ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Odnoklаssniki.ru»-ի միջոցով երեխաներին պոռնոգրաֆիկ նյութեր է հրամցրել 04/14/2014 18:32 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
25-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու և անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություներ կատարելու համար: Ընդ որում, այս ամենը կատարվել է վիրտուալ շփումների ձևով` համացանցում, Երեւանում:
1989 թվականին ծնված Արթուրը (անունը փոխված է) Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման այն բանի համար, որ իր տան համակարգչով կապ է հաստատել անչափահաս տղաների հետ և նրանց պոռնոգրաֆիկ տեսանյութեր ուղարկել:
Նախաքննությամբ ու դատաքնությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Արթուրը «odnoklаssniki.ru» սոցիալական կայքի, իր ստեղծած, սեռական բնույթի արտահայտություններ պարունակող անհատական էջի միջոցով, սեփական սեռական պահանջմունքների բավարարման դրդումներով այցելել է, գործով անցնող 7-12 տարեկան տղաների անձնական էջեր, նրանց հետ սեռական բնույթի զրույցներ վարել, առաջարկել դիտել մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմեր և նույնիսկ տեսակապի միջոցով նրանց ներկայացրել իր ձեռնաշարժության տեսագրությունը:
Հետաքրքրական է, որ այս հանցագործությունը բացահայտվել է միայն երեխաներից մեկի շնորհիվ, ով իր էջ այցելած տարօրինակ հյուրի մասին հայտնել է հորը: Հայրն էլ, չբացահայտելով իր ով լինելը, երեխայի փոխարեն, նրա անունից շարունակել է շփվել և այդ ընթացքում նաև փաստացի նյութեր ու ապացույցներ հավաքել անառակաբարո այցելուի վերաբերյալ: Իսկ հետո այդ նյութերը հանձնել ոստիկաններին:
Ի դեպ, մյուս երեխաների ծնողներն իրենց երեխաներին այցելած վիրտուալ հյուրի ու նրա անպարկեշտ առաջարկների մասին տեղեկացել են միայն այն բանից հետո, երբ որպես վկա հրավիրվել են ոստիկանություն:
Ինքը` ամբաստանյալ Արթուրն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա նշել է, թե «odnoklassniki.ru» կայքով շփվելով երեխաների հետ ու հասկանալով, որ նրանք անչափահասներ են, դադարեցրել է շփումը: Իսկ ինչ վերաբերում է վերջին տղային, ում հոր ջանքերով էլ ինքն, ի դեպ, հայտնվել է դատարանում, ապա ասել է, թե երեխան ինքն է այցելել իր կայքէջ և սեռական բնույթի հարցեր տվել իրեն, ինքն էլ պատասխանել է: Ինչ վերաբերում է իր ձեռնաշարժության տեսագրությանը՝ ամբաստանյալի մոտ հիշողության կորուստ էր նկատվել՝ ասելով, որ այդ մասին, իբր, չի հիշում:
Հետաքրքրական մի հանգամանք ևս. ամբուլատոր դատահոգեբուժական և սեքսոլոգիական հանձնաժողովային փորձաքննությամբ պարզվել է, որ Արթուրը տառապում է «Օրգանական շիզոտիպային խանգարում, իրավիճակով պայմանավորված դեպրեսիվ հակազդում» հոգեկան հիվանդությամբ:
Ըստ մասնագետների, դա նշանակում է, որ դեռ մանկական տարիքում ի հայտ եկած հիվանդությունները հասունացման շրջանում վարքային նկատելի խանգարումների առիթ են դարձել: Եվ, քանի որ փորձաքննվողի մոտ խախտված են եղել հաղորդակցման ունակությունները ապա, դրանք փոխարինվել են վիրտուալ շփումներով: Նա իր համար ստեղծել է վիրտուալ աշխարհ, սոցիալական ցանցում իր շփումները գերադասելով իրական մարդկային շփումներից և հաճախ ուղեկցելով դրանք սեքսուալ բովանդակության կպչուն մտքերով կամ ֆիքսվածությամբ: Արթուրի անձնային ոչ լիարժեք ձևավորմանը նպաստել են նաև ընտանեկան թերի դաստիարակությունն ու սեռական ոչ ճիշտ` վիրտուալ աշխարհից վերցված տեսաֆիլմերի վրա ձևավորված դաստիարակությամբ:
Այս ամենի հիման վրա, մասնագետները նրան սահմանափակ մեղսունակ են ճանաչել, բայց դատապարտվելու դեպքում առաջարկել կալանավայրում նրա նկատմամբ նյարդահոգեբույժի հսկողություն և բուժում սահմանել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից