Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   14:07 Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են 11/25/2024   14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով 11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը 11/25/2024   12:26 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 11/25/2024   12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ 11/25/2024   12:12 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում 11/25/2024   12:10 ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերն ավելանում են, այս տարի արդեն հայտնաբերվել է 462 անձի մոտ 11/25/2024   12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   11:55 Կոշտ վայրէջք. «Ազիմուտ»-ի ևս մեկ «Սուպերջեթ» ինքնաթիռ արտակարգ դրության մեջ է հայտնվել 11/25/2024   11:53 Արցախցիներից կառավարությունը խլել է կենսաթոշակային ֆոնդերը. Արթուր Խաչատրյան 11/25/2024   11:46 ՁԻԱՀ․ հիվանդության տարածվածությունը, կանխարգելիչ միջոցառումները՝ ուղիղ 11/25/2024   11:35 Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 11/25/2024   11:30 Վիլնյուսում ինքնաթիռը մխրճվել է բնակելի շենքի մեջ ու բռնկվել. կա զոհ 11/25/2024   11:20 Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդն ապահով է, դրա գոյության հետ կապված որևէ խնդիր չկա. ԿԲ փոխնախագահ 11/25/2024   11:18 Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան 11/25/2024   11:16 Ռուբեն Վարդանյանի ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը. «ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում 11/25/2024   11:10 Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան 11/25/2024   11:07 Կրակոցներ Երևանում․ ձերբակալվել է անչափահաս 11/25/2024   11:03 Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի. Սերգեյ Կոպիրկին 11/25/2024   11:00 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է 11/25/2024   10:51 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. ՀՀ-ում ՌԴ դեսպան 11/25/2024   10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան 11/25/2024   10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան 11/25/2024   10:33 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան

2-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրվում են «Արաբկիր» բժշկական համալիրի երկու մանկաբույժները 03/06/2014   16:32  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Արաբկիր» բժշկական համալիրի բոքսային բաժանմունքի մանկաբույժներ՝ Լիլիթ Վարդանյանի և  Զարինե Այվազյանի գործով դատաքննությունը:
 
Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի շահերը դատարանում կներկայացնի Գիվի Հովհաննիսյանը, իսկ Զարինե Այվազյանինը՝ Երեմ Սարգսյանը: Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ դատարանում ներկայացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
 
Այսօրվա դատական նիստում դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ  որի՝ «Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, ոչ պատշաճ է կատարել մասնագիտական պարտականությունները եւ անփույթ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։ 
 
Այսպիսով՝ 2012թ. դեկտեմբերի 31-ին ժամը 20:20-ին նշված համալիրի բոքսային բաժանմունք է  ընդունվել 2010թ. ծնված Լիա Միսակյանը: Հերթապահ բժիշկ Լիլիթ Վարդանյանի կողմից կատարվել է թերի ախտորոշում՝ սուր շնչառական ինֆեկցիա, ինչի հետևանքով՝ Միսակյանին չի նշանակվել հակաբակտերիալ բուժում:
 
Բացի այդ, չի կատարվել ռենտգեն նկարահանում՝ թոքաբորբի առկայությունը ժխտելու կամ հաստատելու նպատակով. գործողությունների ժամանակին կատարումը հնարավություն կտար հիվանդին ցուցաբերել կոորդինացված հակաբակտերիալ բուժում և արյան փոխարինիչների ներարկումներ: Այսինքն՝ 2012թ. դեկտեմբերի 31-ին Լ.Վարդանյանի կողմից Լիա Միսակյանի առողջական վիճակի համար ճիշտ և ժամանակին ախտորոշման համապատասխան բուժում նշանակելու պայմաններում հնարավոր կլիներ կանխելու հիվանդության արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվով ընթացքը: 
 
Դրանից բացի, Լ.Վարդանյանը, հիվանդին ընդունելու ժամանակ նշանակելով արյան ընդհանուր քննություն, ցուցաբերել է անգործություն, հետևողական չի եղել նույն օրն արյան նմուշ վերցնելու, ընդհանուր քննություն անցկացնելու և արդյունքները ստանալու ուղղությամբ, այն դեպքում, երբ նշված բժշկական համալիրում լաբորատորիան գործել է շուրջօրյա և որևէ խոչընդոտ չի եղել արյան ընդհանուր քննություն անցկացնելու հարցում:
 
