ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանցի գործարարներից հափշտակել են կես միլիոն դոլար 09/16/2013 14:05 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
2013թ-ի ընթացքում 5 հայտնի հայ գործարարներ դարձել են համակարգչային խաբեության զոհ և կորցրել շուրջ կես միլիոն դոլար:
Այս փաստով համապատասխան քրեական գործերը ներկայում դեռ քննության փուլում են, և հափշտակության զոհ դարձած գործարարների և նրանց պատկանող ընկերությունների անունները, ելնելով քննության շահերից, չեն բացահայտվում:
Բայցևայնպես, ՀՀ ԳԴ ՀՀ ԱԱ մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Գոյունյանը մեզ հետ զրույցում որոշ բացահայտումներ արեց հանցագործների կիրառած ժամանակակից միջոցների վերաբերյալ:
«Հանցագործը հասանելիություն ստանալով իր արտասահմանյան գործընկերոջ հետ հայ գործարարի էլեկտրոնային նամակագրությանը, պատրաստել է արտասահմանում գործող կազմամկերպության էլեկտրոնային հասցեի նմանակը (կլոնը), կատարելով չնչին փոփոխություններ հասցեի մեջ, ստեղծելով խաբկանք, թե նույն անձի հետ է կատարվում նամակագրությունը, առաջարկ է արել վճարումները կատարել մեկ այլ հաշվեհամարին: Հայասատանյան գործարարները որեւէ բան չկասկածելով, գումարը փոխանցել են այդ կեղծ հաշվեհամարին, իսկ իրական արտասահմանյան գործընկերը մնացել է խաղից դուրս»,-նշեց Արթուր Գոյունյանը:
Պարզվում է նոր սերնդի հանացագործները, այսպես կոչված, կիբերհանցագործները, հետևում են նաև շուկայական հարաբերությունների միտումներին: Այսպես, հայ գործարարները, ըստ ամենայնի, վերջին շրջանում ակտիվացրել են հատկապես էժանագին չինական շուկայի հետ առևտրևային կապերը: Այս առումով, թերևս պատահական չէ, որ կատարված բոլոր 5 հանցագործության դեպքերն էլ կապված են հենց այդ երկրի կազմակերպություններից որոշակի ապրանքների գնման գործընթացի հետ:
Ի դեպ, ինչպես տեեկացանք հիշյալ գործերի քննությամբ զբաղվող ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՔՎ ավագ քննիչ Նարեկ Համբարձումյանից, քննության արդյունքում պարզվել է, որ հափշտակություն կատարողները գործել են Չինաստանի տարածքում, բայց չեն հանդիսացել այդ երկրի քաղաքացիներ: Նախ նրանք Չինաստանում ստեղծել են միջնորդ կազմակերպություններ, որոնց նպատակը բացառապես բանկային հաշիվներ բացելն է եղել:
Իսկ հետո արդեն գործի են դրվել համակարգչային տեխնիկայից ունեցած գիտելիքները, և հայ գործարարների գումարները դարձել են ինչ-որ մեկի ավարը:
«Հայկական և չինական ընկերությունների էլեկտրոնային բանակցությունների ընթացքում հակերների կողմից կոտրվում են չինական ընկերութունների էլեկտրոնային փոստարկղերը, որսվում են բոլոր նամակագրությունները, որի արդյունքում ինչ-որ թիվ, կամ տառ փոխելով ստեղծում են չինական կազմակերպության էլ. փոստի նմանակը: Երբ գալիս է գործարքի այն փուլը, երբ հայկական կողմը պետք է ուղարկի գումարը ապրանքը ստանալու համար, Չինաստանից պատասխանում են ոչ թե իրական կազմակերպությունը, այլ արդեն հանցագործները: Հայկական կողմը, որ այդ պահին չի նկատում, որ էլ. հասցեն փոխված է, փաստորեն գումարը ուղարկում է ոչ թե իրական չինական կազմակերպության, այլ հանցագորների ստեղծած բանկային հաշիվներին»:
Ի դեպ, քննությամբ նաև պարզվել է, որ Հայաստանից ստացված գումարները նույն օրը ևեթ կանխիկացվել են:
Քննչական մարմինն իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդություններով դիմել է ՉԺՀ իրավապահ մարմիններին:
Ի դեպ, նշենք, որ ի տարբերություն այս տարի գրանցված 5 դեպքերի, անցյալ տարի այսօրինակ ընդամենը 1 դեպք էր գրանցվել: Հայաստանյան հայտնի գործարարներից մեկը հանցագործների մատնանշած հաշվեհամարին փոխանցել էր 45 000 դոլար և զրկվել դրանից, քանի որ նամակագրութունը անմիջապես դրանից հետո դադարել էր, իսկ գումարը` հափշտակվել: Այս դեպքով քննությունը ևս դեռ ավարտված չէ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 18:00 Նորավանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
- 01/27/2025 17:37 Հրդեհ Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում
- 01/27/2025 12:48 Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet»-ում. տուժածը կին է
- 01/27/2025 10:54 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում