ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսրայել Սարգսյանի փաստաբանը պատրաստվում է դիմել ԵԴ 08/12/2014 16:41 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությունը պատվիրելու և այն իրականացնողին սպանելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի փաստաբան Արսեն Սարդարյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` բողոքարկելու իր պաշտպանյալի նկատմամբ, իր խոսքով, «առանց հիմնավորման» կիրառված կալանքի որոշումը: Այս մասին նա հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում` հավելելով, որ այս պահին դեռ խնդիր ունեն սպառել ներպետական դատական ատյանները:
«Գիտեք` մեր երկրի դատական համակարգը ինչպես է աշխատում. Առաջին ատյանի դատարանը կալանքի որոշումը կայացնում է, Վերաքննիչն ու Վճռաբեկը նույնիսկ չեն էլ նայում, ուղղակի պետք է այս ամենն ապահովվի, որ ԵԴ տանենք»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Իսրայել Սարգսանի նկատմամբ կալանքի որոշումը կայացվել էր 6 ամիս առաջ, իսկ օգոստոսի 3-ին այն երկարաձգվել էր ևս 2 ամսով:
Հիշեցնենք` սույն թվականի հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը կալանավորել էր Իսրայել Սարգսյանին և Տիգրան Ասատրյանին:
Ոստիկանների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ դրանից հետո սպանել էր նաև Մոսոյին` հետքերը մաքրելու համար:
Ի դեպ, վերջինի դիակն առ այսօր չի գտնվել, թեև դրա որոնման աշխատանքներում ներգրավվել էին նույնիսկ սուզակներ ու փրկարարներ, ովքեր օրեր շարունակ որոնողական աշխատանքներ էին կատարում դիտահորերում, քանի որ նախաքննական վարկածի համաձայն՝ սպանությունից հետո Իսոն իր ավտոմեքենայով Մոսոյի դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ և նետել կոյուղու դիտահորը:
Ի դեպ, օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ իրավապահները փորձաքննություն են կատարել, որի արդյունքում ապացուցված են համարել, որ Մոսոյի դին քայքայվել է: Ըստ այդմ` սատկած շան դիակի ամենապինդ հատվածում՝ գլխում, սարքավորում են տեղադրել և այն իջեցրել Քանաքեռավանի կոյուղու դիտահորը: Որոշ ժամանակ անց սարքից արձակվող ազդանշանը դարարել է, որից իրավապահները ենթադրել են, որ կենդանու դիակը քայքայվել է կոյուղու մեջ, ինչին էլ նրանց առիթ է տվել ենթադրելու, որ Մոսոյի դին ևս կարող էր քայքայված ու անհետացած լինել:
Մեր հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում նման փարձաքննության մասին լուրերը, Իսրայել Սարգսյանի փաստաբան Արսեն Սարդարյանը պատասխանեց. «Ես նման որևէ իրավական բան չգիտեմ: Բացի այդ, ինձ արգելված է որևէ տեղեկություն հայտնել»:
Բանն այն է, որ երբ ապրիլին քրեական գործի նախաքննությունը ոստիկանությունից փոխանցվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն: Նոր նախաքննական մարմինը փաստաբաններից ստորագրություն պահանջեց՝ նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար, որով գործի քննության ընթացքը, փաստորեն, գաղտնի դարձավ:
«Բայց ասեմ, որ երբ Իսոյին ձերբակալել են, ասել են 2-3 օր առաջ սպանություն է եղել: Այն ժամանակ պետք է դիակը գտնեին, ոչ թե 6 ամիս սպասեին ու հիմա է լհայտարարեն, թե դիակը քայքայվել է»,- ասաց փաստաբանը` ավելացնելով. «Եթե 6 տարի պահեին կալանքի տակ, կարող էին նույնիսկ մասնագետների կարծիքն ստանալ, որ 6 տարի դիակը չի պահպանվում»,- մեզ հետ զրույցը եզրափակեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 10/12/2024 21:07 Նիկոլի թեթև ձեռքով, մարդկանց գլխին գործ սարքելու հակումը այսօր սերմանվել է ընդհուպ դատախազների և քննիչների արյան մեջ. Ասլանյան
- 10/12/2024 18:04 Ի՞նչ եմ ասել Փաշինյանին պատերազմի թեժ պահին…Շարմազանով
- 10/12/2024 13:25 Ալիևին շատ հարմար է գործընթացը, որի շրջանակներում ինքը ստանում է առավելագույնը՝ դիմացը չտալով ոչինչ. ադրբեջանագետ
- 10/12/2024 11:47 Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/13/2024 11:00 Կինը ահազանգել է, թե իր 21-ամյա դուստրը «Արմենիա» ԲԿ-ում մահացել է, նրան հարվածել են. ոստիկանները պարզել են՝ անգիտակից է. shamshyan.com
- 10/13/2024 10:12 Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը
- 10/12/2024 19:00 Այսօր երկրաշարժ է արձանագրվել Ջերմուկ քաղաքի մոտ
- 10/12/2024 17:17 «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է. օգնության են հասել փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը
Հետաքրքիր է իմանալ
- 10/11/2024 17:53 Կլիմայական ճգնաժամն ազդում է զբոսաշրջության վրա
- 10/09/2024 18:41 Վախ փողից. հոգեբանն ասել է՝ ինչպես ազատվել դրանից
- 10/07/2024 18:43 Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան