Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Վ.Պետրոսյանի փաստաբան. «Ավտոմեքենաների առաջին կոնտակտը եղել է բանուկ մասում» 12/09/2013   18:05  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
«ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այսօր հայտարարել էր տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը:
 
Վարդան Պետրոսյանի փաստաբանն էլ այս նույն հարցի շուրջ տրամագծորեն տարբեր տեսակետ հայտնեց. «Երկու ավտոմեքենաների առաջին կոնտակտը եղել է բանուկ մասում, այնտեղ, որտեղ թափված է BMW ավտոմեքենայի յուղը»: 
 
Մի հարցում, սակայն, երկու փաստաբանները համակարծիք են. Ասֆալտի վրա քերծված հետքն առաջացել է «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածի գետնին քսվելու հետևանքով:
 
«Այդ հետքը վկայում է այն մասին, որ երկու ավտոմեքենաների իրարից բաժանվելուց հետո «ՆԻՎԱ» ավտոմեքենան ճանապարհի բանուկ մասի վրա թողել է քերծվածքի հետք, կարող եմ ասել նաև, որ գետնին քսվել է ավտոմեքենայի խլացուցիչը: Հետքը թողնվել է առաջին կոնտակտից հետո»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Նիկոլայ Բաղդասարյանը: 
 
«Եթե վթարը եղել է կողնակի վրա, ինչո՞ւ պիտի վթարից առաջ բանուկ մասում թափված լինեին BMW-ի յուղն ու «ՆԻՎԱ»-ի ապակիները»,- իր հերթին հարցադրում արեց Վ.Պետրոսյանի փաստաբանը:
 
Նա նաև անդրադարձավ վթարի պահին Վարդան Պետրոսյանի` ալկոհոլի ազդեցության տակ լինելու մասին հայտարարություններին:
 
«Որպես կանոն՝ չկա այդպիսի գործ, որտեղ անկախ ամեն ինչից կողմերն իրար չմեղադրեն՝ ալկոհոլի ազդեցության տակ լինելու մեջ: Բայց կա խմած լինելու հանգամանքը ստուգելու կառավարության որոշում, որի համաձայն պետք է ստուգվեր խմածության փաստը: Ստուգումը կատարվել է, արդյունքներն առկա են»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
 
Նրա խոսքով՝ խմածության ստուգում է կատարվել վթարից հետո, Նաիրիի հիվանդանոցում` քննիչի որոշման հիման վրա:
 
«Էրեբունի բժշկական կենտրոնում մենք ունենք գրավոր ապացույց, որ խմածության ստուգում չի կատարվել: Էրեբունի բժշկական կենտրոնից ունեմ նաև գրավոր պատասխան, որ Էրեբունի ԲԿ-ն ընդհանրապես խմածության ստուգում կատարելու լիազորություն չունի: Եթե այդ մարդը խմած էր, առաջին հերթին Բալոյանը պետք է միջնորդի, որ քննիչին պատասխանատվության ենթարկեն, որ կեղծ ակտ է կազմել բժիշկների եզրակացության հիման վրա, որ Վ.Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում:
 
Այս պարագայում քննիչն ակնհայտ ապօրինություն է թույլ տվել, եթե տեսնելով, որ Վարդան Պետրոսյանը խմած է և ստանալով սթափ լինելու մասին եզրակացություն՝ սանկցիայի չի ենթարկել փորձագետին:
 
Կամ ինչո՞ւ մեզի կամ արյան փորձաքննությունը նշանակում է շատ ուշ, որ պատասխանը գալիս է, թե ալկոհոլի քանակությունը չի կարող հայտնաբերվել, քանի որ ժամանակն անցել է»,- մեզ հետ զրույցում ասաց վթարի ենթրկված դերասանի փաստաբանը:
 
Ապա նաև հավելեց. «Կառավարության որոշման համաձայն՝ մարդու խմածության փաստը կարող է ստուգվել միայն օդի միջոցով, արյան և մեզի: Այլ միջոցներով, բանավոր, ինչ-որ վկաներ եթե հայտնվեն, (որովհետև դառը փորձ ունենք ապօրինությունների) որ ասեն, թե՝ այո, մենք տեսել ենք, որ Վարդանը խմած է եղել, դա օրենքով թույլատրելի չէ, հետևաբար, նման ապօրինիությունների, եթե անգամ նախաքննական մարմինը գնա, միևնույն է՝ դա ոչ մի իրավական ուժ չի ունենալու»:
 
Նիկոլայ Բաղդասարյանը նաև անդրադարձավ վերջին շրջանում շահարկման առարկա դարձած երկու կողմերի միջև հանդիպման մասին իր առաջարկին: 
 
«Երբ մենք ասում ենք քննարկման նյութ դարձնել տուժող կողմի հետ, մեր խնդիրը կայանում է նրանում, որ ուզում ենք տուժող կողմի հետ պարզել օբյեկտիվ ճշմարտությունը, թե երկու վարորդներից ով է թույլ տվել խախտում: Օրինակ, իրականում «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարել է, թե՝ ոչ: Սա է մեր հանդիպման առաջարկ անելու հիմնական նպատակը, այլ ոչ թե հանդիպենք, որոշենք, ով է մեղավոր: Դրա համար գործում է դատարանը:
 
Փաստաբանները կարող են միայն լուծում տալ, և ոչ թե մեղքի հարցը քննարկել: Մեր ասածը դա է. երկու փաստաբաններով նստենք, լիազորվենք յուրաքանչուրս մեր վստահորդի կողմից՝ օբյեկտիվ ճշմարտությունը պարզելու: Եթե ուզում ենք, ապա ես կառաջարկեմ այն փորձագիտական կենտրոնները, որոնք տեխնիկական հնարավորություն ունեն մոդելավորման միջոցով պարզելու վթարի հանգամանքները:
 
Տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս, մեքենաների վնասվածքները և դեպքի վայրի զննության արձանագրությունն ունենալով՝ պարզել, թե իրականում վթարն ինչպես է եղել: Իրենք թող ընտրեն այդ կենտրոնը, մենք էլ կվճարենք: Սա է քննարկման առարկան և ոչ թե՝ ներողություն խնդրելը, կամ մեղավոր ճանաչելու հարցը»,-ասաց փաստաբանը:
 
Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ ՄԻՊ-ը դիմել է ՀՔԾ-ին, որպեսզի քննիչի նկատմամբ նյութեր նախապատրաստվեն պաշտոնեական դիրքի չարաշահման  հարցով: 
 
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր ՀՀ Ոստիկանապետին` ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար քննիչ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: 
 
Քննիչ Հայկ Հակոբյանի գործողություններն ուսումնասիրվել էին ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, և նրա գործողություններում խախտում չէր հայտնաբերվել:
 
Հեղինակ՝ Նելլի Դանիելյան
 

Հարակից հրապարակումներ`

12:18 09/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎարդան Պետրոսյանի գործով տուժող կողմը կմիջնորդի նշանակել ևս մեկ դատահետքաբանական փորձաքննություն՝ արդեն լուսանկարներով
18:33 07/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆերել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. այս պահին այսպիսին է տուժող կողմի դիրքորոշումը
09:07 06/12/2013  |  Մամուլ«Իրենք իրենց շատ անշնորհք ձևով դրսևորեցին, մենք ենք երկու երեխաներ կորցրել, բայց իրենք են շոուներ սարքում»
11:46 02/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատապարտյալների հիվանդանոցում Վարդան Պետրոսյանին այլ քննիչ է այցելում
11:01 02/12/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎ.Պետրոսյանի վթարի 3D մոդելավորման վրա դեռ անավարտ դետալներ կան. Տուժող կողմն այն չի տեսել
13:25 01/12/2013  |  Քրեական խրոնիկոնՊատրաստվել է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի 3D տարբերակը. NewsBook
18:39 30/11/2013  |  Քրեական խրոնիկոնՎ.Պետրոսյանի փաստաբանը երկուշաբթի օրը կդիմի Վճռաբեկ դատարան
16:20 30/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանը բացառում է Վ.Պետրոսյանի տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց
09:56 29/11/2013  |  Մամուլ«ԺԱՄԱՆԱԿ»: Նիկոլայ Բաղդասարյան. Տուժող կողմի համար նորություններ հաստատ կլինեն
11:02 26/11/2013  |  ԼՐԱՀՈՍՎ.Պետրոսյանի փաստաբանը դատարանի որոշումը չի ստացել

Արխիվ

[]