Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Վերջին չորս տարիներին քրեակատարողական հաստատություններից փախուստի դեպքեր չունենք. Սուրեն Քրմոյան 06/20/2014   13:05  |  Հարցազրույց

 
«Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ է: Մեր խնդրանքով փոխնախարարն անդրադառնում է  քրեական կատարողական հիմնարկների խնդիրներին: 
 
- Ինչպիսի՞ն են, Ձեր գնահատմամբ, շենքային, ինչ ասել է թե՝ նաև կենցաղային պայմանները Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, ի՞նչ է արվում քրեակատարողական հիմնարկների գերխնդիրը՝ գերբնակեցվածության խնդիրը լուծելու համար։ Ասում են՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորները հերթով են քնում: 
 
 -  Նշանակվելուց անմիջապես հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցեր կատարեց քրեակատարողական հիմնարկներ՝ գնահատելու քրեակատարողական հիմնարկների աշխատանքը, աշխատանքային և դատապարտյալներին պահելու պայմանները: 
Իհարկե, քրեակատարողական հաստատություններում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Քրեակատարողական հաստատությունների շենքերը կառուցվել են խորհրդային տարիներին, բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Բացի դրանից, շենքերը նախագծվել և կառուցվել են խորհրդային օրենսդրությանը և ստանդարտներին համապատասխան:
 
Ներկայում Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի բազմաթիվ պարտավորություններ՝ մարդու իրավունքների ապահովման բնագավառում և այդ թվում՝ քրեակատարողական հաստատություններում պահվող անձանց համար պատշաճ պայմաններ ապահովելու և այնտեղ պահվող անձանց իրավունքները երաշխավորելու համար: 
 
Խնդիրը բավականաչափ բարդ է, քանի որ քրեակատարողական հաստատությունների ժամանակակից արդիական պայմաններին համապատասխանելցնելը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ քայլեր է կատարում այս ոլորտում:
 
Մասնավորապես, անկախության տարիներին արդարադատության նախարարությունը առկա հնարավորությունների սահմաններում բարելավել է քրեակատարողական հաստատությունների պայմանները, բարելավվել են դատապարտված և կալանավորված անձանց կեցության, արտաքին աշխարհի և մասնավորապես ընտանիքի անդամների հետ հաղորդակցվելու պայմանները, որոշակիորեն արդիականացվել են սննդի պատրաստման մասերը: 
 
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը ձեռնամուխ է եղել պետական բյուջեի միջոցների հաշվին նոր քրեակատարողական հաստատություն կառուցելու ծրագրին:  2014թ. մենք պլանավորում ենք Արմավիր քրեակատարողական հիմնարկում տեղավորել շուրջ 400 դատապարտյալ, իսկ 2015թ. վերջին նախատեսում ենք ավարիել ծրագիրը և մենք կունենանք 1200 անձի համար նախատեսված արդիական քրեակատարողական հիմնարկ Արմավիրում: Նշված ծրագրի իրականացումը թույլ կտ լուծել քրեակատարողական հաստատությունների գերբեռնվածության խնդիրը: 
 
Բացի դրանից՝  ՀՀ Նախագահի կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2012-14թթ. ծրագրով նախատեսված պրոբացիայի ծրագրի ներդրումը և ազատազրկման  հետ չկապված պատիժների համակարգի ընդլայնումը թույլ կտա լուծել ոչ միայն մարդու իրավունքների պահպանման, կրկնահանցագործության նվազեցման, այլև նաև քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման խնդիրը:
 
-Շենքային պայմանների բարելավումը որքանո՞վ է լուծելու մեկ այլ կարևոր՝ անվտանգության խնդիրը, մասնավորապես, կանխելու փախուստի, ինչպես նաև՝ կալանավորների կողմից ինքնավնասումների դեպքերը:
 
- Արմավիր քրեակատարողական հիմնարկը կառուցվել է արևմտյան ստանդարտներին համապատասխան և հիմքում դրվել են մարդու իրավունքների ապահովման և անվտանգության ապահովման խնդիրները: Ինչ վերաբերում է անվտանգության համակարգերին բոլոր քրեակատարողական հիմնարկներում, կարելի է փաստել, որ վերջին չորս տարիներին քրեակատարողական վարչության արհեստավարժ աշխատանքի և անվտանգության պատշաճ համակարգ ձևավորելու արդյունքում մենք չունենք քրեակատարողական հաստատություններից փախուստի դեպքեր:
 
- Ակնդետ հետևելով Հայաստանի դատական պրակտիկային՝ ակնհայտ է, որ շատ են դեպքերը, երբ հանցագործությունները կատարվում են դատապարտյալների կողմից՝ պատիժը կրելիս: Դատապարտյալները, օգտվելով բջջային հեռախոսներից և Համացանցից, ամուսնության կեղծ պատրվակով ծանոթանում են կանանց հետ, խարդախությամբ նրանցից գումարներ շորթում: Շատ են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը. արտաքին աշխարհին պատվերը տրվում է քրեակատարողական հիմնարկի ներսից: Ամեն դեպքում ակնհայտ է, որ արգելված առարկաները «օդից» չեն հայտնվում դատապարտյալների մոտ, այլ՝ ՔԿՀ-ների աշխատակիցների միջոցով: Եթե անգամ նրանք տեղյակ չեն, դա նույնպես նշանակում է, որ նրանք իրենց տեղում չեն և արդեն պաշտոնեական հանցագործություն են կատարում: Ի՞նչ է կատարվում այս ուղղությամբ, և, ի դեպ, քանի մարդ է պատասխանատվության ենթարկվել այս խախտումների ու նաև՝ հանցագործությունների համար:
 
- Արգելված առարկաների առկայությունը քրեակատաողական հիմնարկներում արդարադատության նախարարության և, մասնավորապես,   քրեակատարողական վարչության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից է: Քրեակատարողական հաստատություններում գործող  անվտանգության համակարգի կարևորագույն գործառույթներից է կալանավորված և դատապարտված անձանց փոխանցվող հանձնուքների զննումը:
 
Հաճախ հանձնուքների միջոցով հարազատները փորձում են դատապարտյալներին փոխանցել արգելված իրեր և առարկաներ: Կարծում եմ՝ մեր քաղաքացիները հաճախ ականատես են լինում նաև քրեակատարողական վարչության կողմից տարածվող հաղորդագրություններին, որտեղ ներկայացվում են վարչության անվտանգության ծառայության կողմից արգելված իրերի և առարկաների ներբերումը կանխարգելող դեպքեր: 
 
Այդուհանդերձ, այս համակարգը կատարելագործման կարիքի ունի, ինչի ուղղությամբ ներկայումս օրենսդրության արդիականացման և գործնական կիրառման ուղղությամբ քայլեր են կատարվում: Չէի ցանկանա Ձեր կողմից բարձրացված խնդիրները տարածել քրեակատարողական ամբողջ համակարգի վրա: Քրեակատարողական ծառայողների գերակշիռ մասը պատշաճ կատարում են իրենց պարտականությունները և բարեխիղճ են: Չնայած դրան առանձին դեպքերում քրեակատարողական օրենսդրության պահանջները խախտելու հիմքով,  քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ ենթարկվել են «նկատողություն», «խիստ նկատողություն» և «աշխատանքից ազատում» կարգապահական տույժերի:
 
- Մեր դիտարկմամբ՝ շատացել են նաև մահվան դեպքերը քրեակատարողական հիմնարկներում: Ձեր գնահատմամբ՝ բուժօգնությունն ու բուժվերահսկողությունը որքանո՞վ են պատշաճ հիմքերի վրա դրված քրեակատարողական հիմնարկներում, ի՞նչ է արվում՝ այս առումով վիճակը բարելավելու համար: 
 
 - Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ քրեակատարողական հիմնարկները առողջության համար նպաստավոր վայրեր չեն: ԱՀԿ կատարած վերլուծության համաձայն՝ քրեակատարողական համակարգում պահվող անձանց առողջական վիճակը մի շարք չափանիշներով ավելի վատ է, քան ազատության մեջ գնտնվող անձանց առողջությունը:
 
Մի շարք տարափոխիկ /վարակիչ/ հիվանդությունների մասով քրեակատարողական հիմնարկներում առողջական ցուցանիշները ավելի վատն են, քան համայնքներում: Դրանք են հեպատիտները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզը: Հոգեկան առողջության հետ կապված խնդիրները նույնպես ավելի մեծ տարածում ունեն քրեակատարողական հիմնարկներում:
 
Նշվածները ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր Եվրոպական երկրների խնդիրն է: Դա կապված է թե ազատազրկման պայմանների, թե բուժծառայությունների արդյունավետության հետ: Դատապարտյալների առողջական խնդիրները կապված են նաև իրենց իսկ վարքագծի հետ՝ անառողջ ապրելակերպ, շարժունակության նվազ մակարդակ, վարքագծային գործոնով պայմանավորված հիվանդություններ՝ծխախոտամոլության և այլն:
 
Արդարադատության նախարարարությունը նախատեսում է այս ոլորտում իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ քրեակատարողական հիմնարկներում մարդկանց առողջության բարելավման ուղղությամբ: Առողջապահության նախարարության հետ համատեղ «Գլոբալ» Ֆոնդի աջակցությամբ քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է տուբերկուլյոզի և ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրեր: Ծրագրերի շրջանակներում անցկացվել են բուժանձնակազմի վերապատրաստումներ,սարքավորումներով հագեցվել են համապատասխան բուժծառայությունները: Քրեակատարողական վարչության ուժերով արդիականացվել և հագեցվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժծառայությունը և վիրահատարանը: 
 
Այդուհանդերձ, բուժծառայության հետ կապված առկա են մի շարք խնդիրներ, որոնք լուծման գործընթացում են: Մասնավորապես, բուժծառայությունում առկա է 15 թափուր հաստիք, որոնք համալրելու խնդիր ունենք: Նախարարի հանձնարարությամբ,  ներկայումս մշակվում է քրեակատարողական վարչության բուժծառայության արդիականացման համալիր ծրագիր: Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշների բարձրացմանը, կարծում եմ՝ Ձեր կողմից նշված տվյալները պետք է համադրվեն քրեակատարողական վարչության ցուցանիշների հետ:
 
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]