Թեմաներ
Կիրակի 11 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/17/2024   23:01 Մամուլը գրում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին ևս 11/17/2024   23:00 Գնել Սանոսյանին առաջարկվել է ՆԳ նախարարի պաշտոնը. աղբյուր 11/17/2024   22:22 Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել. shamshyan.com 11/17/2024   22:16 Իսրայելը 36 ժամում ավելի քան 200 թիրախ է գրոհել Լիբանանում 11/17/2024   21:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին. կա վիրավոր 11/17/2024   21:46 Երբ ասում ես, որ որևէ միջազգային պայմանագիր կարող է գերակա լինել քո Սահմանադրության նկատմամբ՝ նշանակում է, դու ոչինչացնում ես քո պետական համակարգը, սա հեղաշրջում է. Հայրիկյան (տեսանյութ) 11/17/2024   21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ հնչել են կրակոցներ. shamshyan.com 11/17/2024   21:21 Արգենտինան սպառնացել է արգելափակել G20-ի գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն 11/17/2024   20:57 «Սագարմանթան. Մեծ օվկիանոսների երկխոսություն» քննարկմանը Հայաստանից կմասնակցի տնտեսագետ Սուրեն Պարսյանը 11/17/2024   20:37 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/17/2024   20:20 Վայոց ձորի պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ՃՈ նախկին պետ Էդիկ Բարսեղյանի տղայի «Range Rover»-ը 11/17/2024   20:06 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 11/17/2024   19:53 Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ Ռիգայում հաղթեց դաշտի տերերին 11/17/2024   19:45 Բիլ Քլինթոնը մեկնաբանել է Մոնիկա Լևինսկու հետ իր սիրավեպը 11/17/2024   19:19 Օրբակայտեն հրաժարվել է վերադառնալ Ռուսաստան 11/17/2024   19:12 Լատվիա - Հայաստան․ Էդուարդ Սպերցյանը բացեց հանդիպման հաշիվը 11/17/2024   19:03 Շոլցը բացահայտել է, թե ինչու է որոշել խոսել Պուտինի հետ 11/17/2024   18:49 Հայաստանի եւ Լատվիայի թիմերն առաջին խաղակեսում հաշիվը չբացեցին 11/17/2024   18:32 ՌԴ Ռոստովի մարզում հրդեհի հետևանքով երկու երեխա է այրվել 11/17/2024   18:19 Հայ երկրպագուները երթ են անցկացրել Ռիգայում 11/17/2024   18:10 Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրեր, պիտակներ․ Քրիստինա Վարդանյան 11/17/2024   17:58 Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը. կան վիրավորներ 11/17/2024   17:45 Աբխազիայի նախագահը նախազգուշացրել է ընդդիմությանը, որ չի հանձնի իշխանությունը 11/17/2024   17:30 Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք 11/17/2024   17:18 ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում 11/17/2024   16:59 Լիբանանում հայտնել են Իսրայելի հարվածի հետեւանքով «Հեզբոլլահի» մամուլի ծառայության ղեկավարի մահվան մասին 11/17/2024   16:41 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Իջեւանում է ու տեսանյութ է հրապարակել, թե որտեղ էին մատաղ անում (տեսանյութ) 11/17/2024   16:28 Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հիմնական խոչընդոտը ՀՀ կառավարությունն է․ Օսկանյան (տեսանյութ) 11/17/2024   16:19 Ամեն օր զինվող Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի զինվելու քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը 11/17/2024   16:04 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ Եղանակը Հայաստանում 11/17/2024   15:42 Սյունիքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 11/17/2024   15:26 Լեպսը նշել է 18-ամյա հարսնացուի հետ հարսանիքի ժամկետները 11/17/2024   15:17 Աբխազիայում ցուցարարները կառավարության մոտ կայանված զինտեխնիկան վերադարձրել են ՊՆ-ին 11/17/2024   14:55 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի մոտ, բախվել են 5 ավտոմեքենաներ 11/17/2024   14:41 Ամենից վատ երկու բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ 11/17/2024   14:31 Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը.Ժաննա Ադրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 11/17/2024   14:14 Պուտինի և Թրամփի միջև ինչ-որ շփումներ անպայման կլինեն․ Պեսկով 11/17/2024   13:57 Ռուսաստանը կրկնակի կրճատել է հագուստի ներկրումը Թուրքիայից 11/17/2024   13:49 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը 11/17/2024   13:31 Բժիշկը նախազգուշացրել է հազի դեմ օշարակների անսպասելի վտանգի մասին հիպերտոնիկների համար 11/17/2024   13:24 Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում 11/17/2024   13:13 ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողներին 11/17/2024   13:08 Ստեփանավանում այրվել է փայտե ոչ բնակելի շինություն 11/17/2024   13:04 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/17/2024   12:53 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս 11/17/2024   12:48 Քննարկվել է Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը 11/17/2024   12:35 Ուկրաինայի համար վատ լուրեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով․ բայց Ռուսաստանը նույնպես ճնշման տակ է․ CNN 11/17/2024   12:21 Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան 11/17/2024   12:20 Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան կկայանա երկուշաբթի Երևանում 11/17/2024   12:12 «Եվրոպան մեռնում է»․ Մասկը սարսափելի հայտարարություն է արել Եվրոպայի մասին
11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/17/2024   23:00 Գնել Սանոսյանին առաջարկվել է ՆԳ նախարարի պաշտոնը. աղբյուր 11/17/2024   22:22 Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել. shamshyan.com 11/16/2024   13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/16/2024   12:54 ՆԳՆ-ն հաստատում է՝ Երևանում սպանություն է տեղի ունեցել․ մամուլը՝ գրում ՔՊ-ական համայնքապետի վնասվածք ստանալու մասին 11/16/2024   07:55 Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» 11/16/2024   20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը 11/17/2024   23:01 Մամուլը գրում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հրաժարականի մասին ևս 11/17/2024   12:35 Ուկրաինայի համար վատ լուրեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով․ բայց Ռուսաստանը նույնպես ճնշման տակ է․ CNN 11/17/2024   20:06 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 11/16/2024   17:28 Նորագավիթում երկու պատերազմների մասնակցի սպանության գործով մեղադրյալներից մեկը նախկինում դատապարտվել էր 56 մլն-ի գողության գործով, բայց չէր կալանավորվել, քննիչը չի կարողացել հիմքեր ներկայացնել 11/17/2024   16:04 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ Եղանակը Հայաստանում 11/16/2024   23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը 11/16/2024   14:42 Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ 11/17/2024   16:41 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Իջեւանում է ու տեսանյութ է հրապարակել, թե որտեղ էին մատաղ անում (տեսանյութ) 11/17/2024   10:19 Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր 11/17/2024   10:45 Մահացել է պատգամավոր Արթուր Խաչատրյանի մայրը 11/16/2024   13:30 Մահացել է լեգենդար «Ադամանդե ձեռքը» կատակերգության աստղ Սվետլանա Սվետլիչնայան

Տրակտորիստն ու կթվորուհին չեն ընդունում, թե բռնաբարության փորձ է եղել 09/16/2013   14:22  |  ԼՐԱՀՈՍ

Կոտայքի մարզի անասնաֆերմայի տրակտորիստ Սիսակ Մելքոնյանը և կթվորուհին 2012թ.-ի ամռան սկզբից անասուններին պահել են «Աստղաբերդ» կոչվող սարատեղում և բնակվել այնտեղ  շարժական վագոն-տնակներում: Սիսակ Մելքոնյանն, ըստ նրան առաջադրված մեղադրանքի,  ոգելից խմիչք օգտագործած վիճակում, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, 2012թ հուլիսի 12-ին ժամը 02:00-ից 03:00-ը ընկած ժամանակահատվածում, գնացել է տուժողի վագոն-տնակ, մոտեցել է նրա մահճակալին և նրա կամքին հակառակ փորձել է նրա հետ բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ, սակայն Սիսակ Մելքոնյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը: Կինը դիմադրություն է ցուցաբերել, սեղանին դրված թեյի բաժակով հարվածել է Սիսակի Մելքոնյանի գլխին, նրան պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք ու դուրս փախել վագոն-տնակից: Այդ ժամանակ, տուժողը վայր է ընկել վագոն-տնակի աստիճանների դիմաց և ստացել միջին ծանրության մարմնական վնասվածք: Այնուհետև, Սիսակ Մելքոնյանը դուրս է եկել վագոն-տնակից, նկատել գետնին ընկած կնոջը, մոտեցել նրան, մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է վերջինիս ապօրինաբար կյանքից զրկել: Այդ ժամանակ, այնտեղ են գնացել գործով վկաներ Շահեն Քառյանը, Քրիստինե Օհանյանը, Անուշ Թումանյանը, Աշոտ Անտոնյանը, ովքեր փորձել են հանգստացնել Սիսակ Մելքոնյանին, Շահեն Քառյանը մոտեցել է նրան, բռնել ձեռքից, որի հետևանքով Ս.Մելքոնյանը գցել է դանակը և հեռացել:  

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ Սիսակ Մելքոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով՝ Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը,  քրեական գործի վարույթը կարճվել է և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է տուժողի  կողմից հաշտվելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով՝  բռնաբարության փորձ,   առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել  և հայտնել, որ նման բան չի եղել, ինքը կթվորուհուն  չի նեղացրել, միայն իրեն անհայտ պայմաններում վերջինիս  ոտքը կոտրվել է, որում տուժողն իրեն է  մեղադրել: Ամբաստանյալը դատարանում հայտնել է նաև, որ  նախաքննությամբ ցուցմունք տալիս, ինչպես նաև  տուժողի  հետ առերես հարցաքննությամբ ինքն ընդունել է, որ եղել է բռնաբարության փորձ՝   սպանության սպառնալիքով, չգիտակցելով դրա հետևանքները, մինչդեռ դատարանում անկախ այն հանգամանքից, որ սպանության սպառնալիքի մասով տուժողի հետ հաշտվել են և քրեական գործի վարույթն այդ մասով կարճվել է, այնուամենայնիվ, տալիս է ճիշտ ցուցմունք և պնդում է, որ ինքը սպանության սպառնալիքով տուժողին  բռնաբարելու փորձ չի կատարել:

Նախաքննության ընթացքում  Սիսակ Մելքոնյանը  որպես կասկածյալ   ցուցմունք է տվել, որում, մասնավորապես,  նշել է, որ  Ռուստամը խոսակցության ժամանակ իրեն պատմել է, որ նախորդ օրը ինքը ` Սիսակ Մելքոնյանը, գինովցած գնացել է տուժողի  վագոն-տնակ, որտեղ ձեռք է գցել վերջինիս կրծքերին, ինքն ուզեցել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն կինը մերժել է, որից հետո ինքը դանակի միջոցով սպառնացել է տուժողին՝   ասելով, որ նրան կսպանի:

Իր գլխի վնասվածքների առաջացման մանրամասները չի հիշում, միայն հետագայում, երբ գյուղում հանդիպել է տուժողին, նա իրեն ասել է, որ գլխի վրայի վնասվածքներն առաջացել են իր կողմից նետած թեյի բաժակի հետևանքով, քանի որ ինքը նրա կրծքերին ձեռք է գցել, որից հետո կինը  մերժել է և դանակը ձեռքին ասել է նրան, որ կսպանի:

Սիսակ Մելքոնյանը նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ հարցաքննվելիս  ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով և 34-138 հոդվածի 1-ին մասով, այսինքն`  տուժողի նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու և սպանության սպառնալիք տալու համար առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ կիրառել, պնդել է որպես կասկածյալ տված ցուցմունքը, խնդրել է այն հիմք ընդունել:  

Դատարանում էական  փոփոխություն են կրել նաև տուժողի ցուցմունքները, ըստ որոնց գիշերն իրեն  արթնացրել են և տեղեկացել է, որ Սիսակը տրակտորով, որի լույսերը չեն աշխատել, ինչ-որ տեղ է գնացել և ոչ ոք չգիտի, թե ուր:   Քանի որ տարածքը ինքն է հսկում և մեխանիզմների համար ինքն էր պատասխանատու, իսկ Սիսակը տրակտորը վերցրել էր առանց իրեն ասելու, ինքը բարկացած գնացել է նրա հետևից, ետ վերադառնալիս ընկել է և ոտքը կոտրել: 

Տուժողը դատարանում հայտնել է, որ հաղորդումը, նախաքննությամբ տրված ցուցմունքները, առերես հարցաքննությունները գրվել են իր կողմից և իր ասածով, սակայն դրանք սուտ են, այդպիսի արարք Սիսակի կողմից չի թույլ տրվել և այդ քայլին ինքը գնացել է Ռուստամ Հարությունյանի ուղղորդմամբ:  Ինքն այդ քայլին գնացել է, քանի որ ոտքը կոտրել է Սիսակի պատճառով, ինչից բարկացել էր և Ռ.Հարությունյանը և իր կինը` Ա.Ջեյրանյանն են դրդել, որպեսզի ինքը սուտ ցուցմունք տա նախաքննության մարմնին   և մանրամասնությունները նույնպես գրել է նրանց թելադրանքով: 

Ինքն այդ քայլին գնացել է աշխատանքը չկորցնելու պատճառով, քանի որ խնամքին ունի երկու երեխա և ի վիճակի չի եղել նոր աշխատանք գտնելու, բացի այդ, և ինքը, և մյուս աշխատակիցները Ռ.Հարությունյանին  պարտքեր են ունեցել, նրա մոտ աշխատել են պարտքերը փակելու համար: Մեղադրանքը հաստատող տուժողի նախաքննական ցուցմունքները, առերես հարցաքննությունն ու դեպքի վայրի զննությունը, ըստ տուժողի,  իրականությանը չեն համապատասխանում և ինքը  քննիչին սուտ մատնացույց է արել դեպքի վայրը և տվել է սուտ ցուցմունքներ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Յ. Բաղդասարյանի նախագահությամբ,  օգոստոսի 30-ի դատավճռով գտել է, որ ամբաստանյալ   Սիսակ Մելքոնյանի կողմից դատաքննությամբ տրված ցուցմունքով ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով իրեն մեղավոր չճանաչելը նպատակ է հետապնդում խուսափել  քրեական պատասխանատվությունից և պատժից: «Բնավ չխախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածով սահմանված հիմնարար սկզբունքը` անմեղության կանխավարկածը, հարկ է նշել, որ ամբաստանյալ` Սիսակ Մելքոնյանը որպես կասկածյալ և որպես մեղադրյալ, տվել է խոստովանական ցուցմունք»,- նշվում է դատավճռում: 

Դատարանն որպես անհիմն, անարժանահավատ է համարել տուժողի, վկաներ  Շահեն Քառյանի, Քրիստինե Օհանյանի, Անուշ Թումանյանի և Աշոտ Անտոնյանի դատաքննական ցուցմունքները, ըստ որոնց Սիսակ Մելքոնյանը  տուժողի նկատմամբ բռնաբարության փորձ և սպանության սպառնալիք չի կատարել: Նրանք այդ ցուցմունքները տվել են  Սիսակ Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելուն աջակցելու նպատակով: 

Դատարանը մեղադրական դատավճռի հիմքում է դրել ու արժանահավատ համարել տուժողի  և վկաներ Շահեն Քառյանի, Քրիստինե Օհանյանի, Անուշ Թումանյանի և Աշոտ Անտոնյանի նախաքննությամբ տրված ցուցմուքնները այն մասին, որ 2012թ.-ի հուլիսի 12-ի ժամը 02-00-ից 03-00-ն ընկած սահմաններում Սիսակ Մելքոնյանը մտնելով տուժողի վագոն-տնակ նրա նկատմամբ կատարել է բռնաբարության փորձ, սպանության սպառնալիքով: «Այսինքն` տուժողը, վկաներ   Շահեն Քառյանը, Քրիստինե Օհանյանը, Անուշ Թումանյանը և Աշոտ Անտոնյանը դատաքննությամբ դատարանին տվել են սուտ ցուցմունքներ»,- արձանագրել է դատարանը: 

Միաժամանակ, դատարանն արժանահավատ է համարել Ռուստամ Հարությունյանի և նրա կնոջ` Անահիտ Ջեյրանյանի ցուցմունքներն այն մասին, որ իրենք չեն ուղորդել տուժողին և վկաներին նախաքննությամբ սուտ ցուցմունքներ տալուն:

Դատարանն, այսպիսով, Սիսակ Մելքոնյանին մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը  ըստ բնակության վայրի բնութագրվում է դրանականորեն: Դատարանը Ս.Մելքոնյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք  դիտել է  հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը և հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

 

  

 

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]