Թեմաներ
Հինգշաբթի 07 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/04/2024   00:11 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/03/2024   23:48 Կինը կտրել է տղամարդու սեռական օրգանները՝ իր հետ ամուսնանալ հրաժարվելու համար 07/03/2024   23:26 Մոսկվայում ամպրոպի պատճառով սկսել են ծառեր ընկնել 07/03/2024   23:14 Աննա Հակոբյանը գործարար կանանց հետ մոմ է վառել Հովհաննավանքում և հանձնել 1 մլն-ական դրամաշնորհների հավաստագրեր 07/03/2024   22:58 Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով 07/03/2024   22:42 Հայաստանի մարզիկները երկու մեդալ են նվաճել ըմբշամարտի ԵԱ-ում 07/03/2024   22:31 Երևանում ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է 07/03/2024   22:09 Մոսկվայում ձերբակալել են օտարերկրյա տղամարդուն, որը փորձել է առևանգել երեխային 07/03/2024   21:56 Չինաստանն ու Ադրբեջանը հայտարարել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին 07/03/2024   21:43 Արամ Ա Կաթողիկոսը վավերացրել է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական ընտրությունը 07/03/2024   21:28 39-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին 07/03/2024   21:02 Պլաստիկ վիրաբույժը բացահայտել է Բայդենի տարօրինակ տեսքի պատճառները 07/03/2024   20:43 Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու․ քաղաքագետ 07/03/2024   20:25 ՀՀ ԱԳՆ–ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ 07/03/2024   20:16 «Ռոսատոմի» հետ բանակցությունները ձախողեցին, հիմա էլ ամերիկյա՞ն կողմի հետ են բանակցում. Նոր ատոմակայանի կառուցման ոդիսականը 07/03/2024   20:13 Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է 07/03/2024   20:04 ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության հետ 07/03/2024   20:01 Արարատ Միրզոյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 07/03/2024   19:48 Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հաղորդումներ են ներկայացրել միմյանց դեմ․ Փոստանջյանն ահազանգում է իր հեռախոսը խլելու և ձեռքը վնասելու մասին, Փաշինյանի փաստաբանը՝ իրեն ահաբեկելու 07/03/2024   19:36 Մենք չունենք անվտանգության որոշակի կառուցվածք, եղածը փլուզվել է, իսկ նորը՝ չկա. Հակոբ Բադալյան 07/03/2024   19:26 Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ մտքեր է փոխանակել Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ 07/03/2024   19:06 Էրեբունու մի շարք փողոցներ մեկ ամսով փակ կլինեն 07/03/2024   18:51 Բաքուն ցանկություն է հայտնել միանալ ԲՐԻԿՍ-ին 07/03/2024   18:40 Մինչև 2024 թվականի ավարտը՝ ՀՀ դատախազների շուրջ 60%-ը բարեվարքության ստուգում անցած կլինի. Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/03/2024   18:30 Հայաստանի վարկանիշային դիրքը Էներգիայի վերափոխման ինդեքսով վերջին տասնամյակում վատագույնն է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 07/03/2024   18:24 Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ 07/03/2024   18:10 Թուրքիան կարող է հիմք դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի համաձայնագրի համար. Էրդողանի գրասենյակ 07/03/2024   18:09 Էրեբունիում հուլիսի 4-ից օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի 07/03/2024   18:05 Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել քարերին և գլորվել ձորը․ կան տուժածներ 07/03/2024   17:59 Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը 07/03/2024   17:53 Աղջիկը փեսացուին բռնել է մոր հետ դավաճանելիս ու իմացել, որ նրանք համատեղ երեխա ունեն 07/03/2024   17:49 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի պատանի ուխտավորներին 07/03/2024   17:46 Մայրն իր անչափահաս 5 երեխաների հետ տաքսիով ուղեւորվել է Երեւան ու կորել. հարազատները որոնում են նրանց (տեսանյութ) 07/03/2024   17:41 Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ նախաքննությունն ավարտվել է 07/03/2024   17:30 Բաքվում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևը հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ 07/03/2024   17:20 Պահանջվում են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող, մինչև 30 տարեկան անձինք 07/03/2024   17:16 Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման 07/03/2024   17:16 Ձիթապտուղն օգտակար է նիհարողների համար. սննդաբան 07/03/2024   17:13 Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ 07/03/2024   16:49 Թուրքիան մտադիր է զարգացնել Ռուսաստանի հետ զբոսաշրջությունը 07/03/2024   16:40 Ես անպայման կգամ. Պուտինը խոստացել է Էրդողանին 07/03/2024   16:29 Կարկուտի պատճառած վնասների փոխհատուցման հույս Հայրավանքում չունեն 07/03/2024   16:26 ՊԵԿ-ում ՄԱԶԾ աջակցությամբ ներդրվել է Թվային հետախուզության լաբորատորիա 07/03/2024   16:22 Կարկուտի պատճառած վնասների արձանագրություններն ուղարկվել են Լոռու մարզպետարան. Բնակիչները տեղյակ չեն՝ փոխհատուցում կլինի, թե ոչ 07/03/2024   16:18 3 զինվորի մահ 18 օրում. իրավապաշտպան 07/03/2024   16:11 Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Միրզոյան 07/03/2024   16:04 Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունենք. Արարատ Միրզոյան 07/03/2024   16:01 Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ. Օվերչուկ 07/03/2024   16:01 Ոստիկանությունը զգուշացնում է. համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել 07/03/2024   15:55 Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը ձերբակալվել է
07/02/2024   18:27 Եթե լրանում է անձնագրի ժամկետը, այն չի երկարաձգվում ոչ մի դեպքում. Բիչախչյան 07/02/2024   17:16 Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյան 07/03/2024   14:26 Շուրջ 3 տոննա թմրանյութ է առգրավվել. այս անգամ ևս՝ բանաններում թաքցված 07/03/2024   15:55 Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը ձերբակալվել է 07/02/2024   22:42 Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն. Փաստաբան 07/02/2024   15:43 Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաեւ պատ է կառուցվում 07/02/2024   08:16 Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում. «Փաստ» 07/03/2024   12:11 Պայմանագրային զինծառայող է մահացել՝ հրազենային վնասվածքի հետևանքով 07/02/2024   08:06 Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու ուղևորություն․ «Հրապարակ» 07/02/2024   22:29 Բագրատ Սրբազանի հրավերով քաղաքական ուժերի հանդիպումը թեժ է անցել. հիմնական պայքարը վերսկսվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 07/03/2024   17:53 Աղջիկը փեսացուին բռնել է մոր հետ դավաճանելիս ու իմացել, որ նրանք համատեղ երեխա ունեն 07/02/2024   12:46 Հորդառատ անձրևները դեռ 2 օր էլ կշարունակվեն, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 07/02/2024   17:02 ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 07/03/2024   08:04 Ով է Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը․ «Հրապարակ» 07/02/2024   16:00 Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով. Բալասանյան (տեսանյութ) 07/02/2024   07:56 Հայ ռազմագերիների մասին Փաշինյանի վերջին՝ «պետք է փտեն բանտերում» արտահայտությունից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի. «Ժողովուրդ» 07/03/2024   08:19 Համալսարանը կորցրել է, հիմնադրամը՝ գտել․ «Հրապարակ» 07/03/2024   23:48 Կինը կտրել է տղամարդու սեռական օրգանները՝ իր հետ ամուսնանալ հրաժարվելու համար 07/02/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 07/02/2024   13:52 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Իսպանիայում արևոտ եղանակն է վայելում. լուսանկար

Քրդատօրենսգրքի նախագծով դատարանին վերապահվել է ձերբակալման օրինականությունն ստուգելու լիազորություն. ՄԻԵԴ-ի սահմանած պահանջների հետքերով (տեսանյութ) 07/09/2014   13:13  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ընդդեմ ՀՀ-ի ներկայացված բողոքների մեծ մասը վերաբերում է հատկապես բերման եթարկված կամ ձերբակալված անձանց իրավունքների խախտման դեպքերին:
 
Եվրոպական իրավունքը, սակայն, սահմանում է հանցանք կատարելու կասկածի հիման վրա ազատությունից զրկված անձանց իրավունքների նվազագույն շրջանակ, որոնք նաև տեղ են գտել Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում:
 
Ի՞նչ նոր իրավունքներ են ամրագրել և ի՞նչ նոր երաշխիքներ են սահմանել օրենսգրքի հեղինակները՝ դրանց պահպանման համար, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացնում է ՀՀ Արդարադատության փոխնախարար, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:
 
- Քրեական դատավարության ոլորտը հասարակական, քաղաքական և իրավական կյանքի այն ոլորտներից է, որտեղ շոշափվում են անձի կարևորագույն իրավունքներն ու ազատությունները: Դրանից անմասն չի մնում նաև անձի ազատության իրավունքը, որը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես, քրեական վարույթի սկզբնական փուլերում:  Եվ մասնավորապես ուզում եմ խոսքս տանել դեպի ձերբակալում, որտեղ առավել մեծ է վտանգը անձի իրավունքների ոտնահարման համար: Այստեղ, առավել քան քրեական դատավարության որևէ այլ փուլում, անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որպեսզի անձի իրավունքներն ու ազատություններն ապահովված լինեն:
 
Գործող Քրեական դատարվարության օրենսգիրքն այս առումով համակարգային լուծումներ չի առաջարկում, և դրանով պայմանավորված, բավականին խնդրահարույց դեպքեր կան պրակտիկայում անձի իրավունքների ոտնահարման իրավիճակներում: Նաև մենք ունենք այնպիսի դրույթներ, որոնք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն համապատասխանում ՄԻԵԴ-ի իրավական չափանիշներին, և այս առումով Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը խնդիր ուներ համակարգային առումով լուծելու այն հարցերը, որոնք մինչ այժմ կուտակվել էին, և անհրաժեշտ էր, որպեսզի հստակ համակարգային լուծում ստանային:
 
- ԵԴ տեսակետն ինչպիսի՞ն է այս հարցի վերաբերյալ:
 
- ՄԻԵԴ-ն ունի ձևավորված կայուն նախադեպային պրակտիկա անձին ազատությունից զրկելու մեխանիզմների վերաբերյալ: Եվ այստեղ առանձնակի կարևորություն ունեն հենց քրեական վարույթի սկզբնական փուլում անձի իրավունքների ապահովման հարցերը։ Մասնավորապես, երբ անձը ներգրավվում է քրեական դատավարության ընթացքում որոշակի կարգավիճակով, կամ առանց կարգավիճակի, բայց արդեն նրա ազատությունը սահմանափակվում է, ԵԴ-ն սահմանում է, որ անձը պետք է արդեն օգտվի որոշակի երաշխիքներից: 
 
Մեր գործող ՔԴՕ-ն սկզբնական փուլերի համար համակարգային երաշխիքներ չի նախատեսում: Այսօր գործող օրենսգրքը ունի մի շարք դրույթներ, որոնք շատ խնդրահարույց են:
 
Օրինակ` քրեական գործի հարուցման փուլ ունենք, որը, գիտեք, նոր օրենսգրքով վերանալու է: Գործող օրենսգիրքը հնարավորություն է տալիս քրեական գործի հարուցման փուլում, այսինք` հանցագործության մասին հաղորդումը տալու պահից, բայց մինչ գործ հարուցելու կամ մերժելու պահը բերման ենթարկել այն անձանց, ում նկատմամբ հանցանքի կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան:
 
Այդ անձինք կոնկրետ որևէ կարգավիճակ չունեն: Քրեական հետապնդման մարմինը հնարավորություն ունի բերման ենթարկելու այդ անձին, բայց չունենալով համապատասխան դատավարական կարգավիճակ, ըստ էության, ՔԴՕ դրույթներն այդ անձի համար մեծ հաշվով լուրջ նշանակություն չեն ունենում: Այս հարցին, իհարկե, անդրադարձել է Վճռաբեկ դատարանը` Գագիկ Միքայելյանի գործով որոշմամբ, որով Վճռաբեկ դատարանը նախանշեց այն իրավական չափանիշները, որոնք պետք է կիրառելի լինեն այս անձի նկատմամբ և նշեց անձի նվազագույն իրավունքների ծավալը, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չնայած այս նախադեպին, միևնույն է պրակտիկայում հանդիպում են բերման եթարկված անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր: 
 
Այս մեխանիզմը կարգավորելու և թերությունները շտկելուն էր ուղղված նաև ՔԴՕ նախագծում կատարված փոփոխությունները: Դա պայմանավորված է նախ և առաջ հենց եվրոպական չափանիշներով, որովհետև ԵԴ նախադեպային պրակտիկայով, այս հիմքով, այս փուլում բերման ենթարկված անձն արդեն համարվում է անձ, ում նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում: Եվ եթե իրականացվում է այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում, արդեն նա պետք է իրավունք ունենա օգտվելու որոշակի երաշխիքներից, ապահովված լինի որոշակի իրավունքներով:
 