Մինչդեռ 2013թ. հունվարի 2-ին հերթապահությունն ընդունած մանկաբույժ Իրինա Մամյանը հենց արյան ընդհանուր քննության արդյունքներից ելնելով էլ գնահատել է Լիա Միսակյանի ծանր վիճակը և նշանակել հիվանդությանը համապատասխան բուժում: 
 
«Արաբկիր» ԲՀ-ի բոքսային բաժանմունքի մանկաբույժ Զարինե Այվազյանին եւս մեղադրանք է առաջադրվել՝  մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար,  որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ։
 
Այսպիսով՝ 2013թ. հունվարի 1-ին Լիլիթ Վարդանյանից  հերթապահությունն ընդունած մանկաբույժ Զարինե Այվազյանը դրսևորել է բացահայտ անգործություն. չի կատարել իր մասնագիտական պարտականությունները: Հերթապահությունը ստանձնելիս Լիա Միսակյանի հիվանդության պատմագրությամբ տեսնելով, որ 31.12.2012թ. նշանակվել է արյան ընդհանուր քննություն՝ իր հերթապահության ընթացքում չի անդրադարձել արյան քննության արդյունքներին, այն դեպքում, երբ 2013թ. հունվարի 1-ին՝ ժամը 11:00-ին, դրանք արդեն իսկ պատրաստ են եղել և վկայել են լեյկոցիտների ցածր քանակի և լեյկոցիտների հակաբակտերիալ իմունիտետի պատասխանատու ձևերի սիգմենտավորիզավոր նետրոֆիլների քանակի խիստ նվազման մասին:
 
Լիլիթ Վարդանյանին և Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
 
Ամբաստանյալ մանկաբույժ Լիլիթ Վարդանյանը չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ մյուս ամբաստանյալը՝ հայտարարեց, որ իրեն հասկանալի չէ մեղադրանքը։  Վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրանքի ձևակերպումից հասկանալի չէ, թե ինչում են մեղադրում իր պաշտպանյալին և խնդրեց մեղադրող դատախազին պարզաբանել, թե արյան ընդհանուր քննության պատասխանը տեսնելու դեպքում համապատասխան ցուցված բուժումը ո՞րն է: Ըստ պաշտպանի՝ վերացական բնույթի արտահայտություններ են և իր պաշտպանյալը հնարավորություն չունի պաշտպանվելու, քանի որ չգիտի, թե ինչից պաշտպանվի:
 
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ընդամենը մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն է ընթերցվել և որ գործում բազմաթիվ ապացույցներ կան, որոնք կետազոտվեն դատարանում եւ  պաշտպանական կողմի  համար պարզ կդառնա, թե ինչում է կայանում Զարինե Այվազյանի անգործությունը: 
 
 Պաշտպանը գտավ, որ պաշտպանական կողմի իրավունքի խախտում է տեղի ունենում՝ նշելով, որ  օրենսդիրն այս փուլի համար է նախատեսել, որ անձը պետք է հստակ իմանա, թե ինչ համար է մեղադրվում, որպեսզի կարողանա պաշտպանվել եւ ոչ թե՝ դատաքննության վերջում:
 
Մեղադրող դատախազն էլ իր հերթին հակադարձեց պաշտպանին ասելով, որ նախաքննության փուլում քննիչի կողմից հստակ պարզաբանվել է մեղադրանքը և եթե ամբաստանյալների և նրանց պաշտպանների համար  անհասկանալի էր, ապա  ինչու մինչ այդ որևէ նման պահանջ չեն ներկայացել:
 
Դատարանը սահմանեց նաև ապացույցների հետազոտման հաջորդականությունը։ Ըստ այդմ՝ նախ կհարցաքննվեն տուժողի իրավահաջորդը, ապա՝ վկաները, հետո կհետազոտվեն գործում առկա գրավոր ապացույցները, որից հետո կհարցաքննվեն փորձագետները, իսկ վերջում՝ ամբաստանյալները:
 
Դատարանը տուժողի իրավահաջորդին կհարցաքննի հաջորդ նիստին, քանի որ ամբաստանյալ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեկ այլ քրեական գործով պետք է մասնակցեր քննչական անհետաձգելի գործողության և խնդրեց դատական նիստը հետաձգել:
 
Տուժողի իրավահաջորդը ևս միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ մեղադրական եզրակցության եզրափակիչ մասին ծանոթանալու համար, քանի որ մինչ այդ իրեն չի տրամադրվել:
 
 

Արխիվ

[]