Թեմաներ
Երկուշաբթի 12 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/23/2024   10:41 Որոշում եմ այդ ծախսն ամբողջությամբ փոխհատուցել ինքնուրույն. Ավինյանը՝ 20 հազար դոլարանոց տոմսերով ԱՄՆ մեկնելու մասին 12/23/2024   10:29 Գյումրիում գիշերվանից սկսվել են ներհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքները 12/23/2024   10:25 Միասնական տոմսային համակարգը դեռևս քաոտիկ վիճակում է. ինչ է քննարկվում Ավինյանի գլխավորությամբ այսօր՝ ուղիղ 12/23/2024   10:22 Մինչ ՀՀ իշխանությունը խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման մեջ է. Աբրահամյան 12/23/2024   10:17 Կա փակ ավտոճանապարհ 12/23/2024   09:32 Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած Փաշինյանը հայտարարել է, թե «բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան 12/22/2024   20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան 12/22/2024   19:50 Հռոմի պապը դաժանություն է որակել և դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում 12/22/2024   19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան 12/22/2024   19:01 Այրվել է ավտոմեքենա 12/22/2024   18:57 Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի 12/22/2024   18:45 Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը 12/22/2024   18:37 Մասկը կոչ է արել ստուգել ամերիկացի պաշտոնյաների մտավոր կարողությունները 12/22/2024   18:13 Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/22/2024   17:33 Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում 12/22/2024   17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/22/2024   15:58 Մագնեզիում, ֆոսֆոր, բարձրորակ սպիտակուց, յոդ և ֆոլաթթու, A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ․ Կարմիր խավիարի օգտակար հատկությունները 12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան 12/22/2024   15:00 Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է մահացել 12/22/2024   14:32 Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/22/2024   13:49 «Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ 12/22/2024   13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են 12/22/2024   12:48 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան շնորհավորել է էներգետիկի մասնագիտական օրը 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/22/2024   12:17 Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփում է տարվա արդյունքները 12/22/2024   12:13 Պուտինը հնարավոր է համարել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը 12/22/2024   11:46 Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի 12/22/2024   11:41 Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/22/2024   11:05 Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում․ նոր տեսանյութ՝ Փաշինյանից 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   10:44 Անկասելի է մեր «Բոլերոն»․ Փաշինյանը «Բանտային օրագրից» հատված է հրապարակել 12/22/2024   10:09 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 12/22/2024   09:58 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 12/21/2024   21:46 Իրանում զինվորականներ են զոհվել 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/21/2024   20:34 Շոլցին սուլոցներով ուղեկցել են Մագդեբուրգի ահաբեկչության վայրում 12/21/2024   20:20 Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/21/2024   19:58 Սանկտ Պետերբուրգի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել 12/21/2024   19:41 Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկմանը
12/22/2024   15:46 Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը 12/21/2024   21:32 Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց 12/22/2024   11:01 Արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի անձնակազմին հայտնաբերել են 4 օր անց. տուժածները պատմել են, թե ինչպես են ողջ մնացել 12/22/2024   11:19 Ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավոր 12/21/2024   19:04 Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ Քաղաքագետ 12/22/2024   13:52 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22 -ին 12/21/2024   20:10 Հայտնի են այն մասնագիտությունները, որոնց ներկայացուցիչները բոլորից քիչ են մահանում Ալցհեյմերի հիվանդությունից 12/22/2024   16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի 12/21/2024   21:12 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/22/2024   21:43 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/21/2024   20:57 Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի. շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը 12/22/2024   15:32 ՔՊ-ում կոնֆլիկտ կա, բայց կոնֆլիկտը Արցախի մասին չէ, այլ թե, ով հարստացավ․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 12/22/2024   12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ 12/21/2024   12:41 Անբարոյականության գերագույն դրսեւորում է. իրենք են իրենց ընտանիքը դարձրել հանրային քննարկման առարկա 12/22/2024   17:39 Իսրայելը կոչնչանա․ դա տեղի կունենա «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ․ Իրանի հոգևոր առաջնորդ 12/21/2024   11:33 Երկրորդ դրոնը հարվածել է Կազանի բարձրահարկ շենքին՝ այնտեղից մարդկանց տարհանման ժամանակ 12/21/2024   14:23 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 12/21/2024   18:49 Իրանը նախատեսում է դենոմինացիա իրականացնել 12/21/2024   12:58 Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է ադրբեջանական բանտում հոր «լիակատար մեկուսացման» մասին 12/21/2024   16:16 Տղամարդը կողոպտիչ է ձեւացել եւ ծեծել նախկին կնոջը՝ հանուն նրա հետ վերամիավորվելու

«Մինչև Աֆրիկյանները` բոլոր շենքերը ոչ թե ապամոնտաժվել են, այլ՝ ուղղակի քանդվել» 06/28/2014   16:33  |  Հարցազրույց

 
«Հին Երևանում» նախագծի և մայրաքաղաքում բողոքներով ուղեկցվող շինարարական նախագծերի, Աֆրիկյանների տան ապամոնտաժման հարցերի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ:
 
-Պարոն Վարդանյան, մեզ հետ հարցազրույցում Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիլյանը, ում պաշտոնավարման տարիներին հաստատվել էր «Հին Երևան նախագիծը», կարծիք հայտնեց, որ եթե այսօր կյանքի կոչվող նախագծում պահպանվել է դրանում ի սկզբանե առաջարկվող քաղաքաշինական միջավայրը և վերակառուցվող շենքերը ծառայելու են որպես հանրային տարածքներ, ապա միայն այդ դեպքում այն կարելի կլինի կոչել «Հին Երևան»:  
 
- Ես չգիտեմ՝ պարոն Դանիելյանն ինչ է ասել, որովհետև ինքը նախագծից մի քիչ հեռու է եղել: Եթե էլի պատմել է, որ թթի ծառեր են լինելու, կարպետներ, թախտեր են լինելու և այլն, ապա դրանք ոչ մի կապ չունեն այս նախագծի հետ:
 
Մենք մի քիչ տարօրինակ ժողովուրդ ենք, ամեն անգամ ակ ենք հորինում: Աշխարհում, երբ առևտրային մոլերը սկսեցին զարգանալ, դա մոտավորապես 50- ական թվականներին էր,  կյանքը ցույց տվեց, որ երբ  ընդհանրապես հարեւանությամբ բնակելի շենք չկա, ապա այդ տարածքները գիշերային ժամերին դառնում են ամայի: Բայց խոսքը ինչի մասին է: Այնտեղ, որտեղ ես մանսարդային հարկեր ունեմ, օգտագործելով, օրինակ, Մյունխենի փորձը, դրանք կարող են վերածվել ռեստորանների, կամ բացօթյա բնակելի տարածքներ լինեն, այսպես ասած` ապարտամենտներ լինեն, որտեղ մարդու ներկայությունը կլինի տարին 12 ամիս:
 
Նկատի ունենալով, որ մեր կառույցներին կպած կան բազմաբնակարան շենքեր, երկու կողմից էլ բարձրահարկեր են, իսկ ինքը մեջտեղի մասում բուլվարի` Գլխավոր պողոտային շարունակությունն է, ես ուղղակի տվել եմ ծածկած տարածքի տեսք, եւ այդ շենքերի փակվելուց հետո այն պետք է հաճախորդների համար ծառայի որպես ժամանցի, զբոսնելու տարածք։ Հույսս դրա վրա է:
 
Միայն վախենում եմ մյուս ծայրահեղությունից. երբ բնակելիի խոսակցություն լինի, ապա ամբողջ տարածքը կհոշոտվի: Այսպիսին է կոնցեպցիան` տարածքն ամբողջությամբ հասարակական ֆունկցիա պետք է կրի: Լավ կլիներ, որ նաև թանգարանային տարածքներ լինեին, ինչը մշակույթի նախարարությունը նախապես խոստացել էր. Հակոբ Հակոբյանի ժառանգության խնդիր կա այնտեղ, մեր արևմտահայ լուսանկարիչ Արա Գյուլերի, քանդակագործ Նիկողոսյանի և այլն: Ես առևտրի կենտրոն չեմ նախագծել:
 
-Փաստորեն, Դուք հնարավոր համարում եք, որ այստեղ իսկապես առևտրի կենտրոն կբացվի:
 
-Մտահոգությունս այնքանով է, որքանով Հակոբ Հակոբյանի դստեր` Նորայի միջոցով գիտեմ, բայց դեռ գրավոր որևէ պայմանագիր չկա: Կարծում եմ` լրատվամիջոցները պետք է պնդեն, որ այս կտորը հանկարծ չվերածվի մաքուր առևտրային տարածքի։ Ի սկզբանե նախատեսել էի, որ այն Վերնիսաժ ասված հասկացությունը, որը համարում եմ մեր ազգի ամոթը, այստեղ ամենաբարձր մակարդակով ներկայացվեր. աշխարհում շատ կան այդպիսի կենտրոններ:
 
Օրինակ` լինի արծաթագործության, գորգագործության կենտրոն: Այսինքն` այն  արտադրական մշակույթը, որը կապ ունի մեր ազգի հետ, որը միշտ զբոսաշրջիկներին հետաքրքրում է, ներկայացված լինի Հին Երեւանում, ունենան ցուցասրահներ և այլն: Ես առևտրին դեմ չեմ, իհարկե, ինչ էլ լինի, դրանից խուսափել չենք կարող, բայց՝ ազգային ավանդույթների համատեքստում:
 
-Հարկայնության սահմանափակում կա՞ նախագծում, որովհետև Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ վերակառուցված շենքերը մինչև Սարյան փողոց, փաստորեն, վերևի հարկերում բազմաբնակարան բարձրահարկ շենքերի են վերածվել, որոնց ստորին հարկերն ուղղակի աննկատ են մնում այդ զանգվածի տակ:
 
- Դա ուղղակի աբսուրդ է, դա հանցագործություն է, դա շենքը պահել չէ, դա քանդել է նշանակում, դրանք հենց նույն Սամվել Դանիելյանի իրականացրած գաղափարներն են։ Այսինքն` իբր հուշարձան են պահում և ամենաանթույլատրելի մեթոդներով. այդ պաստառները առաջին հարկում կպցրել են բարձրահարկ շենքերի տակ` անունը դնելով, որ հուշարձան են պահում: Դրա համար կրթություն պետք չէ՝ հասկանալու համար, որ այդպիսի բան անել չի կարելի:
 
-Փաստորեն, Ձեր նախագիծն ունի հարկայնության սահմանափակում:
 
-Մեր բոլոր այդ ժամանակաշրջանի հուշարձան շենքերը, որ մենք վերականգնում ենք, երկհարկանի են` 90 տոկոսով: Վրան դրված է մանսարդային մեկ հարկ, որովհետև այդտեղ բոլոր մանսարդային հարկերը տարբեր բարձրություն ունեն և պետք է բերել մեկ նիշի: Բոլորը բերված են մեկ հարթության: Դրանք շրջաններ են, ուր առանձին շենքեր են մտնելու, մեծ վերելակներ են լինելու, որոնք կապված են լինելու նաև ստորգետնյա ավտոկայանատեղի հետ: Կարող եք մոլում շրջելով ձեր մտերիմների հետ բարձրանալ վերև, պաղպաղակ ուտել և այլն: Ցանկությունն այն է եղել, որ Գլխավոր պողոտան նորից վերադարձվի քաղաքացիներին` քայլելու համար: 
 
-Չե՞ք վախենում, որ մինչ նախագիծը կսկսի կյանքի կոչվել, հին քանդված շենքերից այլևս ոչինչ չի մնա, որովհետև լուրեր կան, որ որոշ ապամոնտաժող ընկերություններ, որոնք նաև համարակալված քարերը պահպանելու պարտավորություն ունեին, մեղմ ասած, թերացել են իրենց պարտականությունների մեջ. ջարդել են քարերը, կորցրել։
 
-Շատ լավ պետք է հասկանանք, որ որքան գործընթացը ձգձգվում է, այնքան ավելի բարդանում է: Որքան արագ սկսվի շինարարությունը, այնքան ինձ համար էլ հեշտ կլինի: Աֆրիկյանների շենքը, որ ես ապամոնտաժում եմ, առաջին անգամ պրոֆեսիոնալ նախագծով ենք փորձում անել, պրոֆսիոնալ բրիգադի կողմից: 
 
-Այսինքն` մինչև հիմա ոչ պրոֆեսիոնալ է արվել:
 
 - Մինչև Աֆրիկյանները՝ բոլոր շենքերը ոչ թե ապամոնտաժվել են, այլ, կոպիտ ասած, ուղղակի քանդվել: Կամ ապամոնտաժվել են ոչ մասնագիտական այն բարեխղճությամբ, որով աշխատանքը պետք է կատարվեր: Հիմա այդ քարերի եթե նույնիսկ 20-30 %-ը կարողանանք օգտագործել, ապա  բավական կլինի. վերականգնելուց հետո մի քանի տարվա ընթացքում այլևս չեք էլ կարողանա գտնել, դրանցից որն է հին, որը` նոր:
 
Ուղղակի Աֆրիկյանների դեպքում, քանի որ դա մոդեռն ճարտարապետության ամենավառ նմուշներից մեկն էր (մյուսն էլ Ավետիքյանների տուն-հիվանդանոցն էր` Աբովյան փողոցի վրա` Սիլ Պլազայի կողքի կտորը), ունիկալ կառույց է, ոչ մի վարպետ, կարծում եմ, ցանկության դեպքում էլ  չի կարող կրկնօրինակել։ Ուստիեւ՝ այստեղ քար առ քար այնպես է հանվում, համենայն դեպս 14 շարք արդեն ապամոնտաժվել է, որ  ոչ մի պրոբլեմ չունենանք, որովհետև խնդիրը ես հենց սկզբից պատվիրատուների առաջ դրել եմ, որ նույն խումբը, որ ապամոնտաժում է, ինքն էլ հետ մոնտաժում է, որ մի բրիգադը մյուսի վրա մեղքը չգցի, իրենք հանում են, իրենք էլ հավաքում են: Եվ վերջնական հավաքված տեսքում դուք տարբերություն չեք տեսնի:
 
-Ե՞րբ կտեսնենք «Հին Երևանը» ավարտուն տեսքով: Ժամեկտներ կարո՞ղ եք նշել:
 
- Գիտեք, որ բոլոր այն տարածքներից, որտեղ իրացման գործընթաց է, բնակչությունը պետք է դուրս բերվի. մոտ 60%-ը դուրս են եկել, իսկ 40%-ը դեռ տեղում են: Չնայած որ գերակա շահ է ճանաչված, բայց մարդիկ կան, որ անհավանական գումար են պահանջում, դատական գործընթացներ են և այլն: Մինչև այսօր դա է ձգձգում, որ չենք կարողանում գործն սկսել։ Ամբողջ տարածքը` մոտ 280 մ երկարությամբ, բացի տեղում կանգուն մնացած 14 հուշարձան շենքերից, մնացած ամբողջ տարածքը 2 հարկով ստորգետնյա փորվում է. 1 հարկը դա հենց այդ հուշարձան շենքերի մառանային հարկն է, որովհետև դրանք բոլորը մառաններ ունեն, առանց մառանային հարկի հուշարձան շենքեր չկան, իսկ դրանց ներքևի հարկը ավտոկայանատեղիի տարածքն է, որովհետև առանց ավտոկայանտեղի այսպիսի տարածք քաղաքի կենտրոնում անել անհնար է: 
 
Դրա համար մինչև դա չփորվի ամբողջությամբ, հնարավոր չի լինի պատկերացնել ժամկետները: Բայց հիմա, մինչև այս աղմուկը, նունիսկ մտածել էինք, որ այն տեղերում, որտեղ իրացումն ավարտվել է, սկսենք աշխատանքները: Եվ առաջին կտորը, որ ուզում ենք անել Տերյան փողոցի վրա Արամից մինչև Բյուզանդ հատվածն է:
 
Վերականգնում ենք Գիլանյանցի լիմոնադի գործարան բնակելի եկամտաբեր տունը: Դա այն Սպայի տան կողքի շենքն է: Այդ շենքը, երբ ապամոնտաժվեց, նույնիսկ հուշարձանների ցուցակում չկար, այսինքն` օդում կախված էր: Բայց ինձ համար միևնույն է, ես չեմ նայում մշակույթի նախարարության 14 հուշարձանների ցուցակում կա, թե՝ ոչ: Ես համարում եմ, որ այս ճարտարապետական շերտը վնաս է կրել խորհրդային շրջանի ճարտարապետական ծրագրերի առաջին իսկ օրվանից մինչև այսօր:
 
Իհարկե, նախարարությունն ու մյուսները իրենց չինովնիկական խնդիրներն ունեն, և ասում են ինչ որ կա այդ ցուցակում, բոլորն ուղղակի հավաքվի, իրենք այդ գլխացավնքից պրծնեն: Բայց ես  հո պահեստ չեմ կառուցում ապամոնտաժվող շենքերի, որ բոլորը հավաքեմ: Դա ճարտարապետություն է, քաղաքաշինություն է, մեխանիկորեն չի կարելի կպցնել, իրար կողքի շարել ու ասել` հարց ենք լուծել:
 
- Արդեն քանի՞ շենք է քանդվել:
 
Իմ նախագիծն առաջարկելուց հետո` 2005թվականից ի վեր, ապամոնտաժվել է 2 շենք` Բյուզանդի 26-ը, որտեղ Արմատ կուսակցությունն էր, որն ուղիղ ընկնում էր Տերյանի մեջտեղը և Աֆրիկյանները, որ էլի 4 մետրով գտնվում է Տերյանի երթևեկելի մասում: Դա քաղաքաշինական ծրագիր է. Թամանյանի նախագծից մինչև 2005թ. կառավարության կողմից հաստատված Գլխավոր հատակագիծը այդ ճանապարհի լայնացումն է ընթանում: Աֆրիկյանների տունը, որ ապամոնտաժվում է՝ մոտ 300 քմ հանրային տարածք, դառնում է երթևեկելի, միանում է փողոցին, ուրիշ բան չի արվում:
 
-Աֆրիկյանների տունն ու՞ր է տեղափոխվելու և ե՞րբ է նախատեսվում այն վերակառուցել:
 
- Եթե ամեն ինչ նորմալ գնա, Արամի-Տերյան մի ենթակայան կա, որ հենց դա ապամոնտաժեն, փողոցը բացենք, անմիջապես այդտեղ մի կտոր են գտել, որտեղ տանում ենք Գիլանյանցի շենքը՝ անկյունային շենքը Տերյանի վրա, դրան կպնում է Աֆրիկյանների Տերյան 11 շենքը և կողքը Բյուզանդ 17-ը` Անտոնյանների տունը` կախվող պատշգամբով: Այդ 3-ը որ սկսենք… ուղղակի պետք է ներդրողները կարողանան ազատել տարածքը բնակիչներից:
 
Օրինակ՝ հենց այդտեղ մի մանրահատակի արտադրամաս կա, որ մեզ շատ  է խանգարում, չի ուզում տարածքն ազատել, անհավանական թվեր է ասում: Դա էլ հենց շինարարությունը կրկնակի թանկացնում է և' ներդրողի համար, և' շինարարի, և' ինձ համար: Ու քանի որ տեսնում ենք շատ է ձգձգվում, փորձում ենք գոնե այսպես կտոր-կտոր անելով առաջ գնալ:
 
 
Հարցազրույցը՝ Նելլի Դանիելյանի
 
 
 

Արխիվ

[]