Ավելին ասեմ` սա ինքնին արդեն համարում է ազատությունից զրկել, որովհետև հենց ԵԴ չափանիշների համաձայն, այս անձն արդեն զրկված է սեփական կամքով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, և ստիպված է, ինչպես ԵԴ-ն ու այլ միջազգային կառույցներ են կոչում` ենթարկվել քրեական հետապնդման մարմնի կամքին: Եվ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հստակ սահմանել է, որ 6 ժամ հետո անձը ձեռք է բերում մեղադրյալին վերաբերելի բոլոր իրավունքները, բայց մինչ այդ 6 ժամը, երբ մենք արդեն անձին ազատությունից զրկել ենք, ինքն ունի իրավունքների նվազագույն շրջանակ, որը պարտադիր է:
 
Այդ իրավունքներից է փաստացի ազատությունից զրկվելու պահին` բանավոր, իսկ հետաքննության մարմնի, կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմի վարչական շենք մուտք գործելու պահից` նաև գրավոր տեղեկացվել օրենքով նախատեսված նվազագույն իրավունքների և պարտականությունների մասին, հստակ իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառները: Պահպանել լռություն` սա նույնպես Վճռաբեկ դատարանը նախադեպով սահմանել է, բայց հիմա արդեն օրենսդրական մակարդակով է լուծվում հարցը: Նվազագույն և կարևոր իրավունք է փաստաբան հրավիրելը:
 
Սա հստակորեն ուրվագծվում է նաև ամբողջ դատավարական օրենսգրքով, և այս փուլերում փաստաբան չտրամադրելը կարող նաև դատավարական հետևանքներ ունենալ: Կարևոր է նաև բժշկական զննման ենթարկվելու իրավունքը: Իհարկե, նախագիծը նախատեսում է, որ անձի պահանջի դեպքում է դա իրականացվում, բայց, ամեն դեպքում, ունենք հստակ ամրագրված այս իրավունքը, որն այսօր խնդրահարույց իրավիճակների է  բերում:
 
Ավելին` նախագիծը նաև նախատեսում է, որ անձը նույնիսկ սեփական բժշկի կողմից իրավունք ունի զննվելու, բայց արդեն, իհարկե, իր ծախսերի հաշվին: Եվ կարևոր իրավունք է նաև, այսպես կոչված` զանգի իրավունքը, կամ անձի իրավունքը տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին: Սա այն նվազագույն սահմանն է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել, և սրանցից որևէ մեկի չտրամադրելը արդեն հանգեցնում է դատավարական նորմերի պահանջների խախտումների: 
 
- Մինչ նոր օրենսգրքի ընդունումը բերման ենթարկված անձինք այսօր էլ ունեն, ասենք` փաստաբանի ունենալու իրավունք, զանգի իրավունք, այնուամենայնիվ շատ հաճախ լսում ենք բողոքներ, և մարդը հաճախ չի էլ կարողանում ապացուցել, որ զրկված է եղել այս իրավունքներից: Նոր օրենսգիրքը որքանով է ապահովագրում նման չարաշահումների հնարավորությունից: 
 
- Գործող ՔԴՕ-ն այս փուլում ` ազատությունից զրկման ամենասկզբնական փուլում, առավել ևս երբ դեռ չունենք դե յուրե ձերբակալված անձ, այլ պարզպես ունենք բերման ենթարկված անձ, ով գտնվում է փաստացի քրեական հետապնդման ներքո, այդ անձանց համար բավարար երաշխիքներ չի ընձեռում:
 
Դրանք մի քանի տարի առաջ լրացրեց Վճռաբեկ դատարանն իր նախադեպային պրակտիկայով, բայց, միևնույն է, խախտումներ դեռ լինում են, և մենք հիմա ԵԴ-ում նաև գործեր ունենք, որոնք առնչվում են նմանատիպ իրավիճակներին, և ինքներս հստակ պատկերացնում ենք այն լուծման ուղիները և միջոցները, որոնք  անհրաժեշտ են ձեռնարկել բացառելու համար նման իրավիճակները: 
 
Գործող օրենսգիրքը երաշխավորում է դատավարական կարգավիճակ ունեցող անձանց համար որոշակի իրավունքների ծավալ, բայց այս կոնկրետ իրավիճակում, երբ ունենք բերման ենթարկված, բայց չունենք հստակ կարգավիճակ ունեցող անձ, ըստ էության, ՔԴՕ նորմերը չեն տարածվում նրա նկատմամբ: Ճիշտ է` Սահմանադրության ուժով, Եվրոպական կոնվենցիայի և այլ միջազգային չափանիշների ուժով անձն օգտվում է այդ իրավունքներից, բայց, քանի որ որոշակի կարգավորումներ մենք չունենք քրեադատավարական օրենսդրությամբ, այդ իսկ պատճառով, խնդիրներ են լինում:
 
Հիմա բացի այն, որ մենք ամրագրում ենք, որ այս իրավունքների ծավալն անձը պետք է  պարտադիր ունենա, մենք նաև նախատեսում ենք այն հետևանքները, որոնք կարող են վրա հասնել, եթե այդ իրավունքը չապահովվի:  Ամենավառ օրինակներից է այն, որ երբ կալանքի հարցը լուծում է դատարանը, պարտադիր անդրադառնում է ձերբակալման օրինականությանը: Եվ եթե ձերբակալման ժամանակ թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ, ապա դատարանի համար դա հիմք է կալանքի միջնորդությունը մերժելու համար, իսկ օրենքի կոպիտ խախտումները սպառիչ թվարկված են ՔԴՕ նախագծում, և դրանցից մեկն էլ հենց փաստաբանի իրավունքը չապահովելն է:
 
Կամ եթե անձի մարմնի վրա, օրինակ, կան որոշակի վնասվածքներ, և դատարան չի ներկայացվում դրանց առաջացման ողջամիտ բացատրություն, կամ եթե մարմնի վրա եղել են մարմնական վնասվածքներ, բայց չի ապահովվել բժշկական զննության նրա իրավունքը, դա նույնպես օրենքի կոպիտ խախտում է համարվում, և ձերբակալման ժամանակ թույլ տրված իրավունքի խախտումը միանգամից անդրադառնում է կալանքի որոշման վրա:
 
Ինչո՞ւ ենք սա արել, որովհետև եվրոպական չափանիշների համաձայն, ձերբակալումն ու կալանքը ազատությունից զրկելու միասնական մեխանիզմի տարրեր են: Այսօր այս առումով հստակություն չկա, ամեն դեպքում` չի բխում դա օրենսգրքի պահանջներից, որ սրանք ազատությունից զրկելու մեկ միասնական մեխանիզմի տարրեր են, որովհետև դատարանն այսօր, երբ կալանքի հարցը քննարկում է, ինքը խնդիր չունի անդրադառնալու ձերբակալման օրինականությանը, բայց եվրոպական չափանիշները դնում են այդ խնդիրը:
 
ՔԴՕ նոր նախագիծը հստակ ունի այդ կարգավորումները, և ավելին` նախատեսում է նաև արդյունավետ հնարավորություններ դատախազական հսկողության համար: Այս իմաստով, կարծում եմ, պրակտիկայում առաջ եկող թերությունները կփակվեն: Մեկ կարգավորում ունենք, որն այս իրավունքների առումով որոշակի առանձնահատկություն է սահմանում. մասնավորապես` զանգի իրավունքը, վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ, համապատասխան անձին տեղյակ պահելով, կարող է առավելագույնը ոչ ավել, քան 6 ժամով հետաձգվել:
 
- Նաև ժամկետներին կուզեի անդրադառնալ: Նոր օրենսգիրքը, փաստորեն, նաև բավական հստակ ժամկետներ է սահմանում անձի ձերբակալման, կալանավորման համար:
 
- Հիմա եթե անձին ձերբակալում են, 72 ժամվա ընթացքում նրան, այսպես ասեմ` երբ էլ ուզեն կարող են դատարան ներկայացնել ` կալանքի, ապա նախագիծը նախատեսում է, որ քրեական հետապնդման մարմինն ունի ընդամենը 60 ժամ: Անձին ազատությունից զրկելու պահից 60 ժամվա ընթացքում պետք է ներկայացնել դատարան: Նախագիծը 12 ժամը վերապահում է արդեն դատարանին` և՜ կալանքի հարցին անդրադառնալու, և՜ ձերբակալման օրինականությունը ստուգելու համար:
 
