Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Զորամասի պաշտոնյաների արարքներում հանցակազմը բացակայում է. Դատարան 05/02/2014   00:01  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ ՊՆ N զորամասում  դրամահավաքության դեպքի գործով ամբաստանյալներ, ՀՀ ՊՆ N զորամասի  հրամանատար, փոխգնդապետ Սամվել Սարգսյանի, զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր  Սերգո Ավետիսյանի, զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահ, ավագ լեյտենանտ Վահե Աբրահամյանի  դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:  Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին վերացվել է:
 
Ավելի վաղ «Փաստինֆոն» տեղեկացրել է, որ Սերգո Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Սարգսյանին և  Վահե Աբրահամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 1-ին մասով, համապատասխանաբար՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, այն կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:
 
Սամվել Սարգսյանն, ըստ մեղադրանքի, գլխավոր ռազմական տեսչության այցին ընդառաջ` զորամասը բարեկարգելու, վերադաս պետերի մոտ ունեցած հարգանքն ու հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև պարտաճանաչ հրամանատարի տպավորություն թողնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը:
 
Մասնավորապես` կազմակերպել է իր իսկ հրամանով դրամական խրախուսման արժանացած զինծառայողների պարգևատրման գումարների հավաքագրում՝ 2013 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հանձնարարել է նույն զորամասի շտաբի պետի նախկին տեղակալ, մայոր Սերգո Ավետիսյանին խրախուսված զինծառայողներից հավաքագրել գումարները, որոնք ծախսել է զորամասի բարեկարգման նպատակներով շինանյութ ձեռք բերելու համար, ինչի հետևանքով ոտնահարվել են զորամասի թվով ինը զինծառայողների իրավունքները և խախտվել է զինվորական ծառայության կրման սահմանված կարգը՝ առաջացնելով էական վնաս:
 
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել:
 
Ամբաստանյալների պաշտպան Վազգեն Նիկոլյանը նշել է, որ  նախաքննական մարմնի կողմից իր պաշտպանյալներ Սամվել Սարգսյանին, Սերգո Ավետիսյանին և Վահե Աբրահամյանին առաջադրված մեղադրանքների հիմքում դրվել է այն, որ նրանք գլխավոր ռազմական տեսչության նախատեսված այցին ընդառաջ զորամասը բարեկարգելու, վերադաս պետերի մոտ ունեցած հարգանքն ու հեղինակությունը բարձրացնելու, ինչպես նաև պարտաճանաչ հրամանատարների տպավորություն թողնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ անցել են պաշտոնական լիազորությունների սահմանը՝ ցանկացած նպատակներով դրամահավաքն արգելող հրամանի առկայության պարագայում կատարել են դրամահավաք և այն ներդրել են զորամասի բարեկարգման գործունեությունն իրականացնելու վրա:
 
Ըստ պաշտպանի, նախաքննական մարմինը ճիշտ չի մեկնաբանել իր պաշտպանյալների գործողությունները, այն վերագրելով ռազմական տեսչության այցին ընդառաջ զորամասը բարեկարգելու, վերադաս պետերի մոտ ունեցած հարգանքն ու հեղինակությունը բարձրացնելու, պարտաճանաչ հրամանատարի տպավորություն թողնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով կատարել են դրամահավաք և այն օգտագործել զորամասի բարեկարգման վրա:
 
Պաշտպանը նշել է, որ ցանկացած պաշտոնատար անձի, պետի կամ հրամանատարի պարտքն է զորամասի տարածքը բարեկարգ պահելը, ունեցած հարգանքն ու հեղինակությունը բարձր պահելը, պարտաճանաչ հրամանատար լինելը միայն խրախուսելի են ու եթե չլիներ դրամահավաքը, ապա իր պաշտպանյալների վերը շարադրված գործողությունները քննարկման թեմա չէին դառնա՝ նրանց նկատմամբ անհիմն քրեական գործ չէր հարուցվի:
 
Նախաքննական մարմինը չնայած որոշ առումով կազմված մեղադրական եզրակացությունում ցանկացել է մեկնաբանել առաջադրված մեղադրանքների էությունը, սակայն չի պարզաբանել, որ այդ էական վնասը ոչ այլ ինչ է, քան զինծառայողներին պատճառված գույքային վնասը, այսինքն՝ չի հստակեցվել, որ խախտվել է միայն զինծառայողների գույքային իրավունքը:
 
Դրամահավաք կատարելը կարող է առաջ բերել կարգապահական պատասխանատվություն, քանի դեռ պատճառված գույքային վնասը չի գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 7-րդ կետում նշված չափը գերազանցող գումարը՝ այդ հոդվածի համաձայն, գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության կատարման պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:  
 
Ավելին, դրամահավաքը կատարվել է 2013 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում, որի ժամանակ գործող քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է առաջ գալիս, եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
 
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալների կատարած արարքը քրեական պատասխանատվություն չի առաջացնում, քանի որ կատարված դրամահավաքի հետևանքով թվով ինը զինծառայողներին պատճառվել է 220.000 ՀՀ դրամի ընդհանուր գումարով գույքային վնաս, որը էական վնաս չի համարվում:
 
Պաշտպանը խնդրել է  իր պաշտպանյալներին  առաջադրված մեղադրանքներում ճանաչել անպարտ և դատարանով արդարացված:
 
Դատարանը՝  հետազոտելով քրեական գործում առկա ապացույցները,  գտել է, որ երեք ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը պետք է կարճվի և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
 
Ըստ դատարանի եզրահանգման,  քրեական գործի թե նախաքննությամբ, թե դատաքննությամբ հիմնավորվել է, որ ամբաստանյալների արարքում բացակայում է հանցակազմը՝ թեև  ամբաստանյալների արարքները ձևականորեն պարունակում են մեղադրանքի հոդվածով  նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն դրանց հանրային վտանգավորությունը, քրեական հակաիրավականությունը, մեղավորությունը նվազ կարևորության են, այդ գործողություններով էական վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել:
 
 
 

Արխիվ

[]