Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   16:16 Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին 01/23/2025   16:05 Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են․ Ասլանյան 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   15:57 Մասիս Մելքոնյանը ինչու՞ է խախտում օրենքը և ինչու՞ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության․ Վահան Հովհաննիսյան 01/23/2025   15:54 Ղրղզստանի հետ փաստաթղթեր են ստորագրվել 01/23/2025   15:48 Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   15:15 Ազատ և վայրի՝ Չալոյի և Լեքսիի պատմությունը․ FPWC-ն վայրի բնություն է վերադարձրել 2 արջի (տեսանյութ) 01/23/2025   15:08 Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. bողոքի ակցիա՝ ՀՀ-ում ընթացող NB8 պատվիրակության համաժողովին ընդառաջ. ուղիղ 01/23/2025   14:46 Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը. ԱԽՔ 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   14:36 Հայաստանը խաղաղության պայմանագրի 2 հոդվածների վերաբերյալ իր առաջարկներն է ներկայացրել. ԱԽՔ 01/23/2025   14:33 Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է 01/23/2025   14:23 Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր հարցերին. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:21 Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի գործընկեր Ժեենբեկ Կուլուբաևն ընդլայնված կազմով հանդիպում են անցկացնում 01/23/2025   14:16 Լեռնային Ղարաբաղի հայաթափման մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ. դա միանշանակ է. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:14 Օրվա իշխանությունները աշխարհաքաղաքական զարգացումներին հակառակ քայլեր են անում. Մինասյան (տեսանյութ) 01/23/2025   14:11 Մտահոգիչ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինտենսիվ զորավարժությունները, ռազմական տեխնիկայի տեղափոխումը Բաքու. Արմեն Գրիգորյան 01/23/2025   14:01 Ես ինչո՞վ եմ հերոս՝ աշխատում եմ, հարկ պետք է մուծեմ, ես ի՞նչ հերոսություն եմ անում. ակցիայի մասնակից 01/23/2025   13:54 Հայաստանն առ այս պահը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին. Պեսկով 01/23/2025   13:53 Մարդկանց գրպանը որ մտնում են, դրանից ժողովրդի վիճակը չի լավանում. ակցիայի մասնակից 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   13:21 Երևանում մեկնարկել է Հայաստանի ու Ղրղզստանի արտգործնախարարների առանձնազրույցը 01/23/2025   13:17 Փաշինյանն ուզում է բյուջե լցնել, բայց այսպես մանր ու միջին բիզնեսը կփակվի. ակցիայի մասնակից 01/23/2025   13:00 Սպասվում է առանց տեղումների եղանակ 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   12:48 Միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են Ադրբեջանի իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը. ԱՀԾ 01/23/2025   12:35 Փաշինյանը Արմեն Գևորգյանին նշանակել է ՔԿ նախագահի տեղակալ 01/23/2025   12:35 Հայտարարագրման ինստիտուտի ներդրումից մինչև հունվարի 15-ը արդեն 61.000 քաղաքացի հայտարարագիր է ներկայացրել. Գաբրիելյան 01/23/2025   12:30 Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 01/23/2025   12:21 Արտուշ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ 01/23/2025   12:18 Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ. ուղիղ 01/23/2025   11:40 Ակնկալում եմ, որ ԵՄ-ին անդամակցության հարցի նախաձեռնողներն անկեղծ կասեն, որ «հույսի վաճառքով» են զբաղված. Մամիջանյան 01/23/2025   11:35 «Մի գիշերվա մեջ» ԵԱՏՄ-ին անդամակցության որոշում չի եղել. Հայկ Մամիջանյան 01/23/2025   11:31 ԱՄՆ-ում Հայաստանի «գերպրոֆեսիոնալ» դեսպան Մակունցը արդեն պետք է փոխված լիներ. Մամիջանյան 01/23/2025   11:29 ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի  արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը 01/23/2025   11:17 Մի գիշերվա մեջ որոշում գոյություն չունի. գիտենք՝ ինչ կլիներ ՀՀ տնտեսության հետ, եթե ժամանակին Սերժ Սարգսյանը չորոշեր անդամակցել Մաքսային միությանը. Մամիջանյան 01/23/2025   11:17 «Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ 01/23/2025   11:11 Մարդիկ սնանկանում են, փոքր ու միջին բիզնեսը վերանում է, իշխանությունը խոշոր բիզնեսի շահն է առաջ տանում. Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում 01/23/2025   11:07 Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին. ՊԵԿ 01/23/2025   11:02 Խորհրդարանական խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 01/23/2025   10:55 4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին. Ալեն Սիմոնյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   10:40 Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները հափշտակել են շուրջ 810 մլն ՀՀ դրամի ֆինանսական միջոցներ 01/23/2025   10:36 Կաթնամթերք արտադրողներն առաջարկում են կաթի, թթվասերի, կաթնաշոռի համար վճարումների ավելի նվազ ժամկետ սահմանել 01/23/2025   10:28 Նիկոլ Փաշինյանը մեկնել է մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին` իր հետ տանելով կնոջը (տեսանյութ) 01/23/2025   10:22 Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը. ուղիղ 01/23/2025   10:19 Հայաստանում կա փակ ավտոճանապարհ 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի

Վ.Պետրոսյանի փաստաբան. «Փորձում ենք ամեն ինչ մեղմելու ճանապարհով գնալ, ոչ թե տանել դեպի լարումը, սրումը, դեպի շոու» 12/19/2013   15:12  |  Հարցազրույց

 
Վ.Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի շուրջ երկու կողմերի փաստաբանների կարծիքները տրամագծորեն տարբերվում են՝ թե ավտոմեքենայի արագության, թե վարորդի ալկոհոլ օգտագործած լինել-չլինելու և թե նույնիսկ ավտոմեքենաների բախման տեղի վերաբերյալ:
 
Այս բոլոր հարցերի շուրջ երեկ իր կարծիքն էր հայտնել տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը:  «Փաստինֆո»-ն խնդրեց նաև Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ներկայացնել իր գործընկերոջ պնդումների մասին սեփական տեսակետները:
 
-Տուժող կողմի փաստաբանը երեկ իր հարցազրույցում անդրադարձավ մի խնդրի, որ մինչ օրս, կարծես թե, դուրս էր մնացել ուշադրությունից. խոսքը  «Նիվա» ավտոմեքենայի շուրջը թափված հեղուկի մասին է: Ռուբեն Բալոյանը նշեց, որ դա մեքենայի բեռնախցիկում եղած հեղուկներն են, որոնց տարաները կոտրվել են վթարի հետևանքով և արտահոսել դուրս, ինչը և վկայում է, որ բախումը տեղի է ունեցել հենց այդ` հողածածկ տարածքում:
 
- Իմ կարծիքով՝ դա ոչ թե մեքենայի յուղ է կամ չսառչող հեղուկ, այլ դեպքի վայր ժամանած փրկարարները, տեսնելով, որ Նիվայի բեռնախցիկում գազի բալոն կա, կանխելու համար հնարավոր պայթյունը, ջուր են լցրել: Դա հենց այդ ջուրն է: Յուղը բոլորովին այլ տեղում է թափված: Դա մեքենաների հետվթարային դիրքերն են: Երկու ավտոմեքենաներն էլ վթարի ենթարկվելուց հետո որոշ տարածություն են անցել և կանգ առել: Վարդան  Պետրոսյանի ավտոմեքենան գնացել է դեպի կողնակի կողմը և կանգնել կողնակի վրա, իսկ Նիվա մակնիշի ավտոմեքենան պտտվել է և թողելով իր խլացուցիչով արված հետքն ասֆալտին՝ պտտվել ու կանգ է առել: Դա ջուր է թափված, իսկ յուղն ու անտիֆրիզը բոլորովին այլ տեղում են թափված: BMW մակնիշի ավտոմեքենայի յուղն ու անտիֆրիզը դեպի Եղվարդ գնացող ճանապարհի վրա են թափվել, ինչպես նաև՝ ապակիները: Ինչը և վկայում է, որ վթարը հենց այդ տեղում է եղել: Լուսանկարներում հստակ երևում է՝ վթարը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ թափված է BMW-ի յուղը, ոչ թե այնտեղ, որտեղ կանգնած է Նիվան: BMW-ից պետք է մի քանի մետր հետ գնանք, այդ բանուկ հատվածում էլ թափված են յուղը, անտիֆրիզը և Նիվայի հետևի ապակին: Այդտեղ էլ հենց տեղի է ունեցել բախումը:
 
- Իսկ Ռուբեն Բալոյանն իր հարցազրույցում նշում է, որ բախման վայրը այնտեղ է, որտեղ թափված են BMW- ի մասերը:
 
- Մինչև վթարի պահը՝ արգելակման հետքեր չկան, արգելակումը տեղի է ունեցել վթարից հետ: Այսինքն՝ արգելակելուց հետո BMW-ն գնացել է որոշակի տարածություն: Հարվածի հետևանքով՝ ջարդված պլաստմասե կտորները լցվել են շարժիչի ծածկոցի վրա: Դրանք թափվել են արդեն արգելակելուց հետո՝ շարժման հետ զուգահեռ: Դրա համար որոշ մասեր արդեն արգելակման հետ հայտնվում են BMW-ի տակ:
 
- Տուժող կողմի փաստաբանը նաև Նիվայի կողային հայելիների հարցն է վիճարկում` պնդելով, որ դրանք հանվել են օգնության հասած մարդկանց կողմից, երբ վերջինները փորձել են բացել ավտոմեքենայի դռները: Դուք մինչև հիմա ասում էիք, որ մեքենայի հայելիներն ընդհանրապես բացակայում են:
 
- Ավտոմեքենայի լուսանկարից երևում է, որ երկու հայելիներն ընդհանրապես չկան: Եվ 2 հայելի չեն էլ գտել, գտել են միայն մեկ հայելի, արձանագրության մեջ երկրորդ հայելին չի էլ հիշատակվում: Հետագայում գտել են մեկը: Պարզ երևում է, որ հայելիները չէին կարող սրահի ներսում հայտնվել: 
 
- Այսինքն՝ դուք ենթադրում եք, թե հայելին հետո՞ է դրվել, թե՞ պոկել են ու գցել սրահի մեջ:
 
- Չեմ կարող ասել, թե պոկել են գցել սրահի մեջ, և, ընդհանրապես, դրա պոկելու կարիքը չկար: Հայելին ինքը ծալվում է: Այսինքն եթե իրենք դուռը ծալեին, հայելին էլ հետը կծալվեր: Հայելին պոկելու իմաստը չկա, քանի որ ինքը խնձորակի պես է, շարժական և դուռը ծալելու դեպքում հայելին հեշտությամբ կծալվեր: 
 
- Տուժողի ներկայացուցիչը վիճարկում է, որ Վարդան Պետրոսյանը նաև այլկոհոլի ազդեցության տակ է եղել, թեև դուք բազմիցս, այդ թվոււմ նաև մեզ հետ ունեցած ձեր հարցազրույցներում, հակառակն եք պնդել:
 
- Որպես կանոն չկա այդպիսի գործ, որտեղ անկախ ամեն ինչից կողմերն իրար չմեղադրեն ալկոհոլի ազդեցության տակ լինելու մեջ: Բայց կա խմած լինելու հանգամանքը ստուգելու կառավարության որոշում, որի համաձայն՝ պետք է ստուգվեր խմածության փաստը: Ստուգումը կատարվել է, արդյունքները առկա են: Դա արվել է վթարից  անմիջապես հետո, «Նաիրի» հիվանդանոցում` քննիչի որոշման հիման վրա: «Էրեբունի»բժշկական կենտրոնում մենք ունենք գրավոր ապացույց, որ խմածության ստուգում չի կատարվել: Էրեբունի բժշկական կենտրոնից ունեմ նաև գրավոր պատասխան, որ «Էրեբունի» ԲԿ-ն ընդհանրապես խմածության ստուգում կատարելու լիազորություն չունի: Եթե այդ մարդը խմած էր, առաջին հերթին Բալոյանը պետք է միջնորդի, որ քննիչին պատասխանատվության ենթարկեն, որ կեղծ ակտ է կազմել՝ բժիշկների եզրակացության հիման վրա, որ Վ.Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում: Այս պարագայում քննիչն ակնհայտ ապօրինություն է թույլ տվել. տեսնելով, որ Վարդան Պետրոսյանը խմած է և ստանալով սթափ լինելու մասին եզրակացություն, սանկցիայի չի ենթարկել փորձագետին: Կամ ինչու՞ մեզի կամ արյան փորձաքննությունը նշանակում է շատ ուշ, որ պատասխանը գալիս է, թե ալկոհոլի քանակությունը չի կարող հայտնաբերվել, քանի որ ժամանակն անցել է: Կառավարության որոշման համաձայն՝ մարդու խմածության փաստը կարող է ստուգվել միայն օդի միջոցով, արյան և մեզի: Այլ միջոցներով՝ բանավոր, ինչ-որ վկաներ եթե հայտնվեն, (որովհետև դառը փորձ ունենք ապօրինությունների) որ ասեն, թե՝ այո, մենք տեսել ենք, որ Վարդանը խմած է եղել, դա օրենքով թույլատրելի չէ, հետևաբար՝ նման ապօրինիությունների, եթե անգամ նախաքննական մարմինը գնա, միևնույն է՝ դա ոչ մի իրավական ուժ չի ունենալու»:
 
- Տուժող կողմը նաև պնդում է, որ Վ.Պետրոսյանի ավտոմեքենայի արագությունը գերազանցել է 71 կմ/ժամը, դուք համաձա՞յն եք այս պնդմանը:
 
- Ինքը ճիշտ է ասում, 71 մկ/ժամը այն արագությունն է, որ փորձագետը կարող է որոշել: 72,73,74… դա հնարավոր չէ որոշել այն մեթոդով, որով կատարվել է փորձաքննությունը, այսինքն, թե ինչքանով է 71-ից ավել եղել, որոշել հնարավոր չէ: Բայց հիմա տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ կարելի է հստակ որոշել, թե յուրաքանչյուր ավտոմեքենայի արագությունն ինչքան է եղել:
 
- Դուք այս ամենը նաև արդեն իսկ 3D տարբերակով ունեք ներկայացրած, ինչո՞ւ այս տարբերակը չեք ներկայացնում նախաքննական մարմնին, կամ տուժող կողմի ներկայացուցչին, գուցե այն նաև հաշտության հի՞մք դառնա:
 
- Տուժող կողմն արդեն կարծիք էր հայտնում, որ մենք ներկայացրել են նախաքննության մարմնին, մենք ասում ենք նման բան չի եղել, ինքն ասում է` չէ, դուք առանց մեր համաձայնության՝ տարել ներկայացրել եք: Մենք, իհարկե, կներկայացնենք դա, բայց միայն նախաքննության ավարտից հետո:
 
Իրականում շատ ծանր դեպք է տեղի ունեցածը։ Անկեղծ եմ ասում, դժբախտ պատահար է տեղի ունեցել, այդ մարդիկ վշտի մեջ են, և փորձում ենք ամեն ինչ մեղմելու ճանապարհով գնանք: Ոչ թե տանենք դեպի լարումը, սրումը, դեպի շոու, այլ մեղմենք:
 
 
Հարցազրույցը վարեց՝ Նելլի Դանիելյանը
 

Հարակից հրապարակումներ`

10:18 19/12/2013  |  Մամուլ«Թե ինչու է իր հագուստից ալկոհոլի հոտ եկել, Վարդան Պետրոսյանը կներկայացնի իր ցուցմունքում»
15:04 18/12/2013  |  ԼՐԱՀՈՍ Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է արագ, եղել է ոչ սթափ վիճակում. Մանրամասներ տուժող կողմից (Տեսանյութ). Panorama
12:13 16/12/2013  |  ԼՐԱՀՈՍՖրանսահայ համայնքն արդարություն է պահանջում Վ.Պետրոսյանի նկատմամբ
10:26 14/12/2013  |  ՄամուլՌուբեն Բալոյան. «Բժշկի կողմից գրված է, որ բերանից գալիս է ուժեղ ալկոհոլի հոտ»
18:24 10/12/2013  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում Վ.Պետրոսյանի գործով քննիչի վերաբերյալ
18:05 09/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎ.Պետրոսյանի փաստաբան. «Ավտոմեքենաների առաջին կոնտակտը եղել է բանուկ մասում»
12:18 09/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի գործով տուժող կողմը կմիջնորդի նշանակել ևս մեկ դատահետքաբանական փորձաքննություն՝ արդեն լուսանկարներով
18:33 07/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆերել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. այս պահին այսպիսին է տուժող կողմի դիրքորոշումը
09:07 06/12/2013  |  Մամուլ«Իրենք իրենց շատ անշնորհք ձևով դրսևորեցին, մենք ենք երկու երեխաներ կորցրել, բայց իրենք են շոուներ սարքում»
11:46 02/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատապարտյալների հիվանդանոցում Վարդան Պետրոսյանին այլ քննիչ է այցելում

Արխիվ

[]