Թեմաներ
Երեքշաբթի 12 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/23/2024   23:59 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/23/2024   23:53 Սննդաբանը նշել է մանդարինի թույլատրելի օրական չափաբաժինը 12/23/2024   23:41 Մակրոնը հաստատել Է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը 12/23/2024   23:39 Ես որ արդեն շատ վաղուց ոչինչ համոզելու, ապացուցելու չունեմ ոչ Նիկոլին և ո'չ էլ իր հպատակներին 12/23/2024   23:35 Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան 12/23/2024   23:31 Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ․ Զաքարյան 12/23/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/23/2024   23:14 Այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է. երկրորդ նախագահի գրասենյակ 12/23/2024   23:00 Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից․ Փաշինյան 12/23/2024   22:40 Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը. Մուսինյան 12/23/2024   22:22 Երևանի Հասրաթյան փողոցում «Lada»-ն բախվել է բենզալցակայանի պաշտպանիչ բետոնե հատվածին 12/23/2024   22:03 Skoda-ն եւ Volkswagen-ը ավելի քան 55 հազար ավտոմեքենա են հետ կանչում Ռուսաստանից 12/23/2024   21:42 Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 12/23/2024   21:37 Սննդաբանն անվանել է օլիվյե աղցանի մեջ կարտոֆիլի այլընտրանքը 12/23/2024   21:17 Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը 12/23/2024   21:15 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինս հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կան վիրավորներ 12/23/2024   21:05 Նեթանյահուն կարգադրել է հարձակվել Եմենում հութիների վրա 12/23/2024   20:51 Խոշոր հրդեհ՝ Արտաշատում՝ Արարատի մարզպետարանի հարևանությամբ գտնվող վագոն-տնակում 12/23/2024   20:42 Ստորագրվել է համաձայնագիր Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին 12/23/2024   20:20 Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է 12/23/2024   20:19 Անկարան կոչ է անում Մոսկվային և Կիևին խաղաղության բանակցությունների գնալ 12/23/2024   20:13 Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին. Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ 12/23/2024   20:05 Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ. ՀՀԿ-ից արձագանքել են Փաշինյանին 12/23/2024   20:01 «Հին Երևան» նախագիծն այլևս չկա. Մկրտիչ Մինասյան 12/23/2024   19:58 Սամվել Վարդանյանը հանցանք չի գործել, հակառակը՝ ինքն է դարձել հանցագործության զոհ՝ խոշտանգվելով․ փաստաբան 12/23/2024   19:48 Սննդաբանը նախազգուշացրել է մսով շոկոլադի թրենդի վտանգավորության մասին 12/23/2024   19:37 Ինչպես բանաստեղծը դարձավ շումերագետ. Հոբելյար Արմեն Դավթյանը բացահայտեց գաղտնիքը (տեսանյութ) 12/23/2024   19:20 Ռուսաստանում հնարավոր է WhatsApp-ի արգելափակումը 2025 թվականին 12/23/2024   19:05 Գերմանիան և Դանիան 15 Leopard տանկեր են փոխանցել Ուկրաինային 12/23/2024   18:55 Մարդկանց ամբոխին վրաերթի ենթարկած չինացուն մահապատժի են դատապարտել 12/23/2024   18:51 «Ես նմա՞ն եմ հալածվողի»․ Հակոբ Ասլանյանն իրեն հալածյալ չի համարում 12/23/2024   18:48 Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել իր սուտը հերքող գրառումներից հետո 12/23/2024   18:46 Պաշտպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում փակ հաստատություններում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրների վերաբերյալ 12/23/2024   18:12 Չարենցավանի ոստիկանության բաժնում արցախցուն խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ,որևէ ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 12/23/2024   18:10 Սիրիայում քրդերի և թուրքամետ ուժերի միջև դաժան մարտեր են ընթանում 12/23/2024   18:07 Իտալիայում ՀՀ դեսպանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Asadakah միջազգային ասոցիացիայի հիմնադիր Թալալ Խրաիսի հետ 12/23/2024   18:02 Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը 12/23/2024   17:59 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը 12/23/2024   17:56 ՊՎԾ-ը վերահսկողություն է իրականացրել 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժինների հաշվետվություններում 12/23/2024   17:50 Ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել. Կոբախիձեն սպառնացել է Զուրաբիշվիլիին, եթե վերջինս նոր ընտրություններ նշանակի 12/23/2024   17:45 Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ. Շարմազանով 12/23/2024   17:37 Քննիչը դատախազի հետ համաձայնեցրել է որոշումը ու մերժել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի անձեռնմխելիության դեպքով վարույթ նախաձեռնելը 12/23/2024   17:34 ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին 12/23/2024   17:32 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանի մասին 12/23/2024   17:29 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է 12/23/2024   17:23 Աշխարհը գտնվում է միջուկային պատերազմի շեմին. Զյուգանով 12/23/2024   17:19 ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ-ներում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները 12/23/2024   16:59 Դեկտեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4495 խախտում 12/23/2024   16:45 «Հարյուրամյակի կին գործարար» մրցանակին արժանացել է Ռոզա Ծառուկյանը 12/23/2024   16:44 Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիներին նախազգուշացում է արվել
12/23/2024   21:42 Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ 12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/23/2024   16:44 Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիներին նախազգուշացում է արվել 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/23/2024   11:15 Տգիտության ճիրաններից պիտի ազատագրենք այս մտքի հեղինակին․ Փաշինյանի կինը հրապարակել է քաղաքացու քննադատությունը 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/23/2024   16:34 Տալախաձեն ԱԱ-ի չեմպիոնությունից հետո դիմել է Լալայանին 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/23/2024   13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/23/2024   19:58 Սամվել Վարդանյանը հանցանք չի գործել, հակառակը՝ ինքն է դարձել հանցագործության զոհ՝ խոշտանգվելով․ փաստաբան 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/23/2024   15:10 Դատավորի օգնականն առանց դատավորի հետ համաձայնեցնելու գրություն է ուղարկել ԴԴ, հիմա էլ դատավորի դեմ վարույթ է քննվում 12/23/2024   17:37 Քննիչը դատախազի հետ համաձայնեցրել է որոշումը ու մերժել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքի անձեռնմխելիության դեպքով վարույթ նախաձեռնելը 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» 12/23/2024   11:59 Դատախազությունն ընթացք է տվել Թագուհի Թովմասյանի հաղորդմանը՝ Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ 12/23/2024   18:48 Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրել իր սուտը հերքող գրառումներից հետո

Զինվորին հալածել են` ստացած սննդամթերքը մենակ ուտելու համար 09/08/2014   13:49  |  Քրեական խրոնիկոն

Մարտական հենակետի գետնատնակի դիմաց զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության գործով դատապարտվել է երկու ժամկետային զինծառայող:

Մասնավորապես` զինվորի մահվան գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՊՆ N  զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր  Միսակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ  հոդվածի 3-րդ մասով, և դատապարտվել ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ Արտաշես Խաչատրյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ  հոդվածի 3-րդ մասով և 365-րդ  հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով), և դատապարտվել ազատազրկման`  5 տարի ժամկետով:  

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է քրեական պատասխանատվություն` ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ 365-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար:
 
Ըստ մեղադրանքի` Արթուր Միսակյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N  զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում տարբեր օրերին պարբերաբար հալածել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սահակյանին, այն է` իրեն ուղարկված սննդամթերքը մենակ ուտելու համար սեռական բնույթի հայհոյանք է տվել, այնուհետև բջջային հեռախոսի մարտկոցը չտալու համար մեկ անգամ բռունցքով հարվածել վերջինիս կրծքավանդակին:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը` 2012 թվականի նոյեմբերի 4-ին` ժամը 18:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, մարտական հենակետի ավագի օգնական, կրտսեր սերժանտ Արտաշես Խաչատրյանի հետ միասին իրենց գերակայությունը հաստատելու նպատակով Սարգիս Սահակյանին դարձյալ քննադատելով հալածել է. նրան տվել համապատասխան որակումներ, որոնք զինվորական շրջապատում ընդունվում են որպես «սրբապիղծ» անձնավորություն:

Դրա հետևանքով էլ Սարգիս Սահակյանը, 2012 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակի դիմաց իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի միջոցով կրակոց արձակելով, կատարել է ինքնասպանություն, այսինքն՝ Արթուր Միսակյանն իր արարքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:

Արտաշես  Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության շրջանի  մարտական հենակետում` որպես հենակետի ավագի օգնական, նախ՝ 2012 թվականի նոյեմբերի 2-ին նույն հենակետի դիտորդ, շարքային Սամվել  Մովսիսյանի հետ, այնուհետև՝ նոյեմբերի 4-ին` ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, շարքային Գառնիկ Գրիգորյանի հետ առանց համապատասխան թույլտվության թողել է հենակետը, գնացել մարտական դիրք, որը վնաս է պատճառել, այն է` ստեղծել է հակառակորդի անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու անհնարինության սպառնալիք:

Նա նաև մեղադրվում է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ՝ նրանց  միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում:

Ամբաստանյալը, 2012 թվականի նոյեմբերի 4-ին` ժամը 18:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակում նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, մարտական հենակետի դիտորդ, կրտսեր սերժանտ Արթուր Միսակյանի հետ միասին նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս  Սահակյանի կողմից իրեն ուղարկված սննդամթերքը մենակ ուտելու համար քննադատելով և գերակայություն հաստատելու նպատակով հայհոյելով, հալածել ու ծաղրուծանակի է ենթարկել նրան` նրան որակումներ տվել, ինչը զինվորական շրջապատում ընդունվում է որպես «սրբապիղծ» անձնավորություն:

Դդրա հետևանքով էլ Սարգիս Սահակյանը, 2012 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 00:30-ի սահմաններում, մարտական հենակետի գետնատնակի դիմաց իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի միջոցով կրակոց արձակելով, կատարել է ինքնասպանություն, այսինքն՝  Արտաշես Խաչատրյանն իր արարքով անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին»  2013 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված որոշման կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ  հոդվածի 1-ին մասով մեղադրվող Գառնիկ Գրիգորյանի և Սամվել Մովսիսյանի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ  հոդվածի 1-ին մասով՝ իշխանության անգործությունը, մեղադրվող Գոռ Մարգարյանի նկատմամբ որոշում է կայացվել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Վերջինս, ըստ մեղադրանքի, հանդիսանալով N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ և ընդգրկված լինելով մարտական հերթապահության մարտական հենակետում՝ որպես հենակետի ավագ, չի կանխել Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի անօրինական գործողությունները:

 


Արխիվ

[]