Սա նաև այն կանխադրույթով ենք արել, որ անհրաժեշտ է կանխարգելել այն խախտումները, որ պրակտիկայում երբեմն պատահում են, երբ որ, ասենք` դատարանը ողջամիտ ժամանակ չի ունենում կալանքի հարցը լուծելու համար, երբ մեղադրյալին դատարան կարող են տանել, երբ ընդամենը 1-2 ժամ է մնացել ձերբակալման ժամկետի ավարտին, և դատարանը կարճ ժամանակ ունի այդ խնդիրը լուծելու: 
 
Այստեղ կարևոր կարգավորում ունենք, որ եթե անձը ներկայացվել է դատարան ժամկետի այնպիսի խախտմամբ, որը դատարանին ողջամտորեն հնարավորություն չի տալիս քննելու և լուծելու կալանքի հարցը, ապա դա նույնպես համարվում է օրենքի կոպիտ խախտում, և հիմք՝ ձերբակալված անձի կալանավորումը մերժելու համար: 
 
- Քանի որ անդրադարձանք կալանքի հարցին, ուզում եմ մի հարցի վերաբերյալ ձեր կարծիքն իմանալ, որի շուրջ այսօր բավական բուռն քննարկումներ կան մասնագետների շրջանում:  Խոսքը` մեղադրյալի շահերից ելնելով` նրան կալանավորելու մասին է: Իհարկե, նոր ՔԴՕ նախագիծը նման հիմք չի նախատեսում, բայց աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվե՞լ է երբևէ նման դրույթ ունենալու հնարավորությունը: 
 
- Իհարկե նախագծում այդ դրույթը չկա, և չենք էլ քննարկել երբևէ դրա հնարավորությունը: Եվ ես համաձայն չեմ այդ պնդման հետ, թե` մեղադրյալի շահերից ելնելով նրան պետք է կալանավորել: Նախ նման հիմք մենք չունենք, չենք էլ ունենա` միջազգային իրավունքի չափանիշների տեսանկլյունից, և մենք այդ առումով խնդիրներ կունենանք, եթե հանկարծ որոշման մեջ գրենք, որ մեղադրյալի շահերից ելնելով, նրան կալանավորում ենք և ուղարկում ենք քրեակատարողական հիմնարկ: 
Պատասխանատու ձևով հայտարարում եմ, որ նախագիծը չունի նման կարգավորումներ և որևէ տարբերակով չի էլ ունեցել այս 3-4 տարիների ընթացքում:
 
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի

Հարակից հրապարակումներ`

10:42 05/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մեղադրյալի շահերից ելնելով նրան կալանավորելու հիմք նախագիծը չի սահմանում
08:50 03/07/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Մարդուն զրկել պաշտպանվելու հնարավորությունից՝ շատ վտանգավոր է». Արտակ Զեյնալյան
12:42 30/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ«Կալանքը որևէ մեկին պետք չէ` ո՛չ քննիչին, ո՛չ մեղադրյալին և ո՛չ էլ՝ պետությանը. կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց». Արթուր Ղամբարյան
09:33 27/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՍուտ ցուցմունքներ տված մեղադրյալին պատասխանատվության ենթարկե՞լ, թե՞ ոչ. ԱԺ աշխատանքային խմբում կարծիքերը տարբեր են (տեսանյութ)
16:12 19/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԼայքահավաքության նպատակով ինտերնետում շատ են սուտ տեղեկությունները. ոստիկանությունը չպետք է վազի ամեն հրապարակման հետևից. Մասնագետ
11:14 14/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով սահմանվում է հետապնդման երկու ձև
08:44 11/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն նաև ամռանը
20:12 02/06/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում փոփոխությունները կլինեն` հօգուտ անձի իրավունքների
16:21 29/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատնախագծով դատախազը կամ քննիչը պարտավոր չեն քրեական վարույթ նախաձեռնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա
15:57 26/05/2014  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրեական դատավարության օրենսգրքի նախագծի խմբագրված տարբերակը կներկայացվի ԱԺ աշնանային նստաշրջանում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]