Թեմաներ
Շաբաթ 01 / 11 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/10/2025   23:52 ԵԱՏՄ-ից արտահանման ամենամեծ բաժինը հասել է Ռուսաստանին, Հայաստանին և Ղազախստանին․ Իրանի մաքսային ծառայության ղեկավար 01/10/2025   23:38 Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան 01/10/2025   23:25 «Ավանդույթների վերակենսավորման տարի». Արամ Ա Վեհափառ Հայրապետը կընթերցի 2025 թվականի հայրապետական հռչակագիրը 01/10/2025   23:08 Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից 01/10/2025   22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները 01/10/2025   22:29 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր», հետևում էր. Բաբայան 01/10/2025   22:15 Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   22:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/10/2025   21:46 Մերձմոսկվայում ձերբակալել են երկու կանանց վրա դանակով հարձակում կատարած տղամարդուն 01/10/2025   21:30 Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան 200 ընկերություններ և ֆիզիկական անձինք 01/10/2025   21:15 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/10/2025   20:43 Հայաստանն առնվազն 10 տարի չի կարողանա վեկտորը շրջել դեպի ԵՄ, ճիշտ այդքան է պետք, որ Հայաստանը տնտեսությունը դիվերսիֆիկացնի և համապատասխանեցնի ԵՄ ստանդարտներին. Գագիկ Մակարյան 01/10/2025   20:35 Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 01/10/2025   20:20 Չեխիայի դեսպանությունն աջակցություն է հայտնել անձնական տվյալների պաշտպանության մարմինների համագործակցության վերաբերյալ 01/10/2025   20:18 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային 01/10/2025   20:11 Մարդուն բռնում, տանում են ապօրինի զենքի համար, պարզվում է զենք չկա. Մելիքյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել լիազորությունը չարաշահող իրավապահներին (տեսանյութ) 01/10/2025   20:02 Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինային կառաջարկի խաղաղապահ ուժեր մտցնել 01/10/2025   19:48 ԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթի փոխադրումը պայմանների պահպանման դեպքում 01/10/2025   19:34 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 01/10/2025   19:19 Նյու Յորքի դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել, բայց որեւէ պատիժ չի նշանակել 01/10/2025   19:08 Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/10/2025   18:35 ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին 01/10/2025   18:33 Հաղորդագրություն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Գևորգ Քոչարյանի թեկնածությանն աջակցելու մասին 01/10/2025   18:31 «Արթիկ» ՔԿՀ-ում 27-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում 01/10/2025   18:23 «Նրա դրական և համարձակ պահվածքն այս հարցում աչք է ծակում». Հաքան Ֆիդանը գովել է Փաշինյանին 01/10/2025   18:15 Փաստաբան Արսեն Բաբայանին ազատ են արձակել 01/10/2025   18:09 Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է 01/10/2025   18:00 Տունը կորցրած Մել Գիբսոնը հրդեհը համեմատել է ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կողմից 1945-ին ռմբակոծված Դրեզդենի հետ 01/10/2025   18:00 Փաստաբան Արսեն Բաբայանին ձերբակալել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով 01/10/2025   17:54 Ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա եւ հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանի իմ հարցին. Մարության 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/10/2025   17:36 Գագիկ Ծառուկյանը տպավորված է Իրանում հայկական համայնքի ունեցած հարգանքով ու կազմակերպվածությամբ (տեսանյութ) 01/10/2025   17:30 Ավստրիայի արտգործնախարար Շալենբերգը նշանակվել է կանցլերի պաշտոնակատար 01/10/2025   17:27 Պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ 01/10/2025   17:15 Մեդվեդևին կասեմ՝ միայն հիմա՞ եք այդ մասին հիշել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, անպատասխանատու հայտարարություններ են. Ալխաս Ղազարյան 01/10/2025   17:02 Դամասկոսի մզկիթում հրմշտոց է տեղի ուենցել. առնվազն երեք մարդ է մահացել 01/10/2025   16:44 Եռաբլուրում շիրմաքարերի վրայից ծաղիկներ գողանալու գործով երեք անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 01/10/2025   16:43 ՆԱՏՕ-ն կավելացնի պաշտպանության ծախսերը. Reuters 01/10/2025   16:36 Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ 01/10/2025   16:28 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 7-ժամյա աշխատանքի անցնելու հետ կապված ռիսկեր չի տեսնում 01/10/2025   16:20 Մուրճը ՔՊ նիստին տարել էի՝ գործընկերներիս ցույց տալու. դրանով ծառերի վրա նշումներ են արվում. Հակոբ Սիմիդյան 01/10/2025   16:11 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է․ ԴԱՀԿ 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի 01/10/2025   15:30 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ 01/10/2025   15:25 ՄԻԵԴ-ը Բաքվին մինչև հունվարի վերջ ժամանակ է տվել ՝ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն տրամադրելու համար 01/10/2025   15:17 Քաշքշուկ, բռունցքներ.... ի սեր աստծո, ժողովուրդ նման բաներ չի եղել. Ալխաս Ղազարյանը՝ Հայկ Սարգսյանի և Հայկ Ղալումյանի միջև ծեծկռտուքի լուրերի մասին
01/09/2025   17:22 Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միամատոզ հանգույց․․․ 01/09/2025   19:35 Դատարանում մոտ 50 վկա ցուցմունք է տվել Ջալալ Հարությունյանի դեմ. վճիռը՝ շուտով 01/10/2025   18:49 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյանն է՞ 01/09/2025   08:27 Կրիմինալ աշխարհը խանդավառված է կին բանտապետի նշանակմամբ. «Ժողովուրդ» 01/09/2025   17:19 Այխան Հաջիզադեն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/09/2025   17:02 Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան 01/10/2025   21:00 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի, իսկ դեպքի օրը պետք է հայտներ ամուսնալուծության հայց ներկայացնելու մասին 01/09/2025   20:32 Արևելյան Հայաստանը այսօր Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներն են՝ Շուշի մայրաքաղաքով. Իսագուլյան (Տեսանյութ) 01/09/2025   12:08 Մե՞նք ենք մեղավոր, որ թոշակները բարձրացրել ենք՝ 35 000 ա դարձել, ուրեմն ինչքան քիչ ա եղել. Փաշինյան 01/09/2025   20:42 Սրբազանը կոչով դիմել է հայությանը 01/10/2025   13:41 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են․ հրդեհն այլևս հետաքննվում է որպես հրկիզում 01/10/2025   15:55 «Գոնե այսքանից հոտո ազգն արթնանա».հարցման մասնակիցների 78 տոկոսը դժգոհ է մնացել Փաշինյանի արձագանքից 01/10/2025   14:24 17-ամյա աղջկա մարմինը գտել են զուգարանում՝ մոտը էլեկտրոնային ծխախոտ. ողբերգական դեպք՝ Բուրյաթիայում 01/10/2025   18:46 Աֆրիկան ​​կարող է երկու մասի կիսվել ավելի արագ, քան սպասվում էր. Ազիզյան 01/09/2025   23:16 Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Շենգավիթի մետրոյի գծերի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/10/2025   11:41 Հիմնահատակ ավերված Փասադենան՝ Կալիֆոռնիայում մոլեգնած ուժգին հրդեհներից հետո 01/09/2025   20:54 Ռուսաստանի Նիժնեկամսկ-Մոսկվա չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ հայտարարել է, որ երկու ռումբ ունի 01/09/2025   13:46 Լոս Անջելեսի հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան դերասաններ Հոփքինսի, Բրոդիի և Ֆարիսի շքեղ առանձնատները 01/10/2025   17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու 01/09/2025   17:29 Լոս Անջելեսում կա ակտիվ հրդեհի 4 օջախ. Վերջին 27 տարում Կալիֆոռնիան նման արտակարգ իրավիճակում չէր հայտնվել (տեսանյութ)

Ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքը համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը 07/06/2014   10:50  |  Վերլուծություններ

Անկախ այն հանգամանքից, թե ամուսիններից ում սեփականության իրավունքն է գրանցված ամուսնության ընթացքում նրանց ձեռքբերած գույքի նկատմամբ, այն համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Ամուսինների համատեղ սեփականությունը, այնուամենայնիվ չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն:

Համատեղ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման շուրջ ծագող հասարակական հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով:

Կարևորելով հատկապես համատեղ գույքի տնօրինման իրավունքի իրականացման շուրջ առկա ներկայիս խնդիրները, սույնով կանդրադառնանք հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ամրագրված նորմերի պարզաբանմանը, ինչպես նաև դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մեկնաբանություններին, որոնք ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով պարտադիր են կիրառման նույնանման փաստական հանգամանքներով քաղաքացիական վեճեր քննելիս:

Այսպես, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված է իմպերատիվ նորմ, համաձայն որի՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ,  եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Հիշյալ նորմերի տառացի մեկնաբանությունը վկայում է այն մասին, որ ամուսիններից յուրաքանչյուրը կարող է կնքել ընդհանուր գույքի տնօրինման գործարքներ` այնուամենայնիվ հոդվածի 2-րդ կետով ամրագրված իմպերատիվ նորմի պահանջների պահպանմամբ ունենալով մյուս ամուսնու համաձայնությունը: Եվ քանի որ հոդվածի երրորդ կետով ամրագրված նորմը դիսպոզիտիվ է, այն հնարավորություն է տալիս համասեփականատերերին /ամուսիններին/ սահմանելու գույքի տնօրինման գործարքի կնքման այլ կարգ /օրինակ ամուսինները, ամուսնական պայմանագրով կարող են սահմանափակել իրենցից յուրաքանչյուրի կողմից գույքն օտարելու իրավունքը/: Փաստորեն, եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների համաձայնությամբ, ամուսիններից յուրաքանչյուրը կարող է տնօրինել համատեղ գույքը և այն տնօրինելու լիազորությունը գույքը տնօրինող ամուսնու մոտ համարվում է առկա այն պարագայում, երբ վերջինս ունենում է տնօրինման գործարքը կնքելու հարցում մյուս ամուսնու համաձայնությունը: Հատկանշականն ու օրենսդրական բացն, այնուամենայնիվ, կայանում է նրանում, որ համապատասխան լիազորությունների բացակայությամբ գույքը տնօրինվելու պարագայում գործարքը կարող է անվավեր ճանաչվել ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ ապացուցվի, որ գործարքի մյուս` գնորդ կողմն իմացել է այդ մասին, կամ ակնհայտորեն պետք է իմանար:

Հիշյալ նորմը հակասում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու սեփականատիրոջ իրավունքն ամրագրող 275-րդ հոդվածի 1-ին կետին, համաձայն որի` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Նորմի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանում նախատեսված չէ սեփականության տեսակի տարանջատում, ինչը վկայում է այն մասին, որ այն կիրառելի է ինչպես միանձնյա սեփականատիրոջ, այնպես էլ համասեփականատիրոջ նկատմամբ:

ՀՀ Քաղ. օր. 275-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ գույքն օտարելու լիազորություն չունեցող անձի կողմից այն օտարված լինելու և այդ մասին գնորդի կողմից իմանալու կամ ակնհայտորեն ենթադրելու պարագայում գույքի սեփականատերը ցանկացած դեպքում կարող է գույքը հետ պահանջել բարեխիղճ ձեռքբերող գնորդից: Գույքը տնօրինողի մոտ այն օտարելու անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին գնորդի /բարեխիղճ ձեռք բերողի/ չիմանալու կամ այն իմանալու հնարավորության բացակայության դեպքում գույքի սեփականատերը զրկված չէ այն ձեռք բերողից հետ պահանջելու իրավունքից, եթե ապացուցվում է գույքը սեփականատիրոջ տիրապետումից դուրս է եկել նրա կամքից անկախ հանգամանքներով: Համասեփականատիրոջ տիրապետումից իր կամքից անկախ գույքը կարող է դուրս գտնվել տվյալ գույքի նկատմամբ տիրապետման միևնույն իրավունքն ունեցող մյուս համասեփականատիրոջ մոտ այն գտնվելու արդյունքում /օրինակ, երբ համատեղ սեփականության իրավունքով ամուսիններին պատկանող ավտոմեքենան մշտապես կամ առավելապես վարի նրանից մեկը/: Եվ քանի որ օրենքն իրավունք է վերապահում համասեփականատերերից յուրաքանչյուրին տնօրինելու համատեղ գույքը, ուստի առանց մյուս համասեփականատիրոջ համաձայնության /առանց համապատասխան լիազորությունների/ գույքը տնօրինվելու և այդ մասին գնորդի չիմանալու պարագայում, գույքի օտարմանը չմասնակցած համասեփականատերը ՀՀ քաղ. օր. 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գնորդից կարող է հետ պահանջել իր գույքը, իսկ նույն օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` զրկված է այն պահանջելու իրավունքից:

ՀՀ Քաղ. օր. 198-րդ հոդվածի խնդրահարույց նորմերի կիրառումը դատական պրակտիկայում մեծ դժգոհությունների առիթ դարձավ հատկապես այն բանից հետո, երբ դրանց վերաբերյալ իր մեկնաբանությունները տվեց ՀՀ Վճռաբեկ դատարանը:

Այսպես, Վճռաբեկ դատարանն իրականացնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովել իր առաքելությունը, իր մի շարք նախադեպային որոշումներով համատեղ գույքի տնօրինման գործարքներում կիրառելի է համարել համաձայնության առկայության կանխավարկածի սկզբունքը, ինչը հանգում է հետևյալին.  Ընդհանուր գույքի տնօրինման գործարքը կնքող համասեփականատիրոջ գործողությունների դեմ մյուս համասեփականատիրոջ անհամաձայնության բացակայությունը վկայում է վերջինիս համաձայնության և գործարքը կնքող համասեփականատիրոջ մոտ գործարք կնքելու իրավունքի /լիազորության/ առկայության մասին:

Այսինքն, գործարքը կնքող մասնակցի մոտ այն կնքելու լիազորությունն առկա է, եթե չկա դրա վերաբերյալ մյուս համասեփականատիրոջ անհամաձայնություն: Ընդ որում, անհամաձայնությունը պետք է հայտնի լինի գործարքի մյուս՝ գնորդ կողմին, հակառակ պարագայում գործարքը դատական կարգով անվավեր ճանաչվել չի կարող:

Համաձայնության առկայության կանխավարկածի սահմանումը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող քաղաքացիների սեփականության իրավունքը, քանի որ, որքան էլ որ համատեղ սեփականության իրավունքի ծագման հիմքերը հանգեցնում են նրան, որ հիմնականում մասնակիցները միևնույն տնտեսություն վարող, համատեղ գույքը միասին օգտագործող անձինք են լինում՝ ունենալով գույքն օտարելու՝ մյուս մասնակցի մտադրության մասին տեղեկանալու հնարավորությունը, այնուամենայնիվ, գործնականում քիչ չեն դեպքերը, երբ մասնակցի կողմից անհամաձայնություն չարտահայտելը կարող է պայմանավորվել գույքի օտարման մասին անիրազեկմամբ:

Իսկ արդյոք գործարքի կնքման պահին ամուսինների կողմից համատեղ տնտեսություն չվարելու փաստական հանգամանքը, գործարքի կնքմանը չմասնակցող ամուսնու առարկությունները գնորդ կողմին ներկայացնելու հնարավորության առկայությունը կամ բացակայությունը  կարևորվում են գործարքն անվավեր ճանաչվելու պահանջով հայցեր քննելիս:  Այսպես, թիվ ԵԱՔԴ/1023/0210 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բարձրաձայնված հարցին, ամրագրեց, որ գործարքի կնքման պահին համասեփականատերերի ամուսնալուծված լինելու փաստական հանգամանքը /հետևաբար և` գործարքի կնքման մասին դրա կնքմանը չմասնակցող համասեփականատիրոջ անիրազեկվածությունը/ գործարքն անվավեր ճանաչելու պահանջներ քննելիս ուշադրության արժանի փաստական հանգամանքներ դիտվել չեն կարող:

Գործարքն անվավեր ճանաչելու պայմանները, ինչպես արդեն նշվեց, ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետում: Նորմն իմպերատիվ է և անկախ գործի փաստական հանգամանքներից՝միատեսակ կիրառելի բոլոր քաղաքացիաիրավական վեճեր քննելիս:

Խնդրի լուծումը կայանում է ոչ թե հիշյալ նորմի տարածական մեկնաբանման, այլ համատեղ գույքի տնօրինման գործարքներում համաձայնության առկայության կանխավարկածից հրաժարվելու կամ դրանից բխող ռիսկերը հակակշռող մեխանիզմներ սահմանելու մեջ:

Ի վերջո` անգամ քննարկվող նորմի ձևակերպումից անգամ ակնհայտ է, որ գույքի օտարման գործարքն անվավեր ճանաչելու հարցում օրենսդիրը կարևորել է գույքն օտարող հասմասեփականատիրոջ /ամուսնու/ մոտ անհրաժեշտ լիազորություններ բացակայությունը, ինչպես նաև գործարքի մյուս կողմի՝ գնորդի կողմից այն իմանալու կամ ակնհայտորեն իմանալու հավանականության փաստերը: Մինչդեռ համաձայնության առկայության կանխավարկածի կիրառման տրամաբանությունից ակնհայտ է, որ գույքն օտարողի մոտ լիազորությունները մշտապես առկա են` անկախ մյուս համասեփականատիրոջ իրական կամքից: Գործարքն անվավեր ճանաչելու առկա պայմանների պարագայում անընդունելի է կանխավարկածի առկայության սկզբունքի կիրառումը, հետագայում իր կամքից անկախ գործարքի կնքմանը համաձայնություն տված անիրազեկ սեփականատերը հետագայում զրկված է լինում իր խախտված իրավունքները վերականգնելու իրական հնարավորությունից:

Իսկ ինչպիսին է այս հարցի շուրջ այլ երկրների մոտեցումները: Ամուսինների համատեղ գույքի օտարման հարցում համաձայնության առկայության կանխավարկածը կիրառելի է Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում և որոշ այլ երկրներում ևս և ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, Կանխավարկածի կիրառումը բխում է հենց օրենսդրական ամրագրումից՝ունենալով քաղաքացիների կորուստները նվազեցնող որոշ մեխանիզմներ:

Այսպես, ՌԴ ընտանեկան օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսիններից մեկի կողմից ընդհանուր գույքի տնօրինման գործարք կնքելիս ենթադրվում է, որ նա գործում է մյուս ամուսնու համաձայնությամբ: Համաձայնության առկայության կանխավարկածի ռիսկայնությունը հաշվի առնելով, հոդվածի 3-րդ կետը անշարժ գույքի տնօրինման և նոտարական վավերացում կամ իրավունքների պետական գրանցում պահանջող գործարքների կնքման դեպքում պարտադիր է համարում մյուս ամուսնու՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությունը:
Ուկրաինայում համաձայնության առկայության կանխավարկածը ևս կիրառելի է, որն այնուամենայնիվ չի տարածվում նոտարական վավերացում պահանջող, ինչպես նաև պետական գրանցում պահանջող գործարքների նկատմամբ՝ այդ դեպքերում պարտադիր համարելով մյուս ամուսնու կողմից նոտարական կարգով տրված համաձայնության առկայությունը /Ուկրաինայի ԸՕ, հոդվ. 65, կետ 3/: Ավելին, Ուկրաինայում Կանխավարկածը կիրառելի չէ անգամ մեծարժեք գույքի տնօրինման գործարքներ կնքելիս, որի դեպքում առնվազն անհրաժեշտ է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը:

Ինչպես վերոհիշյալ, այնպես էլ համատեղ գույքի տնօրինման հարցում կանխավարկածի սկզբունքը կիրառող այլ երկրներում, այն ուղղակիորեն ամրագրված է օրենսդրությամբ և կիրառելի է միայն ամուսիններին պատկանող փոքրարժեք գույքի տնօրինման գործարքների նկատմամբ /կենցաղային իրեր և այլն/, մինչդեռ մնացյալ գույքի տնօրինման գործարքների կնքման դեպքում մյուս համասեփականատիրոջ համաձայնությունը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն արդեն իսկ հիմք` գործարքն անվավեր ճանաչելու համար:

Մինչդեռ, Հայաստանի հանրապետությունում, համաձայնության առկայության կանխավարկածի մասին ընդհանուր համատեղ սեփականության տնօրինման իրավական կարգավորումներում որևէ նշում առկա չէ, և դրա կիրառումը բխում է Վճռաբեկ դատարանի նախադեպային մեկնաբանություններից՝ ակնհայտորեն հակասելով նորմի տառացի մեկնաբանությանը,, կիրառելի է ցանկացած գույքի կապակցությամբ կնքվող գործարքների նկատմամբ, իսկ գործարքն անվավեր ճանաչելու պահանջի բավարարումը բոլոր դեպքերում կապված է գործարքը վիճարկողի կողմից իր անհամաձայնության փաստի մասին գործարքի գնորդ կողմին իրազեկ դարձնելու հանգամանքով, ինչի հնարավորությունը միշտ չէ, որ ունենում են քաղաքացիները: Որպես տարածված օրինակ կարելի է նշել ավտոմեքենայի առուվաճառքի վերաբերյալ կնքող գործարքները, որտեղ , սովորաբար հանդես է գալիս ամուսիններից միայն մեկը` օտարելով համատեղ կյանքի ընթացքում ձեռքբերված գույքը:

Փաստորեն, ՀՀ Վճռաբեկ դատարանը, կիրառելով այլ երկրների փորձը՝ համատեղ գույքի տնօրինման գործարքներում պարտադիր է համարել Համաձայնության առկայության կանխավարկածի սկզբունքը՝ անտեսելով այդ երկրների օրենսդրությամբ ամրագրված՝ սկզբունքի կիրառման ռիսկայնությունը հակակշռող նորմերի առկայության, իսկ և մեր օրենսդրությունում դրանց բացակայության հանգամանքները:

ՀՀ Սահմանադրական դատարանը, 24.02.2012թ. իր որոշմամբ անդրադառնալով ՀՀ Քաղ. Օր. 198-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին նշել է, որ ՀՀ քաղ. Օր. 198-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանադրականության առումով որևէ անորոշություն կամ խնդիր առկա չէ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի ուժով իրավական ակտի շուրջ ձևավորված իրավակիրառ պրակտիկան գնահատելիս Վճռաբեկ դատարանը կարևորել է ինչպես համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում ստացած լինելու, այնպես էլ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները օրենքի հիման վրա ծագած լինելու պարագայում մասնակցի կողմից գույքի տնօրինման գործարք կնքելիս անհրաժեշտ է բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը:

Չնայած Սահմանադրական դատարանի գնահատականին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը շարունակեց իր հետագա որոշումներում վկայակոչել և վերահաստատել Կանխավարկածի կիրառելիությունը /տես 23.03.2012թ., թիվ ԵԿԴ/3430/02/09 քաղ. գործով կայացրած որոշումը/:

Խնդրի լուծումը կայանում ՀՀ քաղ. օր. 198-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունը կիրառելու և այլ երկրներից թերի փոխառված գործարքի անվավերության պայմանները սահմանող նորմից հրաժարվելու մեջ, ինչը հնարավորություն կտա սեփականատիրոջն առանց իր համաձայնության կնքված գործարքը ճանաչել անվավեր հոդվածի 2-րդ կետում սահմանված պահանջը խախտված լինելու ցանկացած դեպքում:

 

Հասմիկ Օհնիկյան

«Այլեքս» փաստաբանական գրասենյակ
 


Տեսանյութեր

12/25/2024   13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել Ադրբեջան

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]