2024   15:31 Մատվիենկոն ասել է՝ երբ կսկսվեն Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները 12/24/2024   15:30 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 12/24/2024   15:19 Այս գործով բոլոր պաշտոնական առաջխաղացում ունեցող անձինք մի «SMS»-ով տուն գնալու ռիսկի տակ են․ փաստաբան 12/24/2024   15:08 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են
12/23/2024   21:42 Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 12/23/2024   16:44 Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիներին նախազգուշացում է արվել 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/23/2024   16:34 Տալախաձեն ԱԱ-ի չեմպիոնությունից հետո դիմել է Լալայանին 12/24/2024   07:58 «Նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել». «Փաստ» 12/23/2024   23:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/23/2024   13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել 12/23/2024   19:58 Սամվել Վարդանյանը հանցանք չի գործել, հակառակը՝ ինքն է դարձել հանցագործության զոհ՝ խոշտանգվելով․ փաստաբան 12/24/2024   17:08 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 12/24/2024   18:19 Իլհամ Ալիևը պարգևատրել է իր երկու դուստրերին՝ Լեյլային և Արզուին 12/23/2024   18:48 Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել իր սուտը հերքող գրառումներից հետո 12/23/2024   15:10 Դատավորի օգնականն առանց դատավորի հետ համաձայնեցնելու գրություն է ուղարկել ԴԴ, հիմա էլ դատավորի դեմ վարույթ է քննվում 12/23/2024   17:37 Քննիչը դատախազի հետ համաձայնեցրել է որոշումը ու մերժել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի անձեռնմխելիության դեպքով վարույթ նախաձեռնելը 12/23/2024   22:40 Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը. Մուսինյան 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» 12/23/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/24/2024   17:44 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 24-ին 12/23/2024   13:40 Ազատի կացարանում հրդեհի գործով նոր մեղադրյալ կա․ գործը կուղարկվի դատարան 12/23/2024   11:59 Դատախազությունն ընթացք է տվել Թագուհի Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ 12/24/2024   15:59 Բախվել են ավտոմեքենաներ․ կա երկու զոհ և մեկ տուժած

Արամ Օրբելյան. «Նպատակ կա հասնել 0 տոկոս կոռուպցիայի» 12/15/2012   16:05  |  Վերլուծություններ

ՀՀ արդարադատության նախարարության մաս կազմող պետռեգիստրի համակարգում ընկերությունների էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերը նվազել են հարյուրապատիկ կամ հազարապատիկ չափով: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը: Ըստ նրա, համակարգում կոռուպցիոն իրավիճակի գնահատմամբ, կոռուպցիան 1-2 տոկոս է կազմում, ինչը նաև աշխարհի մակարդակով համարվում է շատ ցածր ցուցանիշ, այդուհանդերձ նպատակ կա հասնել 0 տոկոս կոռուպցիայի:

Փոխնախարարն ընդգծեց, որ աշխատանքներ են տարվում՝ արմատավորելու ընկալումը, որ ընկերության գրանցման դիմաց «կոնֆետից մինչև փող» անընդունելի է, իսկ այսպես ասած «թաքնված» կոռուպցիայի դեմ պայքարի միջոցը ուսուցումն է, ինչը և պարբերաբար արվում է սպասարկող անձնակազմի համար: Միաժամանակ, ըստ Ա. Օրբելյանի, բնակչության շրջանում անհրաժեշտ է արմատավորել այն ընկալումը, որ շնորհակալության միակ ձևն ընտրությունների ժամանակ ընտրություն կատարելն է՝ կախված նրանից, գո՞հ են, թե դժգոհ այս կամ այն քաղաքական ուժից:

Փոխնախարարն ընդունեց, որ էլեկտրոնային ստորագրությամբ ընկերությունների գրանցման առցանց միջոցը որոշակի առաջնային վախ է առաջացնում մարդկանց մեջ, որն ինչ- որ ժամանակ անց կնահանջի: ՀՀ ԱՆ պաշտոնյան վստահ է, որ ֆեյսբուքյան սերնդի մարդկանց մեծ մասը կնախընտրի էլեկտրոնային տարբերակը: Ասվածի վկայությունն է այն, որ երկու օր առաջ եղել են ամբողջությամբ՝ էլեկտրոնային ստորագրութամբ, առցանց գրանցման դեպքեր:

