ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ-ն «քցել» է իրանցիներին եւ 76 մլն դրամով վաճառել գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութը 02/11/2014 19:35 | Քրեական խրոնիկոն
Իրանի Իսլամական Հանրապետության «Խաք Թալայ Թոուս» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության գործով երկու ամբաստանյալներն այսօր դատապարտվեցին ազատազրկման: «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Արմեն Գևորգյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անձնագիր կեղծելն ու օգտագործելը և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ընկերությունում որպես իրավաբան ձևակերպված Անդրանիկ Ներսեսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:
Նրանցից համապարտության կարգով հօգուտ տուժող ընկերության պետք է բռնագանձվի 76 մլն 644 944,5 դրամ:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Գևորգյանը, Անդրանիկ Ներսեսյանը, գործով չպարզված անձը՝ գործելով նախնական համաձայնությամբ, Ա. Ներսեսյանի երեք ծանոթների միջոցով իրականում գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութի վաճառքի վերաբերյալ 2008թ.-ից մինչև 2010 թ. գարունն ընկած ժամանակահատվածում բանակցությունների մեջ են մտել ՀՀ օրենսդրությանն ու առևտրային գործունեությանն անտեղյակ իրանական հիշյալ ընկերության ներկայացուցիչների հետ, վերջիններիս ներկայացրել «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բլանկով ու կնիքի դրոշմով հաստատված ապրանքի որակի և առկայության վերաբերյալ կեղծ հավաստագրեր և կնքել 300 տ մոլիբդենի խտանյութի արտահանման վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր: Պայմանավորվածության համաձայն, առաջին խմբաքանակի՝ 30 տ մոլիբդենի խտանյութի արտահանման համար իրանական ընկերության կողմից «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի արտարժույթային հաշվեհամարին փոխանցվել է 76 մլն 644 944,5 դրամին համարժեք 143.350 եվրո, սակայն խտանյութը չեն արտահանել և Ա.Գևորգյանի հետ միասին 2010թ. մարտի 11-ին կանխիկացրել ու խարդախությամբ հափշտակել են փոխանցված գումարը: ԻԻՀ ընկերության ներկայացուցիչը ժամանել է Հայաստան՝ պարզելու խտանյութի չարտահանման պատճառները, իսկ Անդրանիկ Ներսեսյանն էլ կատարվածում իր առնչությունը հերքելու նպատակով հաղորդում է ներկայացրել, որ Արմեն Գևորգյանը խաբեությամբ հափշտակել է իր տարիների աշխատավարձը՝ 3 000 000 դրամի չափով: Միաժամանակ Ա.Ներսեսյանն, ըստ մեղադրական եզրակացության, քաջատեղյակ լինելով, որ իրենց ընկերությունը ստեղծման պահից որևէ գործունեություն չի ծավալել, չունի գրասենյակ, գույք ու պահեստ, մոլիբդենի խտանյութի ձեռքբերման վերաբերյալ որևէ պայմանավարվածություն, որ մոլիբդենի խտանյութի արտադրությամբ զբաղվում են միայն պետական հսկողության ներքո գտնվող Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, վստահեցրել է իրանական կողմին, որ խտանյութն առկա է, և պահեստավորված, կազմել է առուվաճառքի պայմանագիր՝ որպես իրավաբան մասնակցելով բանակցություններին ու պայմանագրի կնքմանը:
Մեղադրանքի կողմը ճառերում հաստատված համարեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը և մասնավորապես, այն, որ «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ի սկզբանե ստեղծված է եղել միակ՝ խարդախությամբ գումարներ հափշտակելու նպատակով: Մեղադրողը միջնորդեց Արմեն Գևորգյանին ու Անդրանիկ Ներսեսյանին դատապարտել համապատասխանաբար՝ 7 և 6 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալ Արմեն Գևորգյանը ընդունեց մեղադրանքը՝ կատարվածի համար ստանձնելով ողջ պատասխանատվությունը և միջնորդեց հնարավորինս մեղմ պատիժ նշանակել, իսկ Անդրանիկ Ներսեսյանը իրեն մեղավոր չճանաչեց մեղադրանքում և միջնորդեց իր նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