Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Գրիշա Վիրաբյանի գործով դատարանը թույլ է տվել դատական սխալ. Վերաքննիչ դատարանը փաստում է 07/25/2014   13:43  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ վերաքննիչ դատարանը ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի բողոքի գործով մասնակիորեն բավարարել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հ.Մովսեսյանի վերաքննիչ բողոքը: 
 
Վերաքննիչ դատարանը բեկանել և փոփոխել  է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 22-ի` «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը վերացնելու բողոքը քննության առնելու վերաբերյալ» որոշումը, որով ամբողջությամբ բավարարվել էր դիմող Գրիշա Վիրաբյանի բողոքը:
 
Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, ՀՀ դատախազությանը պարտավորեցրել է վերացնել «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազ Հ.Բաբայանի՝  2004թ. օգոստոսի 30-ին կայացված որոշմամբ թույլ տրված` Գրիշա Վիրաբյանի իրավունքների և ազատությունների խախտումը:
 
Գրիշա Վիրաբյանի գործը վերաբացվել էր Եվրադատարանի վճռի հիման վրա. Վճռաբեկ դատարանը, նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով, որոշել էր վերաբացել գործը, և այդ մասով բեկանել իր նախկին որոշումը, ինչպես նաև՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, որով օրինական ու հիմնավորված էր համարել քննիչի՝ քրեական գործ չհարուցելու որոշումը: 
 
Գրիշա Վիրաբյանը 2004թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Ոստիկանություն, որտեղ էլ ենթարկվել էր դաժան ծեծի ու խոշտանգումների:
 
Եվրադատարանն իր վճռում արձանագրել էր խտրականության բացառման իրավունքի խախտում այն հիմքով, որ քննիչը պատշաճ քննության առարկա չի դարձրել Գրիշա Վիրաբյանի` քննության ժամանակ հնչեցրած հայտարարություններն այն մասին, որ իրեն խոշտանգել են՝ իր քաղաքական հայացքների, քաղաքացիական ակտիվության համար:
 
Գործը քննվել էր որպես սովորական քրեական գործ, որ հարուցված էր ոստիկանին հարվածելու հիմքով: Մինչդեռ, ըստ Եվրադատարանի, խտրականության գործերով պետք է քննությունը տարվի մայր գործով քննությունից առանձին, եթե քաղաքացին ասում է, որ իրեն խոշտանգել են և խոշտանգել են իր հայացքների կամ կրոնական համոզմունքների համար, ապա քննիչը պետք է այդ փաստերն ստուգի: Եվ քանի որ քննիչն այդ փաստերը չէր ստուգել, դրանց կարևորություն չէր տվել, Եվրադատարանն արձանագրել էր, որ արդյունավետ քննություն չէր ապահովվել խտրականության բացառման հիմքով:
 
Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դիմող Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ համարելով հիմնավորված՝ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտմամբ որոշում է կայացրել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատախազի՝ 30.08.2004թ. որոշումը վերացնելու մասին` արդյունքում կայացնելով ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ, որն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներով ձևավորված իրավական մոտեցումներին:
 
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, հիշյալ որոշումը կայացնելով, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իր լիազորությունների շրջանակներից եւ թույլ տվել դատական սխալ, ինչի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել փաստել, որ Առաջին ատյանի դատարանին հասցեագրված իր բողոքով Գ.Վիրաբյանը դատարանին խնդրել էր պարտավորեցնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությանը փոփոխություն մտցնել համայնքների դատախազի՝ 30.08.2004թ. որոշման մեջ և քրեական գործը կարճել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով, հակառակ դեպքում քրեական գործն ուղարկել դատարան, որտեղ հրապարակային բաց դատի պայմաններում ևս կապացուցի իր արդարությունը:
 
Բողոքաբերի այս պահանջը, վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի բխում գործող ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջներից, ինչպես նաև՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատարանին վերապահված լիազորությունների շրջանակից, հետևաբար՝ Գ.Վիրաբյանի բողոքն ամբողջությամբ բավարարելով՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է ոչ իրավաչափ հետևության:
 
Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև դատախազի վերաքննիչ բողոքի պատճառաբանությանն առ այն, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը 11.08.2004թ. որոշում է կայացրել քրեական գործի մասով՝ Արարատի մարզային ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների վերաբերյալ վարույթը կարճելու մասին` հանցակազմի բացակայության և վնաս պատճառված արարքը քրեական օրենսգրքով օրինաչափ համարվելու պատճառով, իսկ նշված որոշումը վերացնելու և Արտաշատի ոստիկանության բաժնի աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին Գ.Վիրաբյանի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնի՝ 26.08.2004թ. որոշմամբ ամբողջովին մերժվել է:
 
Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը քննիչի հիշյալ որոշումներին համապատասխան գնահատական չի տվել, որի պայմաններում անհնարին է դառնում ապահովել Եվրոպական դատարանի՝ 02.10.2012թ. վճռում նշված խախտումների վերացումը վարույթն իրականացնող մարմնի կողմից: Վերաքննիչ դատարանը  գտել է, որ դատախազի վերաքննիչ բողոքի այս պատճառաբանությունն անհիմն է ու չփաստարկված և չի բխում գործող օրենսդրության պահանջներից, հետևաբար՝ այդ մասով վերաքննիչ բողոքը բավարարելու բավարար հիմք հանդիսանալ չի կարող: Եւ արձանագրել, որ քրեական գործի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից 11.08.2004թ. և 26.08.2004թ. կայացված ու դատախազի կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված վերը հիշատակված որոշումները քրեադատավարական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չեն բողոքարկվել: Հետևաբար՝ Գ.Վիրաբյանի կողմից դատախազի 30.08.2004թ.որոշման դեմ բերված բողոքի քննության շրջանակներում Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր անդրադառնալ նշված որոշումների օրինականության ու հիմնավորվածության հարցին և դրանց կապակցությամբ որևէ գնահատական տալ:
 
Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարել  արձանագրել, որ վիճարկվող որոշումը կայացնելիս, Առաջին ատյանի դատարանը, inter alia վկայակոչել ու ղեկավարվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9.-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, մինչդեռ հիշյալ իրավանորմը սույն գործով վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ, քանի որ սահմանում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատական ակտերի վերանայման կարգը, իսկ նման լիազորություն Օրենսդիրը վերապահել է բացառապես վերաքննիչ և վճռաբեկ դատարաններին:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]