Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Գոռ Հովհաննիսյան. Դատական իշխանությունը դուրս է մնացել սահմանադրական վերահսկողությունից 02/20/2014   01:31  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը: Նշենք, որ հարց ու պատասխանն ընթացել է գրավոր տարբերակով, ինչի հետևանքով, գուցե, փոքր-ինչ տուժել է զրույցի անմիջականությունը: Կարծում ենք, սրանով է նաև թելադրված հարցազրույցի խիստ ակադեմիական ոճը: Այդուհանդերձ, գրավոր արտահայտված մտքերի ու ձևակերպումների իմաստը չաղճատելու համար խմբագրությունը որոշեց իրավաբանի ներկայացրած պատասխանները ներկայացնել առանց էական խմբագրումների` քաջ գիտակցելով նաև իրավաբանության մեջ յուրաքանչուր բառի ու անգամ մեկ կետադրական նշանի նշանակությունը:

- Պարոն Հովհաննիսյան, մասնագիտական հանձնաժողովում շարունակվում են քննարկումները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ։ Ինքներդ, ինչ նոր սահմանադրական լուծումների կամ հայեցակարգային փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում։

- Քանի որ յուրաքանչյուր սահմանադրության առաջնային նպատակը մարդու հիմնական իրավունքների պաշտպանությունն է, և սահմանադրությունները հենց այդ նպատակով էլ ստեղծվել են, ես կխոսեմ հատկապես այդ խնդրի մասին:

Սահմանադրի բացթողման պատճառով այսօր Հայաստանում քաղաքացիները չեն կարող պաշտպանվել դատարանների կողմից իրենց հիմնական իրավունքների խախտումներից: Խնդիրը հետևյալն է: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը հիմնական իրավունքներով սահմանափակում է ամբողջ պետական իշխանությանը՝ և՛ օրենսդրին, և՛ գործադիր իշխանությանը, և՛ արդարադատությանը: Դա նշանակում է, որ ցանկացած պետական մարմին իր գործունեության ընթացքում՝ թե՛ իրավական ակտեր ընդունելիս, թե՛ փաստացի գործողություններ կատարելիս, պարտավոր է հաշվի առնել հիմնական իրավունքների պահանջները և դուրս չգալ դրանց սահմաններից, հակառակ դեպքում կխախտի դրանք: Այլ կերպ ասած՝ սահմանադիրը հիմնական իրավունքներով համակողմանիորեն կաշկանդում է ամբողջ պետությանն իր ողջ գործունեության մեջ:

Քանի որ հիմնական իրավունքները նախ և առաջ սուբյեկտիվ իրավունքներ են, ուստի պետք է ապահովված լինեն դատական պաշտպանության հնարավորությամբ, թե չէ կլինեն սոսկ տեսական, դեկլարատիվ դրույթներ: Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն անձին հնարավորություն է տալիս պետության կողմից իր հիմնական իրավունքների խախտումներից պաշտպանվել սահմանադրական դատարանում` անհատական դիմումի միջոցով: Փաստորեն, Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը նյութապես կաշկանդում է ամբողջ պետական իշխանությանը, իսկ 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը դատավարական ճանապարհով պետք է ապահովի 3-րդ հոդվածի 3-րդ մասի նյութական պահանջի կատարումը: Այսինքն՝ 3-րդ հոդվածի 3-րդ մասը և 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը նույն մեդալի երկու կողմերն են:
Սակայն սահմանադիրն անհասկանալի տրամաբանությամբ հիմնական իրավունքների պաշտպանություն երաշխավորել է միայն ընդդեմ օրենսդիր ու գործադիր իշխանության, իսկ դատական իշխանությանը դուրս է թողել սահմանադրական վերահսկողության ոլորտից: Հետևաբար, անձն այսօր չի կարող պաշտպանվել դատարանների կողմից իր հիմնական իրավունքների խախտումներից, թեև դատարանները նույնպես, ինչպես արդեն ասացի, կաշկանդված են հիմնական իրավունքներով: Փաստորեն, նյութական պահանջը կա, բայց դատավարական ճանապարհով այն ապահովելու հնարավորությունը չկա: Դա նշանակում է, որ սահմանադիրը մեծ բաց է առաջացրել հիմնական իրավունքների դատական պաշտպանության ոլորտում:

Սահմանադրության 1-ին հոդվածն ամրագրում է, որ Հայաստանն իրավական պետություն է, իսկ մենք գիտենք, որ իրավական պետությունում պետք է երաշխավորված լինի հիմնական իրավունքների համակողմանի (առանց բացերի) պաշտպանություն: Այս տեսանկյունից Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը դատական իշխանությանը սահմանադրական վերահսկողության ոլորտից դուրս թողնելու մասով հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին: Քանի որ Սահմանադրության 114-րդ հոդվածի ուժով 1-ին հոդվածը գերակա է 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի նկատմամբ, որովհետև այն փոփոխման ենթակա չէ (այսպես կոչված հավերժության դրույթ), ուստի 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը հակասահմանադրական սահմանադրական նորմ է: Սահմանադրի այս լուրջ բացթողումը պետք է ուղղել և երաշխավորել հիմնական իրավունքների դատական պաշտպանություն նաև ընդդեմ դատական իշխանության:

Սակայն այս տեսական խնդիրներից բացի ես կուզենայի ամենից առաջ շեշտել այսօրվա հայկական իրավունքում տիրող իրավաընկալման փոփոխության անհրաժեշտությունն ու հրատապությունը: Հետևյալ կոնկրետ օրինակի վրա բացատրեմ ասածս:

Թեև սահմանադիրը հիմնական իրավունքների պաշտպանություն թույլատրում է ընդդեմ օրենքների՝ առանց սահմանափակելու դրանք նյութական կամ ձևական իմաստով, սակայն սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում նյութական օրենքների վիճարկումն անհատական դիմումի միջոցով՝ առանց իր մոտեցումը որևէ կերպ հիմնավորելու: Փաստորեն, սահմանադրի բացին, ըստ որի՝ անձը չի կարող սահմանադրական դատարանում պաշտպանվել դատական իշխանության կողմից իր հիմնական իրավունքների խախտումից, ավելանում է սահմանադրական դատարանի ստեղծած արհեստական բացը, որի արդյունքում անձը զրկվում է անհատական դիմումի միջոցով նաև գործադիր իշխանությունից պաշտպանվելու հնարավորությունից: Սա արդեն ոչ թե Սահմանադրության թերության, այլ սոսկ իրավաընկալման խնդիր է: Սահմանադրական դատարանը չի տարբերակում օրենքները նյութական և ձևական իմաստով: Նրա համար «օրենք» հասկացությունն ունի ընդամենը մեկ իմաստ՝ խորհրդարանի ընդունած ակտը, որի անվանումն օրենք է:

Այս օրինակից ակնհայտ է դառնում, որ այսօր Հայաստանում շատ ավելի հրատապ է ոչ այնքան Սահմանադրության, որքան, ամենից առաջ, իրավաընկալման փոփոխության խնդիրը: Եթե այսօրվա հայկական իրավունքում գերիշխող խորհրդային իրավաընկալումը չփոխվի, ոչ մի սահմանադրական բարեփոխում ցանկալի արդյունքներ չի բերի: Հայտնի փաստ է, որ երկրում իշխող իրավաընկալումն ու քաղաքական մթնոլորտն են որոշիչ, թե ինչպես են ընկալվում ու կիրառվում Սահմանադրությունն ու օրենքները:

-  Ձեր դիտարկմամբ, իշխանության երեք ճյուղերի միջեւ լիազորությունների տարանջատումն ունի՞ լրացուցիչ կարգավորումների կարիք։

-  Իշխանությունների բաժանման սկզբունքը չի նշանակում, թե պետական իշխանությունը բաժանվում է երեք ճյուղերի, և յուրաքանչյուր իշխանություն գործում է մյուսներից լիակատար անկախ: Իրականում այս սկզբունքը կարող է գործել միայն այն դեպքում, երբ առանձին մարմիններ մյուս ճյուղերին միջամտելու իրավունք ունեն, որպեսզի կարողանան իրենց վերահսկողական ֆունկցիան արդյունավետորեն իրականացնել (այսպես կոչված Checks and Balances):

Հայաստանը՝ իբրև խառը (կիսանախագահական) կառավարման ձև ունեցող երկիր, ունի իր առանձնահատկությունները: Այստեղ նախագահը և խորհրդարանն ընտրվում են ժողովրդի կողմից, և պետական իշխանության իրականացման լեգիտիմությունը մյուս պետական կառույցներին փոխանցվում է բացառապես նրանց միջոցով: Նրանք ունեն մեկը մյուսի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ: Օրինակ, նախագահը կարող է արձակել խորհրդարանը (74.1-րդ հոդ.) և վետո դնել նրա ընդունած օրենքների վրա (55-րդ հոդ. 2-րդ կետ), իսկ խորհրդարանն իր հերթին կարող է հաղթահարել այդ վետոն (72-րդ հոդ) և պաշտոնանկ անել նախագահին (57-րդ հոդ.): Նախագահի պաշտոնանկության հարցին մասնակցում է նաև դատական իշխանությունը սահմանադրական դատարանի միջոցով:

