Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Ցոլակ Մկրտչյանի այրի. Միայն նշանակվել են փորձաքննություններ 11/15/2013   10:18  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Մասիսի բժշկական կենտրոնում մահացած 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի այրին և նրա իրավահաջորդ Արևիկ Զոհրաբյանը բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին և  ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնակատար Ա. Արսենյանին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը, տուժողի իրավահաջորդը խնդրում է գլխավոր ու մարզային դատախազներից  վերացնել  քրեական գործով վարույթը կարճելու մասին  ՀՀ Ոստիկանության  Քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Ս. Անդրեասյանի` 02.11.2013 թ-ի որոշումը և վերսկսել նախաքննությունը:
 
Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Ս.Անդրեասյանի կողմից 02.05.2013թ. հարուցվել է քրեական գործը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 03.04.2013թ. մահացած Ցոլակ Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ  հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն կամ  սպասարկում իրականացնողների  կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է  բուժվող հիվանդի մահը:
 
 26.04.2013 թ. ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ «Ցոլակ Մկրտչյանի մահը վրա է հասել ձախ արմնկափոսից դեղորայքի ներերակային ներարկումից առաջացած անաֆիլակտիկ շոկից»:   
 
25.06.2013 թ. ստացված համալիր դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նշվում է, որ ըստ բժշկական  փաստաթղթերի տվյալների` հիվանդ Ց.Մկրտչյանի ներկայացրած գանգատների համապատասախան` կատարվել է ախտանիշային` սիմպտոմատիկ բուժում: Ընդ որում, 1-ին անգամ` 02.04.2013թ. ժամը 23.30-ին «պապավերին» տեսակի դեղամիջոցի ներարկումից հետո որևէ բարդություն չի դիտվել, իսկ 2-րդ անգամ` «բարալգետաս» դեղամիջոցի ներարկման ժամանակ` 03.04.2013թ. ժամը 04.30-ին զարգացել է բարդություն` անաֆիլակտիկ ռեակցիա, որի անդառնալի հետևանքները, բարդությունները կանխելու համար անհրաժեշտ էր, բացի ի թիվս ճիշտ կատարված մնացած դեղամիջոցների, անհապաղ կատարել նաև «ադրենալին»  տեսակի դեղորայքի ներերակային ներարկում:
 
«Այս կապակցությամբ հարկ է նշել, որ նման իրավիճակում, երբ զարգանում է անաֆիլակտիկ ռեակցիա` անաֆիլակտիկ շոկի ձևով, պարտադիր ցուցված բուժօգնությունը հանդիսանում է ադրենալինի ներարկումը, որն ըստ փաստաթղթղերի տվյալների` տվյալ դեպքում չի կատարվել: Դրա կատարումը կմեծացներ Ցոլակ Մկրտչյանի` անաֆիլակտիկ շոկից դուրս գալու հավանականությունը: Այս կապակցությամբ հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ ըստ հիվանդության պատմագրում առկա անեսթեզիոլոգի գրառումների` ադրենալինի ներարկումը կատարվել է ճիշտ, որը, սակայն, եղել է անաֆիլակտիկ շոկի զարգացումից 15 րոպե հետո.…»: 
 
Տուժողի իրավահաջորդն, այսպիսով, ակնհայտ է համարում, որ Ցոլակ Մկրտչյանին «մահաբեր ներարկում կատարած» բժիշկը չի ցուցաբերել առաջին անհրաժեշտ բուժօգնությունը և չի կատարել ադրենալինի ներարկում, որը պետք է անմիջապես կատարեր: Իսկ քրեական գործի ընթացքում պարզվել է, որ անեսթեզիոլոգ Գագիկ Վարդանյանն այդ օրը հիվանդանոցում չի գտնվել և գիշերը իր տանից է ժամանել հիվանդանոց և նոր միայն կատարել ադրենալինի ներարկում: Տուժող կողմը կասկածներ ունի, որ այդ ներարկումը կատարվել է Ցոլակ Մկրտչյանի մահից հետո, այլ ոչ թե` 15 րոպե անց:
 
Վարույթն իրականացնող մարմինն, ըստ տուժող կողմի, այդ եզրակացությունից հետո պետք է մեղադրանք առաջադրեր բժշկին, սակայն դրա փոխարեն 24.07.13թ. նշանակել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, 15.10.2013թ. ստացված այդ փորձաքննության եզրակացության համաձայն` մասնավորապես, «պապավերին»  և «բարալգետաս»  դեղամիջոցների պարագայում փորձնական նմուշային  ներարկումը անհրաժեշտ է կատարել  միայն այն դեպքում, երբ հիվանդը  նշում է նախկինում ունեցած  ալերգիկ երևույթների դեղամիջոցների կիրառումից:  
 
Այն, որ Ցոլակ Մկրտչյանն ունեցել է դեղորայքային  ալերգիա  և այդ մասին հայտնել է բժշկին, ըստ տուժողի այրու, հաստատվում է մի շարք այլ ապացույցներով, մասնավորապես իր` Արևիկ Զոհրաբյանի, Ցոլակ Մկրտչյանի ծնողների և գործով հարցաքննված մյուս վկաների կողմից տրված ցուցմունքներով:
 
Ըստ տուժողի իրավահաջորդի` հանցադեպի բացակայության հիմքով` քրեական գործով վարույթը կարճելու մասին 02.11.2013թ. կայացված որոշումն  ամբողջությամբ անհիմն է, այն պետք է վերացվի, իսկ գործով նախաքննությունը` վերսկսվի: Արևիկ Զոհրաբյանը գտնում է, որ ըստ էության նախաքննություն չի իրականացվել, միայն նշանակվել են փորձաքննություններ, որոնց պատասխաններին ամիսներ շարունակ իրենք սպասել են, իսկ հետո էլ, երբ վերջապես ստացվել է քննիչի և բուժանձնակազմի համար բարենպաստ եզրակացություն` քրեական գործի վարույթը կարճվել է:
 
Տուժողի իրավահաջորդը հիշեցնում է, որ քրեական գործը հարուցվել էր տուժող կողմի ներկայացրրած բողոքները բավարարելուց հետո միայն, և դրանից հետո էլ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել` բժշկին  մեղադրանք առաջադրելու համար, որոնք «անհիմն մերժվել են»:   
 
«Քննիչն ակնհայտ ցուցաբերել է կողմանակալ վերաբերմունք»՝ հաշվի  առնելով միայն բուժաշխատողների ցուցմունքները, իսկ գործով անցնող մյուս վկաների ցուցմունքները` հաշվի չառնելով:  Ըստ տուժողի իրավահաջորդի` «քննիչն ամեն ինչ անում էր, որ գործը մտնի փակուղի», իսկ բուժքույրերը սուտ ցուցմունք տալու համար պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ բուժքույրեր Եվգենիա Հարությունյանը, Լիաննա Բաբայանը, Լիանա Խուդայանը ցուցմունքներ են տվել,  որ իրենց ներկայությամբ Ցոլակ Մկրտչյանը բժշկին  հայտնել է, որ դեղորայքի նկատմամբ ալերգիա չունի:
 
 

Հարակից հրապարակումներ`

16:06 11/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՑոլակ Մկրտչյանի մահվան փաստով քրեական գործը կարճվել է
12:58 22/10/2013  |  Քրեական խրոնիկոն Ցոլակ Մկրտչյանի այրի.Փորձագետները ակնհայտ բժշկին են պաշտպանում
11:20 08/10/2013  |  ԼՐԱՀՈՍԱյսօր կանցկացվի Ցոլակ Մկրտչյանի մահվան գործով փորձաքննություն՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ներկայությամբ
11:07 22/08/2013  |  Մամուլ«ԺՈՂՈՎՈՒՐԴ»: Վերջին ամիսներին Մասիսի բժշկական կենտրոնում մահվան երկու դեպք է գրանցվել
11:17 01/08/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան. Ամեն ինչ արվում է, որ բժիշկը չենթարկվի քրեական պատասխանատվության
21:26 13/06/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊահանջում են մեղադրանք առաջադրել բժիշկներին
11:00 14/05/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀիվանդանոցում 27-ամյա երիտասարդի մահվան գործով նշանակվել է համալիր փորձաքննություն
10:36 23/04/2013  |  Մամուլ«ԻՐԱՎՈՒՆՔ»: «Ոչ կարող եմ ասել մեղավոր եմ, ոչ էլ, որ անմեղ եմ»
17:21 17/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏուժող կողմը պահանջում է բժիշկներին քրեական պատասխանատվության ենթարկել

Արխիվ

[]