ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արհեստը» շուրջ 19,6 մլն-ի վնաս բերեց 10/12/2013 14:41 | ԳՈՐԾ #
Բազմադրվագ գողությունների այս քրեական գործը սկիզբ էր առել 2012 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել քաղաքացի Վարդգես Գևորգյանը։ Անձնական խուզարկությամբ նրա հագին եղած կաշվե սև գույնի բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերվել էր «Պառլամենտ» պիտակով ծխախոտի տուփ, որի մեջ գտնված մեկ հատ «Ախթամար» տեսակի գլանակը լցված է եղել դեղնականաչավուն զանգվածով։
Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն, գլանակի մեջ հայտնաբերված բուսական ծագմամբ ընդհանուր 0,93 գրամ հաստատուն քաշով նյութը հանդիսանում է 0,83 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցի և 0,1 գրամ քաշով թութունի բույսի մասնիկների խառնուրդ։
Հետագայում առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքին գումարվել են նաև բազմաթիվ գողությունների մեղադրանքներ, ըստ այդմ,Վարդգես Գևորգյանը՝ պարբերաբար շրջելով Երևան քաղաքի փողոցներով, 2009 թվականից մինչև 2012թ նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ուրիշի գույքի 82 դրվագ գաղտնի հափշտակություններ։
Այսպիսով, ըստ մեղադրանքի, 23-ամյա Վարդգես Գևորգյանը կատարել է հանցավոր արարքներ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն՝ 50 դրվագ: Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը կատարել է ևս 30 դրվագ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձեր (ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ): Մեղադրանքի ծավալում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝ առանձնապես խոշոր չափերով գողություն, և 1.1 կետով 2 դրվագ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն, մեղադրանքները։
Ինչպես նախաքննության, այնպես էլ` դատաքննության ընթացքում ամբաստանյալ Վարդգես Գևորգյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, սակայն հրաժարվել է մեղադրանքի շուրջ ըստ էության ցուցմունք տալ։
Վարդգես Գևորգյանը որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն իր մոր, քրոջ հետ բնակվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով Երևան քաղաքի մի շարք բնակարաններից միայնակ կատարել է գողություններ, հիմնականում գողացել է ոսկյա զարդեր և գումար։ Գողությունները կատարել է սեփական տներից և շենքի բնակարաններից` գիշերային ժամերին։ Բնակարանների ընտրությունները կատարել է պատահական, թաղամասերով շրջելու ժամանակ։ Երբ նկատել է եվրոպատուհաններ, կրակայրիչի լույսը գցել է ներս և տեսնելով, որ տանը մարդ չկա, իր մոտ եղած պտուտակահանով բացել է պատուհանը և մտել ներս։ Գողացված զարդերը հիմնականում վաճառել է «Բաղնիքի» ոսկու շուկայում, սակայն չի հիշում, թե կոնկրետ ում։ Հայտնել է, որ կոնկրետ չի հիշում, թե որ հասցեների բնակարաններից է կատարվել գողություններ, սակայն կարող է հայտնել, որ 2009թ. ամռանից մինչև 2012թ. նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում իր մոտ եղած պտուտակահանով եվրապատուհանները բացելու միջոցով կատարել է գողություններ Էրեբունի, Մալաթիա, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ, Դավիթաշեն համայնքների տարածքում, որոնց տեղերը կարող է մատնանշել։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հոկտեմբերի 1-ի դատավճռով ամբաստանյալ Վարդգես Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /18.04.2003թ. խմբագրությամբ/ թվով 2 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /18.04.2003թ. խմբագրությամբ/ թվով 22 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /18.04.2003թ. խմբագրությամբ/ թվով 13 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 28 դրվագներից յուրաքանչյուրով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 17 դրվագներից յուրաքանչյուրով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ:
Նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Դատավճռով ամբաստանյալից հօգուտ տուժողների որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում պետք է բռնագանձվի՝ հօգուտ տուժող Վարդան Հունանյանի` 14.466.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ տուժող Հռիփսիմե Նիկողոսյանի` 3.090.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ տուժող Հմայակ Ղազարյանի` 2.079.000 ՀՀ դրամ գումար։ Ընդհանուր առմամբ, բռնագանձման գումարը կազմում է 19 635 000 ՀՀ դրամ:
Պատիժ նշանակելիս դատարանը՝ քննության առնելով հանցագործությունների ռեցիդիվի հարցը, գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի պահանջները կիրառելի չեն, քանի որ ամբաստանյալ Վարդգես Գևորգյանը նախկինում երկու անգամ դատապարտվել է անչափահաս տարիքում, ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում։
Դատարանը միաժամանակ գտել է, որ ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի վերաբերյալ սույն գործով պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը և հանցանքը որպես արհեստ կատարելը։
Ամբաստանյալ Վարդգես Գևորգյանի վերաբերյալ սույն գործով պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են դիտվել անկեղծորեն զղջալը, հանցագործությունները բացահայտելուն ակտիվորեն աջակցելը։ Դատարանը հաշվի է առել նաև, որ հանցագործությամբ տուժողներին պատճառված գույքային վնասը չի վերականգնվել։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել