Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա 01/22/2025   10:32 ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. միջազգայնագետ 01/22/2025   10:27 Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան 01/22/2025   10:22 ԱԺ նիստը շարունակվում է. ինչ է քննարկվում այսօր. ուղիղ 01/22/2025   10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու 01/21/2025   19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան 01/21/2025   19:00 Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   18:41 Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավարը ևս հրաժարական է տվել շտաբի պետից հետո 01/21/2025   18:22 Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալ է մահացել 01/21/2025   18:16 Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի 01/21/2025   18:10 Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան 01/21/2025   18:06 Հասանովը Ստեփանակերտում խորհրդարկցություն է հրավիրել 01/21/2025   17:58 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

ՀՀ նախկին նախագահի հայցադիմումի գործով վճիռը մնաց անփոփոխ 02/13/2014   13:12  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը: 
 
Դատարանն անփոփոխ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ դատավոր Ա. Սուքոյանի, հոկտեմբերի 21-ի վճիռը, որով մասնակի բավարարվել  էր ընդդեմ «Առաջին լրատվական» և «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունների՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը՝ տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:
 
Դատարանը պարտավորեցրել էր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը՝ հերքել «Ժամանակ» օրաթերթի՝ 2012թ. նոյեմբերի 27-ի համարում հրապարակված «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ»  և 2012թ. նոյեմբերի 30-ի  համարում հրապարակված «Քոչարյանների րոպեավճարը» խորագրերով հոդվածներում հայցվորներ Սեդրակ Քոչարյանի և Ռոբերտ Քոչարյանի պատիվն, արժանապատվությունն արատավորող /զրպարտող/ տեղեկությունները:
 
Դատարանը պարտավորեցնում է նաև ներկայացված Հերքման տեքստը տպագրել նույն «Ժամանակ» օրաթերթում` վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, «Հերքում» խորագրի ներքո:
 
Հերքման տեքստում, ըստ դատարանի վճռի, պետք է նշվի, որ «Ժամանակ» օրաթերթի՝ 27.11.2012թ. և 30.11.2012թ. համարներում Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների մասին հրապարակված՝ համապատասխանաբար «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և «Քոչարյանների րոպեավճարը» խորագրերով հոդվածներում տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի պատիվն, արժանապատվությունը և բարի համբավը:
 
Ընդ որում, հերքման տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափը ու տեսակը պետք է չզիջի «Ժամանակ» օրաթերթի՝ 2012թ. նոյեմբերի 27-ի համարում հրապարակված
«Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» և 2012թ. նոյեմբերի 30-ի համարում  հրապարակված   «Քոչարյանների րոպեավճարը»  խորագրերով հոդվածների տեղեկատվությանը:
 
Վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի պետք է բռնագանձվի 500.000 ՀՀ դրամ գումար` որպես պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման գումար (hիշեցնենք, որ հայցադիմումով հայցվոր կողմը պահանջում էր վնասի հատուցում՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով):
 
Դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ «Առաջին լրատվական» ՍՊ ընկերության` տարածված ապատեղեկատվությունը հերքելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:
 
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի վճռով պետք է բռնագանձվի 100.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախսի գումար, նույնքան գումար որպես փաստաբանական ծախսի գումար պետք է բռնագանձվի Ռոբերտ Քոչարյանից և Սեդրակ Քոչարյանից՝ հօգուտ «Առաջին լրատվական»  ՍՊ ընկերության:
 
Գործը Վերաքննիչ դատարանում քննվում էր պատասխանող ընկերությունների ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի հիման վրա: Ըստ պատասխանող կողմի ներկայացուցչի, առաջին ատյանի դատարանը թույլ է տվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի խախտում՝ հայցվոր կողմը միայն դատաքննության փուլում է ներկայացրել ապացույց, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունը «Ժամանակ» թերթի հիմնադիրն է, մինչդեռ ապացույցը պետք է ներկայացվեր մինչև դատաքննությունը սկսվելը: Ապացույցն, ըստ կողմի, դրվել է վճռի հիմքում՝ այդպիսով հանգեցնելով գործի  սխալ լուծմանը:
 
Բացի այդ, պատասխանող կողմը գտնում է, որ հայցադիմումում չի հստակեցվել, թե պատասխանողներից յուրաքանչյուրից որքան գումար է պահանջում՝ որպես տեղեկատվությամբ պատճառված վնասի հատուցում: Իսկ դատարանն էլ, ըստ կողմի, այդ անորոշ հայցադիմումի հիման վրա  վճռով պարտավորեցրել է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի  բռնագանձել 500.000 ՀՀ դրամ գումար` որպես պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցման գումար: Պատասխանող կողմը միջնորդում է վերադաս դատարանին բեկանել և փոփոխել վճիռը և մերժել հայցադիմումը:
 
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը, հակառակը, գտնում է, որ վճիռը պետք է անփոփոխ թողնվի, քանի որ «վերաքննիչ բողոքն  ակնհայտ անհիմն է և ենթակա մերժման»:
 

 


Արխիվ

[]