ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/27/2024 23:56
ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել. ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան
11/27/2024 23:35
Նեթանյահուն չի ձերբակալվի Ֆրանսիայի տարածքում
11/27/2024 23:23
Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Ավինյան
11/27/2024 23:10
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ. «Գեղարդ» կենտրոն
11/27/2024 23:01
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/27/2024 22:48
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
11/27/2024 22:33
Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել
11/27/2024 22:23
Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար
11/27/2024 22:09
ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
11/27/2024 21:51
Իսրայելը ՄՔԴ-ին տեղեկացրել է Նեթանյահուի ձերբակալության օրդերը բողոքարկելու մտադրության մասին
11/27/2024 21:38
Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
11/27/2024 21:21
18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
11/27/2024 21:07
Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ
11/27/2024 20:59
Բժիշկը նշել է գարեջրի՝ առողջության համար անվտանգ ծավալը
11/27/2024 20:48
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը
11/27/2024 20:33
Գյումրիում քաղաքային տրանսպորտի վթարի հետեւանքով տուժած անձինք չեն հոսպիտալացվել
11/27/2024 20:20
SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
11/27/2024 20:07
Անահիտ Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին
11/27/2024 19:54
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
11/27/2024 19:39
Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան
11/27/2024 19:34
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է
11/27/2024 19:19
Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև
11/27/2024 19:08
Դաղստանում ձերբակալել են պետական հաստատությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց
11/27/2024 19:00
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց
11/27/2024 18:57
Մոսկվան մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը Հայաստանի կողմից
11/27/2024 18:57
Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար
11/27/2024 18:46
Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
11/27/2024 18:41
Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը
11/27/2024 18:40
Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում
11/27/2024 18:34
Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին
11/27/2024 18:26
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ
11/27/2024 18:26
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ փոխանակվել 630 ռազմագերիներով. Զախարովա
11/27/2024 18:19
Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար
11/27/2024 18:11
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
11/27/2024 18:05
Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
11/27/2024 18:01
Ուկրաինան նշել է՝ որ դեպքում ՌԴ-ի հետ կսկսի բանակցություններ
11/27/2024 17:57
Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
11/27/2024 17:53
«Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով
11/27/2024 17:43
Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի. Ուշակով
11/27/2024 17:30
Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից
11/27/2024 17:28
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
11/27/2024 17:25
Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ նախարարի տեղակալ
11/27/2024 17:19
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կփորձի հրադադարի հասնել Գազայի հատվածում. Բայդեն
11/27/2024 17:13
Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է
11/27/2024 17:07
Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
11/27/2024 17:03
Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
11/27/2024 17:01
Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է
11/27/2024 16:59
Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
11/27/2024 16:58
Սուրեն Պապիկյանը շնորհավորելով մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ
11/27/2024 16:50
Պուտինը մեկնել է Աստանա. ինչպես են նրան դիմավորել
11/27/2024 14:15
Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է
11/26/2024 23:24
Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
11/26/2024 15:17
16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է
11/26/2024 19:37
«Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան
11/27/2024 16:42
Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան
11/26/2024 16:58
Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան
11/27/2024 18:34
Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին
11/26/2024 11:30
Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
11/27/2024 16:59
Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
11/26/2024 23:32
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
11/26/2024 13:43
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան
11/27/2024 08:17
Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
11/27/2024 18:40
Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում
11/26/2024 08:28
Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
11/26/2024 08:16
Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ»
11/26/2024 20:15
Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը
11/26/2024 08:38
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
11/26/2024 17:56
Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է
11/26/2024 16:23
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
11/26/2024 20:52
Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում
Արթուր Ղամբարյան. Գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա (Տեսանյութ) 11/11/2013 21:03 | ՔՐԴԱՏՆԱԽԱԳԻԾ
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանը:
- Պարոն Ղամբարյան Քրեադատավարական օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ են նախաձեռնվել, կուզեի հարցնել, թե ո՞րն է դրանց բուն նպատակը, ինչի՞ն են միտված այդ փոփոխությունները, ի վերջո ի՞նչ ենք ունենալու դրանց վերջնական արդյունքում:
- ՀՀ-ում դեռևս 2006 թվականից սկսվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման աշխատանքները, և ոչ թե գործող օրենսգրքի փոփոխություններ ենք նախաձեռնում, այլ 2006 թվականից փորձ է արվում ընդունել նոր Քրեադատավարական օրենսգիրք: Նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2 հիմնարար հանգամանքներով. առաջինն այն է, որ 2005թ. տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ և դրանցով մի շարք քրեադատավարական երաշխիքների բովանդակությունը փոխվեց: Բացի այդ, արդեն 2002 թվականից ՀՀ-ն միացել էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային և մի շարք ինստիտուտների հետ կապված Եվրոպական դատարանն այլ իրավական դիրքորոշում էր արտահայտում, որը, բնականաբար, պետք է արտացոլվեր քրեական դատավարության օրենսգրքում: Սրանք հիմնական 2 ամենատարածված փաստարկներն էին, որոնք հիմնավորում են Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը:
Բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը պայմանավորված է նաև այլ հանգամանքներով: Օրինակ 1998 թվականից մինչև այսօր, երբ Քրեական դատավարության օրենսգրքն ընդունվել էր, օրենսգրքում կատարվեցին մի շարք համակարգային փոփոխություններ. Նախատեսվեցին նոր ինստիտուտներ, որոնք առհասարակ չէին տեղավորվում գործող օրենսգրքի գաղափարախոսության շրջանակներում, և առաջացան ներհամակարգային հակասություններ, օրինակ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսվեց արագացված դատաքննության ինատիտուտը, որը, բնականաբար, 1998 թ. չէր էլ պլանավորվում ընդունել:
Եվ, բնականաբար, երբ մի օրենսդրական ակտը, որ կառուցված է ամբողջությամբ այլ գաղափարախոսության հիման վրա և ներմուծում ենք մի օրգան, որն օտար է տվյալ գաղափարախոսությանը, առաջանում են արդեն ներհամակարգային հակասություններ: Նման ինստիտուտները բավականին շատ են: Մենք բարեփոխում էինք գործող Քրեական դատավարության օրենսգիրքը, նախատեսում էինք նոր ինստիտուտներ, բայց այդ ինստիտուտներն այնքան օտար էին գործող Քրեական դատավարության օրենսգրքի բովանդակությանն ու էությանը, որ միշտ առաջանում էին ներքին հակասություններ: Ուստի՝ ավելի շատ, կարծում եմ՝ պետք էր նոր Քրեական դատավարության օրենսգիրքը լուծեր նաև ներհամակարգային հակասությունների խնդիրները:
Բացի այդ, 1998 թվականից մինչ այսօր կատարված օրենսդրական բարեփոխումների շրջանակներում գործող Քրեական դատավարության օրենսգրքում առաջացել է պետական պաշտոնատար անձանց ֆունկցիաների տարանջատման խնդիր: Խոսքը վերաբերում է մասնավորապես քննիչ-դատախազ- քննչական բաժնի պետ փոխհարաբերություններին: Նրանց գործառույթներն այնքան խճճված են գործող Քրեական դատավարության օրենսգրքում, որ միշտ հակասություններ են առաջանում գերատեսչությունների միջև, և դրանք ուղղակիորեն ազդում են մարդու իրավունքների բովանդակության վրա:
Այսինքն՝ 2 պետական մարմին կարող էին ունենալ օրենդրական հակասություններ, վեճ` կոնկրետ իրավական նորմի վերաբերյալ, և դրա արդյունքում տուժում էր այն մարդը, ով ներգրավված էր քրեական դատավարությանը: Օրինակ, նմանատիպ վեճեր առաջանում էր քրեական գործի վարույթը կարճելու, կարճումը վերացնելու իրավասութունների տարանջատման հարցում, որն ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին: Կարծում եմ Քրեական դատավարության օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը նաև միտված էր հստակ տարանջատելու դատավարության մասնակիցների` քննիչի, դատախազի, քննչական բաժնի պետի իրավասություննրն ու գործառույթները. յուրաքանչյուր պաշտոնական անձ քրեական դատավարությունում պետք է ունենա կոնկրետ լիազորությունների շրջանակ, որ իմանա՝ որտեղ են սկսվում իր իրավունքներն ու պարտականությունները և որտեղ են ավարտվում: Երբ որ պաշտոնատար անձանց լիազորությունները կրկնվում են, դա էապես նվազեցնում է քրեական արդարադատության արդյունավետությունը:
Բայց կցանկանայի անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչու է այսքան ժամանակ ձգձգվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որովհետև, ինչպես նշեցի, դեռևս 2006 թվականից սկսած ձևավորվել է աշխատանքային խումբ, որի շրջանակներում մշակվեց նախագիծը: Ի՞նչն է պատճառը, որ այդքան երկար տևեց: Ես մի փոքր հումորով նշում եմ, որ ցանկացած պետության իրավական համակարգ ունի 3 քաղաքական փաստաթուղթ. Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և Քրեական դատավարության օրենսգիրքը: Եթե մեզ հաջողվեց 2005-ից ի վեր ընդունել Սահմանադրություն, փոփոխել Ընտրական օրենսգիրքը, ապա մեզ առ այսօր չի հաջողվել ընդունել 3-րդ փաստաթուղթը:
- Պատճառը ո՞րն է:
- Պատճառը հետևյալն է. Քրեական դատավարությունը մեր իրավական համակարգի այն բացառիկ ոլորտներից է, որտեղ առկա են բազմաբևեռ շահեր: Ոչ միայն հանրային և պետական շահի տեսանկյունից, այլ նույն պետական ապարատի ներսում կան հակադիր շահեր, որոնք նաև իրենց կնիքն են թողնում այս ոլորտում օրենսդրական բարեփոխումների վրա: Մեր իրականությունից ելնելով՝ մենք պետք է ընդունենք այն հանգամանքը, որ շատ դեպքերում գերատեսչական շահերն ազդում են օրենսդրական քաղաքականության արդյունավետության վրա: Եվ, կարծում եմ, պատճառներից մեկն էլ հենց այն է, որ միմյանց հակասող հանրային շահերի, գերատեսչական շահերի հակադրման պատճառով՝ շատ գործընթացներ պարզապես ձգձգվում են: Դա օբյեկտիվ է, թե սուբյեկտիվ, չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ընդունել, որ քրեական դատավարությունը բազմաբևեռ շահերի ոլորտ է, շահերի բախումները շատ են: Բացի այդ, ձգձգման մեջ ես տեսնում եմ նաև դրականը. թեև երկար տևեց, բայց այն փաստաթուղթը, որ հիմա մշակվել է` Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, եթե վեր կանգնենք առանձին դրույթների հետ համաձայն լինել- չլինելուց, ընդհանուր՝ որպես միասնական փաստաթուղթ դիտարելիս պետք է նշեմ, որ հեղինակներին հաջողվել է լուծել այն խնդիրները, որոնք ես քիչ առաջ նշեցի:
Եվ պետական մարմինների պաշտոնատար անձանց իրավասություների տարանջատման հետ կապված հարցերը շատ հստակ դրված են, երբ որ նախագիծը կարդում ես, կարմիր թելի պես անցնում է ցակացած պետական մարմնի և պաշտոնատար անձանց գործառույթները, նրանց իրավասության սահմանները: Սա արդեն իսկ հսկայական առաջընթաց քայլ է, և նշեմ, որ այս պաշտոնատար անձանց իրավասությունների տարանջատելը ամենաբարդ, ամենավիճահարույց խնդիրն է եղել, և հեղինակները կարողացել են տարանջատումն ապահովել այս ոլորտում`չընկնելով ծայրահեղությունների մեջ: Էապես բարձրացել են նաև մարդու իրավունքների ապահովման որոշակի երաշխիքները: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ փաստաթուղթը՝ որպես ամբողջական ակտ, բավականին հաջողված է, և կարծում եմ՝ պետք է լուծի քրեական ադարադատության առջև ներկայում ծառացած հիմնական խնդիրները:
Իհարկե, բնակաաբար, կան դրույթներ, որոնք խիստ վիճահարույց են, նույնիսկ անընդունելի են, դրանց մասին բազմիցս խոսվել է: Ե’վ մեղադրյալի խոստովանական ցուցմունքների դեպոնացումը, և’ առաջին անգամ մարդուն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հիմքով առանց պատճառաբանության կալանավորելու ինստիտուտը, սրանք այն ինստիտուտներն են, որ խիստ վիճահարույց են և իմ դիրքորոշումը՝ և’ գիտական հոդվածներում և’ առանձին մամուլում, ես ներկայացրել եմ, բայց ընդհանուր առմամբ, նորից կրկնեմ, որ փաստաթուղթը հաջողված է:
- Պրն. Ղամբարյան, Դուք էլ նշեցիք, որ որոշ գերատեսչական շրջանակներ համաձայն չեն օրենքի որոշակի դրույթների հետ, դուք էլ առանձնացրեցիք Ձեզ համար անընդունելի որոշ կետեր: Փաստորեն, օրենքի մի շարք դրույթների մասով դարձյալ անհամաձայնություն կա: Ի՞նչն է պատճառը, հնարավոր չի՞ եղել գալ փոխհամաձայնության, թե՞ դա բնական է, որ ոչ բոլոր հարցերում պետք է լիներ միակարծություն:
Նորից խոսելով քրեական դատավարության մեջ շահերի հակադրման գաղափարից, որը բնական պրոցես է, հանրային և մասնավոր շահերի հակադրման տեսանկյունից՝ իրոք, ոլորտներ կան, որտեղ փաստաբանական ինստիտուտն իր դիրքորոշումը պետք է ներկայացնի, որպես փաստաբաններ՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իրենց դիրքորոշումը պետք է ներկայացնեն, որոնք շատ դեպքերում միմյանց բացառող են: Այստեղ այդ հակադրությունը գտնում եմ, որ միշտ պետք է լինի, և շատ դրական է, որ կա: Այլ խնդիր է, որ պետք է գտնել այդ հակադրության մեջ հավասարակշռված լուծումներ և ընդհանուր առմամբ հանրային և մասնավոր շահերի հակադրմամբ հաջողվել է ոլորտում գտնել շատ հարցերի լուծումներ:
Իսկ առանձին ինստիտուտների հետ կապված կոնկրետ դիրքորոշումներ, որ մասնագետներն ունեն, պրակտիկ իրավաբաններն ունեն այլ դիրքորոշումներ, դա ուղղակի դիրքորոշում է, որ մի իրավաբան կարող է համաձայնել մի ինստիտուտի հետ, մեկ այլ իրավաբան կարող է չհամաձայնել: Պարզապես այս բոլոր դրույթները, որոնք փոքր-ինչ կասկածելի են մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից, մենք պետք է նմանատիպ դրույթների նկատմամբ նրբազգաց լինենք, եթե կա մի փոքր հավանականություն, որ այս կամ այն իրավանորմը կարող է հանգեցնել մարդու իրավունքների խախտման` իրավակիրառ պրակտիկայում, թեկուզ ինքնին նորմը չի հակասում որևէ դրույթի, բայց իրավակիրառ պրակտիկայում այդ նորմն ունի պոտենցյալ, որ կարող է հանգեցնել, մենք պետք է հրաժարվենք նմանատիպ նորմերից:
Մանավանդ, կարծում եմ, նախագծի հեղինակների առաջնային նպատակը մարդու իրավունքների ապահովման երաշխիքների բարձրացնելն է: Մենք կարող ենք թողնել գերատեչությունների վեճերը, դա հասկանալի է, թող վիճեն, բայց այն հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, մենք այստեղ պետք է վեճ չունենանք:
- Դուք կարևորեցիք նաև ԵԴ դերն ու նշանակությունը այս օրենդրական փոփոխությունների ենթատեքստում, արդյոք ԵԴ-ի տեսակետին ամբողջությամբ համապատասխանու՞մ է օրենքի նախագիծն այն տեսքով, որ այսօր ունենք:
Ես նման հարցադրում չէի ընդունի և չեմ էլ փորձի պաատասխանել, որովհետև ԵԴ-ն յուրաքանչյուր կոնկրետ հարցի վերաբերյալ ունի կոնկրետ դիրքորոշում, ընդ որում, շատ դեպքերում այդ դիրքորոշումները պայմանավորված են ոչ թե և ոչ այնքան օրենքի ձևակերպման հետ, այլ իրավակիրառ պրակտիկայի կտրվածքով:
Մենք հնարավոր է՝ ունենանք շատ լավ նորմեր նոր Քրեադատավարական օրենսգրքի նախագծով, որոնք չեն հակասում եվրոպական կոնվենցիային, սակայն իրավակիրառ պրակտիկայում դրանք այնպես նենգափոխվեն, որ ԵԴ-ն մի քանի տարի հետո ասի, որ այստեղ մենք ունենք Եվրոպական կոնվենցիայի խախտումներ: Այսինքն՝ հարցադրումն այս տեսանկյունից, թե արդյոք ամբողջ ծավալով համապատասխանու՞մ է կոնվենցիային, թե՝ ոչ, կարծում եմ՝ ընդունելի չէ: Ուղղակի մենք պետք է առանձին ինստիտուտներ վերցնելով քննարկենք՝ ինքնին հակասում է, կամ համապատասխանում է, թե՝ ոչ: Ես, համենայնդեպս, չեմ կարող վկայակոչել մի ինստիտուտ, որ վստահաբար կարողանամ ասել, որ ուղղակիորեն հակասում է Եվրոպական կոնվենցիային, կամ ԵԴ-ի կողմից ձևավորված նախադեպային իրավունքին: Կարող եմ ընդամենն ասել, որ կան նորմեր, որոնք որ խախտման պոտենցիալ են պարունակում:
Օրինակ, մարդուն առաջին անգամ ծանր և առանձնապես ծանր հանցագործության հիմքով, առանց պատճառաբանության, առանց փաստարկման կալանավորելը, իմ ունեցած տեղեկություններով, ինքնին չի հակասում եվրոպական կոնվենցիային և նախադեպային իրավունքին, բայց իրավակիրառ պրակտիկայում կարող է բերել լայնածավալ խախտումների, երբ որ պաշտոնատար անձը չի պատճառաբանում իր խափանման միջոց կիրառելու, մասնավորապես` կալանք կիրառելու որոշումը: Սա նորմ է, որ հեղինակներն ասում են չի հակասում, փաստաբաններն ասում են` հակասում է կոնվենցիային: Չեմ կարող գնահատական տալ, գիտեմ, որ ինքնին չի հակասում, բայց միևնույն ժամանակ ընդունում եմ, որ իր մեջ պարունակում է պոտենցիալ, որ մարդու իրավունքները կխախտվեն և ճիշտ չէ առհասարակ թույլ տալ, որ որևէ պաշտոնատար անձ, առանց իր դիրքորոշումը պատճառաբանելու, առանց իր միջնորդությունը պատճառաբանելու՝ սահմանափակի որևէ մեկի իրավունքները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազատության իրավուքին:
Մենք պարտավոր ենք քրեական վարույթ իրականացնող մարմնին՝ քննիչին, օրենքով պարտավորեցնել, որ, եթե ուզում ես, թեկուզ առաջին անգամ, թեկուզ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով որևէ մեկին կալանավորել, պետք է պատճառաբանել, թե այդ հանցագործության ծանրությունը արդյոք ինքնին կարո՞ղ է ազդել նրա փախուստի հավանականության վրա: Բայց մեր օրենքի նախագիծն ասում է, որ կարելի է և առանց պատճառաբանության, միայն հիմնավոր կասկածի հիման վրա միջնորդություն ներկայացնել դատարան, և դատարանը 1-ամսյա ժամկետով կարող է կալանավորել մեղադրյալին: Սա նորմ է, որ ես չէի ցանկանա, որ մեր նոր Քրեական դատավարության օրենսգրքում լինի: Մեր քրեական դատավարության օրենսգրքում ես պատկերացում եմ, որ մարդու իրավունքների երաշխիքներն ավելի բարձր պետք է լինեն:
Եվրոպական կոնվենցիան և Եվրոպական Դատարանը նախատեսում են նվազագույն երաշխիքները, իսկ մենք կարող ենք մեր օրենսդրությամբ, հաշվի առնելով մեր իրականությունը (իսկ մեր իրականությունը ավանդական ժողովրդավարական պետություններից տարբերվում է), կարծում եմ, մարդու իրավունքների երաշխիքները մի փոքր ավելի բարձր հարթության մեջ դիտարկենք:
- Մենք այսօր էլ ունենք հստակ օրենսդրություն՝ բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու վերաբերյալ: Բոլոր այս գործողություները կարծես թե օրենքով կարգավորված են, բայց հասարակությունը պարբերաբար ականատես է լինում այն իրավիճակներին, երբ այս նորմերը խախտվում են, ժամկետները չեն պահպանվում: Ի՞նչ է արվել՝ նոր օրենսգրքում այսպիսի դեպքերից խուսափելու համար:
- Ես չեմ կարծում, որ մեր գործող Քրեական դատավարության օրենսգիրքը բոլոր այդ հարցերի կարգավորումները տալիս է: Բնավ ոչ: Ավեին, շատ դեպքերում նույնսիսկ կարգավորված էլ չեն: Նույն, ասենք, բերման ենթարկելու հետ կապված հարցերը, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային օրենքով է կարգավորվում և ոչ թե՝ Քրեադատավարական օրենսգրքով: Հարցեր կան, հարաբերություններ կան, որոնք միայն օրենքով չես կարող կարգավորել: Օրենքը սահմանում է վարքագծի մոդելներ, իսկ այդ վարքագծի մոդելները միշտ էլ կլինեն խախտողներ, ես կարծում եմ:
Ուստի՝ այս տեսանկյունից օրենսգրքի վրա դնել նման մեծ պարտականություն, որ օրենսգիրքը լուծելու է իրավակիրառ պրակտիկայի բոլոր խնդիրները և այլևս չեն լինելու խախտումներ, կարծում եմ, հարցադրումն այդ տեսանկյունից ընդունելի չէ: Կան նորմեր, կան պահանջներ, պահանջները կլինեն և’ կատարողներ, և’, բնականաբար, կլինեն խախտողներ: Այլ հարց է, որ օրենսգիրքը ինքնին չպիտի նպաստի, որ պահանջների կատարումը լինի ոչ իրատեսական: Տեսեք, մենք խոսում ենք մարդու իրավուքների մասին, բայց պետք չէ անտեսել նաև քրեական դատավարության մյուս կողմի` հանրային շահը ներկայացնող մարմինների (քննիչ, դատախազ, հետաքննության մարմին) աշխատանքի արդյունավետությունը:
Վերջին հաշվով՝ այդ մարմինների աշխատանքի արդյունքում նաև պաշտպանվում են մեկ այլ մասնավոր անձի շահերը` տուժողի շահերը, եթե այդպիսիք կան: Ուստի՝ օրենսգրքում մենք իրավունք չունենք ներկայացնելու այնպիսի կարգավորումներ, որոնք խիստ տեսական են, կտրված են իրականությունից և որևէ կերպ հնարավոր չի լինի նման խիստ ժամկետների պայմաններում այդ պարտականություններն իրականացնել: Իհարկե, մենք ունենք նման նորմեր, կապված ձերբակալված անձին մեղադրանք առաջադրելու, որպես մեղադրյալ ներգրավելու հետ, մենք նման հակասություն ունենք, որ եթե գործող օրենսդրությունը և Սահմանադրությունը նախատեսում են, որ ձերբակալված անձին կարելի է պահել 72 ժամ, հետո ներկայացնել դատարան, նախագծի մեջ բավականին խիստ ժամկետեր են տրված՝ ձերբակալված անձին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանքի միջնորդությամբ դատարան դիմելու կտրվածքով: Նախագծում գրված է, որ պետք է մեղադրանք ներկայացվի 60 ժամ առաջ: Այսինքն` 12 ժամը, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա կալանքի միջնորդությունը քննարկելու:
Բայց արդյոք քննիչն ունի՞ հնարավորություն 60 ժամվա ընթացքում ձեռք բերել ապացույցները մեղադրանքի համար, դրանք ներկայացնել դատախազին, քանի որ նոր օրենսգրքով մեղադրանքի միջնորդությունը պետք է ներկայացնի դատախազը, այդ 60 ժամվա ընթացքում պետք է և’ քննիչը և’ դատախազը կարողանան տեղավորվել ՝և’ ապացույց հավաքելու, և’ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կազմելու և ներկայացնելու համար: Սա ժամանակահատված է, որ շատ դեպքերում կարող է նաև իրատեսական չլինել, որովհետև ես խոսել եմ շատ քննիչների հետ, նրանք նշում են, որ մենք էլ մարդ ենք, մենք էլ պետք է գոնե 24 ժամվա մեջ 8 ժամ քնենք, եթե մենք այդ 60 ժամից հանում ենք գոնե քնելու իրավունքը` 8-ական ժամ, ապա կենցաղային հաշվարկով՝ 60 ժամից դուրս է գալիս ևս 16 ժամ:
Հասկանալի է, որ փոքր ժամանակահատված է մնում, որ քննիչը կարողանա ապացույց հավաքել, ներկայացնել դատախազին, դատախազը որոշում կայացնի, քննիչը դա ներկայացնի մեղադրյալին, նոր միայն կալանքի մասին միջնորդություն ներկայացնի դատարան: Իրավիճակներ կան, որտեղ պետք է օրենքը իրատեսական լինի: Սրանք եզակի իրավիճակներ են, որ թեև խիստ կարևոր են, բայց ընդհանուր առմամբ, նորից եմ կրկնում, ես կարծում եմ օրենսգիրքը հաջողված է և պետք է հրատապ ընդունվի, որպեսզի քրեական արդարադատության համակարգը կարողանա արդյունավետ աշխատել:
- Ամենափայլուն օրենքն ունենալու դեպքում կարո՞ղ ենք վստահ լինել, որ այն պահպանվելու է:
- Ես արդեն իսկ ակնարկեցի, որ ունենալ օրենք, դեռևս չի նշանակում, որ կարողանալու ենք երաշխավորել դրա իրականացումը: Բացառված է: Իրավունքի տեսության մեջ մենք ունենք իրավունքի իդեալիզմ հասկացությունը, որը իդեալականացնում է օրենքի դերն ու նշանակությունը: Մենք չպետք է ընկնենք այդ իրավունքի իդեալիզմի հարթության մեջ, պետք է հասկանանք, որ եթե կա օրենք, եթե կան վարքագծի մոդելներ, բնականաբար, մեր իրականության մեջ կլինեն նաև պաշտոնատար անձինք, ովքեր կխախտեն այդ օրենքը, ինչպես և հասարակության մեջ ունենք մարդիկ, ովքեր խախտում են քրեական օրենսգիրքը: Քրեական օրենսգրքի առկայությունը ինքնին չի բացառում հանցագործությունների կատարումը: Եթե ունենք Քրեական դատավարության օրենսգիրք, որևէ իրավաբան չի կարող ասել, որ ինչքան էլ լավը լինի օրենսգիրքը, բացառելու ենք որևէ չարաշահում, բացառելու ենք որևէ խախտում, ադյպես չի լինում: Եթե կա օրենք, կլինեն նաև խախտողներ: Պարզապես. օրենքը պետք է իր մեջ չպարունակի պոտենցիալ խախտումներ կատարելու ռիսկեր, այսինքն խախտումները չպետք է բխեն օրենքի ոչ ճիշտ կարգավորումներից, և երկրորդ` ցանկացած խախտման դեպքում մենք պետք է ունենանք արդյունավետ պաշտպանության միջոց: Եթե կա խախտում, հակազդեցության մեխանիզմը պետք է օրենքի մեջ հստակ դրված լինի:
- Իսկ մեխանիզմները հակազդեցության կա՞ն:
-Կարծում եմ՝ ի տարբերություն գործող օրենքի՝ այս հարցն էլ է լուծված: Օրինակ, գործող օրենսգրքով՝ վարույթի մասնավոր մասնակիցների (պաշտպան, մեղադրյալ) չարաշահումների դեմ հակազդման մեխանիզմներ չունենք: Մեր Քրեական դատավարության օրենսգիրքը ելնում է այն կանխավարկածից, որ չարաշահումներ կարող են թույլ տալ միայն քննիչը, դատախազը, հետաքննության մարնմինը և դատավորը, և այդ կոնցեպցիայից ելնելով էլ նախատեսում է վերահսկողական, հսկողական մեխանիզմներ: Բայց իրավակիրառ պրակտիկայում շատ դեպքերում նաև պաշտպանները, փաստաբաններն են չարաշահումներ թույլ տալիս, չեն կատարում իրենց պարտականությունները բարեխղճորեն, բազմաթիվ նման դեպքեր կան՝ և’ մինչդատական վարույթում, և’ դատաքննության փուլում: Եթե դատաքննության փուլում կան դատական սանկցիաներ, որ դատավորն իրավունք ունի կիրառել փաստաբանի նկատմամբ, ով որ չարաշահում է իր իրավունքները, մինչդատական վարույթում քննիչը հակազդելու որևէ մեխանիզմ, գործող օրենսգրքով, չունի: Բայց նախագծում, բարեբախտաբար, այդ հարցը նույնպես կարգավորվել է. նախատեսվել է դատավարական սանկցիաների ինստիտուտ, որը կիրառվելու է ոչ միայն դատաքննության փուլում, այլեւ մինչդատական վարույթում, և քննիչն իրավունք ունի պաշտպանի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ և սանկցիաներ, եթե նա թույլ է տալիս իրավունքների չարաշահում:
Հարցազրույցը վարեց Նելլի Դանիելյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
[]