Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Անդրեասյանը կեղծ թղթադրամով փորձել է սնիկերս գնել 09/15/2013   12:37  |  ԳՈՐԾ #

 
Բացահայտվել են կեղծ թղթադրամի իրացման դեպքեր Երեւանում: Ընդ որում, կեղծ թղթադրամները Երեւան են հասել Վանաձորից` կալանավորի զանգով, իսկ իրացնողները փաստացի ամուսիններ Էդգար Ղեւոնդյանն ու Կարինե Անդրեասյանն են: 
 
Ամբաստանյալ Էդ.Ղևոնդյանն աշխատել է  որպես հացթուխ, իսկ եղբայրը՝ Արմեն Ղևոնդյանը, 2011 թվականի մարտի 5-ից գտնվում է  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ  մեղադրվում   ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2 մասի 1–ին և 5–րդ կետերով նախատեսված արարք կատարելու համար: 
 
2013թվականի ապրիլ ամսի սկզբին ամբաստանյալ Էդգար Ղևոնդյանը զանգահարել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում գտնվող եղբորը և խնդրել հայտնել վերջինիս խցակից, քրեական գործով վկա Գագիկ Մելքոնյանին` վերադարձնել 20.000 ՀՀ դրամ պարտքը:  2013թվականի ապրիլի 22–ին, քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Մելքոնյանը զանգահարել է Ստեփանավան քաղաքում բնակվող իր սիրուհուն` Արփինեին, և խնդրել Երևան ուղարկել 105.000 ՀՀ դրամ գումար` հետագայում այն վերադարձնելու պայմանով: Վերջինս 2013թվականի ապրիլի 23–ին Ստեփանավան քաղաքից պատահական երթուղային տաքսիով Երևան է ուղարկել սպիտակ ծրարի մեջ դրված և թափանցիկ կպչուն ժապավենով փաթաթված 105.000 ՀՀ դրամ կանխիկ գումար` բաղկացած ամբողջությամբ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամներից:
 
Մինչ ծրարված գումարը տաքսու վարորդին հանձնելը, Արփինեն զանգահարել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Գ.Մելքոնյանին հայտնել երթուղային տաքսու համարանիշներն ու վարորդի բջջային հեռախոսահամարը: Գ.Մելքոնյանն էլ իր հերթին զանգահարել է  իր ծանոթ վարորդ Սերգեյին եւ, հայտնելով, որ Ստեփանավան քաղաքից իրեն են փոխանցել ծրար, խնդրել է այն վերցնել եւ փոխանցել  էդգար  Ղևոնդյանին` տալով վերջինիս բջջային հեռախոսահամարը: Նույն օրը ժամը 16–ի սահմաններում, Ս.Կարապետյանը, վերցնելով թղթադրամներով ծրարը, զանգահարել է էդ.Ղևոնդյանին և պայմանավորված վայրում նրան տվել ծրարված դրամները: 
 
Նախաքննության տվյալներով, աշխատանքից վերադառնալով տուն, առանց փաթեթը բացելու էդ.Ղեւոնդյանը ծրարված գումարը դրել է իր ննջասենյակի զգեստապահարանում: Դրանից երկու օր անց՝ 2013թվականի ապրիլի 25–ին, ամբաստանյալ էդ.Ղևոնդյանը պատրաստվել է գնալ Երևանի էրեբունի – Մասիվ կոչվող թաղամաս` նոր աշխատանք փնտրելու: Քանի որ իր մոտ գումար չի ունեցել, ամբաստանյալ Էդ.Ղևոնդյանը իրեն փոխանցված ծրարից հանել է 2 հատ 1.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, դրանցից մեկն իրացրել է թիվ. 50 համարի երթուղային տաքսու մեջ` տալով վարորդին 1 հատ 1.000 ՀՀ դրամանոց թղթադրամ և մանր ստանալով 900 ՀՀ դրամ, իսկ մյուս թղթադրամը գործով չպարզված հանգամանքներում կորցրել է: 
 
Գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ վկա Գ.Մելքոնյանի կողմից ամբաստանյալ էդ.Ղևոնդյանին ուղարկված 105.000 դրամ գումարից 30.000 ՀՀ դրամը կազմել է վերջինից և Արմեն Ղևոնդյանից վերցված ընդհանուր պարտքը, 20.000 ՀՀ դրամով էդ.Ղևոնդյանը պարտավորվել է առևտուր անել և ուղարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, եղբոր` Ա.Ղևոնդյանի ծննդյան օրը նշելու համար, իսկ 55.000 ՀՀ դրամը, Գ.Մելքոնյանի հայտնած տվյալներով, պետք է փոխանցեր այլ անձանց: Բայց փոխանցել չի հասցնում, քանի որ պարզվում է, որ դրանք կեղծ են: 
 
2013թվականի ապրլիլի 26–ին` ժամը 12–ի սահմաններում, ամբաստանյալ էդ.Ղևոնդյանն իր ընտանիքի անդամների հետ գնացել է էրեբունու անձնագրային բաժանմունք: Մինչ տանից դուրս գալը` Ղևոնդյանը ծրարից հանել է ուղարկված գումարը, որոնք ամբողջությամբ 1.000 ՀՀ դրամ արժեքով թղթադրամներ են եղել, որոնցից 54 հատը պահել է իր մոտ, իսկ մնացածը` 49 հատը տվել փաստացի կնոջը` Կարինե Անդրեասյանին` եղբոր համար առևտուր անելու նպատակով:  Եւ հենց այդ ժամանակ էլ Ղևոնդյանը նկատել է, որ դրամների թղթի որակն այն չէ, պատկերները փոքր ինչ աղավաղված են, իսկ չափսերը չեն համապատասախանել իրական 1.000 դրամանոց թղթադրամների հետ: Թղթադրամների կեղծ լինելու մասին ամբաստանյալ էդ.Ղևոնդյանը հայտնել է կնոջը, ապա որոշել  առանց այդ մասին եղբորը հայտնելու իրացնել դրանք: 
 
Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքից դուրս գալուց հետո, մինչ «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարան հասնելը, Ղևոնդյանին է զանգահարել մյուս եղբայրը` Արթուր Ղևոնդյանը, ով նույնպես հացթուխ է աշխատում և հայտնել, որ իրենց հացի արտադրամասի տնօրենը նրան հրավիրել է հանդիպման` հորդորելով շտապել: Հեռախոսազրույցից հետո էդգար Ղևոնդյանը առաջ է անցել ընտանիքի անդամներից եւ,  առաջինը հասնելով Երևանի Սասունցի Դավիթ 10 հասցեում գտնվող մթերային խանութ, կեղծ 1000 թղթադրամով գնել 1 հատ «Վիպ» տեսակի ծխախոտ եւ, ստանալով մանր` 700 ՀՀ դրամի չափով, շտապել հանդիպման: Մի քանի րոպե անց նույն խանութ է մտել նաև վերջինիս կինը` Կարինե Անդրեասյանը և ցանկացել կեղծ թղթադրամով գնել 1 հատ «Սնիկերս», 1 հատ «Բաունտի», 2 հատ 500 ՀՀ դրամանոց և 2 հատ 1.000 ՀՀ դրամանոց բջջային հեռախոսի վերալիցքավորման քարտեր, սակայն խանութի աշխատակիցը, որը մինչ այդ արդեն իսկ նկատել էր Ղևոնդյանի կողմից տրված 1.000 ՀՀ դրամանոցի կեղծ լինելը, իր մարմնով փակել է խանութի մուտքի դուռն ու ահազանգել ոստիկանություն: Նույն պահին, ամբաստանյալ Կ.Անդրեասյանը իր հերթին զանգահարել է ամուսնուն, որն այդ պահին գտնվել է Երևանի «Հանդիպում» կոչվող կամրջի մոտ և հայտնել կատարվածի մասին: Իր մոտ գտնվող 53 հատ կեղծ 1.000 ՀՀ դրամանոցները թաքցնելով կամրջի տակ` Ղեւոնդյանը կամովին ներկայացել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:
 
Ամուսիններին`  Էդգար Ղևոնդյանին և Կարինե  Անդրեասյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34–178 հոդվածի 2 մասի 1–ին կետով` խարդախության փորձի համար: Երկուսն էլ ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը բավարարվել է: 
 
Դատարանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել ու դատապարտել երկու տարվա ազատազրկման, սակայն ի տարբերություն ամուսնու` Էդգար Ղեւոնդյանի, ով պետք է պատիժը կրի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, Կարինե Անդրեասյանն ազատվել է պատժի կրումից` հաշվի առնելով նրա 8 ամսական հղի լինելը: Դատավճռով Անդրեասյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան:
 
 
 

Արխիվ

[]