Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Արա Ղազարյան. Վտանգվում է ազատության կանխավարկածը (Տեսանյութ) 11/18/2013   13:15  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ

 
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը հեղափոխական մոտեցումներ ունի, սակայն կան նաև մտահոգություններ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:  
 
- Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը ներկայումս գտնվում է Ազգային ժողովում և արդեն հասցրել է արժանանալ և՛ բացասական, և՛ դրական գնահատականների: Դուք` որպես միջազգային իրավունքի մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում՝  արդյո՞ք այս նախագիծը կկարողանա՞ կարգավորել իրավահարաբերությունները, փակել, այսպես կոչված,  «կարկատանները»,  ինչից շատ հաճախ դժգոհում են իրավապահները:
 
- Այս նախագիծը հեղափոխական նախագիծ է, հրաշալի փաստաթուղթ է, կոչված է ոչ թե, ինչպես նշեցիք «կարկատանները» փակելու, այլ, ընդհանրապես, նոր զգեստ կարելու՝ քրեական դատավարության իմաստով: Նախագծում հեղափոխական մոտեցումներ կան, որոնք պրակտիկայում, իհարկե, դժվար են առաջ գնալու: 
 
Առաջին մոտեցումը, որ ես հեղափոխական եմ գնահատում և շատ էի ուզում, որ տեղ գտներ Քրեական դատավարության օրենսգրքում, առնչվում է օպերատիվ-հետախուզական գործունեությանը. նախագծում փորձ է արվել  այն ամբողջությամբ տեղափոխել հանրային վերահսկողության դաշտ այնքանով, որքանով վերաբերում է քրեական դատավարությանը: Մենք ունեինք իրավիճակ, երբ դատախազը  վերահսկելու համար մուտք չուներ հետաքննության փուլ, իսկ դատախազը հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտն է:
 
Հանրային վերահսկողությունը չէր աշխատում մի պրոցեսի վրա, որը, ըստ էության,դատավարական պրոցես էր, բայց այդպիսին չէր կոչվում, հիմա էլ այդպիսին չի կոչվում: Հիմա հետաքննության փուլը նախաքննության փուլի հետ միասին ենթակա է դատախազական վերահսկողությանը, այդ փուլ ներկրվեց նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեությունը: Իսկ դա նշանակում է, որ քրեական դատավարության նպատակով` անձի նկատմամբ կիրառվող գաղտնի միջոցներն արդեն ենթակա են վերահսկման: Դա նշանակում է` եթե քննիչն, ասենք, որոշում է կայացնում, օրինակ, ներքին դիտում իրականացնել որևէ անձի նկատմամբ՝ ստուգելու որոշ փաստեր, թե նա արդյոք հանցագործություն կատարել կամ կատարում է,  թե ոչ, դատախազն այդ մասին տեղեկանալով, եթե գտնում է, որ անհրաժեշտ չէ, կամ մարդու իրավունքների միջամտության նվազ եղանակով կարելի է  այդ քրեադատավարական նպատակներին հասնել, կարող է  կասեցնել և ցուցում տալ, որ այլ միջոց կիրառվի, որովհետև դա չափից դուրս միջամտող բնույթի է: Սա շատ դրական  է: 
 
Դրական է նաև, որ դատական հսկողությունը, որը կարող է տարածվել արդեն  նաև օպերատիվ-հետախուզական  միջոցառումների հիմքերի վրա։ Այսինք՝ արդեն փաստաբանը կարող է դատարանում  պահանջել, որ բերեք հիմքերը տեսնենք, արդյոք եղե՞լ է կասկած, թե՞ նրան ընտրել եք պատահականորեն, կամ որևէ անձ իսկապես գործակալ է եղե՞լ, թե՞ նրա վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի նա թմրանյութի հետ կապված որևէ գործով ինչ-որ մեկին զանգի, որպեսզի թմրանյութ խնդրի նրանից, հետո արդեն այդ մեկին մեղադրանք առաջադրեն` որպես իրացնողի: Այդ բոլոր խնդիրներն  արդեն գալիս են տեսանելի դաշտ, ինձ համար սա շատ կարևոր է:
 
Իհարկե, օպերատիվ-հետախուզական գործունեությունը, մարդու նկատմամբ գաղտնի գործողությունները՝ նոր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում,  անվերահսկելի լինելը  21 րդ դարում մարդկությանը հուզող ամենակարևոր խնդիրներից մեկն է: Հիշենք Սնոուդենի հետ կապված դեպքերը:  
 
Օպերատիվ-հետախուզական գործունեություն կարելի է իրականացնել ազգային անվտանգության նպատակով, կարելի է իրականացնել քրեադատավարական նպատակներով, ուստի հեղինակները փորձել են ամբողջությամբ բերել քրեական դատավարության դաշտ, որը շատ լավ նախաձեռնություն է: Պրակտիկայում, թե որքանով կհաջողվի, դժվար է ասել: Ես վստահ եմ, որ ազգային անվտանգությանը սա բոլորովին դուր չի գա, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը, օգտվելով նրանից, որ իր գործունեությունը գաղտնիացված է, միևնույն ժամանակ քրեական հետապնդում է իրականացնում: Ուստի` լավ կլիներ ինչ որ եղանակով ազգային անվտանգությանն ընդհանրապես թույլ չտրվեր, որպեսզի ավանդական, սովորական քրեական հետապնդումով զբաղվի, օրինակ՝ կաշառքի գործերով: Կամ եթե զբաղվում է, ապա պետք է հանրային վերահսկողության՝ դատախազի, դատարանի վերահսկողության ներքո գտնվի: Պրակտիկայում սա գրեթե անհնարին է: Ուրեմն` Ազգային անվտանգությունը թող զբաղվի միայն հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, բայց ոչ թե քրեական հետապնդում իրականացնի: Ինչևէ, սա միանշանակ դրական քայլ է, ես ողջունում եմ և տեսնենք, թե ընդունվեկուց հետո պրակտիկայում տարբեր գերատեսչություններ ինչպե՞ս են իրար հետ համագործակցելու: 
 
Երկրորդ կարևոր հեղափոխական մոտեցումը դա անձին ազատությունից զրկելու երաշխիքներին է առնչվում: Հատկապես Քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգում շատ կարևոր մի միտք կա՝ անձին պետք է ազատությունից զրկել արդեն գոյացած փաստերի հիման վրա և ոչ թե` հակառակը՝ ազատությունից պետք է  զրկել, որպեսզի փաստեր հավաքվեն: Սա շատ կարևոր է: 
 
Ահա սրա հիման վրա բերման ենթարկելու ինստիտուտը դուրս եկավ, որովհետև այն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Շատ կարևոր է այդ առաջին երեք ժամը: Ձերբակալման նպատակը պետք է լինի կալանավորելը, այսինքն՝ պետության, իշխանությունների վրա բեռը մեծանում է, մեծանում են անձի ազատության երաշխիքները, այսինքն՝ սկսում է աշխատել ազատության կանխավարկածը, մարդ ի սկզբանե ազատ է և պետական մարմիններն, իշխանությունները պետք է հիմնավորեն, որ շատ փաստեր, տեղեկություններ ու ապացույցներ կան, որ մարդուն ազատությունից զրկելու անհրաժեշտություն առաջացավ: 
 
Հեղափոխական  մոտեցումները շատ-շատ են. երկու մտահոգություն ունեմ՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի հետ. կարելի էր մարդու իրավունքների պաշտպանության  երաշխիքներն ավելի բարձրացնել: Խոսքս վերաբերում է արդեն շատ քննարկված թեմային, թե արդյոք ծանր հանցագործությունների պարագայում առաջին կալանքի դեպքում զուտ հիմնավոր կասկածի հիման վրա անձի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելը, որով օրենքը հնարավորություն չի տալիս դատավորին քննության  առարկա դարձնել նաև կալանքի հիմքերը,  անձը կդիմի՞ փախուստի, թե` ոչ, նոր հանցագործությոն կկատարի՞, թե` ոչ, կխոչընդոտի՞, թե` ոչ:

 Միգուցե ռեսուրսների  բացակայությունն է այստեղ պատճառը, որ քննիչը չի կարող տեղավորվել 72 ժամվա մեջ և դրա համար պետք է քննիչին մի քիչ հնարավորություն տալ, առաջին կալանքի դեպքում շատ ցածր ապացուցման շեմ սահմանել.  հիմնավոր կասկածն արդեն բավարար է, որպեսզի խափանման միջոց կալանքը անձի նկատմամբ նշանակվի: Ապացուցման բեռը հետագայում աճում է կալանքի ժամկետը երկարացնելուց:  Այսինքն՝ դատավորին հնարավորություն չի տրվում, ինչպես ասում են, 360 աստիճանով որոշում կայացնել, այլ դատավորը միայն ստիպված պետք է  տեսնի  հիմնավոր կասկած կա՞, թե` ոչ:

 
Հիմնավոր կասկած այսպես թե այնպես կլինի անձի նկատմամբ, ով կասկածվում է հանցագործության կատարման մեջ, և մի այնպիսի վարույթի պայմաններում, որի խաղի կանոնը դեռ այդ փուլում ենթադրությունն է, և ոչ մեղքի մասին հարցը: Մանավանդ Վճռաբեկ դատարանն ունի նախադեպ, որտեղ պահանջում է հիմնավոր կասկածի համար ունենալ միայն փաստ, տեղեկություն կամ ապացույց և ոչ թե՝ ապացույց:  Այսինքն՝ այսպես թե այնպես քննիչի ձեռքում կլինի որևէ փաստ կամ որևէ տեղեկություն` անձի առնչությունը որևէ հանցագործության հիմնավորելու համար: Իսկ երկրորդ հիմքը՝ արդյոք կդիմի փախուստի, կխոչընդոտի քննությանը կամ նոր հանցագործություն կկատարի, սա  վերաբերելի հիմք է, որը, ցավոք սրտի, նախագծի հեղինակները որոշեցին այս փուլում դեռ վերաբերելի հիմք չդիտել:
 
Իմ կարծիքով` դրանից տուժում է ազատության կանխավարկածը: Ես չեմ ասում` անտեսվում է ազատության կանխավարկածը, որովհետև դեռ հիմնավոր կասկածը պետք է հիմնավորվի: Ազատության կանխավարկածը իշխանությունների վրա միշտ ծանր բեռ է դնում։  Անձի ազատությունն այնքան կարևոր իրավունք  է, որ  պետությունը պետք է շատ տքնաջան աշխատի, որպեսզի  հիմնավորի ազատությունից զրկելու անհրաժեշտությունը: Եվ այդ շեմը միշտ պետք է բարձր պահել: Բայց այստեղ շեմը շատ նվազեցվում է` զուտ միայն փաստ կամ տեղեկություն: Այդպիսի փաստ կարող է լինել տուժողի հայտարարությունը, կամ որևէ անձի հայտարարությունը, հանցագործության մասին հաղորդումը, կամ որևէ օպերատիվ տեղեկություն, որը ճշտված չէ, որ ապացույցի աստիժանի դեռ մշակված չէ: Ուստի նման ցածր շեմ սահմանելը ես չեմ ասում անիրավաչափ է, բայց լրջորեն հարվածում է ազատության կանխավարկածին:  
 
Ինչն է մեզ խանգարում ազատության իրավունքը պահել այն չափանիշի վրա, որ մենք այսօր ունենք խափանման միջոց կալանք ընտրելու վարույթում՝ հիմնավոր կասկած և երեք հիմքերը: Նոր նախագծով` մենք երեք հիմքերը հանում ենք,  թողնում միայն  հիմնավոր կասկած, այսինքն՝  դա ռեգրես է: Իհարկե, ինչպես նշում  է Ռուբեն Մելիքյանը, իր ամբողջության մեջ եթե դիտենք, դա պրոգրես է, համաձայն  եմ, որովհետև հետո  երկարացնելիս խաղի նոր կանոններ են ի հայտ գալիս, այլընտրանքային խափանման միջոցներ, բայց նորից ազատության կանխավարկածը այնքան կարևոր և այնքան մեծ է,  որ  յուրաքանրյուր օրը  պետք է խնդրո առարկա հարց դառնա: Հետևաբար մենք առաջին կալանքն, իմ կարծիքով, չպետք է դիտենք կալանքի ժամկետի երկարացման վարույթի հետ համակցության մեջ, յուրաքանչյուր ժամանակահատվածում մարդու իրավունքների տեսանկյունից պետք է պահպանվի բարձր շեմը՝ մանավանդ,  եթե խոսքն  ազատության մասին է:
 
Երկրորդ խնդիրը, որ ես սպասում էի, որ նոր նախագիծը կլուծի, խափանման միջոց կալանքի ժամկետների կարգավորումն է դատաքննության փուլում: Այդ մասին նախկինում շատ է խոսվել, նույնիսկ ՀՀ Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, ով հեղինակն է բազմաթիվ նախադեպերի, ժամանակին` դեռ 2005թ., իր հեղինակած գրքում այդ միտքը հայտնել է, նույնիսկ նախագծեր է առաջարկել, թե կախված հանցագործության տեսակից, յուրաքանչյուր դեպքում դատաքննության ընթացքում կալանքի ժամկետները որքանով պետք է սահմանափակվեն:
 
Սրա անհրաժեշտությունը բխում է իրավական որոշակիության սկզբունքից: Եվրոդատարանն ասում է, որ յուրաքանչրյուր իրավահարաբերություն, մասնավորապես, ազատությունից զրկելու պարագայում  անձը պետք է իմանա, թե քանի օրով է ազատությունից զրկվում. նախաքննության փուլում ժամկետները կարգավորվում են մինչև երկու ամիս, յուրաքանչյուր անգամ դատարանը որոշում է մեկ ամիս, երկու ամիս, թե 15 օր: Կալանավորը գիտե երկու բան՝ քանի օր է գտնվելու կալանքում և հաջորդ անգամ դատական ստուգումը երբ է տեղի ունենալու: Դատաքննության փուլում դատական ստուգման հետ կապված խնդիր չկա, պաշտպանը ցանկացած պահի կարող է միջնորդել, որպեսզի կալանքի անհրաժեշտությունը քննարկման առարկա դառնա, բայց կալանավորի համար բաց է մնում ժամկետը, որովհետև գործը վարույթ ընդունելիս դատարանը միայն  կարող է ասել՝ թողնել անփոփոխ կալանքը, բայց ժամկետային սահմանափակում չի դնում, այսինքն՝ կալանավորը չգիտե, թե քանի օր է մնալու կալանքի տակ, այսինքն՝ անձի մոտ առաջանում է անորոշություն. մի կողմից՝ պաշտպանվում է կալանքի օրինականությունը վիճարկելու իրավունքը, բայց մյուս կողմից՝  իրավական որոշակիությունը տուժում է:
 
Կարելի է ասել, որ դատաքննության փուլում օրինականության սկզբունքը չի պահպանվում, որովհետև անձն անորոշ ժամկետով մնում է կալանքի տակ, դատաքննության փուլում չունենք այդ իրավակարգավորումը: Արդյունքում`  ունենում ենք Տիգրան Առաքելյանի դեպքը, որի պարագայում նա երկու տարի մնաց կալանքի տակ թեև ամբողջ հանրությունը համոզված է, որ նա  փախուստի չի դիմի, գործին չի էլ կարող խողչընդետել, որովհետև գործն ամբողջությամբ արդեն քննվել է, նոր հանցագործություն չի կատարի և եթե դրանով հանդերձ շարունակում է մնալ կալանքի տակ, նշանակում է կալանքը կիրառվում է որպես պատիժ և ոչ թե որպես խափանման միջոց:
 
Ուստի` կարելի է հիշյալ երկու երևույթներով էլ ավելի լայնացնել մարդու իրավունքների շրջանակը և ոչ թե նույն գծի վրա պահել կամ նույնիսկ ռեգրես արձանագրել:  
 
-Կուզենայի, որպեսզի Դուք անդրադառնայիք մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման ինստիտուտին, դա նորամուծություն է Քրեական դատավարության օրենսգրքում. այն մտահոգությունների տեղիք է տվել: 
 
- Ես Հայաստանում 90-ականների վերջերին երեք անգամ մասնակցել եմ դեպոնացման գործընթացի. դեպոնացում պետք էր Միացյալ Նահանգների իշխանություններին Հայաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ, մեր իշխանությունները թույլ տվեցին, այստեղ եկավ Միացյալ Նահանգներից մի թիմ՝ քննիչ, դատախազ, սղագրող և այլն, դեպոնացման գործողություն կատարվեց, ես էլ մասնակցում էի: Իհարկե, միանշանակ որպես դատավարական ընթացակարգ դրական է: Մենք ունեցել ենք, օրինակ, դատական գործ, երբ մեր դատարանում Միացյալ Նահանգների քաղաքացի, շատ կարևոր, առանցքային  վկա ցուցմունք տվեց և հաջորդ օրը գնացինք դատարան, ուր է վկան, վկան չկա, մեկնել է Միացյալ Նահանգներ, շատ առանցքային վկայի ցուցմունքը կիսատ մնաց, երկրորդ վկան  հարցաքննվեց, երբ ամենակարևոր կետին հասանք, որը վճռորոշ նշանակություն պետք է ունենար, աշխատանքային օրն ավարտվեց, հաջորդ օր պետք է շարունակվեր, ուր է վկան, չկա, մեկնել է Միացյալ Նահանգներ: Երրորդ վկան առողջական խնդիրներ ուներ: Եթե մենք այն ժամանակ ունենայինք դեպոնացման ընթացակարգը, կարող էինք ապահովել այս վկաների ցուցմունքները դեռ նախաքննության փուլում: Այնպես որ` դրական է, շատ կարևոր է, դատավարական երաշխիքներ,  հակակշիռներ ստեղծված են:  
 
Փաստաբանների մոտ մտահոգություն է առաջացնում մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքների դեպոնացումը ոչ թե ելնելով տեսությունից, այլ` ելնելով Հայաստանում առկա իրավիճակից. քննիչները կարող են աղավաղել այդ գեղեցիկ տեսությունը և նախաքննության ժամանակ, ստանալով ու դեպոնացնելով ինքնախոստովանությունը, կարող են նույնիսկ էլ վարույթ չիրականացնել, որովհետև իրենց գործն արել են, ինքնախոստովանությունը ապացույց է: Տեսությունից ելնելով՝ ես կարծում եմ` այս մտահոգություններն արդարացված չեն, բայց պրակտիկայից ելնելով՝ գուցե արդարացված են, չեմ կարող կասկածի տակ դնել փաստաբանների մտահոգությունները:
 
Թեև կարծում եմ, որ եթե նույնիսկ  չարաշահումներ լինեն, դրանք կարող են առանձին գործեր լինել.  հակակշիռներն այսօր դատական վարույթում այնքան շատ են, ժամանակներն էլ փոխվել են, ու դա լայնորեն օգտագործել՝ խախտելով մարդու իրավունքները, ուղղակի անհնարին է: Առանձին մեկ-երկու գործերով հնարավոր է քննիչը փորձի դա անել, սակայն նույնիսկ այսօրվա լայն քննարկումների ապագայում հիմքեր կստեղծեն, որպեսզի գործի ելքը կանխորոշելու համար նման չարաշահում՝ ինչ-որ գաղտնի գործարք մեղադրյալի հետ, չլինի: Սակայն դատաքննության ընթացքում բազմաթիվ  փուլեր դեռ կան հաղթահարելու, որտեղ այդ ֆարսը կարող է «ջրի երես» դուրս գալ:
 
Ընդհանուր առմամբ` դեպոնացումն,  իհարկե,  զարգացում է, որովհետև օբյեկտիվ պատճառներից ելնելով` անհրաժեշտություն կա դատավորին հրավիրել նախաքննության փուլ,  որպեսզի նա հաստատի, այսինքն՝ դեպոնացնի որևէ ցուցմունք: Այդուհանդերձ, գուցե արժե գնալ փոխզիջման և այդ կետը՝ ինքնախոստավանության մասով, հանել օրենսգրքի նախագծից, ցանկալի կլինի, ի վերջո չի կարելի անտեսել, որ փաստաբանները մտահոգություն են արտահայտում  հենց միայն ինքնախոստովանության առումով, մնացած առումով ես չեմ լսել, որ դեմ լինեն այս գաղափարին: 
 
Հարցազրույցը վարեց` Սոնա Մաշուրյանը

Հարակից հրապարակումներ`

21:03 11/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ)
09:07 05/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾԱրփինե Հովհաննիսյան. Ցուցմունքների դեպոնացման ինստիտուտն ավելի շատ բացառություն է լինելու կանոնից
15:10 02/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀրաժարվե՞լ, թե՞ չհրաժարվել նախաքննական ցուցմունքներից (Տեսանյութ)
12:14 01/11/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՀետաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության բարեփոխումներն իրավական ռեալիզմի հարթությունում
14:13 21/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյանն արձագանքում է Քրդատօրի նախագծի քննադատություններին (Տեսանյութ)
12:22 18/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՌուբեն Մելիքյան. Մենք պատրանքներ չունենք, որ սա լինելու է իդեալական օրենսգիրք (Տեսանյութ)
12:49 09/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Պատրաստ ենք ցանկացած ողջամիտ, կառուցողական առաջարկ քննարկել
12:53 07/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ Հրայր Ղուկասյան. Ուզում ենք, որ արդարադատությունը պաշտպանված լինի ստից և ինտրիգներից
12:25 02/10/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՔրդատօր-ի նախագծի հարցում Պաշտպանը հետևողական է լինելու
19:13 28/09/2013  |  ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾՆ.Բաղդասարյան. Նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]