Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել 01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու 01/21/2025   19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան 01/21/2025   19:00 Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   18:41 Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավարը ևս հրաժարական է տվել շտաբի պետից հետո 01/21/2025   18:22 Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալ է մահացել 01/21/2025   18:16 Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի 01/21/2025   18:10 Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Հանրային պաշտպան. Մեղադրյալի կալանավորումն ապօրինի է 03/22/2014   12:32  |  Քրեական խրոնիկոն

 
Շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարվել է ապօրինի ձեռնարկատիրության մեջ մեղադրվող Վալերի Շմավոնյանի գործով նախաքննության ավարտի մասին, սակայն մինչև օրս նախաքննական մարմինը մեղադրյալին ու նրա պաշտպան Անժելա Հոբոսյանին չի տրամադրել 7 հատոր կազմող գործի նյութերը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց պաշտպանը: 
 
Որևէ տեղեկություն չկա նաև՝ մերժվե՞լ, թե՞ բավարարվել է իրենց միջնորդությունը՝ մեղադրյալին գործի նյութերը ռուսերեն լեզվով տրամադրելու մասին: Մեղադրանքի էությունն ու գործի հանգամանքները հասկանալու համար անհրաժեշտ է, որպեսզի նյութերը  ներկայացվեն ռուսերեն լեզվով. մեղադրյալն, ով 60-ն անց է, չի տիրապետում գրավոր հայերենին, ինչպես նաև՝ հայերեն լեզվով իրավաբանական տերմիններին:
 
Պաշտպանը գործի նյութերին ծանոթ չլինելու պատճառով չի կարող խորությամբ կարծիք հայտնել մեղադրանքի մասին, սակայն, ըստ իր պաշտպանյալի, մեղադրանքը հիմնավոր չէ: Պաշտպանի մասնակցությամբ նրա պաշտպանյալի ու վկայի միջև առերես հարցաքննություն է անցկացվել:
 
«Եթե համարենք վկայի ցուցմունքն ապացույց, մեկ ապացույցը բավարար չէ՝ նրա մեղավորությունը կամ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար»,- ասաց Անժելա Հոբոսյանը: Իր պաշտպանյալի օգտին է խոսում նաև այն փաստը, որ, ըստ պաշտպանի, առանց իր մասնակցության քննիչն իր պաշտպանյալին ներկայացրել է փորձագիտական եզրակացություն, ըստ որի՝ հաշիվ-ապրանքագրերի վրա եղած ստորագրությունը Վ.Շմավոնյանին չի պատկանում: 
 
Վալերի Շմավոնյանը 2013թ. Ռուսաստանում է  տեղեկացել, որ  2005թ. հարուցված քրեական գործով իրեն մեղադրանք է առաջադրվել, հայտարարվել հետախուզում, իսկ     դատարանն էլ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը: Նա հեռագրեր է ուղարկել բոլոր պետական մարմիններին, այդ թվում՝ հանրապետության Նախագահին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին, հայտնելով, որ որևէ կապ չունի այդ մեղադրանքի հետ:
 
Վ.Շմավոնյանը հավաստիացրել է, որ անպայման կվերադառնա Հայաստան՝ նշելով, որ այս պահին հնարավոր չէ, նյութական միջոցներ չունի, ապա  հետագայում դիմել է  ՀՀ դեսպանատուն և նրանց օգնությամբ ու աջակցությամբ 2013թ. դեկտեմբերի 13-ին վերադարձել Հայաստան: Ըստ պաշտպանի՝  նույն օրն ևեթ նա ներկայացել է քննիչին, որը կալանավորել է նրան ու ուղարկել պահվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
 
Քննիչը ներկայացրել է միջնորդություն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարան, որպեսզի վերահաստատի 2006թ. ընտրված խափանման միջոցը: Առաջին ատյանի դատարանը 2013թ. դեկտեմբերի 16-ին մերժել է քննիչի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը գտել է, որ անձն ինքն է ցանկություն հայտնել վերադառնալ Հայաստան, եթե խուսափեր պատասխանատվությունից ու պատժից, բնականաբար, կմնար Ռուսաստանում, բայց չի մնացել, եկել է իրողությունը պարզելու:
 
Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը բողոք է ներկայացրել դատարանի այս որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան, որն էլ 2014թ.   հունվարի 13-ին  բեկանել ու փոփոխել է առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարել դատախազի միջնորդությունը՝ կալանքը երկարացնել երկու ամսով, կալանքի ժամկետը հաշվել փաստացի արգելանքի վերցնելու պահից: Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալն  այդ ժամանակ եղել է Վերաքննիչ դատարանում, սակայն չի կալանավորվել:  
 
Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Վերջինս, ըստ Անժելա Հոբոսյանի, 2014թ. մարտի 18-ի դրությամբ որևէ որոշում կայացրած չի եղել: Այդուհանդերձ, առանց որևէ հիմքի՝ այդ օրը կալանավորել են Վալերի Շմավոնյանին:
 
«Գտնում եմ, որ նրա կալանավորումն անհիմն է ու ապօրինի: Կալանավորելու որոշումը բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան և դեռևս ուժի մեջ չէր մտել Վերաքննիչ դատարանի որոշումը»,- ասաց պաշտպանը՝ հավելելով՝ եթե երկու ամսից ավելի  (2 ամիս 5 օր) մեղադրյալը եղել է ազատության մեջ, ստացվում է, որ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի եղել ընտրված: Նախաքննական մարմինը պարտավոր չէ ամեն գործով խափանման միջոց ընտրել, և  «այդ պայմաններում Վերաքննիչի որոշումից երկու ամիս անց  իմ պաշտպանյալին կալանավորելը գտնում եմ ապօրինի»: 
 
Պաշտպանը գտնում է, որ իր պաշտպանյալի՝ «փաստացի արգելանքի տակ պահվելու պահը»՝ 2013թ. դեկտեմբերի 13-ն է: Նա երեք օր գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ուստի՝ երկամսյա կալանքի ժամկետն ավարտվում է փետրվարի 13-ին և քննիչը պետք է անձին կալանավորելու նոր միջնորդությամբ հանդես գար:
 
Անժելա Հոբոսյանը նշեց նաև, որ «Վճռաբեկ դատարանի որոշումն իբրև կայացվել է մարտի 7-ին, բայց ուղարկվել է Հանրային պաշտպանի գրասենյակ մարտի 19-ին»:
 
Իր պաշտպանյալին ապօրինի կալանավորելու հարցով Անժելա Հոբոսյանը դիմել է տարբեր պետական մարմինների՝ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին, արդարադատության նախարարին,  «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին եւ Հելսինկյան կոմիտեին:
 

 


Արխիվ

[]