Կառավարությունը թեև նշանակվում է նախագահի կողմից, սակայն դրա համար ունի խորհրդարանի հավանության կարիքը և պատասխանատու է նրա առջև: Խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը (84-րդ հոդ.), դրան հակառակ՝ կառավարությունը կարող է իր կողմից ներկայացված օրինագծի ընդունման առնչությամբ դնել իր վստահության հարցը և այդ ձևով օրենսդրին պարտադրել իր ներկայացրած նախագծի ընդունումը (75-րդ հոդ.):

Դատական իշխանությունը Հայաստանում հիմնականում կազմավորվում է գործադիր իշխանության կողմից, սակայն դրան մասնակցում է նաև օրենսդիրը՝ նշանակելով սահմանադրական դատարանի անդամների մեծամասնությանը: Դատարանները, թեև նշանակվում են գործադիրի կողմից, կարող են ստուգել նրա ակտերը և դրանք անվավեր ճանաչել: Սահմանադրական դատարանը կարող է ստուգել և անվավեր ճանաչել նույնիսկ օրենսդրի ընդունած օրենքները: Իրավանորմերն անվավեր ճանաչելու մասին դատարանների որոշումները, բացի այդ, դառնում են համապարտադիր: Ահա այսպես փոխադարձաբար միմյանց վերահսկում են իշխանության բոլոր երեք ճյուղերը:
Սահմանադրական այս կարգավորումներն սկզբունքորեն բավարար են իշխանության երեք ճյուղերի բնականոն գործունեությունն ապահովելու համար: Սակայն կրկին պետք է հիշեցնեմ իրավաընկալման և քաղաքական մթնոլորտի վճռորոշ դերի մասին: Միայն ճիշտ իրավաընկալման ու առողջ քաղաքական մթնոլորտի պայմաններում կարելի է հույս ունենալ, որ իշխանության մարմիններն իրենց լիազորությունները չեն չարաշահի:

Այս ոլորտում սահմանադիրը կարող է սահմանադրական դատարանին լիազորել լուծելու պետական մարմինների միջև իրավասությունների վերաբերյալ վեճերը: Սակայն հաշվի առնելով արդի գիտության մեջ առկա այն ընդհանուր մոտեցումը, թե ամեն մի սահմանադրաիրավական վեճ չէ, որ ենթակա է դատական կարգով լուծման, սահմանադրական դատարանին նման իրավասություն վերապահելը գտնվում է սահմանադրի հայեցողության ոլորտում, ի տարբերություն հիմնական իրավունքների պաշտպանության վերոհիշյալ բացի, որը լրացնելը սահմանադրի համար պարտադիր է:

Իշխանությունների բաժանման սկզբունքի տեսանկյունից կիսանախագահական համակարգերում, ինչպիսին Հայաստանն է, կարող է ծագել միայն այդպիսի կառավարման ձև ունեցող պետություններին բնորոշ խնդիր: Մասնավորապես, իշխանության թևերի ներդաշնակ գործունեությունն այդ երկրներում կարող է չափազանց անկայուն դառնալ այսպես կոչված Cohabitation-ի դեպքում: Դա այն իրավիճակն է, երբ հանրապետության նախագահը և վարչապետը պատկանում են հակադիր քաղաքական ճամբարների: Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության պատմության մեջ, օրինակ, գրանցվել է Cohabitation-ի երեք դեպք: Cohabitation-ից խուսափելու համար Ֆրանսիայում բազմիցս արձակվել է խորհրդարանը, և նշանակվել են նոր ընտրություններ: 2000 թվականին Ֆրանսիայի Սահմանադրությունը փոփոխվեց, նախագահի պաշտոնավարման ժամկետը 7-ից իջեցվեց 5 տարի, և այդ ժամանակվանից նախագահի ու խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում նույն տարում: Ֆրանսիական Սահմանադրության բարեփոխումների նպատակներից մեկն էլ ապագայում Cohabitation-ից խուսափելն էր: Սակայն դրա վտանգը, միևնույն է, մնում է, եթե խորհրդարանն արձակվի, կամ տեղի ունենան նախագահի արտահերթ ընտրություններ, և արդյունքում նախագահի ու խորհրդարանի ընտրությունները դրանից հետո տեղի ունենան տարբեր տարիների: Այս նույն վտանգը կա նաև Հայաստանի համար: Բայց, ինչպես երևում է, այդ վտանգից վերջնական խուսափելու հնարավորություն գոյություն չունի:

-  Օրեսնդիրն այսօր հակված է գլխավոր դատախազի տարեկան հաղորդումը դարձնել ԱԺ-ում քննարկման առարկա։ Համենայն դեպս, օրինագիծն արդեն քննարկվում է խորհրդարանում։ Ձեր գնահատմամբ, այն չի՞ վտանգի դատախազության անկախությունը։

- Դատախազությունը միասնական համակարգ է, որը հիմնականում պատասխանատու է օրենսդրի քրեական քաղաքականության իրականացման համար: Նա գործում է Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա (Սահմ. 103-րդ հոդ.): Այն, որ օրենսդիրն անհրաժեշտ է համարում դատախազության գործունեության մասին տարեկան հաղորդում ներկայացնելը և այն քննարկելը, իմ ըմբռնմամբ ամենևին չի վտանգում դատախազության անկախությունը, քանի որ նրա լիազորությունները, ինչպես նշեցի, սահմանված են Սահմանադրությամբ, և դրանց փոփոխությունն օրենսդրի համար անմատչելի է:

-  Մտավախություն չունե՞ք, որ հաղորդման քննարկումը կարող է վերածվել կոնկրետ քրեական գործերի քննարկման եւ տարբեր գործերով շահագրգիռ պատգամավորներն այդ քննարկումները կարող են օգտագործել նեղ անձնական խնդիրները կարգավորելու հաար։

- Այսօրվա հայկական իրականության մեջ դա բացառել անշուշտ չի կարելի: Ամեն ինչ կախված է խորհրդարանի որակից: Մի բան պարզ է, որ դատախազության ամենամյա հաղորդումն սկզբունքորեն վերաբերելու է ոչ թե կոնկրետ քրեական գործերի, այլ արտացոլելու է տվյալ տարում երկրում քրեական քաղաքականության իրականացման վիճակը՝ թերություններն ու ձեռքբերումները, թեկուզև առանձին քրեական գործերի օրինակով:

- Սոցիալական ցանցում քննարկումների ժամանակ կարծիք էիք հայտնել, թե դատախազությունը գործադիրի մաս է կազմում, թեեւ Դատախազության լիազորությունները կանոնակարգված են Դատական իշխանությանը վերաբերող գլխում։ Չեք կարծում, որ դատախազությունը գործադիրի տիրույթում դիտարկելով վտանգում ենք նրա անկախությունն ընդհանրապես եւ դարձնում խոցելի։

- Որ դատախազությունը գործադիր իշխանության մասն է, ոչ թե պարզապես իմ կարծիքն է, այլ այսօրվա գիտության մոտեցումը: Ըստ բացառման սկզբունքի կամ այսպես կոչված ժխտական սահմանման, որի հեղինակը վարչական իրավունքի գերմանացի հռչակավոր դասախոս Օտտո Մայերն է (նա է տվել նաև վարչական ակտի սահմանումը), պետության ցանկացած գործունեություն, որը ո՛չ օրենսդրություն է, ո՛չ արդարադատություն, պատկանում է գործադիր իշխանության գործունեության ոլորտին: Ըստ պրոֆ. Հարթմութ Մաուրերի՝ գործադիր իշխանության դրական սահմանումն անհնար է նրա բազմազանության պատճառով:

Բացառման սկզբունքից և ՀՀ Սահմանադրության կարգավորումներից ուղղակիորեն թելադրվում է այն հետևությունը, որ դատախազության գործունեությունը հայկական իրավունքում նույնպես պատկանում է գործադիր իշխանությանը: Այսպես, Սահմանադրությունը միանշանակ ու աներկբա սահմանում է, թե Հայաստանում ով է իրականացնում օրենսդիր իշխանությունը: Դա միայն խորհրդարանն է՝ Ազգային ժողովը (Սահմ. 62-րդ հոդ.): Սահմանադրությունը նույն կերպ միանշանակ սահմանում է, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները (91-րդ հոդ.), և թվարկում է Հայաստանում գործող դատարանները: Դրանք են առաջին ատյանի, մասնագիտացված, վերաքննիչ դատարանները, վճռաբեկ դատարանը (92-րդ հոդ.) և սահմանադրական դատարանը (93-րդ հոդ.): Քանի որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով ամբողջ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ձևով, և միանշանակ պարզ է, թե ովքեր են իրականացնում օրենսդիր և դատական իշխանությունը, ուստի մնացած բոլոր պետական մարմինների գործունեությունն անխուսափելիորեն ընկնում է գործադիր իշխանության ոլորտի մեջ:

Դա հավասարապես վերաբերում է նաև դատախազությանը՝ անկախ նրանից, որ դատախազության վերաբերյալ նորմերը գտնվում են դատական իշխանությանը նվիրված գլխում: Հակառակ դեպքում ստիպված կլինեինք պնդել, թե կենտրոնական բանկը կամ, ասենք, վերահսկիչ պալատն իրականացնում են օրենսդիր իշխանություն:

 


Արխիվ

[]