«Նպատակներից մեկը, որ մենք հետապնդում ենք, թղթից հրաժարվելն է՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով հաստատված փաստաթղթերով: Դրա համար առցանց հնարավորություն տրվեց բոլոր պետական մարմիններին ընկերությունների մասին տեղեկություններ ստանալ՝ գրանցման համարը, վկայականը, քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, թվայնացվում են բոլոր թղթային կանոնադրությունները»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փոխնախարարը ներկայացրեց պետռեգիստրի համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների անցած, ընթացող ու կայանալիք փուլերը: Ըստ այդմ, 2011թ. ապրիլին թողարկվեց էլեկտրոնային գրանցման մեկ պատուհանը, որը հնարավորություն տվեց ընկերության գրանցումը կենտրոնացնել մեկ գրասենյակում, ինչպես նաև իրականացնել հարկային հաշվառում, ստանալ սոցիալական ապահովագրի կոդը: Նույն թվականի ապրիլից հետո մեկ մեծ օրենսդրական փոփոխությունն ամրագրեց ու ամբողջականացրեց էլեկտրոնային ռեգիստրի մեկ պատուհանի սկզբունքը՝ էլեկտրոնային ռեգիստրի և էլեկտրոնային գրանցումների համար իրավական հիմքի ստեղծմամբ: Երկրորդ բարեփոխումն առնչվում էր կնիքներին՝ չարգելելով կնիքի օգտագործումը, այն դադարեց լինել որպես ցանկալի պարտադիր պայման՝ կնիք ստանալու պրոցեսը հեշտացված է և դրանով իսկ իմաստազուրկ է դարձել կնիքն ինքնին՝ որպես պաշտպանիչ գործիք:

Մինչև 2012թ. վերջը 2013թ. սկիզբը կփորձարկվեն ու կթողարկվեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների փոփոխությունները: Նույն փաթեթի հետ կթողարկվի ոչ ստանդարտ կանոնադրությունները նույնպես արագ ընթացակարգով գրանցելու գործընթացը: Դա, փոխնախարարի պարզաբանմամբ, դեռևս նախկինում կատարված փոփոխությունների տրամաբանական շարունակությունն է, համաձայն որոնց՝ պետռեգիստրի աշխատողները չեն ստուգում առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխանությունը օրենքին, այլ ստուգում են գրանցման համար անհրաժեշտ տեղեկությունների ներկայացված լինելը:

Քննարկվում է և շուտով ավարտին կհասցվի նախագիծն, ըստ որի՝ «բանկերը, հետագայում գուցե հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ նույնպես, կմիանան մեր համակարգին՝ իրենց ցանցով, ընկերության գրանցման համարը գրանցելու դեպքում կստանան ընկերության մասին ամբողջական տեղեկություն»:

Հետագայում քայլեր կարվեն՝ պարզեցնելու հասարակական կազմակերպությունների գրանցման գործընթացը՝ դա ներկայումս կատարվում է բացառապես Երևանում, տեխնիկական լուծումները գտնելուց հետո հնարավորություն կտրվի աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի, ցանկացած կետից էլեկտրոնային ստորագրության միջոցով դա իրականացնել: Ըստ Արամ Օրբելյանի, առցանց գրանցումը Հայաստանի ցանկացած գրասենյակից՝ կախված մի շարք տեխնիկական հանգամանքներից, հասանելի կլինի մինչև 2013թ. գարնան կեսերը:

Փոխնախարարն ընդգծեց, որ մարզերում, որտեղ բնակչության 95-96 տոկոսին ինտերնետը ֆիզիկապես հասանելի է, այլընտրանքային հնարավորություն է տրվում ընկերությունների գրանցումն իրականացնել նաև ինտերնետով: Փոխնախարարը չբացառեց, որ ավելի ուշ՝ համակարգի կայացման պարագայում, միգուցե պարտադիր պահանջ կլինի ինտերնետով գրանցումը: Դրա համար ըստ ամենայնի կօգտագործվեն տեղերում դպրոցների ինտերնետային լսարանների, ինտերնետ սրճարանների կամ ակումբների, պետռեգիստրի տեղական գրասենյակների հնարավորությունները:

«Անպայման կգործի թեժ գիծը, որը հնարավորություն կտա ցանկացած տեխնիկական, իրավական կամ այլ խնդրի դեպքում դիմել և ստանալ աջակցություն»,- ասաց Արամ Օրբելյանը:

Արդարադատության փոխնախարարը հայտնեց նաև, որ պետռեգիստրի բոլոր մարզային գրասենյակներն ունեն ինտերնետ, միացած են կառավարության կորպորատիվ ցանցին, իսկ աշխատակիցներն արդեն անցել են թրեյնինգներ, որոնք պարբերական են լինելու:

Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]