ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլորը համաներմամբ ազատվեցին պատժի կրումից 10/09/2013 16:42 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց պաշտպանության նախարարության համակարգի մի շարք ծառայողների դեմ քրեական գործով դատավճիռը:
ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սուրեն Մկրտչյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2¬րդ մասի 2¬րդ և 5¬րդ կետերով՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն ՝ 5 դրվագով և 34¬178-րդ հոդվածի 2¬րդ մասի 2¬րդ և 5¬րդ կետերով՝ կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախության փորձ: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով` Սուրեն Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 տարի ժամկետով, որի կրումից ամբաստանյալն ազատվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22¬րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3¬ի որոշման կիրառման արդյունքում, Սուրեն Մկրտչյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճում, նրա կատարած հանցագործությամբ այլ անձանց պատճառված գույքային վնասի հատուցման հարցն համարվել է լուծված` այն կամովին և ամբողջությամբ փոխհատուցելու հիմքով:
N զորամասի ավտոծառայության պետ Հովհաննես Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38¬312-րդ հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու փորձ և նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկում 3 տարի ժամկետով, որի կրումից նա ազատվել է «Համաներում հայտարարելու մասին» հիշյալ որոշման կիրառման արդյունքում:
3 տարվա ազատազրկման են դատապարտվել ու համաներմամբ ազատվել պատժի կրումից նաև դասակի հրամանատար Գևորգ Մարգարյանը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ, հետախուզական դասակի հրամանատար Դավիթ Սարգսյանը, ով մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38¬312 հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով, վաշտի հրամանատար Տիգրան Խաչատրյանը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38¬312-րդ հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով:
Համաներման որոշմամբ 3 տարվա ազատազրկում կրելուց ազատվել են նաև քաղաքացիներ Գագիկ Հարությունյանը և Սամվել Սարգսյանը, ովքեր մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3¬րդ մասի 1¬ին կետով:
Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Ս.Մկրտչյանի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակված ու սեփական կարիքների համար ծախսված գումարներն ըստ դրվագների կազմել են համապատասխանաբար՝ 6000, 1500, 5000, 3000 և 2000 դոլար, իսկ կաշառք ստանալու պատրվակով 2500 դոլարի հափշտակությունը կանխվել է իրավապահ մարմինների կողմից: Կաշառք ստանալու պատրվակով գումարները հափշտակվում էին սահմանամերձ զորամաս չտեղափոխվելու, հակառակը՝ տնամերձ զորամաս կամ զինկոմիսարիատ տեղափոխելը «գլուխ բերելու» համար:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/26/2024 20:05 Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
- 04/26/2024 10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
- 04/26/2024 10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- 04/26/2024 10:23 Հրդեհ Գառնի գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել